Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 3.6. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:
Գրեթե ավարտեցինք տնտեսության մեր առաջին զննությունը: Մնում է
վերջին հաստատությունը, որին պետք է ծանոթանանք’ կառավարությունը:
Ինչպե՞ս չափել նման հսկայական եւ բարդ մի կազմակերպություն: Պարզ
կամ միանշանակ ուղիներ չկան:
Կառավարության մասին ավելի մանրամասն դեռ կխոսենք: Մեկ է’ մի
բանից պիտի սկսենք, ուստի, սկսենք հենց այս թվերից.
58
Այս թվերը ցույց են տալիս, որ մասնավոր հատվածի եկամտի չափը
կամ աշխատողների քանակն անԻամեմաա ավելի մեծ է, քան’ կառավարության:
Այդպես է, եթե դատենք տնտեսության սովորական չափանիշներով:
Բայց որոշակիորեն դրանք չեն բացահայտում կառավարության չափերը եւ
հարստությունը: Ի՞նչ արժե երկրի տարածքը, որի մեկ երրորդը համերկրային
կառավարության սեփականությունն է: Ինչպիսի՞ն է ազգային պաշտպանության
տնտեսական արժեքը: Ի՞նչ արժե դրամ թողարկելու’ կառավարության
բացառիկ իրավունքը: Այս հարցերը տալիս, մասնավորի եւ պետականի
հարաբերական չափերի համեմատման գաղափարը մի կողմ է
դրվում: Երկու հարց կա, այնուամենայնիվ, որոնց հարկավոր է հատուկ
ուշադրություն դարձնել’ տնտեսության մեջ կառավարության տեղի որոշման
այս նախնական քայլերն անելիս: Առաջին, կառավարություն ասելով չպետք
է հասկանալ միայն համերկրային կառավարություն: Ինչպես հետագայում
կտեսնենք, համերկրային կառավարությունը վճռորոշ դեր ունի տնտեսության
շատ ոլորտներում: Բայց տեսադաշտից դուրս չպետք է թողնենք
այն փաստը, որ նահանգային եւ տեղական կառավարությունները զբաղվածության
հարցերում անհամեմատ ավելի կարեւոր են, քան համերկրային
կառավարությունը, մոտավորապես չորսից հինգ անգամ ավելի շատ մարդ
է աշխատում նահանգների, օկրուգների եւ քաղաքների, քան Վաշինգթոնի
համար:
Ի լրումն, նահանգային եւ տեղական կառավարությունները բազմաթիվ
կարեւոր բնագավառներում անհամեմատ ավելի շատ արտադրանք են թողարկում,
քան համերկրային կառավարությունը: Հանրային արտադրանքը
համախառն ազգային արդյունքի մի մասն է: Եթե մի կողմ դնենք ազգային
պաշտպանությունը որպես հատուկ բնագավառ, ապա կտեսնենք, որ նահանգային
եւ տեղական կառավարությունները հանրային արտադրանքի ավելի
գործուն աջակցողներ են, քան’ համերկրային կառավարությունը : Ստորեւ
բերվող աղյուսակն այս առումով ուշագրավ է, քանի որ մեզ հիշեցնում է
կառավարության ոչ համերկրային գործունեության ընդգրկումները, ինչ
անհամեմատ ավելի լայն է, քան «կառավարություն» բառից երբեմն ենթադրվող
բյուրոկրատական թղթաբանությունը:
Երկրորդ, հասարակական արտադրանքի բազմազանությունը մեզ հիշեցնում
է, որ կառավարությունը սոսկ մեռյալ բեռ չէ տնտեսության վրա,
————————
* Բարեկեցության հպատակով սւրվոդ ծախսերը հանրային արտադրանքի
(կամ համախառն ազգային արդյունքի) մաս չեն կազմում, այ| հիմնականում
բխում են համերկրային կառավարությունից: Այս հանգամանքը Վսւշինգթոնը
դարձնում է ավե|ի խոշոր ծախսող, քան նահանգներն ու քաղաքները, բայց
ոչ ավե|ի մեծ արտադրող: Հ ետագա գլուխներում, երբ կքննարկենք համախառն
ազգային արդյունքը, կանդրադառնանք այս հարցերին:
59
ինչպես շատերն են կարծում: Որեւէ մեկը, եթե երբեւիցե հաճախել է
հանրային դպրոց, բուժվել է հանրային հիվանդանոցում, ճանապարհորդել
հանրային ճանապարհներով կամ պետական ազդանշանային համակարգով
ղեկավարվող օդանավով, այսինքն’ ստացել է կառավարության արտադրանքը,
գիտի, թե որքան կարեւոր կարող է լինել հանրային արտադրանքը:
Անգամ նրանք, ովքեր շեշտում են խելագարացնող բյուրոկրատությունն ու
անարդյո ւնավետությունը, որոնք կարող են բխել կառավարության գործունեությունից
(թեեւ դրանք կառավարության մենաշնորհը չեն), պետք է
հասկանան, որ մասնավոր ձեռնարկատիրության համակարգն ինքնին կախված
է օրենքի գործադրման անտեսանելի արդյո ւնքից, որի վրա եւ հիմնվում
են ԱՄՆ-ի, ինչպես եւ բոլոր երկրների տնտեսությունները:
60