Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 8.3. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
Ստորեւ այն թվերն են, որոնք մտնում են պետական հատվածի տարբեր
կատեգորիաների մեջ:
110
Այս բաժանումը մտապահելու պատճառներից մեկն էլ այն է, որ համերկրային
կառավարությունը զգալի գումար է հատկացնում նահանգային
եւ տեղական կառավարություններին: Այս «ընծայավճարները», իհարկե,
փոխանցիկ վճարումներ են: Դրանց մի արդյունքն այն է, որ նահանգներն
ու տեղական իշխանություննեիը կարող են ծրագրեր իրականացնել, որոնք
այլ կերպ ի վիճակի չէին լինի անել: Մյուս արդյունքն այն է, որ համերկրային
կառավարությունը պակասորդի վնաս է կրում’ մասամբ նահանգային
եւ տեղական գործունեությունը սատարելու պատճառով:
Ջնջեք համերկրային կառավարության փոխանցումները նահանգներին
ու քաղաքներին, նույնչափ կնվազի համերկրային պակասորդը: Ավաղ,
դրանով նահանգներն ու բնակավայրերն անասելի ն եղ վիճակի մեջ կգցեք:
Դրան նույնպես կանդրադառնանք:
Երրորդ, չենք կարող նկատի առնել կառավարությունը, առանց ինչ-որ
տեղ մտքում պահելու միջնորմը բարեկեցության եւ պատերազմի միջեւ:
Գնումներ ի հակադրություն փոխանցումների տարբերակումն այստեղ դարձյալ
օգնում է մի բանը մյուսից զանազանել: ՀԱԱ-ի համերկրային գնումների
մեծ մասը կապված է ռազմական ծախսերի հետ: 1985-ին, օրինակ, ՀԱԱ-ին
համերկրային կառավարության ավանդի գրեթե երեք քառորդը ռազմական
նպատակների համար էր:
Չնայած ուռճացող համերկրային կառավարության շուրջ աղմուկին,
վերջինս փաստորեն տնտեսությունից գնում է ապրանքների եւ սպասարկությունների
նույն մասը, ինչ գնում էր 1940 թվականին: Նահանգներն
ու բնակավայրերն են, որ մեծապես ընդլայնել են իրենց գնումը’ ա-
ռողջապահական, կրթական, փոխադրական առավել ընդարձակ ծրագրերով:
Ուրեմն, էլ ինչի՞ համար է համերկրային կառավարության շուրջ աղմուկը:
Պատճառը բարեկեցության հսկայական աճն է, հիմնականում’ ի
հաշիվ փոխանցիկ վճարումների: Ահա սա է համերկրային կառավարության
շեշտակի ծախսերի պատճառը: հնչպես տեսանք, փոխանցումների բաժինը
ՀԱԱ-ի մեջ 1929 թվականից ի վեր տասնապատկվել է:
Չափազանց շա՞տ է: Կասկած չկա, որ ազգաբնակչության զգալի մասն
այսօր կտրականապես դեմ է կառավարական ծախսումներին: Հանուն արդարության
պետք է նշել, որ նման վերաբերմունքը շահադիտական թանձր
երանգ ունի: Քաղաքաբնակներին չի թվում, թե կառավարությունը չափից
դուրս շատ է ծախսում քաղաքային խնդիրների վրա, իսկ ահա գյուղաբնակներին’
թվում է: Գյուղաբնակներին չի թվում, թե կառավարությունը
չափից դուրս շատ է ծախսում գյուղատնտեսական պրոբլեմների վրա, իսկ
քաղաքաբնակներին’ թվում է: Դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքները
դեմ են դպրոցին հատկացվող ծախսերի կրճատմանը, չունեցող-
111
ները’ կողմ են: Տարեց մարդիկ սոցիալական ապահովության ավելի մեծ
գումար են ուզում, երիտասարդները’ ոչ:
Տնտեսագետն այս, ըստ էության, քաղաքական խնդիրները լուծելու որեւէ
հատուկ գնահատում չունի: Նա կարող է որոշ գաղափար տալ սոցիալական
հատկացումների զանազան տեսակների արդյունքների մասին, օրինակ,
աշխատանքի ապահովագրության հետեւանքները’ աշխատանքից զրկվելու
դեպքում նյութական կորուստը նվազեցնելու գործում, սակայն չի կարող
հենց այնպես հայտարարել, թե հետեւանքը լավ է կամ’ վատ: Այստեղ արդեն
արժեքային իմաստներն են դեր խաղում:
112