дома » Рефераты » ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ

ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 4.3. ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Մենք տեսանք, թե որքան ապշեցուցիչ է արտադրանքի աճը XX դարում,
սակայն ինչպե՞ս բաժանվեց այս արտադրանքը հասարակության տարբեր
խավերի միջեւ: Մի՞թե հարուստներն ավելի հարստացան, իսկ աղքատները’
աղքատացան: Արդյո՞ք այդ հոսանքն ավելի մեծ հավասարություն ստեղծելու
միտում ուներ: Մա այնքան էլ հեշտ հարց չէ: Մի մոռացեք, որ մեզ
հետաքրքրում է տարբեր խմբերին հասնող բաժինների փոփոխությունը, այլ
ոչ թե բացարձակ քանակների փոփոխությունը: Անկասկած, հասարակության
բոլոր աստիճաններում եկամտի դոլարային չափերի մեջ հսկայական փոփոխություն
է կատարվել, օրինակ, 1950 թ. 8666 դոլար եկամուտ ունեցող
ընտանիքը մտնում էր վերին 5 տոկոսի մեջ’ համեմատած 1985 թ. 77 000
դոլարի հետ: Դոլարային գումարների այս հսկայական աճը մասամբ մեր
իրական եկամուտների արդյունք է, մասամբ էլ’ գնաճի հետեւանք, մոտավոր
հաշվարկով’ կես ֊կես: Չնայած դոլարային եկամուտների այս լայն բաժանմանը,
տարբեր դասերում ընտանիքների համամասնությունը մնացել է
զարմանալիորեն կայուն, ինչպես ցույց է տալիս էջ 66-ի սխեման:
Այսպիսով, ընդհանուր եկամտի բաշխումը հասարակության վերին, միջին
եւ ստորին խավերի միջեւ շատ չի վտխվել: Չքավորները ստացել են
«տորթի» մի փոքր ավելի մեծ բաժին, իսկ հարուստները’ նախկինից
փոքր-ինչ նվազ բաժին: Միայն եթե համեմատենք 1920-ականների հետ,
ապա կտեսնենք շատ ընդգծված փոփոխություն: Այն տարիներին ամենա-
հարուստ 5 տոկոսի բաժինը այսօրվա համեմատությամբ կրկնակի մեծ էր:
Բացի դրանից, սոցիալական տարբեր ծրագրեր, ինչպես «Մեդիքեըրը»7 կամ
պետական համակարգի բարձրագույն կրթությունը, հավանաբար բարձրաց-

65

րել են ամենաչքավոր 20 տոկոսի իրական եկամ՜ուտը ավելի, քան ցույց
է տրված աղյուսակում :
Արդյո՞ք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում չքավորությունը
վերանում է: Երկար ժամանակ պաշտոնապես սահմանված ցածր եկամտի

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵԿԱՄՏԻ ԲԱԺԻՆԸ ՏԱՐԲԵՐ ԵԿԱՄՏԱՇԵՐՏԵՐՈՒՄ

ԸՆՏԱ ՆԻՔՆԵ ՐԻ ԵԿԱՄՏԻ ԲԱԺԻՆԸ ՏԱ ՐԲԵՐ ԵԿԱՄՏԱՇԵՐՏԵՐՈ1Մ

ԸՆՏԱ ՆԻՔՆԵ ՐԻ ԵԿԱՄՏԻ ԲԱԺԻՆԸ ՏԱ ՐԲԵՐ ԵԿԱՄՏԱՇԵՐՏԵՐՈ1Մ

1  չքավորներ (ստորին 20 տոկոսը)
2  աշխատավորներ (հաջորդ 40 տոկոսը)
3  միջին դաս (հաջորդ 35 տոկոսը)
4  վերին դաս (վերին 5 տոկոսը)


* Եկամտի բաշխման վւաիոխաթյուննհրի ավելի մանրամասն ուսումնասիրության
Ժամանակ պետք է հաշվի առնել որոշ փաստեր, որոնք ընդգրկված չեն վերը
նշված թվերում: Տեխնիկական ս|սւտ(ւաււնե|սւվ, մարդահամարի հանձնախումբը
կապիտալ եկամուտների շատ ձեւեր (ինչպես բաժնետոմսերից կամ անշարժ
ստացված կապիտա|ը) չի ընդգրկում եկամտի իր հաշվումների մեշ:
Եթե այդ • աներ, ապա վերին 1 տոկոսի բաժինն ավելի մեծ կվւներ: Մալ>
դահսւմարի հանձնախումբը նսւհւ |(վւվ հաշվի չի աոնում չքավորներին տրվոդ
կանխիկ եւ սւնկաՕխիկ վճարումները, ինչպես օրինակ, սննդի կտրոնները կամ
սոցիալական ապահովության նպաստը, որոնք) կավելանային չքավորների բաժնին:
Ս.յ| կերպ ասած, մարդահամարի տվյսւ|ները հիմնականում սաացվամ են
եկամուտներից, սւյւ ոչ թե կապիտալի շրջապտույտից կամ փոխանցիկ վթարումներից,
որոնցից թերեւս շահում են բարձր կամ ցւսծր եկամուտ ունեցողները:
Չավււարոնց դժվար Է հսւշվել դրամի այս հոսքերի ազդեցությունը: Արդյունքը
հավանաբար ավե|ի բարենպաստ Է ցածր եկամուտ ունեցող խմբերի համստ(
սակայն հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե որքան: Ամենայն հավանականությամբ
զուտ վտվտխաթյունը շատ մեծ չէ:

66

մակարդակից վար գտնվող մարդկանց թիվը նվազում էր թե’ բացարձակ
առումով, թե’ ողջ բնակչության համեմատությամբ: Սա ճիշտ է նույնիսկ,
եթե չքավորության մակարդակի դոլարային սահմանը կայունորեն բարձրանում
է, հաշվի առնելով նաեւ գնաճը: Բայց վերջին տարիներին միտումը
շրջվել է: 1979 թվականից չքավորությունը սկսել է գերակշռել: Այս փոփոխությունը
կարող ենք տեսնել հետեւյալ թվերում:

ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ

ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ

Այս թվերը ցույց չեն տալիս, թե ի վերջո չքավորությունն արդյո՞ք
հալչում-վերանում է որպես համընդհանուր աճի արդյունք, թե՝ վերացնելով
չքավորության որոշ տեսակներ (օրինակ, ի հետեւանս ցածր աշխատավարձի),
մյուսները թողնում ենք համեմատաբար անփոփոխ: Վերջին քսան
տարիների ընթացքում մի շարք խոշոր քաղաքների ետնախորշերում կյանքի
պայմանները վատթարացել են: Թվերը նշում են, որ չքավորությունը սրվում
է, երբ կրճատվում են սոցիալական ծրագրերը, ինչպես, օրինակ, խնամքի
տակ երեխաներ ունեցող ընտանիքներին տրվող նպաստը: Այս խնդրին
կանդրադառնանք 17-րդ գլխում:
Այս ամենը դժվարացնում է Մարքսի կանխատեսած «հարաճուն չքավորության
» վերաբերյալ դատավճիռ կայացնելը: Շատերը վիճարկում են, որ
սա Մարքսի ամենաքիչ արդարացված կանխատեսումն է կապիտալիզմի
մասին: Մյուսները պնդում են, որ «չքավորություն» ասելով, Մարքսը նկատի
չուներ դրամական եկամուտը, այլ’ կյանքի որակական կողմը: Հավանաբար,
ճիշտ կարծիքն այն է, որ դրամով չավւվող չքավորությունը ավելի շատ է
նվազել, քան Մարքսը կպատկերացներ, սակայն հասարակական կյանքի

67

մակարդակով որոշվող չքավորությունը այն չափով չի վերացել, որչափ
Մարքսի քննադատներն էին ակնկալում *:

* Արժե նշհ|, որ Ադսւմ Սմիթը հա կանխատեսում էր չքավորության աճ’
անկախ եկամատի աճից, որովհետեւ աււեւտրային հասարակությանը (ինչպես
ինքն էր անվանում) աշխատավոր բնակչությանը ենթարկում էր միւադադադ
աշխատանքի բթսւցհո>| ազդեցությանը: Սմիթը համողված էր, որ կաս||ւտսւ|իս-
տական հասարակությունը հարուստ է, բայց նրա աշխատավոր դասերը հավանաբար
կդաոնան նվազ սւչսւ|ուրջ hi խելացի իրենց կատարած աշխատանքի
հետեւանքով: Տե ս «The Wealth of Nations», p. 734:

68

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика