Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 4.1. ՄԻՏՈԻՄԸ: 4.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:
Նախորդ գլխում մենք տնտեսության վայրկենական լուսանկարը հանեցինք,
որպեսզի դիտենք կառուցվածքն ու չափերը: Հիմա մեզ պետք է ավելի
շարժուն մի բան, ավելի շուտ’ շարժանկար, քան լուսանկար: Այս գլխի
նպատակն է այդպիսի շարժանկար ցուցադրելը, որ զգանք անցած կես դարի
հիմնական հոսանքները, որոնք այժմ էլ տանում են մեզ դեպի ապագան:
Առաջին տպավորության շուրջ որեւէ կասկած չկա’ աճն է: Ամեն ինչ
մեծացել է: Գործարար ֆիրմաների չափերն աճել են. արհմիություններն
ավելի մեծ են, տնային տնտեսությունների թիվն աճել է, եւ յուրաքանչյուր
տնային տնտեսություն ավելի է հարստացել, կառավարությունն ավելի մեծ
է: Եվ սրանց հիմքում ընկած շուկայական համակարգն ինքը’ գործարքների
շրջանաձեւ մեծ հոսքը, անընդհատ աճում է:
Իհարկե, աճը նկատելի միակ բանը չէ: Երբ համեմատում ենք 1900-
ականներն այսօրվա հետ, տեսնում ենք, որ ձեռնարկությունները եւս
տարբեր ու ավելի մեծ են: Այսօր ավելի շատ կորպորացիաներ կան, քան
անցյալում, ձեռնարկություններն ավելի բազմազան են, ընտանեկան ֆիրմաներն
ավելի քիչ են: Տնային տնտեսությունները եւս տարբեր են, որով-
հետեւ ամուսնացած կանանց շուրջ կեսն աշխատում Է տնից դուրս: Արհմիություններն
արդեն արհեստավորների’ միայն մեկ մասնագիտությամբ սահմանափակված
միություններ չեն: Կառավարությունը ոչ միայն ավելի մեծ
Է, այլեւ բոլորովին այլ իմաստ ունի:
60
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ
Այնուամենայնիվ, աճն է, որ առաջինն է գրավում մեր ուշադրությունը:
Կինոխցիկի նկարահանած տնտեսությունը պատկերելու համար շատ ավելի
լայն էկրան կպահանջվի, որովհետեւ պետք է ընդգրկի արտադրանքի
անընդհատ լայնացող հոսքը: Հետեւաբար, մեր առաջին խնդիրն է ուսումնասիրել
ընդհանուր արտադրանքի դոլարային արժեքի ֆենոմենալ աճը’
ներկայացված հետեւյալ աղյուսակում: Արտադրանքի այս արժեքը, որն
ընգրկում է պետական եւ մասնավոր հատվածների ստեղծած բոլոր ապրանքներն
ու սպասարկությունները, անվանում ենք մեր համախառն ազգային
արդյունքը’ ՀԱԱ: Հաջորդ գլխում ավելի ստույգ կբնորոշենք ՀԱԱ-ը: հսկ
այստեղ կպատմենք դրա ապշեցուցիչ վերելքի մասին:
61
Ինչպես տեսնում ենք, ամբողջ արտադրանքի դոլարային արժեքն աճել
է հարյուր անգամ:
Անկասկած, արդեն մի նախազգուշացնող միտք է անցել ձեր գլխով:
Եթե արտադրանքի աճը չափենք, համեմատելով թողարկված արտադրանքի
դոլարային արժեքի հետ’ ժամանակի մեջ, ապա այն, ինչ իրական տնտեսական
գործունեության մեջ թվում է աճ, ընդամենը գների աճ է:
Եվ այդ նախազգուշացնող միտքը միանգամայն ճշմարիտ է: Ենթադրենք,
թե մի տնտեսություն արտադրում է միայն ցորեն, եւ այդ ցորենը 1900թ.
վաճառվել է 1 դոլարով, իսկ 1980թ.’ 4 դոլարով: Այժմ պատկերացրեք, որ
ցորենի արտադրությունը չի փոփոխվել, եւ այս երկու տարիներին էլ եղել
է 1 միլիոն տոննա: Եթե ՀԱԱ-ը հաշվենք 1900թ. համար, կստանանք 1
միլիոն դոլար (միլիոն տոննա’ յուրաքանչյուր տոննան 1 դոլարով), իսկ
եթե հաշվենք ՀԱԱ-ը 1980թ. համար, ապա կկազմի 4 միլիոն դոլար: Այս
թվերից պետք է հանենք գնաճը: Դա արվում է այդ երկու տարիների
արտադրանքի արժեքը հաշվելիս նույն գները կիրառելով: Ակնհայտ է,
որ ինչպիսի գին էլ օգտագործենք մեր օրինակում, ՀԱԱ-ը չի ավելանա:
Եթե ՀԱԱ-ը հաշվենք օգտագործելով արտադրանքի թողարկման տարիներին
կիրառվող տարբեր գները, ապա դոլարային ընդհանուր գումարը
կանվանենք ընթացիկ կամ անվանական ՀԱՍ: Իսկ եթե հաշվում ենք մի
քանի տարվա ՀԱԱ-ի արժեքները, օգտագործելով միայն մեկ տարվա գինը,
ստացված արդյունքը կանվանենք իրական ՀԱԱ: Իրական այն իմաստով,
որ արտադրանքի արժեքի փոփոխությունը, որպես արդյունք բարձր կամ
ցածր գների, զանց ենք առնում: Ստացված արդյունքն, այսպիսով, արտացոլում
է արտադրության իրական փոփոխությունները, եւ ոչ վաճառքի
գները:
Հաջորդ աղյուսակում պատկերված է անվանական ՀԱԱ-ի’ 1900 — 1980թթ.
վերընթաց կորը մեկ տարվա’ 1972թ. գներով’ հաշվելու արտադրանքի (ՀԱԱ)
. V
արժեքը յուրաքանչյուր տարվա համար: Արդյունքը դարձյալ տպավորիչ է’
տասնապատիկ աճ, սակայն նվազ ակնառու, քան այն աճը, որ ստացել
էինք նախքան գնաճը հաշվի առնելը:
Սնում է կատարել վերջին ճշտումը: Աճել է ոչ միայն արտադրանքը,
այլեւ բնակչությունը: 1900թ. Սիացյալ Նահանգների բնակչությունը 76
միլիոն էր, 1985թ.’ շուրջ 240 միլիոն: Իրական ՀԱԱ-ը ներկայացնելու համար
պետք է այն բաժանել բնակչության թվին, ստանալու համար մեկ մարդուն
կամ մեկ շնչին ընկնող ՀԱԱ-ը: Ստացվում է զարմանալի մի բան: Եթե
հետադարձ հայացք նետենք ոչ միայն 1900-ականներին, այլ ավելի հետ,
որքան վիճակագրությունը թույլ կտա, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր
62
շնչին ընկնող իրական աճը զարմանալիորեն կայուն է: Իհարկե, կան վեր
ու վար տատանումներ, մի քանիսը’ բավական լուրջ, բայց այդ տատանումների
մեծ մասը միտումի հիմնական գծի 10 տոկոսի սահմաններում է:
Ավելի ստույգ, միտումը մեկ շնչի հաշվով տարեկան 1,5 տոկոս է: Թեպետ
տարեկան 1.5 տոկոսը շատ քիչ է թվում, սակայն այս թիվը հնարավորություն
է տալիս յուրաքանչյուր 47 տարին մեկ կրկնապւսւոկել յուրաքանչյուր
շնչի փաստացի կենսամակարդակը: Սա հենց Ադամ Սմիթի
պատկերած աճի մոդելն է’ կյանքի կոչված:
Ինչպես բացատրել այս հարատեւ ու կայուն աճի միտումը: Երկու էական
պատճառով: Առաջին, քանակապես աճել են ներդրումները տնտեսության
մեջ’ 1900 թ. աշխատուժը 27 միլիոն էր, 1985 թ.’ 115 միլիոն: Ակնհայտորեն,
աշխատուժի ավելի մեծ ներդրումը տալիս է ապրանքների եւ սպասարկությունների
ավելի մեծ արտադրություն: Կապիտալ ներդրումների քանակը
եւս ավելացել է: Օրինակ. 1900 թվականին «քարշիչ ուժը»’ ամեն տեսակ
շարժիչների, նավերի, գնացքների, բանող անասունների եւ այլն, ընդհանուր
հզորությունը կազմում էր 65 միլիոն ձիաուժ, 1983 թ. անցնում էր 31
միլիարդից:
63
Երկրորդ, բարձրացել է ներդրումների որակը: 1980 թ. աշխատող
բնակչության ոչ միայն թիվն էր գերազանցում 1900թ. մակարդակը, սւյլեւ
հմտությունն ու կրթական մակարդակը: Որպես ընդհանուր չափանիշ կարող
է ծառայել աշխատուժի «կուտակած» կրթության քանակը: 1900թ., երբ
աշխատող բնակչության միայն 6,4 տոկոսն էր տարրսւկ՚սն դպրոցից հետո
ուսումը շարունակել, բնակչության ընդհանուր կրթության մակարդակը
կազմում էր 223 միլիոն մարդ-տարի: Իսկ 1986-ին, երբ բնակչության երկու
երրորդից ավելին միջնակարգ կրթություն ուներ, նրա կրթության ընդհանուր
չավւն աճել էր մինչեւ 1 միլիարդ մսւրդ-տարի:
Քանակի հետ աճել է նաեւ կապիտալի որակը: Որպես կապիտալի
փոփոխվող որակի կարեւոր արտահայտություն, հաշվի առեք այն օգուտը,
որ մեր արտադրությանը տվեցին ճանապարհները: 1900թ. ճանապարհների
երկարությունը շուրջ 240 000 կիլոմետր էր, 1985թ’. ավելի քան 6 400 000
կիլոմետր, այսինքն’ ճանապարհների երկարությունն աճել է 25 անգամ:
Բայց այս աճը չի նշում այդ երկու տարբեր ճանապարհային ցանցերի
տրանսպորտային հնարավորությունները, մեկը’ խճապատ, նեղ, 15 — 30
64
կմ/ժամ երթեւեկության համար, իսկ մյուսը’ բետոնապատ ու ասֆալտապատ,
բազմաշարք եւ արագընթաց:
Աճի այլ աղբյուրներ էլ կան, ինչպես, օրինակ, տեղաշարժերը աշխատանքում
եւ խոշոր ծավալի կառավարման արղյունավետությունը, սակայն
հիմնականը ներդրումների քանակական ու որակական աճն է: Այս երկուսից,
ներդրումների (մարդկային հմտություններ, կապիտալ սարքավորումների
կատարելագործված կառուցվածք) որակի բարելավումը շատ ավելի կարեւոր
է, քան դրանց սոսկ քանակական աճը: Կատարելագործված հմտությունները
եւ տեխնոլոգիան հնարավորություն են տալիս աշխատուժին մեծացնել
արտադրողականությունը’ որոշակի ժամանակահատվածում արտադրվող
ապրանքների ու սպասարկությունների քանակը:
65