Home » Рефераты » ՋՈՆ ՄԵՅՆՐԴ ՔԵՅՆԶ

ՋՈՆ ՄԵՅՆՐԴ ՔԵՅՆԶ

ՋՈՆ ՄԵՅՆՐԴ ՔԵՅՆԶ (1883-1946)

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Մարքսը կապիտալիզմի, որպես ինքնակործանիչ համակարգի, գաղափարական
մարգարեն էր, Ջոն Մեյնրդ Քեյնզը’ բարենորոգ կապիտալիզմի
ճարտարագետը : Այսօր սա անվիճելի հայտարարություն չէ: Ոմանց կարծիքով,
Քեյնզի ուսմունքը նույնքան վտանգսմվոր եւ կործանարար է, որքան
Մարքսինը. հետաքրքիր զավեշտ, քանի որ Քեյնզը միանգամայն դեմ էր
մարքսիստական մտածողությանը եւ ամբողջությամբ կողմնակից էր կապիտալիստական
համակարգի պահպանմանն ու բարելավմանը:
Քեյնզի հանդեպ շարունակվող անվստահության պատճառն այն է, որ
նա, ավելի քան որեւէ այլ տնտեսագետ, հիմնադիրն է «խառը տնտեսության»
գաղափարի, ուր պետությունը վճռորոշ դեր ունի: Այսօր շատերի կարծիքով,
կառավարության գործունեությունը լավագույն դեպքում կասկածելի է, իսկ
վատագույն դեպքում’ բացահայտորեն անարդար: Քեյնզի անունը, այսպիսով,
որոշակի շրջաններում շնորհազրկված է: Ինչեւէ, նա մնում է մեր գիտության
ամենամեծ նորարարներից, մտածող, որին պետք է դասել Սմիթի եւ Մարքսի
կողքին, որպես մեր մասնագիտության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից
մեկը: Ինչպես հայտարարել է հոբել յան մրցանակակիր Միլթն Ֆրիդմնը’ մի
բացահայտ պահպանողական. «Այսօր բոլորս էլ քեյնզյաններ ենք»:
Խոշոր տնտեսագետները բոլորն էլ իրենց ժամանակի արգասիքն էին.
———————————————————- 42

Սմ իթը լավատեսական, ծն ո ւնդ առ ն ո ղ կապիտալիզմի սւվետաբերն էր.
Մարքսը ղրա արդյունաբե րական ամենադժնի ժամանակաշրջանի զ ո հ ե ր ի
խոսնակն Էր, Ք ե յն զ ը ‘ ավելի ուշ շր ջանի ‘ Մեծ ճգնաժամ ի արդյունքը:

ԲԱԶՄԱԴԵՄ ԱՆԴԼԻԱՑՈԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

ՔԵյնզը իսկապես բազմաշնորհ մարդ էր: Ի տարբերություն Սմիթի կամ
Մարքսի, գործարար աշխարհում իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Նա
մի խորամանկ առեւտրական եւ ֆինանսիստ էր: Ամեն առավոտ, դեռ
անկողնում, աչքի էր անցկացնում լրագիրը Եւ իր օրվա աշխատանքը
ձեռնարկում ամենավտանգավոր շուկայում տարադրամի բորսայում: Օրվա
մեջ մոտավորապես մեկ ժամում նա դառնում էր հարուստ մարդ, միայն
անգլիացի խոշոր տնտեսագետ Դեյվիդ Ռիքարդոն (1772-1823) կարող է
համեմատվել նրա հետ’ ֆինանսական իր հնարամտությամբ: Ինչպես Ռիքարդոն,
Քեյնզը խառնվածքով գործարար էր: Առաջին աշխարհամարտի տարիներին,
երբ նա գանձատանն էր աշխատում իրականացնելով Անգլիայի
տարադրամով կատարվող գործառնությունները, իր պետին հրճվանքով զեկուցեց,
որ իսպանական պեսետների բավական մեծ գումար է կուտակել:
Պետը հանգիստ շունչ քաշեց, որ Անգլիան որոշ ժամանակ այդ տարադրամի
բավականաչափ գումար ունի: «Օ, ոչ- ասաց Քեյնզը,- ես դրանք բոլորը
վաճառել եմ: Որոշել եմ պայթեցնել շուկան»: Եվ այդպես էլ արեց: Երբ
գերմանացիները հրետակոծում էին Փարիզը, նա մեկնեց Ֆրանսիա’ անգլիական
կառավարության կողմից բանակցելու, եւ «ձեռի հետ» Ազգային
պատկերասրահի համար բավական էժան գներով մի քանի հրաշալի ֆրանսիական
գլուխգործոցներ գնեց, իսկ իր համար’ Սեղանի կտավներից մեկը:
Առավել քան տնտեսագետ եւ գործարար լինելը, նա փայլուն մաթեմատիկոս
էր, ձեռնարկատեր, որը մեծ հաջողությամբ վարում էր հսկա ինվես֊
տիցիոն տրեստ, բալետի սիրահար (ամուսնացավ բալետի հայտնի պարուհու
հետ), հիանալի ոճաբան եւ կատարյալ վարպետության խմբագիր, հսկայական
բարության տեր’ երբ պետք էր, եւ դաժան սրամտության’ երբ (ավելի հաճախ)
անհրաժեշտ էր դա գործի դնել: Մի առիթով բանկիր Հսւրրի Գոշենը
քննադսւտել է Քեյնզին, որ վերջինս « չի թողնում, որ գործն իր բնական
հունով զարգանա»: « Ո՞րն է ավելի հարմար, ժպտա՞լ, թե զայրանալ այս
պարզամիտ կարծիքի վրա,- գրել է Քեյնզը,- ամենալավը, հավանաբար, այն
է, որ թողնենք սըր Հարրին իր բնական հունով զարգանա»:
Քեյնզին ամենամեծ ճանաչումը բերել է նրա տնտեսագիտական հնարամտությունը:
Նրա այս տաղանդը բավական բնական էր, քանի որ հայտնի
տնտեսագետ Ջոն Նեվիլ Քեյնզի որդին էր: Ավարտական կուրսում գրավեց

————————————————— 43

Ալֆրեդ Մարշալլի ուշադրությունը, որը երեք տասնամյակ շարունակ Քեմբ-
րիջի համալսարանում իշխող դեմք էր: Ավարտելուց հետո Քեյնզը շատ
շուտով ուշադրության արժանացավ Հնդկաստանի ֆինանսների վերաբերյալ
իր փայլուն գրքույկով, այնուհետեւ դարձավ անգլիական կառավարության
խորհրդականը առաջին համաշխարհային պատերազմի ավարտին բանակցությունների
ընթացքում: Վերսալյան պայմանագրի վրիժառու պայմաններից
վհատված ել հուսահատ, Քեյնզը գրեց մի փայլուն բանավեճ’ «Խաղաղության
տնտեսական հետեւանքները», որը նրան համաշխարհային հռչակ բերեց:
Շուրջ երեսուն տարի անց Քեյնզը կդաոնա անգլիական կառավարության
գլխավոր միջնորդը’ նախ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում
անհրաժեշտ վարկերը ապահովելու հարցում, այնուհետեւ որպես Բրեթն
Վուդզի համաձայնագրի ստեղծողներից մեկը, որը պատերազմից հետո
հիմնեց տարադրամային գործառնությունների միջազգային համակարգ: Մի
անգամ, Վաշինգտոնից վերադառնալիս, նրան շրջսյպատեց լրագրողների
խումբը’ հարցնելու, թե արդյո՞ք Անգփան վաճառվել է ել շուտով կդառնա
ամերիկյան մի նոր նահանգ: Քեյնզի պատասխանը հակիրճ Էր. « Ու՞ր էր
մեզ էդպիսի բախտ»:
ճգնաժամը թսւյֆունի պես հարվածեց Ամերիկային: Արտադրության մի
կեսը պարզապես անհետացավ: Աշխատավորների մեկ քառորդը գոր-
ծւսզրկվեց: Մեկ միլիոնից ավելի քաղաքաբնակներ զրկվեցին գրավ դրած
սեփականության իրավունքից եւ կորցրին իրենց տները: Ինը միլիոն
խնայողական հաշիվներ «ջուրը քշեց տարավ», երբ դրամատները փակվեցին,
շատերը’ ընդմիշտ:
Գործազրկության եւ եկամտի կորստի այս սարսափելի իրականության
դեմ տնտեսագետները, ինչպես եւ գործարար աշխարհն ու կառավարական
խորհրդականները, ոչինչ չունեին առսւջարկելու: Իրականում, տնտեսագետները
նույնքան շփոթահար էին տնտեսության նման վարքագծից, որքան
.ինքը’ ամերիկյան ժողովուրդը:
Շատ կողմերով այդ իրավիճակը մեզ հիշեցնում է այն անվստահությո ւնը,
որը հասարակությունը եւ տնտեսագետները մեր օրերում արտահայտում են
գնաճի առթիվ:
Վհատության ու խուճապի այս ժամանակներում էր, որ լույս տեսավ
Քեյնզի նշանավոր գիրքը’ «Զբաղվածության, շահույթի եւ դրամի ընդհանուր
տեսությունը»: Բարդ աշխատություն լինելով, ավելի «տեխնիկական» , քան
«Ազգերի հարստությունը» կամ «Կապիտալը», «Ընդհանուր տեսությունն»
այնուամենայնիվ ուներ մի հիմնական միտք, որը բավականաչափ պարզ էր

———————————————————— 44

ընկալելու համար: Կապիտալիստական համակարգում տնտեսական գործունեության
ընդհանուր մակարդակը, ասում էր Քեյնզը (եւ Մարքսն ու Ադամ
Սմիթը կհւսմաձայնեիե նրա հետ), ռրոշվոէմ Է նրա ձեռներեցների’ կապիտալ
ներդրումներ կատարելու ցանկությամբ: ժամանակ առ ժամանակ այս ցանկությունը
խափանվում Էր նկատառումներով, որոնք դժվարացնում կամ
անհնար Էին դարձնում կապիտալի կուտակումը: Սմիթի մոդելում տեսանք
արագ ա&ող աշխատավարձի հնարավորությունը: Աարքսի տեսությունը
դժվարությունն Էր մատնանշում գործընթացի յուրաքանչյուր փուլում:
Բայց բոլոր նախորդ տնտեսագետները, որոշ չափով նույնիսկ Մարքսը,
կարծում Էին, որ կապիտալի կուտակման ձախողումը կլինի ժամանակավոր,
ինքն իրեն բուժող անհաջողություն: Սմիթի սխեմայում նորաթուխ աշխատուժի
աճող առաջարկը հսկողության տակ կպահի աշխատավարձը: Մարքսի
հիմնադրույթի համաձայն, յուրաքանչյուր ճգնաժամ (մինչեւ վերջինը)
դիմակայած ձեռներեցներին նոր հնարավորություններ կտա վերսկսելու
շահույթի իրենց որոնումները: Քեյնզի եզրակացությունը, սակայն, ավելի
խիստ Էր: Նա ցույց տվեց, որ շուկայական համակարգը կարոդ Է հասնել
«թերզբաղվածության հավասարակշռության» վիճակի’ մի տեսակ հաստատուն,
անշարժ վիճակի, չնայած գործազուրկ բանվորների եւ չօգտագործվող
արդյունաբերական հզորությունների առկայությանը: Քեյնզի տեսության
հեղափոխիչ բնույթն այն էր, որ շուկայական համակարգում չկա կապիտալիզմի
աճն ապահովող, ինքն իրեն ուղղող որեւէ սեփականություն:
Քեյնզի ախտորոշման Էությունն ավելի լավ կհասկանանք տնտեսագիտության
մեջ ավելի խորանալով, սակայն հեշտությամբ կարող ենք տեսնել
այն եզրակացությունը, որին հանգեցրեց նրա ախտորոշումը: Եթե չլիներ
մի բան, որն ինքնաբերաբար ապահովեր կապիտալի կուտակումը, ապա
ծանր ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությունը կմնար ընկճված, մինչեւ որ
գործարար կապիտալ ծախսումների համար փոխարինիչ գտնվեր: Իսկ
խթանման այսպիսի միայն մեկ հնարավոր աղբյուր կար’ կառավարությունը:
Հետեւաբար, Քեյնզի տեսության առանցքն այն Է, որ կառավարական ծախսերը
կարող են կարեւոր տնտեսական քաղաքականություն լինել
«ընկճված», բայց իր կենսունակությունը վերականգնել փորձող կապիտալիզմի
համար:
Արդյոք Քեյնզի սպեղանին օգնում Է, թե ոչ, եւ ինչ հետեւանքներ կարող
են ունենալ կառավարական ծախսումները շուկայական համակարգի համար,
սրանք արդի տնտեսագիտության համար կարեւոր հարցեր են, որոնց հետո
ավելի մանրամասն կանդրադառնանք: Բայց Քեյնզի աշխատության կւսրե-
վորությունը հենց տնտեսական համակարգի հիմնադրույթի փոփոխումն Է,
այն համակարգի, որում ապրում ենք: Շուկայական համակարգի վերաբերյալ
Ադամ Սմիթի պատկերացումը հանգեցրեց Laissez-faire-ի փիլիսոփայու-

—————————————————— 45

թյանը, որը համակարգին թույլ է տալիս ստեղծել իր սեփական, բնական
հակումը հանդեպ աճի ու ներքին կարգուկանոնի: Մարքսը շեշտում էր
միանգամայն այլ տեսակետ, ըստ որի անկայունությունը եւ ճգնաժամը
դարանակալում են ամեն քայլափոխի, բայց Մարքսին, իհարկե, չէին հե-
տաքրքրում կապիտալիզմը պահպանելու մեթոդները: Քեյնզը առաջ քաշեց
մի տեսություն, որը նույնքան Ւյեռու էր Մարքսի տեսությունից, որքան ել
Սմիթի: Քանզի եթե Քեյնզը ճյւշտ էր, ապա Laissez-faire-ը կապիտալիզմի
համար հարմար քաղաքականություն չէ, առավել եւս’ ճգնաժամի մեջ գտնվող
կապիտալիզմի: Եվ եթե ճ|*շտ էր Քեյնզի առաջարկած սպեղանին, ապա
Մարքսի մռայլ կանխատեսումները եւս սխալ էին, կամ առնվազն կարող
են սխալ համարվել:
Բայց արդյո՞ք ճիշտ էր Քեյնզը: Հապա Սմի՞թը: Իսկ Մարքսը ճի՞շտ էր:
Ավելի մեծ ծավալով այս հարցերը այսօրվա տնտեսագիտության առարկան
են: Ահա թե ինչու, նույնիսկ եթե նրանց տեսությունները մեր պատմության
մի մասն են, «աշխարհի փիլիսոփաները» նույնպես ժամանակակից են: Մի
երիտասարդ գրող Թ.Ս.Էլիոթին ասում էր, թե անիմաստ է ուսումնասիրել
անցյալի մտածողներին, որովհետեւ մենք ավելի շատ բան գիտենք, քան
նրանք: «Այո,- պատասխանել է էլիոթը,- մեր իմացածն էլ հենց նրանք Են»:

46

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика