дома » Рефераты » ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Այսպիսով, տեսնում ենք, որ կապիտալիզմը ոչ թե «մարդկային բնու-
թյան» հավերժական ուղեկիցն է, այլ հրաբխի նման ճեղքում է դարերով
հաստատված կյանքի ավանդույթները։ Սկսում ենք հասկանալ այն հսկա-
յական անշարժությունը, որ խանգարում էր կապիտալիզմի զարգացմանը
վաղ Իասարակությունների մեծ մասում։ Իհարկե, տարբեր հասարակություն-
ներում տարբեր խոչընդոտներ եւ արգելքներ կային այնպիսի տնտեսական
կյանքի ստեղծման ճանապարհին, որը կառուցված էր արդի տնտեսագի-
տությանը միանգամայն խորթ սկզբունքների վրա։ Բայց այս բոլոր հասա-
րակություններում ամենադժվար հաղթահարելի արգելքն ավանդույթի եւ
իշխանության ուժն էր՝ որպես տնտեսական կյանքի կազմակերպման միջոց,
եւ դրանք շուկայական համակարգով փոխարինելու անհրաժեշտությունը։
Ի՞նչ է շուկայական համակարգը։ Ըստ էության, մի համակարգ, որտեղ
տղամարդիկ ու կանայք իրենց տնտեսական գործունեությունը կարող Են
ազատ կարգավորել, արձագանքելով շուկայի ստեղծած հնարավորություն-
ներին եւ սահմանափակումներին, այլ ոչ թե ենթարկվել ավանդույթին կամ
որեւէ մեկի հրամանին։ Այսպիսով, շուկայական համակարգում մարդիկ ոչ
միայն ազատ են իրենց ցանկացած աշխատանքը փնտրելու հարցում, այլ
պետք է աշխատանք փնտրեն։ Ի տարբերություն նրանց, ճորտերը կամ
ավանդույթին ենթակա արհեստավորները ծնվում էիԱ որպես այդպիսիք եւ
շատ մեծ դժվարությամբ էին կարողանում փոխել իրենց աշխատանքը։
Շուկայական համակարգում յուրաքանչյուրը կարող է ազատ գնել եւ վա-
ճառել հողը։ Ագարակը կարող է դառնալ առուծախի առարկա։ Դարձյալ, ի
հակադրություն սրան, նախակապիտալիստական հասարակարգերում հողը
նույնքան անվա&առահանելի էր, որքան ամերիկյան նահանգների օկրուգ– .
ների աոուվաճառքը։

—————————————————— 15

Եվ վերջապես, շուկա ասվածը նշանակում է հարստության անընդհատ
հոսք դեպի արտադրություն՝ խնայողությունների ել ներդրումների հոսք,
որ ձեւավորվում է դրամատների ել այլ ֆինանսական հաստատությունների
միջոցով, որտեղ ւիոխառուները տոկոսներ են վճարում՝ որպես ւիոխհսւտու–
ցում փոխատուների հարստությունը օգտագործելու դիմաց։ Նախքան կապի-
տալիզմը այդպիսի բան գոյություն չուներ, բացի այն շատ փոքր եւ
վատահամբավ կապիտալի շուկաները, որոնց մարմնացումն էին արհա-
մարհված վաշխաոուները։
Աշխատանքը, հողը ել կապիտալը, որոնք վարձվում կամ ազատվում են
շուկայական հասարակարգում, կոչվում են «արտադրության գործոններ»,
եւ տնտեսագիտության մեծ մասը նվիրված է այն հարցին, թե ինչպես է
շուկան համակցում դրանց էական նպաստը արտադրության հետ։ Արտա-
դրության գործոնները հույժ կարեւոր են, ուստի անհրաժեշտ է պատասխա-
նել հետեւյալ հարցին, ինչպե՞ս էին գործադրվում դրանք նախքան շուկայական
համակարգը։ Պատասխանը կարող է ցնցել, բայց պերճախոս կլինի։
Նախքան կապիտալիզմն արտադրության գործոններ չկային՝. Իհարկե,
մարդու աշխատանքը, բնության պարգեւ հոդը եւ ռեսուրսները, մարդկային
հասարակության ստեղծած իրերը միշտ գոյություն են ունեցել։ Բայց աշ-
խատանքը, հողը եւ կապիտալը վաճառքի ենթակա ապրանք չէին։ Աշխա-
տանքը կատարվում էր որպես ճորտերի կամ ստրուկների հասարակական
պարտավորությունների մի մաս, ել նրանց չէին վճարում այդ աշխատանքի
դիմաց։ Ավելին, ճորտն իր կալվածատիրոջ գործիքներն օգտագործելու
համար նրան վարձ էր վճարում եւ վարձատրություն չէր սպասում այն
բանի դիմաց, որ իր բերքի մի մասը տալիս է կալվածատիրոջը՝ որպես
նրա պարտադիր բաժին։ Նույն կերպ հողը համարվում էր ռազմական կամ
քւսղաքացիական իշխանության հիմք, ինչպիսին այսօր համարվում են
կոմսությունները կամ նահանգները, այլ ոչ թե առուվաճառքի ենթակա
անշարժ գույք։ Իսկ կապիտալը համարվում էր գանձ կամ արհեստավորի
անհրաժեշտ պիտույք եւ ոչ թե շուկայական արժեք ունեցող ինչ-որ գումար։
Իրացվող, շրջանառու կապիտալի գաղափարը միջնադարում նույնքան
տարօրինակ կլիներ, որքան այժմ այն միտքը, թե բաժնետոմսերն ու
պարտատոմսերը ժառանգություն են եւ վաճառքի ենթակա չեն։
Չվարձատրվող աշխատանքը, չվարձակալվող հողը եւ անձնական հա–
րըստությունն ինչպե՞ս դարձան արտադրության գործոններ, ւսյսինքն՝ նույն-
պիսի գնելի ու վաճառելի ապրանքներ, ինչպես գործվածքեղենը կամ
հացահատիկը։ Պատասխանը հետեւյալն է. մի մեծ հեղափոխություն պայթեց-
րեց ավանդույթի եւ իշխանության աշխարհը եւ ծնունդ տվեց ժամանակակից
աշխարհի շուկայական հարաբերություններին։

——————————————- 16

Սկսվելով մոտավորապես XVI դարում (թեեւ արմատները ավելի հեռուն
են դնում), փովտխությւսն ալիքը՝ երբհմ1ւ աստիճանաբար, երբեմն ուժգնո-
րեն, ւիշրեց միջնադարյան Եվրոպայի կապանքներն ու սովորույթները եւ
ճանապարհ բացեց այսօրվա շուկւսյական հասարակարգի համար։
Այս գրքում մենք կարող Ենք միայն հպանցիկ ներկայացնել այդ տե–
վակւսն ու տանջալից, երբեմն՝ արյունալի ճանապարհը։ Անգլիայում այս
գործընթացն առավել դաժանաբար անդրադարձավ գյուղւսցիների վրւս,
որոնց վտւււրեցին իրենց հոդերից, ցանկապատելով ընդհանուր արոտա-
վայրերը։ Այս ցանկապատումը կատարվեց կալվածատիրոջ ոչխարների
համար մասնավոր արոտավայրեր ստեղծելու նպատակով, քանի որ ոչխարի
բուրդը դարձել էր խիստ շահութաբեր ապրանք։ Սադրլենդի դքսուհին 1820
թ. 15 000 բնակիչների վտարեց շուրջ 320 հեկտար տարւսծքից, փոխարինե-
լով նրանց 131 000 ոչխարներով։ Բնակիչները, զրկվելով դաշտերից օգտվե-
լու իրենց ավանդակւււն հնարավորությունից, հեռացան քաղւսքները, որտեղ
ստիպված եղան վաճառել իրենց ծառայությունները որպես արտադրության
գործոն՝ աշխատուժ։
Ֆրանսիսւյում արտադրության գործոնների սւոեղծումը ցավագին ազդե-
ցություն ունեցավ Իողային սեփականությւսն վրա։ Երբ ոսկին Նոր աշ-
խարհից ներհոսեց XVI դարի Եվրոպա, գներն սկսեցին աճել, եւ ֆեոդալ
կւսլվածատերերը նեղն ընկւււն։ Ինչպես ամեն ինչ միջնադարում, ճորտերի
վճարելիք հարկերն ու տուրքերը հաստատված էին եւ անփոփոխ, բայց
ապրանքների գները հաստատուն չէին։ Չնայած ճորտերի տուրքերը շարու-
նակում էին բնամթերքից (այսինքն՝ այսքան հատ ձու կամ այսքան գործվածք
կամ աշխատանքային օր) փոխվել կանխիկ դրամի, գների աճն այնքան
սրընթաց էր, որ ֆեոդալներն ի վիճակի չէին փակել իրենց ծախսերը։
Այսպիսով, առաջանում է նոր տնտեսական անհատ՝ աղքատացած ա–
րիստոկրատը։ 1530թ. Ֆրանսիայի ժեւոդան շրջւսնում ամենահւսրուստ ա–
վատատիրոջ եկամուտը կազմում էր 5000 լիվր, մինչդեռ քաղաքներում որոշ
առեւտրականների եկամուտը հասնում էր 65 000 լիվրի։ Ուժերի հավասա-
րակշռությունը փոխվեց ի վնաս հողատեր արիստոկրատիայի, նրանցից
շատերին դարձնելով խղճուկ ազնվազարմներ։
Մինչդեռ, նորահարուստ վաճառականները, առանց ժամանակ կորցնելու,
սկսեցին ձեռք գցել այն հողերը, որոնք նրանց համար այլեւս ինչ-որ մեկի
տոհմական կալվածքներ չէին, այլ՝ ներզոր կապիտալ։
Տնտեսության պատմական այս հակիրճ ակնարկը հանգեցնում է մի շատ
կարեւոր մտքի։ Արտադրության գործոնները, առանց որոնց շուկայական
հասարակարգը չէր կարողանա գոյություն ունենալ, բնական ընթացքի
հավերժական հատկանիշներ չեն։ Դրանք պատմական փոփոխության
գործընթացի արդյունքն են, մի գործընթաց, որն աշխատանքը բաժանեց
—————————————————————- 17

հասարակական կյանքից, որը տոհմական կալվածքներից ստեղծեց անշարժ
գույք եւ հարստությունը վերածեց կապիտալի։ Կապիտալիզմը հեղափո-
խական փոփոխության արդյունքն է, օրենքների, մտածելակերպի եւ հասա-
րակական հարաբերությունների փոփոխության, նույնքան խորը եւ
*
հեռահար, որքան պատմության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն :
Կապիտալիզմի հեղափոխական բնույթը բացատրվում է այն փաստով,
որ նախքան շուկայական համակարգի ի հայտ գալը, հին, ֆեոդալական
կենսսւձեւը պետք է փլուզվեր։ Սա մեզ դարձյալ բերում է այն մտքին, որ
տնտեսական ազատության տարրը շատ կարեւոր դեր է խաղում կապիտա-
լիզմի մեր բնորոշման մեջ։ Քանզի տեսնում Ենք, որ տնտեսական ազա-
տությունը ծագեց ոչ պարզապես այն պատճառով, որ տղամարդիկ եւ կանայք
անմիջականորեն ձգտում էին թոթափել ավանդույթի եւ իշխանության կա-
պանքները։ Նրանց ստիպեցին այդ անել, եւ շատ դեպքերում դա ցավագին
ու անցանկալի փոփոխություն էր։
Եվրոպական ֆեոդալիզմը, իր բոլոր դաժանություններով եւ անարդա-
րություններով հանդերձ, ապահովում էր տնտեսական նվազագույն երաշ-
խիքներ։ Որքան էլ ծանր լիներ ճորտի կյանքը, նա գոնե գիտեր, որ վատ
ժամանակներում իր տիրոջ շտեմարանից երաշխավորված փոքր նպաստ
ուներ։ Օրավարձու բանվորը, ինչքան էլ շահագործվեր, գիտեր, որ ըստ իր
վարպետի համքարության կանոնների, իրեն աշխատանքից չեն վռնդի։
Որքան սուդ լինեին կալվածատիրոջ միջոցները, նա գիտեր, որ իր վար-
ձակալական վճարներն ու տուրքերը ապահովված են օրենքով ու ավան-
դույթով, եւ կստանա դրանք, եթե եղանակը բարենպաստ լինի։ Այլուր՝
Չինաստանում, Հնդկաստանում, ճապոնիայում ավանդույթի եւ իշխանության
այսպիսի համակցության տարբերակներ տնտեսական կյանքի երաշխիքների
հենարան էին ապահովում։
Շուկայական համակարգի ժայթքումը, ավելի ճիշտ, դարեր տեւող երկրա–
շարժը, որը փշրեց ավանդույթի ել իշխանության կապանքները Անգլիայում,
* Կապիտալիզմի ծագմանը վերաբերող ուշագրավ հարցերից է, յ» հ ինչու
այն ծագեց միայն Եվրոպայում հւ ոչ աշխարհի որհւէ սւյ| մասում։ Պատ-
ճառներից մեկն այն է, որ Հռոմեական կայսրության. անկամից հետո շատ
քաղաքներ կորցրին Իրենց վասալական կախվածությանը։ ժամանակին այս
քաղաքները, որոնք աոհաւրի հւ արհեստների կենտրոն էին, հզորանամ էին
եւ արքաներից ու տերերից արտոնություններ սակարկում։ ւէյաղիւավ, կսսգիտա–
|իզմն ումում էր միշնադարյան հասարակարգի ծերպերում։ Նման հնարավո-
րություն եւ ագդակ չկար որեւէ այլ տեգ։ Կասլիտտ|իգմի ծննգի մասին մի
վիճե|ի, սակայն կարետր գիրք է:
——————————————————— 18

Ֆրւսնսիայում Ել Նիդեոլանդներում, ոչնչացրեց հասարակական այդ հենա-
րանները։ Այսպիսով, կապիտալիզմի տնտեսական ազատությունը դարձավ
երկսայր սուր։ Մի կողմից, դրա ընձեռած նոր ազատությունները թանկար-
ժեք նվաճումներ էին այն մարդկանց համար, ովքեր նախկինում զրկված
էին օրինական պայմանագրային հարաբեիությունների մեջ մտնելու իրա-
վունքից։ խոստումնալից բուրժուա վաճառականների համար դա անձնագիր
էր կյանքի նոր կարգավիճակի համար։ Նույնիսկ ամեևաաղքատ դասերից
մի մասի համար տնտեսական պայմանագրերի ազատությունը մի հնարա-
վորություն էր՝ դուրս գալու այն վիճակից, որից նախկինում ոչ մի ելք
չկաք։ Բայց տնտեսական ազատությունը ուներ նաեւ իր անգութ կողմերը։
Որքա՛ն ջանք ու եռանդ էր պետք Փոթորկահույզ ալիքներին կուլ չգնալու
համար, ուր ամենքն էլ կենաց եւ մահու կռիվ էին մղում։ Քանի՚-քանի՛՛
վաճառականներ ու անգործ արհեստավորներ անհետացան։
Շուկայական համակարգը, այսպիսով, տագնապների, անապահովության
եւ մարդկային տառապանքների պատճառ դարձավ, բայց միեւնույն ժամա-
նակ առաջընթացի, հնարավորություննեիի ել իրագործումների աղբյուր էր։
Տնտեսական ազատության լավի ու վատի այս պայքարի հիմքում ընկած է
մի հաթցՐ.որը մինչեւ օրս –էլ՛ վճռորոշ նշանակություն ունի կապիտալիզմի
համար։

19

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика