дома » Рефераты » ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈԻՆԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈԻՆԸ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈԻՆԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Նոր աշխուժությունը ծնունդ տվեց Արդյունաբերական հեղափոխությանը,
որը դեռեւս չավարտված պատմական դարաշրջանի առաջին գլուխն էր,
դարաշրջան, ուր ապշեցուցիչ Եւ անընդհատ փոփոխությունները հեղաշրջե–
ցին թե՛ արտադրության տեխնիկան եւ թե՛ առօրյա կյանքի կառուցվածքը։
Մի քանի թվեր կներկայացնեն համակ պատմությունը։ 1701 թվականից
մինչեւ 1802թ. ընկած ժամանակաշրջանում մանելու եւ գործելու տեխնոլո-
գիան աստիճանաբար կատարելագործվեց, բամբակե գործվածքների օգտա–

——————————— 22

գործումը Անգլիայում ավելացավ 6 000 տոկոսով։ 1788-ից 1839 թթ. ընթաց-
քում, երբ երկաթի արտադրությունն անցավ տեխնոլոգիական հեղաշրջման
առաջին փուլը, երկաթի ձուլվածքի արտադրությունը 68 000 տոննայից
կտրուկ աճեց մինչեւ 1 347 000 տոննա։ Ֆրանսիայում 1815 թ. սկսած, 30
տարվա ընթացքում երկաթի արտադրությունը հնգապատկվեց, ածխի ար-
տադրությունն ավելացավ յոթ անգամ, փոխադրվող տոննաների քանակը՝
տասն անգամ։
Բայց այս թվերը չեն արտացոլում տեխնոլոգիայի ազդեցությունն առօրյա
կյանքի վրա։ Իրերը դարձան ավելի սովորական եւ ավելի տարածված։ XVII
դարում այն, ինչը մենք համարում ենք սովորական գույք, շւսւո սակավ էր։
Գյուղացու ամբողջ հարստությունը մի քանի գործիք էր, մի սեղան ու
հավանաբար մի ձեռք հագուստ։ Իր կտակում Շեքսպիրը էնն Հեթըուեյին
թողել էր իր «երկրորդ տեսակի մահճակալը»։ Երկաթե մեխերը այնքան
հազվագյուտ էին, որ Ամերիկայի նորաբնակներն այրում էին իրենց խըր–
ճիթները՝ մեխերը հանելու համար։ Ադամ Սմիթի ժամանակներում Շոտ–
լանդիայի առավել հետամնաց վայրերում մեխը նույնիսկ փողի դեր էր
կատարում։
Տեխնոլոգիան իր հետ բերեց իրերի լայնահուն ու սրընթաց հոսք։
Կոշկեղենը, վերարկուն, թուղթը, պատուհանի ապակին, աթոռը, ճարմանդը,
որոնք նախակապիտալիստական շրջանի մի խումբ ընտրյալների արտո-
նություններ էին, դարձան առօրյա իրեր։ Աստիճանաբար, կապիտալիզմն
առաջ բերեց այն. ինչը մենք անվանում ենք աճող կենսամակարդակ,
նյութական ապրանքների թվի, տեսականու Եւ որակի հաստատուն, կանո-
նավոր եւ սիստեմատիկ աճը, որոնցից օգտվում է հասարակության գե-
րակշիռ մասը։ Աննախադեպ բան էր։
Տեխնոլոգիայի բերած երկրորդ փոփոխությունը հասարակության արդյու-
նաբերական համակարգի ապշեցուցիչ աճն էր։ Աճը սկսվեց արտադրության
մեջ կիրառվող սարքավորման ընդարձակումով, այս ընդարձակումը հիմ-
նականում սկսվեց երկաթի, ապա՝ պողպատի արտադրության տեխնոլոգիայի
զարգացումով։ Եթե 1770 թ. սովորական հնոցները, որտեղ հանքաքարից
երկաթ էր ստացվում, ունեին շուրջ երեք մետր բարձրություն, ապա մեկ
դար անց դրանց բարձրությունը հասավ երեսուն մետրի, նույն ժամանա-
կամիջոցում հալոցները, ուր պողպատն էր ստացվում, Եւս փոխեցին իրենց
չափսերը՝ կուժից քիչ մեծ կաթսաները վերածվեցին տան մեծության կոն–
վերտորների։ Ջուլհակների փոքր հաստոցները, որ տեղավորվում էին
արհեստավորի խրճիթում, հասան այնւցիսի հրեշավոր չափերի, որ գործա-
րանները, ուր դրանք տեղադրված էին, այժմ էլ տպավորիչ են իրենց
մեծությամբ։
Հավասարապես ուշագրավ էր ընդլայնումը արտադրության սոցիալական

