Home » Рефераты » ԻՆՉ ԱՍԵԼ է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉ ԱՍԵԼ է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 8.2. ԻՆՉ ԱՍԵԼ է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Վերհիշենք երեք բան, որոնք արդեն դիտարկել ենք: Առաջին, պետք է
տարբերենք տնտեսական գործընթացում կառավարության’ որպես արտադրանք
գնողի դերը նրա’ որպես դրամ ծախսողի դերից: Տարբերությունը,
եթե հիշում ենք, փոխանցիկ վճարումներ կոչվող կարեւոր ծախսերն են,
օրինակ, սոցիալական ապահովությունը: Բանավեճն այն մասին, թե որքան

109

մեծաթիվ է եւ կամ որքան արագ է աճում կառավարությունը, կախված է
նրանից, թե բանավիճողը կառավարության ո՞ր դերը նկատի ունի’ գնո՞ղ,
թե ծախսող: Օրինակ, 1985 թվականին կառավարությունը գնել է ՀԱԱ֊ի
շուրջ 20 տոկոսը, իսկ ծախսածի քանակը 50 տոկոսով ավելի էր կամ’
ՀԱԱ-ի 30 տոկոսը, տարբերությունը’ ի հաշիվ փոխանցիկ վճարումների:
Ի՞նչ չափանիշ ենք «Իաշվի առնում»: Ըստ էության, պատասխանը
կախված է այն բանից, թե ինչ ենք ուզում իմանալ: Կառավարությունը
Ոիպես ՀԱԱ-ի գնող’ պաշտպանության, փոստային ծառայությունների, փոխադրականի
եւ այլնի գնորդ, մեզ որոշ գաղափար է տալիս պետական
արտադրանքի’ որպես ՀԱԱ-ի բաղադրամասի կարեւորության մասին: Փոխանցիկ
վճարումները միանգամայն այլ բան են ասում: Քանի միլիարդ էլ
դրանք ներառեն, միեւնույն է, մի գրոշ անգամ չեն ավելացնում ՀԱԱ-ին:
Փոխանցումները, հետեւաբար, ոչ թե արտադրանքի թողարկման չափանիշ
են, այլ կառավարության’ որպես եկամտի վերաբաշխման գործակալության
դերի չափանիշ: Տնտեսության վրա ընդհանուր առմամբ կառավարության
ազդեցության աստիճանի ամենաօգտակար չափանիշը, թերեւս,
կառավարական համընդհանուր գնումների գումարն է’ ավելացրած փոխանցումները:
Երկրորդ տարբերակումը հենց այն է, ինչ անընդհատ ջանում ենք
ընդգծել, տարբերությունը համերկրային կառավարության եւ նահանգային
կամ տեղական կառավարությունների միջեւ: ՀԱԱ-ի գնման մեծ մասը
կատարվում է նահանգային եւ տեղական, այլ ոչ թե համերկրային կառավարության
մակարդակով: Փոխանցիկ վճարումների մեծ մասը բխում է
համերկրային, այլ ոչ թե նահանգային եւ տեղական կառավարություններից:
Սա պարզորոշ երեւում է հետեւյալ աղյուսակում:

110

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика