Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 12.2. ԳՆԱՃԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
Մկսենք տնտեսական կյանքի մի տարրական, բայց հաճախ աչքաթող
արվող փաստից: Կապիտալիստական տնտեսությունները մշտապես նյարդային
լարվածության, առկա կամ ներզոր շարժման, բացահայտ կամ թաքնը-
ված անհավասարակշռության վիճակում են: Պատերազմները, քաղաքական
վարչակարգերի, ռեսուրսների, սպառողների ճաշակի փոփոխությունները,
նոր տեխնոլոգիաները,- այս ամենը մշտապես խաթարում է գործարար
կյանքի ընթացքը: Հարցրեք որեւէ գործարար մարդու’ ինչի՞ է նլէան իր
կյանքը’ հանդարտ ավազանի՞, թե ալեկոծ լճի:
148
Թերեւս կարեւոր չթվա, որ պատմությունն սկսում ենք կապիտալիստական
համակարգերի արմատացած բնորոշ գիծը’ խոցելիությո ւնը, շեշտե-
լուց: Բայց երբ փաստը տեղափոխում ենք «բեմառաջք» , անմիջապես ակնհայտ
հարց է ծառանում, ինչպե՞ս է պատահում, որ խոցելիությունը վերածվում
է գնաճի, բայց ոչ ճգնաժամի կամ որեւէ այլ խափանման: Քանի
որ հետադարձ հայացքով տեսնում ենք, որ ոչ թե գնաճը, այլ ուրիշ կարգի
խափանումներ էին հուզում կապիտալիզմն անցած ժամանակաշրջաններում,
հիշենք 1893-ի ճգնաժամը’ աշխատուժի 12-ից 18 տոկոս կազմող գործազրկության
վեց տարին կամ 1930-սւկանների փլուզումը: Կամ հիշենք XIX
դարի վերջին նոր հսկա արդյունաբերական միավորների ցավագին հայտնությունը,
որոնք դուրս ելան որպես սառցե լեռներ ժամանակի փոքր
ձեռնարկությունների սառցաբեկորների մեջ:
Այս տեսանկյունից գնաճը թվում է այն ձեւը, որով կապիտալիստական
համակարգն արձագանքում է XX դարավերջի սոցիալ-հասարակական միջա-
*
վայրի ցնցումներին ու պառակտումներին: Օրինակ, քարյուղի բարձր գինը
1973-ին խթանեց գնաճը: Այժմ պատկերացրեք, թե ճիշտ նույն ուժգնության
ցնցում հարուցվեր մեկ դար առաջ, ասենք, Փենսիլվանիայի ածխարդյունաբերող
ընկերությունների կողմից, եթե վերջիններս միավորվեին որււ|ես
ածխարդյունաբերական կարտել2 3 եւ հանկսւրծսւկի հայտարարվեր ածխի
գների քառապւստիկ աճ: Ածխարդյունաբերական այս կարտելը գնաճ
կառաջացնե՞ր: Անհեթեթ հարց է: Տնտեսության զանգվածային անկում
կառսւջացներ. ածխահանքերը կփակվեին, պողպատաձուլարանները կանգ
կառնեին, բեռնաշրջանառությունը կընկներ: Այս երեւակայսւկան, բայց անբաղդատելի
սցենարը առաջ է քաշում ստույգ հարցադրումը, ի՞նչ պատահեց
1873 եւ 1973 թթ. միջես որ ՆույՆ ցնցումը’ էներգիայի գների կտրուկ աճը,
մի դարաշրջանում կարող Էր անկում առաջ բերել, իսկ մյուսում գնաճ
առաջացրեց:
Հարցին պատասխանելը դժվար չէ: Ողջ աշխարհում կապիտալիզմի
սոցիալ-տնտեսական կառուցվածքում հեռագնա վտվտխությո ւններ են տեղի
ունեցել, որոնցից անհամեմատ ավելի տեսանելին ու կարեւորը խոշոր եւ
հզոր հանրային հատվածների ի հայտ գալն էր: Արեւմուտքի կապիտալիստական
երկրներում այս հանրային հատվածները կլանում են բոլոր ծախսերի
30-ից 50 տոկոսը, երբեմն նույնիսկ ավելին: Հանրային այս ծախսերը
հիմք են ստեղծում այնպիսի տնտեսական գործունեության համար, որը
նախկինում գոյություն չի ունեցել: Սա բավական է ճգնաժամամետ աշխարհը
գնաճամետ աշխարհի փոխելու համար:
* petroleum (uifiq|.) — finnl, անմշակ fimijj;» ( ծ . p .) :
149
Հանրային ծախսերի հիմքերը չեն կանխում մեր իմացած բոլոր ւոնւոե-
սական հապաղումների Երեւան գալը: Տարբերությունն այն է, որ հանրային
ծախսերը, որպես միջուկ ունեցող շուկայական համակարգ, հապաղումից
հեշստւթյաէքբ չի գլորվում դեպի անկում: Արտաղրությւսն եւ զբաղվածության
վարընթաց միտումը սահմանափակվում Է պետական այնպիսի ծախսերի
աջակցությամբ, ինչպիսիք են սոցիալական ապահովագրությունը, գործազրկության
նպաստները, դրամատան ավանդների ապահովումը եւ այլն:
Մեկը մյուսին գումարվող խորունկ անկումները փոխվում են թեպետ
հաստատուն, բայց սահմանափակ հապաղումների:
Կապիտալիզմի կրած փոփոխությունների ալիքի Երկրորդ կողմը մեր
դարում մասնավոր ուժի վերելքն Է: Այն երեւում Է հսկա կազմակերպությունների’
«սառցալեռների» մեջ, որ գերիշխում են գործարարության եւ աշխատուժի
ծովում:
Մասնավոր ուժի զանգվածային հաստատությունների ի հայտ գալը
կարեւոր գործոն Է գնաճի մեր հակվածության մեջ: Այսօրվա եւ երեկվա
միջել ակնառու տարբերությունն այն Է, որ անցյալում գնաճի բարձրակետերին
հետեւում Էր գնանկման (դեֆլյացիա) տեւական ժամանակաշրջան:
XIX դարի Երկրորդ կեսին գներն անկանոն անկման միտում ունեին: Ինչու՞:
Նախ, որովհետեւ այն օրերին տնտեսությունը հիմնականում ագրարային
Էր, իսկ գյուղատնտեսական գները միշտ ավելի անկայուն են եղել (հիմնականում
վարընթաց), քան արդյունաբերական ապրանքների գները:
Այսպիսով, ւսրդյունաբերական տնտեսությունը, թեկուզ միայն արտադրություններով
հագեցվածության շնորհիվ, ավելի քիչ Է հակված գների
անկման, քան ագրարային տնտեսությունը: Երկրորդ պատճառն այն Է, որ
արտադրական հատվածի բնույթը եւս փոխվել Է: XX դարի առաջին տասնամյակներում
խոշոր ընկերությունների համար անսովոր բան չէր աշխատավարձի
համընդհանուր կրճատումներ հայտարարելը, երբ ժամանակներն
անբարենպաստ էին: Բացի այդ, գներն իջան հարդյունս տեխնոլոգիական
առաջընթացի եւ ի հետեւսւնս մրցակիցների միջել շարունակաբար բռնկվող
գնային կատաղի պատերազմների:
Այս բոլորը տնտեսության’ հիմնականում ավարտված պատմության վերջին
գլխի մի մասն է: Գյուղատնտեսությունն այժմ ՀԱԱ֊ի միայն մի փոքր
մասն է: Տեխնոլոգիան շարունակ կրճատում է ծախքերը, երբեմն’ կտրուկ:
Տեսեք, թե ինչպես են փոխվել համակարգչի գները վերջին տասնամյակում:
Բայց այս ցածր արդյունաբերական ծախքերը վտխհատուցվեցին այսպես
կոչված «արգելանիվի միտումով», որը երկրորդ համաշխարհային պատե-
րազմից ի վեր արտահայտվում է աշխատավարձի եւ գների մեջ: Արգելանիվի
միտումը նշանակում է, որ գներն ու աշխատավարձը աճում են, սակայն
հազվադեպ են իջնում կամ երբեք չեն իջնում’ մշտապես բացառելով
տեխնոլոգիական հեղսւվւոխությունները կամ շուկայական անկումները,
150
ինչպիսին էր, օրինակ, քաոսը ամերիկյան ավտոմեքենաշինությսւն մեջ:
Նորմալ ժամանակներում եւ նորմալ գործարարության մեջ արգելանիվը
գործում է: Կենտրոնացված գործարարությունն ու արհմիութենական ուժը,
կրկնապատկված «կոկորդ կրծող» մրցակցության ընդհանուր սարսափով,
նշանակում են, որ աշխատավարձն ու գները հիմնականում մեկ ուղղությամբ’
դեպի վեր են շարժվում: Խոշոր ընկերություններն աշխատավարձը
չեն կրճատում, բացի այն դեպքերից, երբ գործերը վատ են կամ
մրցակցությունն անտանելի է դառնում: Այս միտումները եւս ավելանում են
գնաճային ընթացքին:
Սոցիալ-հասարակական այլ փոփոխությո ւններ էլ կան, որոնք այսօրվա
համակարգը դարձրել են ավելի գնաճամետ, քան հարյուր կամ նույնիսկ
հիսուն տարի առաջ գոյության ‘ուէւեցող համակարգը: Մեր տնտեսությունը
ավելի շատ հակված է դեպի ծառայությունները, իսկ ծառայո ւթյունների
ոլորտում արտադրողականության աճը նվազ սրընթաց է, քան ապրանքային
ոլորտում: Մենք ավելի հարուստ ենք եւ, հետեւաբար, ավելի քիչ ենք
կամենում ավանդական ճղճիմ հրամաններով ապրել, « հ ե զ » ոստիկանը
կամ աղբ հավաքողը, կամ վերելակավարն այլեւս իրեն այդքան խոնարհ
չի զգում եւ հրահանգներ է տալիս իր արհմիության ղեկավարներին: Այս
ավելի հաստատակամ վերաբերմունքը եւս թեքում է համակարգը դեպի
գնաճ:
Նման վտփոխությունները մեզ օգնում են հասկանալ, թե ինչու է մեր
ապրած աշխարհն ավելի հակված գնաճի, քան մեր ծնողների ապրած
աշխարհը: Մենք «հ ի վան դ » ենք գնաճով ճիշտ այնպես, ինչպես XIX
դարավերջի եւ XX դարասկզբի կապիտալիզմը հիվանդ էր գնանկումով:
Սակայն մի բան է զգալ գնաճը, մեկ այլ բան՝ դրա ի հայտ գալն
իրականում: Գնաճի մեր փորձառության արմատներն ընկած են այն իրադարձությունների
մեջ, որոնք սկիզբ դրեցին այս գործընթացին, ինչպես
անցսւծ-գնացած ժամանակաշրջանների ճգնաժամերն արեցին: Մեր դեպքում
գնաճը հավանաբար իր առաջին ազդակն ստացավ Վիեսւնամի պատերազմի
հետ կապված ծախսերի աճից: Մյուս երկրներում դրա խթանումն արդյունք
էր այն միջոցների, որոնցով Միացյալ Նահանգներն իր գերիշխւսն ուժն
օգտագործեց’ ստիպելու նրանց ընդունել մեր դոլարը ոսկու փոխարեն’
վարկային ընդարձակումով արտասահմանում գնաճ ստեղծելով, որն ի
վերջո հակադարձ հարվածով անդրւսդարձաւլ մեր գների մակարդակի վրա:
Ապա վրա հասավ 1973 թ. հայտնի նավթային ցնցումը, երբ քարյուղ արտահանող Երկրների կազմակերպությունը (✓ ՕՓԵՔ) 2 4 մեկ բարել * քա ր ֊
151
յուղի գինը 3 դոլարից հասցրեց 11 դոլարի, ապա 1979 թ., Իրանի հեղափոխության
արշալույսին, քարյուղի գինը 13 դոլարից մի ցատկով հասավ
28 դոլարի:
Արդեն անդրադարձանք նավթային ցնցումի գնսւճաստեղծ եւ 1873
թվականի երեւակայական «ածխային ցնցումի» ճգնաժամ ստեղծող ազդեցության
միջեւ եղած հարաբերությանը: Հիմա անցնենք մի շատ կարեւոր
մեխանիզմի, որը նավթային ցնցումի բարձր գներն այդքան վարակիչ
դարձրեց’ ինդեքսավորման կարգավորումներին, , որոնք վճարումները
կապում են որոշակի ինդեքսի հետ, ինչպես, օրինակ, Աշխատանքի վիճակագրության
բյուրոյի հաշվարկած սպառողական կենսամակարդակը: Ինդեքսավորումը
փոխում է տնտեսության գործելակերպը: Բարձր գներն այլեւս
չեն խանգարում գնումներին, ինչպես 1873 թվականին: Ինդեքսավորման
դեպքում թանկարժեք ապրանք գնելու համար պահանջվող լրացուցիչ եկա-
*
մուտն ինքնաբերաբար ապահովվում է COLA-ով կամ սոցիալական ապահովության
միջոցով եւ այլ ինդեքսավորված վճարումներով: Երբ գները
հանկարծակի աճում Են, ի հետեւանս նավթային ցնցումի, աշխատավարձի
կտրուկ աճի կամ ծախքերի մեծացման, տնտեսությունը վայրկենապես
«սարսռոււք» է. վաճառքի ծավալն ընկնում է, զբաղվածությունը’ նվազում:
Սակայն նավթի կամ աշխատավարձի, կամ որեւէ այլ ծախքերի աճն
արտացոլվում է կենսամակարդակի ավելի բարձր ցուցանիշով, եւ ինդեքսի
աճի հետ աճում են նաեւ վճարագրերը, որոնք տրվում են սոցիալական
ապահովության նպաստառուներին, կամ աշխատավարձի կանոնակարգումները,
որ վճարվում են ինդեքսավորված պայմանագրերով: Այս ամենը
ծառայում է տնտեսական հապաղումը կարճելու հրաշալի նպատակին, բայց
նաեւ « յուղում» է գնաճի «թափանիվը» :
Հասարակական գնաճային այս փոփոխությանը հավելվում է նաեւ մեկ
այլ’ ավելի վտանգավոր գնաճային փոփոխություն մարդկանց ուղեղներում:
Հնում ասում էին’ «Ինչը թանկանում է, անպայման կէժանանա», այնպես
որ բուռն վերելքն ու գների աճը սովորաբար (թեեւ ոչ միշտ) զգուշության
բավարար աստիճան էին ստեղծում: Այսօր վերաբերմունքը փոխվել է: Հենց
որ լսում ենք, թե այսինչ ապրանքը թանկանում է, անմիջապես ենթադրում
ենք, թե կշարունակի թանկանալ, թերեւս ավելի արագ, այնպես որ ավելի
լավ է գնել, քանի դեռ ուշ չէ: Այսպիսով, գների աճի սպասելիքն ինքնին
դառնում է գնաճը սատարող մեխանիզմ, ինչպես Մեծ ճգնաժամի ընթացքում,
Երբ ծանր ժամանակները երկարեցին, որովհետեւ գործարարներին թվում
* cost-of-living adju stm en t — «կարգավորում լաա I|h0uiuq(!|t» արտահայտու թյա ն քւասյափսմր ( ծ . p .) :
153
էր, թե դրա վերջը չի երեւում: Սպասելիքներն ինքնակա են ու ինքնաստեղծ:
Գնաճային գործընթացում համատարած եւ անժխտելի հավատը, թե’ «ւկուս
տարի 10 տոկոսով թանկ կլինի», հանգեցնում է «հիմա գնիր, վաղը
վճարիր» վարվելակերպին, որն էլ հենց երաշխավորում է, որ հաջորդ տարի,
իսկապես. 10 տոկոսով թանկ լինի:
Այս ամենից երեւում է, որ գնաճի տարածված բացատրությունները
որոշակի դեր են խաղացել մեր տնտեսության տեւական անկանոնության
գործում: Իհարկե, կառավարությունը պատասխանատու է գնաճի համար,
այնքանով, որքանով միջամտել է տնտեսությանը, ինդեքսավորել կարեւոր
վճարումները եւ այն աստիճան սատարել անվտանգությանը, որ մեր սպասելիքներն
ու վերաբերմունքն ավելի ագրեսիվ են դարձել, քան նախկինում:
Արհմիությունների եւ գործարար ուժերի կենտրոնացումը եւս իր ազդեցությունն
է ունեցել գնաճի վրա’ աշխատավարձերի ու գների արգելանիվի
« շնորհիվ» , թեեւ մանրումեծ մի քանի « չարագործներ» էլ կան:
154