——————————————————- 23

ոլորտում։ Նոր տեխնոլոգիան համարյա անմիջապես գերազանցեց փոք-
րածավալ արտադրությունների վարչական կարողությունները։ Արտադրու-
թյան մեքենաների չափի աճի հետ աճում էր նաեւ դրանց արագությունը։
Երբ արտադրանքի վտակները վերաճեցին մեծ գետերի, արտադրության
կառավարման ավելի ծավալուն կազմակերպման պահանջ առաջացավ՝ հում-
քի անընդհատ մատակարարման, աշխատանքի վերահսկողության եւ. որ
նվազ կարեւոր չէ, պատրաստի արտադրանքի համար շուկա գտնելու հար-
ցերի կազմակերպման պահանջ։
Այսպիսով, տեսնում ենք, որ սովորական գործարար ձեռնարկության
չափերը հաստատուն տեմպերով աճում են՝ նրա տեխնոլոգիական բազայի
բարդացմանը զուգընթաց։ XVIII դարի վերջին քառորդում տասն աշխատող
ունեցող գործարանն արդեն արժանանում էր Ադամ Սմիթի ուշադրությանը,
ինչպես կտեսնենք հաջորդ գլխում։ XIX դարի առաջին քառորդում սովո-
րական մանածագործական գործարանում աշխատում էին մի քանի հարյուր
տղամարդիկ եւ կանայք։ Հիսուն տարի անց մի շարք երկաթուղիներում
աշխատում էր նույնքան մարդ, որքան ծառայում էր Ադամ Սմիթի ժամա-
նակների հարգարժան միապետների բանակներում։ Եվս հիսուն տարի անց՝
1920-ականներին, արտադրական խոշոր ընկերություններն ունեին նույնքւսն
աշխատողներ, որքան բնակիչ ունեին XVIII դարի քաղաքները։ Օրինակ,
«Ֆորդ Մոթր»2 ընկերությունը 1929 թ. ուներ 174 000 աշխատող։ Այսօր՝
ավելի քան 800 000։
Տեխնոլոգիան որոշիչ դեր խաղաց նաեւ մարդկային գործունեության
ամենահիւէնական ձեւի՝ աշխատանքի բնույթի փոփոխման գործում։ Դա
արտադրական գործունեության բարդ աշխատանքների մասնատումն էր
ավելի փոքրածավալ ենթաշխատանքների, որոնք հետո կրկնվում էին կամ
առնվազն բարելավվում ճարտարագիտական գյուտերով։
Այս գործընթացը կոչվեց աշխատանքի բաժանում։ Ադամ Սմիթը շուտով
բացատրելու էր, եւ մենք կտեսնենք, որ աշխատանքի բաժանման շնորհիվ
աճեց միջին աշխատողի արտադրողականությունը։
Աշխատանքի բաժանումը փոխեց հասարակական կյանքը նաեւ այլ
ձեւերով։ Աշխատանքը դարձավ ավելի մասնատված, միապաղաղ, ձանձրալի,
օտարացած։ Եվ անհատների ինքնաբավարարվածությունը մեծապես նվա-
զեց։ Նախակապիտալիստական շրջանում մարդիկ կամ իրենք էին ան-
միջականորեն արտադրում իրենց ապրուստի միջոցները, կամ պատրաստում
իրեր, որոնք կարող էին փոխանակվել ապրուստի միջոցների հետ. գյուղա-
ցիները բերք էին պճեցնում, արհեստավորները՝ գործվածք, կոշկեղեն,
պիտույքներ արտադրում։ Բայց որքան ավելի էր նորացվում աշխատանքի
բաժանումը, աշխատանքի արդյունքը խճանկարի բեկորների պես ավելի ու
ավելի էր մանրանում։ Աշխատողները ոչ թե թել էին մանում կամ գործվածք

————————————— 24

հյուսում, այլ բանեցնում էին լծակները եւ հումք մատակարարում մեքենա-
ներին, որոնք հենց մանում եւ հյուսում էին։ Կոշիկի ֆաբրիկայի բանվորը
պատրաստում էր կոշկերեսը կամ ներբանները, կրունկները, բայց ոչ կոշիկ։
Այս ւսշխսւտանքներից ոչ մեկը, առանձին վերցրած, չէր կարողանա ղրանց
կատարողներին ապրուստով ապահովել նույնիսկ մեկ օր, իսկ այս արտա-
դրանքներից ոչ մեկը հնարավոր չէր փոխանակել որեւէ այլ ապրանքի հետ։
Դա արվում էր միայն շուկայական բարդ ցանցի միջոցով։ Տեխնոլոգիան
տղամարդկանց եւ կանանց ազատեց մի շարք նյութական կարիքներից,
բայց կապեց նրանց շուկայական մեխանիզմի աշխատաձեւին։
Տեխնոլոգիայի հզոր ազդեցություններից նվազ էական չէր եւ այն, որ
մարդկանց աննախադեպ չափերի փուիոխությունների ենթարկեց։ Դրանց մի
մասը գոհունակությամբ ընդունվեց, քանի որ վւովտխությունը բառացիորեն
նոր հորիզոններ էր բացում նյութական կյանքի համար, օրինակ՝ ճա–
նւսպարհորդությունը, որ մի ժամանակ հարուստների մենաշնորհն էր.
հնարւսվոր դարձավ նաեւ մարդկանց հոծ զանգվածների համար, ինչը
վկայում է XIX դարում ներգաղթի մեծ հոսքը Միացյւսլ Նահանգներ։
Սակայն, տեխնոլոգիայի բերած փոփոխություններն ունեին նաեւ իրենց
բացասական կողմը։ Հասարակությունը, որն արդեն ենթարկվել էր շու-
կայական ուժերի հարվածներին, որոնք հանելուկային ձեւով կարող էին
ցամաքեցնել աշխատանքի պահանջարկը եւ նույէւքան անհասկանալիորեն
ստեղծել այդ պահանջարկը, այժմ հայտնաբերեց, որ ամբողջ կյանքի ըն-
թացքում ձեռք բերված մի ամբողջ շարք մասնւսգիտություններ ու հմտու-
թյուններ, ընկերություններ, որ ստեղծվել էին սերունդների ծանր աշխա-
տանքով, դարերից եկող արտադրություններ, կարող էին վտանգվել տեխ-
նոլոգիայի փուիոխությունների հետեւանքով։ Արտադրական մեքենաները
դարձան ավելի շուտ մարդկության թշնամին, քւււՆ դաշնակիցը։ XIX դարի
սկզբին մանածագործները, որոնց խրճիթային արտադրությունն աստիճա-
նաբար կործանվում էր գործարանների մրցակցության պատճառով, միա-
վորվում էին՝ այրելու համար այդ ատելի շենքերը։
Փոփոխությւսն այս օրինակները չեն սպառում ւսյն ձեւերը, որոնցով
տեխնոլոգիան, շուկայակւսն համակարգի հետ հւսմատեղ, փոխեց գոյության
իմաստն ինքնին։ Բայց դրանք ուսումնասիրելով՝ տեսնում ենք, թե որքան
խորը եւ ցնցող էր կապիտալիզմի բերւսծ հեղափոխությունը։ Տեխնոլոգիան
մի ջին էր, որին կապիտալիզմը դուրս թողեց շշից, եւ մինչեւ օրս էլ մտադիր
չէ նորից շիշը մտնել։

———————— 25

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика