дома » Рефераты » ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 12.7. ՎԵՐԱՀՍԿՈՒՄ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Երբ մտածում ենք գնաճը կասեցնելու մասին, միշտ մի բառ է սողոսկում
մեր միտքը’ վերահսկում: Որոշ տնտեսագետների համար վերահսկումը
անեծք Է, մյուսների համար’ համադարման: Մեր կարծիքով, «վերահսկում»
կոչվող բուժամիջոց գոյություն չունի, այլ կա հնարավորությունների մի
ամբողջ շարք, եւ շատ բան կարելի Է ասել ի պաշտպանություն դրանց մի
մասի եւ ընդդեմ մյուսի:
Վերահսկման ամենահեշտ եւ նվազ «անե րե ս» ձեւերից մեկը աշխատավարձի
եւ գների աճի սահմաններ սւռաջարկելն է’ եվրոպական սոցիալական
համաձայնության ոչ պաշտոնական ձեւը: Ուղեցույց այս գործելակերպի
հիմքում ընկած գաղափարը պարզ եւ ճշմարիտ Է: Եթե յուրաքանչյուր ոք
համաձայնի սահմանափակել իր եկամտի աճը, ասենք’ 5 տոկոսով, գնաճի
գործակիցն արագորեն կնվազեր եւ ոչ մեկի համար վատ չէր լինի: Այդպիսի
կոլեկտիվ որոշումը կդանդսւղեցներ «շարժասանդուղքի» ընթացքը, բայց
չէր փոխի մեր տեղերը դրա վրա:
Պրոբլեմը ոչ պաշտոնական այս քաղաքականությունը գործի գցելն է:
Դժբախտաբար, մինչեւ բոլորը չհամագործակցեն, այս սխեման չի գործի,
իսկ խաբելու գայթակղությունը հսկայական է: Պատկերացրեք, երբ ամեն
մեկն իր տեղում նստած է, ֆուտբոլի խաղադաշտը լավ երեւում է, իսկ երբ
բոլորը կանգնում են, ոչ ոք չի շահում: Բայց եթե բոլորը նստած մնան,
մի քանի կարգազանցներ լավագույն տեսադաշտն են ունենում, իսկ երբ
բոլորը կանգնում են, մի քանի կարգապահներ ոչինչ չեն տեսնում:
Նույն պատճառով էլ կամավոր վերահսկումն է ձախողվում’ խելոքները
միշտ տուժում են: Մի քանի սխեմաներ են մշակվել’ այդ ծրագրերի հետ
կապակցելու եւ շահութաբեր (ոչ պարտադիր) դարձնելու համար, նաեւ’
հայրենասիրական: Սրանց թվում է TIP-ը (Tax Incentive Plans, հարկային
զեղչի ծրագրեր), որը հարկային տուգանքներ է գանձում այն ընկերություններից,
որոնցում աշխատավարձը գերազանցում է սահմանված դրույքաչափը:
Եթե TIP-ը բոլոր ձեռնարկատերերին շահագրգռեր իրենց «խոսքն առաջ
տանել», ապա աշխատավարձի ավելացումները «կսանձվեին» , եւ ոչ մի
արհմիություն մյուսի նկատմամբ առավելություն չէր ունենա: Ուստի այս
ծրագրերի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա: Դժվարություններն
ավելի շատ վարչական են, քան տնտեսական: Դրանք որոշակի վերահսկում
եւ միջամտություն են պահանջում կառավարության կողմից, որ անշուշտ
բյուրոկրատական քաշքշուկ եւ տարաձայնություն կստեղծի: Ինչեւէ, արժեր
սւյդ դժվարությունը կրել, եթե այլ միջոցներ ձախողվում են:

158

Որպես այլընտրանք, կարող ենք պարտադիր հսկողություն սահմանել,
ինչպես, օրինակ, գների’ օրենքով սահմանված «առաստաղը» կամ վերահսկվող
աշխատավարձը: Այսպիսի վերահսկումը, առավել ներգործուն
լինելու համար, երկու պայման կպահանջեր. 1) պետք է անընդհատ լինի
կամ գոնե’ որպես նեցուկ, եւ ոչ թե ժամանակ առ ժամանակ կիրառվի ու
դադարեցվի, 2) անպայմանորեն պետք է աջսւկցվի ծանր հարկերով: Զուտ
վերահսկումը նման է ավազով լցված պարկերի, որ սոսկ պահպանում են
հորդ գետի մակարդակը, մինչդեռ գետի հոսքը հսկելու ջրարգելակները
հարկերն են:
Եթե պատերազմ սկսվի, անկասկած, կկարողանանք այսպիսի պարտադիր
վերահսկողություն եւ արգելակող հարկեր կիրառել, որոնք լավ արդյունք
կտան, շատ մեծ հաջողությամբ կիրառվեցին, օրինակ, կորեական
պատերազմի ժամանակ: Պատճառն այն է, որ պատերազմը պաարաստակա-
մության անհրաժեշտ ոգի է ապահովում, ինչպես նաեւ կառավարությանը
թույլ է տալիս ձեռնարկել բոլոր այն միջոցները, որ տնտեսությունը պահանջում
է: Եթե վերահսկողությունն անբավարար ներդրումների է հանգեցնում,
ապա պատերազմական պայմաններում կառավարությունն ինքն է
գործարան ու սարքավորում կառուցում կամ լրավճարում:
Այս ամենը շատ ավելի դժվար կամ անհնար է խաղաղ պայմաններում:
Այս դեպքում չկա պատրաստակամություն, փոխարենը’ դժկամ հնազանդություն
կամ բացահայտ խուսափում: Ի լրումն, վերահսկումը ծանրաբեռնող
է: Կորեական համակարգը 18 000 վերահսկիչ պահանջեց: Նույնիսկ ժամանակակից
համակարգ ի չն եր ով զինված, մ ե զ անհրաժեշտ կլինի
նույնպիսի բանակ’ աշխատավարձի ու գների «առաստաղ» պարտագրելու
համար:
Այսպիսով, պարտադիր ւլերահսկողությունը երկու կողմ ունի: Անպայման
հասարակական խմորումներ կհարուցի (պատկերացրեք, թե միայն զանգվածային
լրատվությունն ինչ աղմուկ կհանի): Իսկ դա բարդ հարցերի
անվերջ շարան կդնի մեր առջեւ’ որոշելու, թե ինչպես պետք է այս կամ
այն գինը կամ աշխատավարձի դրույքը հարմարեցվի տնտեսության աճին,
փոփոխությանն ու նորանոր բարդություններին: Մյուս կողմից, վերահսկողությունը
մի էսւկան առավելություն ունի’ ավելի արդյունավետ կկասեցնի
գնաճի պարույրը, քան որեւէ այլ միջոց: Դադարը կարող է սոսկ ժամանակավոր
լինել, բայց շունչ քաշելու ժամանակ կտա, որի ընթացքում
հնարավոր կլինի իսկապես ներգործուն հակագնաճային քաղաքականություն
մշակել եւ ըստ կենսագնի կարգավորումն ու վտանգավոր ինդեքսավորումը
«խելքի բերել » : Հետեւաբար, եթե մյուս միջոցները ձախողվեն, եւ
գնաճը շարունակի սպառնսւլ մեր հոգեբանական ապահովությանը, կարող
ենք եւ այս դեղամիջոցին դիմել:

159

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика