дома » Рефераты » «ՍՈՒՂ» ՓՈՂ
Տնտեսագիտություն բոլորի համար

«ՍՈՒՂ» ՓՈՂ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 12.8. «ՍՈՒՂ» ՓՈՂ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

«ՍՈՒՂ» ՓՈՂ
Սա, իհարկե, մեզ վերադարձնում է աոաջին դիրքին: Եթե մենք չենք
կարող հեշտությամբ հասարակական խորը փոփոխությո ւններ մտցնել, եւ
եթե վերահսկողության կիրառումը խոստանում է արագ թեթեւացում. բայց
ոչ վերջնական բուժում, ապա ինչպե՞ս պետք է հաղթահարենք գնաճային
հակումները, որոնք շարունակում են դարանակալել ժամանակակից կապիտալիզմը:
Պատասխանը հավանաբար հետեւյալն է. շարունակել վստահել այն
դեղամիջոցին, որն իջեցրեց գնաճի տենդը, դա «ս ո ւղ » փողն է: Ինչպես
տեսանք, եթե ուզում ենք ամուր պահել դրամը եւ այդպես շարունակել մինչ
արհմիությունները չդադարեն բարձր աշխատավարձ պահանջել, եւ կորպորացիաները
գնային պայքար սկսեն շուկաների նվաճման համար, այդ
ժամանակ միայն գնաճը կվերանա:
Սուղ փողի հարցը եւս երկու կողմ ունի: Առաջին ակնհայտ պրոբլեմն
այն է, որ բուժումն այնքան խիստ է, որ կարող է վտանգել հիվանդի
առողջությունը, չնայած լիովին վերացնում է հիվանդությունը: 1980-ական-
ների գնաճը կասեցրած հապաղումն ամենասարսափելի տնտեսական աղետն
էր, որ երբեւէ հասցվել էր կապիտալիստական աշխարհին Սեծ ճգնաժամից
ի վեր: Ոչ ոք չի ուզում մեկ անգամ եւս ապրել այդ ամենը:
Երկրորդ պրոբլեմն այն է, որ սուղ փողը վստահաբար անաչառ եւ
հավանաբար ներգործուն հակագնաճային քաղաքականություն չի կարող
լինել, եթե չիրականացվի հրեշավոր դաժանությամբ: Ենթադրենք սուղ փողի
քաղաքականությունը գործազրկությունը հասցրել է 8 տոկոսի: Սա չի
նշանակում, թե յուրաքանչուր աշխատող գործազուրկ է մնում տարվա 8
տոկոսը, այլ’ որոշ աշխատողներ երկար ժամանակ գործազուրկ են մնում:
Գործազրկության շաբաթների ընդհանուր թվի կեսը հիմնականում բաժին
է ընկնում այն անձանց, որոնք գործազուրկ են տարվա կեսից ավելին:
Տեւական գործազուրկների մոտավորապես կեսը ի վերջո, ոչ թե աշխատանք
է գտնում, այլ դուրս է մնում աշխատուժի քանակից:
Այսպիսով, եթե մեղմ հապաղումն այն ւէիջոցն է, որով որոշում ենք
պայքարել գնաճի դեմ, ապա պետք է ընդունենք, որ այդ պայքարում
մարտիկի «պատվավոր» կոչումը տրվում է ընտրողաբար’ հիմնականում ոչ
թե նրանց, ում գործազրկությունը կազդի աշխատավարձի դրույքաչափերի
նվազման վրա, այսինքն’ ծաղկուն տարիքի սպիտակամորթ տղամարդկանց:
Փոխարենը, գնաճի դեմ «պայքարողների» ցուցակում գերակշռում են 16-24

160

————

տարեկանները, կանայք, սեւսւմորթներն ու լատինւսմերիկյան ծագում ունեցողները:
Այս խմբերն «օ ժտված » են երկու ընդհանուր բնութագրով’ համեմատաբար
նվազ հմտություն ել ն վազ քաղաքական կոփվածք ունեն,
ուստի նրանց ազդեցությունը աշխատավարձի համազգային մակարդակի
վրա փոքր է: Այս բանակը ոչ միայն անարդար է ընտրված, այլ նաեւ
անարդյո ւնավետ է: Ահա թե ինչու գործազրկությունը կարող է աճել, բայց
գնաճը թերեւս «հնազանդորեն» չիջնի:

161

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика