Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 12.9. ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐԸ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐԸ
Սա գրեթե այն ամենն է, ինչ տնտեսագետը կարող է խիզախել ասելու:
Հիմնական պրոբլեմն այն է, որ չենք կարող մշտապես պաշտպանվել
գնաճից, քանի դեռ ի վիճակի չենք վերահսկել մարդկանց դրամական
եկամուտները: Ովքե՞ր են լինելու այդ մարդիկ: Աղքատնե՞րը: Հարուստնե՞րը:
Զինվորականնե՞րը: Արհմիություննե՞րը: Մի տնտեսագետ կարող է
կողմ լինել միայն ագարակատերերին օգնելուն, բայց ոչ արդյունաբերական
բանվորներին, եւ հետեւաբար բարեխոսել հանուն այն ծրագրի, որը քաջալերում
է ցորենի ազատ շուկայի եւ ոչ աշխատավարձի շուկայի ստեղծումը:
Մյուսը կարող է սննդամթերքի գների վերահսկում ցանկանալ, բայց ոչ
վճարումների: Եվ այսպես շարունակ, տնտեսագետներ, որ պաշտպանում
են կորպորացիաները, սպառողներին, փոքր գործարարությունը, աշխատավորին:
Ո՞ր տնտեսագետն է ճիշտ: Այս հարցում ճիշտ կամ սխալ չկա: Գնաճը
կարելի է կասեցնել մի շարք միջոցներով, որոնցից յուրաքանչյուրը որոշ
մասին ծախսերի առաջ կկանգնեցնի, մյուսների համար շահավետ կլինի:
Ծախսերը կարող են մեկի համար հրապուրիչ լինել, մյուսի համար’ ոչ:
Ուստի, գնաճի պրոբլեմի լուծումը ոչ թե մոգական մի հավասարում գտնելն
է, այլ մի քաղաքական ծրագիր մշակելը, որը ողջ երկրի համար արդարացի
է, անաչառ, եւ որ բավարար սահմանափակումներ է դնում որոշակի բացասական
տարրերի վրա, այնպես որ գլորվող «սայ լի » անիվը դանդաղեցնի
ընթացքը եւ կառավարելի ու ընդունելի դառնա:
Ասվածից պետք է պարզ դառնա, որ այսպիսի ծրագիր մշակելն այնքան
էլ կարճատել աշխատանք չէ: Քաղաքական խնդիրը շատ բարդ է: Երկիրը
պատրաստ չէ այս լուծումը անգթորեն պարտագրել որոշ խմբերի, օրինակ,
փոքր գործարարությանը եւ ոչ-արհմիութենական աշխատուժին կամ խոշոր
ձեռնարկություններին եւ արհմիութենական աշխատուժին, կամ համաձայնվել
եկամուտների համընդհանուր սահմանափակման, որն անծախսա-
161