Home » Рефераты » ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՈԻՄԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՈԻՄԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՈԻՄԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Շուկայական հասարակարգի ստեղծումը նաեւ ճանապարհ հարթեց ժա-
մանակակից տնտեսական կյանքի առաջացման գործում հսկայական կարե–
վորության մի ՓոՓոխության համար։ Դա գիտության եւ տեխնոլոգիայի
միաձուլումն էր առօրյա կյանքի բուն էության հետ։
Տեխնոլոգիան, իհարկե, ժամանակակից երեւույթ չէ։ Նախապատմական
Սթոունհենջի1 հսկայական քարերը, եգիպտական Փառահեղ բուրգերի ճըշ–
գըրտությունն ու նրբագեղությունը, ինկերի կառուցած քարե պատերը, որոնք
այնքան լավ են ամրացված, որ ճեղք անգամ չկա ղանակի սայրը մտցնելու
համար, չինական Մեծ պարիսպը, մայաների կառուցած աստղադիտարան-
ները՝ այս բոլորը վկայում են, որ մարդկությունը դարերով տիրապեւոել է
ծանրություններ տեղաՓոխելու ել բարձրացնելու, անհարթ մակերեւույթը
հղկելու եւ ձեւաՓոխելու, բարդ հաշվարկներ կատարելու կարողություննե-
րին։ Ի դեպ, այս աշխատանքներից շատերը մեր այսօրվա ճարտարագետ-
ներին ոիքա՜ն գլխացավանք կպատ&առեին։
Այնուամենայնիվ, թեեւ նախակապիտալիստական տեխնոլոգիան հասել

—————————————————- 19

էր մեծ բարձունքների, շատ սահմանափակ հիմքեր ուներ։ Արդեն նշել ենք,
որ գյուղատնտեսական եւ արհեստավորական հիմնական գործիքների մեծ
մասը համարյա անփոփոխ էր ւէնում հազստաւէյակներ շարունակ։ Բարելա-
վումները շատ դանդաղ էին կատարվում։ Այնպիսի պարզագույն գյուտ,
ինչպիսին ձիու անուրն է, որը թույլ չի տալիս, որ լարվածությւսն ժամանակ
շնչափողը սեղմվի, ի հայտ չեկավ Հունաստանի ողջ փառավոր պատմության
կամ Հռոմի հաղթարշավների ընթացքում։ Միայն միջին դարերում հողը
վարելու համար եզներին փոխարինեցին ձիերով (որը արղյունավետությունը
բարձրացրեց ՅՕ տոկոս), եւ բերքը ւէշակելու երկդաշտ համակարգը փոխա-
րինվեց եռադաշտ համակարգով (տե՛ս շրջանակը)։ Այսպիսով, նախսւ–
կւսպիտալիստական շրջանի տեխնոլոգիան շռայլվում էր տիրողների, հոգե–
ւորականների, զինվորականների կարիքների համար։ Դրա կիրառումը սո-
վորական, ամենօրյա աշխատանքում անուշաղրության էր մատնված։
Իհարկե, առօրյա կյանքում տեխնոլոգիայի կիրառումն արհամարհելու
լուրջ պատճառներ կային։ Առօրյա գործունեության մեջ տեխնոլոգիական
փոփոխության առաջնահերթ նպատակը արտադրությունն ավելացնելն է.
աշխատողի արտադրողականությունը բարձրացնեւը։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆՇԱՆԱԿ ՈԻԹ8ՈԻՆԸ.
ԵՐԵՔ– ԴԱՇՏԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԵՐԿՈԻՍԻ

Սինչեւ միջնադար հողագործության գերակշռող ձեւը երկդաշտայինն էր,
երբ կալվածատիրոջ հողի մի մասում աշնանացան Էր արվում, մյուսը
թողնելով անմշակ։ Հաջորդ տարին արվում էր հակառակը։
Եռադաշտային ձեւում հողը բաժանվում Էր Երեք մասի։ Մի մասում
աշնանացան Էին կատարում, մյուսում գարնանացան, իսկ երրորդը՝ թողնում
անմշակ։ Հաջորդ տարին առաջին մասը հատկացվում Էր աշնանացանին,
երկրորդը՝ թողնվում անմշակ, իսկ երրորդը՝ գարնանացանին։
Այսպիսով, Եռադաշտ համակարգում ամեն տարի անմշակ Էր թողնվում
հողի ոչ թե կեսը, այլ մեկ Երրորդը։ Ենթադրենք, թե մշակվող դաշտից
ընդհանուր առմամբ ստացվում Էր 600 ցենտներ բերք։ Երկդաշտ համակարգի
դեպքում, այն տարեկան տալիս Էր 300 ցենտներ։ Եռադաշտ համակարգով
տարեկան բերքը ստացվում Էր հողի երկու երրորդից, որը կազմում Է 400
ցենտներ, այսինքն՝ մեկ Երրորդով ավելի։ Այդ օրերին ընդունված Էր հարոս
հողերը վարել երկու անգամ, իսկ մշակվողը՝ մեկ։ Նվազեցնելով հարոս
հողերի քանակը հօգուտ մշակվողի, նվազեցվեց նաեւ վարելուն հատկացվող
ժամանակը, իսկ գյուղացիների աշխատանքի արդյունավետությունը Էապես
բարելավվեց։ Նախակապիտալիստական տեխնոլոգիայի այս եւ նման հրա

————————————————- 20

պուրիչ առաջընթացների մասին կարդացեք Lynn White «Medieval Tech-
nology and Social Change» գիրքը (Oxford: Clarendon Press, 1962).
Բայց մի հասարակության մեջ, որը դեռեւս կարգավորվում էր ավան-
դույթով ել հրամաններով, որտեղ արտադրությունը հիմնականում իրակա-
նացնում էին ճորտերն ու սարակները եւ ավանդույթին ենթարկված արհես-
տավորները, արտադրությունն ավելացնելու շատ քիլ խթաններ կային։
Հավելյալ բերքի հիմնական մասը կալվածատիրոջն էր հասնելու, այլ ոչ թե
այն արտադրող ճորտին կամ ստրուկին։ ճիշտ է, չնայած կալվածատերը
մեծապես կշահեր գյուղատնտեսական բերքի աճից, բայց դե հպարտ ազ–
նըվականի ինչին էր պետք խառնվել վարուցանքի կեղտոտ գործերին։
Նույնպես եւ ցանկացած արհեստավոր, որ փոխում էր իր աշխատանքի
միջոցները, այս նորությանը պետք է ծանոթացներ նաեւ իր արհեստակից-
ներին։ Բայց ինչպե՞ս կարող էին նրա գործընկերները, որոնք տարիներ
շարունակ միեւնույն քանակությամբ ամանեղեն կամ կտորեղեն էին տանում
գյուղական շուկա, գնորդ գտնել Իավելյալ սւրւոաղրանքի Իամար։ Չէ՞ որ
հավելյալ արտադրանքը պարզապես չէր վաճառվի։
Այսպիսով, նախսւկապիտալիստական հասարակարգերի արտադրողա-
կան տեխնոլոգիան խոր քնի մեջ էր, քանի որ փոփոխության ձգտումը
խթաններ չուներ։
Իհարկե, հասարակական հզոր ուժերը ղեմ էին տեխնոլոգիական փո-
փոխությանը, որը միայն խառնաշվւոթ կմտցներ աշխարԻում։ Մի հասա-
րակություն, որն ամբողջովին խարսխված էր միայն կյանքի հաստատված
ձեւերի վերարտադրության վրա, չէր կարող պատկերացնել այնպիսի մի
աշխարհ, որտեղ արտադրության տեխնոլոգիան անընդհատ շարժման մեջ
է, եւ որտեղ աշխատանքը սահման չի ճանաչում։
Այս արգելակող ուժերն անխղճորեն քշվեցին ի հայտ եկող աշխատանքի,
հողի եւ կապիտալի շուկաների հոսւսնքի կողմից։ ճորտերը կտրվեցին
իրենց արմատներից, նրանք ստիպված էին վաճառել իրենց աշխատուժը,
արիստոկրատ կալվածատերերին մի կողմ հրեցին փողամոլ նորելուկները,
համքարությունների վարպետներն ու արհեստավորները նայում էին. թե
ինչպես են առեւտրական ձեռնարկությունները խլում իրենց սովորական
ապրուստը։ Կարիքի եւ ստիպողական անիրաժեջտության մի նոր զգացում
ներարկվեց տնտեսական կյանքի մեջ։ Այն, ինչ Իամարվում էր քիչ թե շատ
հուսալի ւսպրելակերպ, այժմ սկսել էր ավելի ու ավելի շատ վերածվել
գոյության պայքարի։ Այն զգացումը, որ նախնյաց օրինակին հետեւելը
լավագույնս է ծառայում մարդու տնտեսական շահերին, տեղի տվեց մի
գիտակցությւսն առջեւ, որ տնտեսական կյանքն ամբողջովին անապահով է

——————————————— 21

եւ գոյության պայքար է, երբ յուրաքանչյուրը պեաք է հոգ տանի միայն իր
մասին։
Շուկայի աճող կարեւորությունն իր ամենահաս ճնշմամբ հիմնովին
փոխեց տեխնոլոգիայի տեղը հատկապես փոքր արհեստանոցներում եւ մանր
գործարաններում, որոնք կապիտալիստական հեղափոխության բեմահար-
թակն էին։ Պայքարն ստիպեց մարդկանց ապրուստի գոյակռվրւմ իրենց
համար «ոտքի տեղ անել»։ Պրպտուն միտք ունեցող ու արտադրությունից
գլուխ հանող փողասեր կապիտալիստի համար տեխնոլոգիան (ինքնարժեքն
իջեցնող ապրանքներն առավել մրցունակ դարձնող որեւէ գյուտ կամ
բարելավում) հենց «ոտքի տեղ» էր. որ կար։
Այսպիսով, XVIII դարի վերջին եւ XIX դարի սկզբին կապիտալիզմը
ծնունդ տվեց տեխնոլոգիայի մեջ պրպտուն ձեռներեցների սերնղին, տնտե-
սության պատմության մեջ բոլորովին նոր սերնդի։ Օրինակ, ոմն Ջոն
Րւիլքինսոն՝ երկաթագործի որդին, իր գործում դարձավ տեխնիկական
առաջընթացի մղիչ ուժը։ Նա պնդում էր, որ ամեն ինչ պետք է պատրաստվի
երկաթից՝ խողովակներն ու կամուրջները, փուքսերն ու գլանները (որոնցից
մեկն օգտագործվեց Ջոն Ուաթի նորահայտ շոգեշարժիչի մեջ)։ Նա նույնիսկ
երկաթե նավ կառուցեց, որը սկզբում շատ էր ծաղրվում, իսկ հետագայում
դրանով հիանում էին։ Մեկ այլ օրինակ՝ վարսավիր Ռիչարղ Արքրայթը,
որը հարստացավ՝ հորինելով (կամ գուցե գողանալով) առաջին մանող
հաստոցը եւ շատ չանցած դարձավ խոշոր գործարանատեր։ Կամ, ասենք,
Փիթր Անիընսը՝ մի անհայտ վարպետ, որը հորինեց երկաթը կռելու
պուղլինգման մեթոդը, կամ, ասենք, ժամագործ Բենջըմին Հանթսմնը, որը
կաւոարելագործեց պողպատի արտադրությունը եւ շատ ուրիշներ։ Իհարկե,
շատ քչերն էին, որ նշանավոր ազնվականներ էին, ինչպես, օրինակ, սըր
Ջեթրո Թալը՝ գյուղատնտեսության տեխնոլոգիայի ռահվիրան, իսկ տեխնո-
լ ո գ ի ա յ ի , հիմնականում արդյունաբերության տեխնոլոգիական առաջ-
նորդները համեստ ծագումով մարդիկ էին։

22

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика