Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 12.4. ԳՆԱՃԻ ՀԱՂԹԱՀԱՐՈԻՄԸ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
ԳՆԱՃԻ < ԱՂ ԹՍԼՀԱՐՈԻՄԸ
Այսպիսով, մեծ գնաճն ավարտվեց, թեեւ ամոթալի ձեւով, բայց եւ այնպես
ավարտվեց: Իսկ մեծ գնաճի հակվածությո՞ւնը: Մեծ ճգնաժամից դուրս
եկանք երկրորդ համաշխարհային պատերազմի հարուցած ծախսերի միջոցով:
Բայց միայն 1950-ականներին ստեղծեցինք այն կառույցը, որ կոչված
էր կանխելու մեկ այլ մեծ ճգնաժամ’ հիմնականում սոցիալական ապահովության
ծավալումով, գործազրկության դեմ ապահովագրությամբ եւ բարեկեցությանն
աջակցող համակարգով: Այս միջոցառումների ազդեցության
շնորհիվ, 1980 եւ 1981 թթ. միմյանց հաջորդող հապաղումները տնտեսության
փլուզում չտռաջտցրին, ինչպես նախկինում:
Ինչպես տեսանք, սուղ փողի անգ՛ութ քաղաքականության եւ երջանիկ
պատահականության համակցումը դուրս քաշեց մեզ մեծ գնաճից: Սակայն
դեռեւս չենք ստեղծել հակագնաճային համակարգի հասարակական եւ
վարչական կառույցը, նման այն կառույցին, որը կանխեց Մեծ ճգնաժամի
կրկնությունը:
Ի՞նչը նկատի ունե՜նք:
Ակնհայտ է, որ շատ քիչ բան կարող ենք անել կամ գրեթե ոչինչ’
155
գնաճի միտումի հիմնական պատճառները վերացնելու համար: Քրոնիկական
գնաճի պատճառն այն է, որ կապիտալիզմն իր նյարդային, անզուսպ,
ներխուժող եռանդը գործադրում է փոփոխված սոցիալական միջավայրում:
Կապիտալիզմն այժմ պետության կողմից օժանդակվող կապիտալիզմ է,
միացյալ ու հզոր, հասարակության մեծ ակնկալիքների կապիտալիզմ:
Կառուցվածքային այս հատկանիշները երբեւէ չեն փոխվի: Չնայած Ռեյզնի
վարչակարգի ջանքերին, կառավարությունը չի կարող մեկուսացվել մեր
տնտեսական կառույցից, որովհետեւ այն ոչ թե տեղադրվել է այդտեղ որպես
օտար մարմին, այլ միահյուսված է հասարակության գործվածքին բոլոր
մակարդակներում, ճիշտ այնպես, ինչպես աշխատուժը կամ գործարարությունը,
որոնցից ոչ մեկը հնարավոր չէ պոկել-հանել մեր միջից’ առանց
սոցիալական գործվածքը պատռելու եւ սարսափելի հետեւանքներ թողնելու:
Ընդհանուր առմսւմբ, կապիտալիզմը կմնա այն զանգվածեղ եւ բարդ ամբողջությունը,
որը մենք գիտենք, մեծապես կախված հասարակական միջսւ-
մըտությունից, աջակցությունից, կարգավորումից եւ ներխուժումից (որն,
իհարկե, չի նշանակում, թե որոշ ծրագրեր հնարավոր չէ կրճատել կամ
նույնիսկ վերացնել): Կապիտալիզմը կշարունակի արձագանքել արտաքին
ցնցումներին, ինչպես ՕՓԵՔ-ի դեպքում, կամ ներքին ցնցումներին, ինչպես
բարձր աշխատավարձերը, որոնք ավելի շուտ բարձրացնում են գները, քան’
կրճատում արտադրությունը: Գնաճի միտումը ձեւ է, որով ժամանակակից
կապիտալիստական մեխանիզմն արձագանքում է իր իսկ լարվածությանն
ու ստրեսներին, ինչպես ճգնաժամերն այն միջոցն էին, որով արձագանքում
էր անցյալում: Այնքանով, որքանով կարող ենք այնպիսի փոփոխություններ
մտցնել, ինչպես սոցիալական ապահովության եւ վճարումների այլ աղբյուրների
ապինդեքսավորումը, կնվազեցնենք վերընթաց անկայունության ինք-
նասնուցող հատկանիշները, սակայն չենք ազատվի գնաճի վտանգից,
ինչպես «հատակը» չի ազատում մեզ տնտեսության անկումների վտանգից:
Հետեւաբւսր, խնդիրը ոչ թե գնաճի ուրվականը քշելն է, այլ դրա
ազդեցությունը զսպող հասւսրակական-քաղաքական փոփոխությո ւններ ներդնելը,
յուրատեսակ «առաստաղ», որ սահմանափակեր վերընթաց անկայունությո
ւնը, ինչպես «հատակն» է չափավորում վարընթաց միտումը:
156