Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 12.3. ԵԼՔԸ ԳՆԱՃԻՑ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
Այս բոլոր ներաճած միտումներին հակառակ, ինչպե՞ս կարողացանք
վերջապես դուրս պրծնել գնաճային պարույրից:
Ըստ էության, երկու գործոնի շնորհիվ: Մեկը’ զուտ բախտի բերմամբ:
1970-ականներին գնաճ առաջացնող հիմնական ուժերից մեկը արտաքին
ցնցումների (տնտեսագետների լեզվով ասած’ էքսոգեն’ արտածին ցնցումների)
վերընթաց ճնշումն էր: Ինչպես տեսանք, գնաճի թաքնված շարժիչ
ուժի մի զգալի մասը քարյուղի գնի աճն էր: Կարեւոր էր նաեւ սննդամթերքի
գների հաստատուն վերընթաց ճնշումը, որը թույլ զարգացած երկրներում
մասամբ սննդամթերքի խիստ պակասի հետեւանք էր, մասամբ էլ’ անբարենպաստ
եղանակի: Երրորդ պատճառը այլազան հոււքքի գների աճի
միտումն էր աշխարհով մեկ: Բոլոր այս արտածին ցնցոււքները գործում էին
որպես գնաճի կայուն խթանիչներ, որոնց ազդեցությունը ինդեքսային
կարգավորումների միջոցով տարածվեց ամբողջ համակարգում:
Իսկ հիմա’ երջանիկ պատահականության մասին: Մինչեւ 1980-ականները
այս բոլոր ճնշումները վերացել էին: ՕՓԵՔ-ն այնքան բարձր գին էր
սահմանել, որ քարյուղի արդյունահանումը «թռավ » , մինչդեռ սպառումը
շատ խիստ նվազեց: Հարդյունս, մեկ բարել քարյուղի գինը <10 դոլարից
ընկավ Մինչեւ համարյա 10 դոլար: Թույլ զարգացած երկրներում բնակչության
աճը վերջապես դանդաղեց, եւ գյուղատնտեսական արտադրությունը,
ի վերջո, թափ առավ: Բարենպաստ եղանակի օրհնությամբ, սննդամթերքի
հարատեւ պակասն աստիճանաբար տեղը զիջեց սննդամթերքի
153
սւրտահանելի «ավելցուկին» , իր հետեփց բերելով գյուղատնտեսական ապրանքների
գների նվազում: 1980-ականներին զարգացած երկրներում բումի
հանդարտվելուն զուգընթաց հումքի պահանջարկն ընկավ, երբեմն’ աղետալի
չաւիերով: Ըստ գնաճի ճշտելուց հետո պղնձի գինն իջավ նույնիսկ Մեծ
ճգնաժամի մակարդակից էլ ցած:
Միասին վերցրած, արտածին այս իրադարձությունները 1980-1985 թթ,
ընթացքում գնաճային ճնշումը կրճատեցին գրեթե կիսով չափ: Բայց քանի
որ դրանք ամերիկյւււն (կամ եվրոպական) քաղաքական այրերի հսկողությունից
դուրս էին, ուստի գնաճի պարույրի անկման առաջին պատճառն
իրավամբ կարող ենք սոսկ երջանիկ պատահականություն համարել:
Երկրորդ պատճառը կոշտ քաղաքականությունն էր: Բոլորն էլ գիտեն,
որ գնաճի բուժման մեկ հաստատ միջոց գոյություն ունի’ տնտեսությունը
դիտավորյալ իսկապես խորը հապաղումի մեջ գցել: Մինչեւ 1980-ականները,
սակայն, ոչ ոք պատրաստ չէր այդ դեղամիջոցը կիրառել, որովհետեւ ոչ
ոք պատրաստ չէր ենթարկվել նմանօրինակ բուժման քւսղաքակսւն հետեւանքների
ռիսկին:
Իրադրությունը փոխվեց 1980-ականների սկզբին, նախ նախագահ Քարթ-
րի վարչակազմի օրոք, ապա. կրկնապատիկ լարվածությամբ, նախագահ
Ռեյգնի օրոք: Ւսիսւո դրամական քաղաքականությունը շահատոկոսները
բարձրացրեց 20 տոկոսից ավելի’ գործարարության վարընթաց ու երկա-
րատեւ հապաղումի ցանկալի հետեւանքներով: 20 տոկոսանոց տոկոսա-
դրույքների պայմաններում փոքր ձեռնարկություններն ի վիճակի չէին
նորմալ վարկեր ձեռք բերել’ անհրաժեշտ շրջանառու կւսպիտալ ապահովելու:
Սպւսռողները դուրս մղվեցին գրավադրության եւ կենցւսղային սարքերի
շուկաներից: Նույնիսկ ամենախոշոր կորպորացիաները հայտնվեցին աղետալի
« մխ ո ց ի » տակ, որովհետեւ շահատոկոսներն աճում էին, իսկ
պահանջարկը’ նվազում:
Այսպիսով, ինչպես եւ սպասվում ու ցանկալի էր, «ս ո ւղ » վւողը առաջ
բերեց տնտեսական հապաղում: Մինչեւ 1982 թ. գործազրկությունը Միացյալ
Նահանգներում անցել էր 11 տոկոսից, Եվրոպայում’ մի բան էլ ավելի:
Գործազրկության աճին զուգընթաց, աշխատավարձի կրճատումներ սկսվե-
ցին (չլսված բան նախորդ երկարատեւ բումի ընթացքում) առավել տուժած
արտադրություններում: Իսկ երբ աշխատավարձի ծախքերը կրճատվեցին,
եւ օրավուր աճող շուկաների լավ օրերն անցան ու տեղի տվեցին կայուն
կամ կրճատվող շուկաներին, կորպորացիաներն ստիպված էին դիմել
այնպիսի ռազմավարության, որը շատ տնտեսագետներ համարում էին
պւ՚ւտմության գիրկն անցած’ սկսեցին գները «խուզել» :
Վերջին «մահացու » հարվածն արտասահմանյան մրցակցության ճնշումն
էր: Հենց որ ամերիկյան շահատոկոսներն սկսեցին «ճախրել» , օտարերկրա
154
ցիներն իրենց ֆոնդերն ուղղեցին դեպի ամերիկյան «բերքառատ» պւսրտա-
տոմսերը, որի հետեւանքով կապիտալի ներհոսքը բարձրացրեց դոլարի
գինը, որովհետեւ օտարերկրացիներն իրենց դրամը վտխանակում էին
դոլարով’ Միացյալ Նահանգների գանձատան կամ այլ արժեթղթեր գնելու
համար: Հենց որ դոլարի գներն աճեցին, ամերիկացիներն առեւտրական
ճամփորդություններ սկսեցին’ արտասահմանյան ապրանքներ գնելու համար,
որոնք հնարավոր էր Ամերիկա բերել ձեռնտու-սակարկելի գներով:
Իսկ ահսւ օտարերկրացիներին բոլորովին ձեռնտու չէին ամերիկյան ապ-
*
րանքները, որոնք այժմ չտեսնված-չլսվսւծ գներ ունեին :
Երջանիկ պատահականությո ւնն ու կոշտ քաղաքականությունը միասին
կոտրեցին գնաճի «մ ե ջ քը » : Երկնիշ գնաճը նվազեց, դարձավ միանիշ: 1985
թվականից գների անկում սկսեց նշմարվել արդյունաբերության որոշ ճյուղերում:
1986 թ., մասամբ շն որ հի վ ՕՓԵՔ-ի գնային կառուցվածքի
վերջնական վւլուզման, սպառողների կենսագնի ինդեքսը 30 տարվա մեջ
առաջին անգամ իսկապես նվազեց:
* 1 8-րդ կաէանհՕք, f»h Jifi չ til Է թ ա ն կ դո|արր Էժա ն ներմուծում hi թ ա ն կ ա րտ ա հա նում ա ռ ա ջա ցն ո ւմ : Այւա||ւււու|, օ տ ա ր ե ր կ ր յա մրցա կցությա ն (ւն^ումը եւս գնաճլյ սանձահարելու մրցավաէ|1շ|» ս |ա տ ճ ա ո դ ա ր ձ ա վ :
155