дома » Рефераты » ԿԱՌԼ ՄԱՐՔՍ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԿԱՌԼ ՄԱՐՔՍ

ԿԱՌԼ ՄԱՐՔՍ (1818-1883)

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Շատ ամերիկացիների մեջ Կառլ Մարքսի անունը հեղափոխական պատկերացումներ
է արթնացնում: Որոշ չափով դա միանգամայն ճիշտ է (տե’ս
շրջանակը) : Սակայ ն մեր հետապնդած նպատակն եր ի համար Մարքսը շատ
ավե լ ի ն է, քան քաղաքական գործիչ: Նա շատ խո րաթափանց տնտեսագե տ-
մտածող էր, հավանաբար, կապիտալիզմի շարժիչ ուժերի երբեւէ ամենւսա-
կանավոր վերլ ու ծողը : ժամանակ չկո րցնենք նրա քաղաքական փիլ իսոփայ
ությ ունը պաշտպանել ո ւ կամ քննադատե լ ո ւ վրա: Սեզ հետաքր քրողը այն
հարցն է, թե ի ն չ էր տեսնու մ նա կապիտալիզմի մեջ՝ ի տարբերություն
Սմիթի:

——————————— 35

Ադամ Սմ իթ ը կապիտալիզմի կան ո նավ ո ր ո ւթյան եւ առաջը նթացի ճար տարապետն
էր. Մարքսը’ դրա անկար գո ւթյո ւն ներ ի եւ վախճանի ախտո ր ո շո
ղ ը : Նրան ց տար բեր ո ւթյուններ ի հիմքը պատմության ն րան ց պատկե րաց ման
մ իանգամայն հակադիր կո ղմ ե ր ն են: Սմ իթի տեսակետից պատմությու նը
փուլերի հերթագայո ւթյո ւն է, ո րոնց մ ի ջո վ ճանապար հ ո ր դ ո ւմ էր մար դ կությունը’
ո ր սո ր դ ն ե րի եւ ձկ ն ո ր ս ն ե ր ի « վա ղ ու կ ոպիտ » հասարակությու նի
ց մագ լց ե լո վ դեպի առեւտրային հասարակության վեր ջնական փուլը:
Մարքսը պատւքությունը տեսնում էր որպես բոլոր դարաշր ջան ն եր ո ւմ սո ցիալական
անընդհատ շար ո ւնակվ ո ղ պայքար դասակարգերի միջել:

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԿԻՍԱԴԵՄԸ

Կառլ Մարքսը’ մորուքով, թխադեմ, հաղթանդամ այդ մարդը, հեղափոխականի
պատկեր է: Մարդ, որը հոգով-սրտով նվիրվել էր կապիտալիստական
համակարգի տապալմանը, որի ուսումնասիրությամբ զբաղվել Էր
ամբողջ կյանքում: Որպես քաղաքական հեղափոխական, Մարքսը շատ
հաջողակ չէր, թեեւ իր ընկերոջ’ Ֆրիղրիխ էնգելսի հետ հիմնեց աշխատավոր
դասակարգի միջազգային մի «շարժում», որը սարսափեցրեց պահպանողական
շատ կառավարությունների: Բայց որպես մտքի հեղափոխական,
Մարքսը հավանաբար երբեւէ ապրած ամենահաջողակ միտք պղտորողն էր:
Բացառիկ անհատները, որոնք նույնպիսի ազդեցություն են ունեցել
մարդկային մտքի վրա, կրոնական խոշոր առաջնորդներն էին’ Քրիստոսը,
Մուհամեդը եւ Բուդդան:
Մարքսի կյանքը նույնքան փոթորկալից եւ եռանդուն էր, որքան մեկուսի
եւ ակադեմիական էր Սմիթի կյանքը: Մարքսը ծնվել է միջին դասի
ընտանիքում, Գերմանիայի Թրիր քաղաքում: Ուսանողական վաղ տարիներին
գնահատվեց որպես ապշեցուցիչ կարողությունների տեր, սակայն խառնվածքով
ստեղծված չէր պրոֆեսոր լինելու համար: Փիլիսոփայության դոկտորի
աստիճան ստանալուց քիչ անց դարձավ մի ըմբոստ, բայց ոչ կոմունիստական
լրագրի խմբագիր, որն արագորեն արժանացավ պրուսական հետադեմ
կառավարության անվստահությանը: Թերթն արգելվեց: Բնորոշ է, որ
Մարքսը վերջին համարը տպագրեց կարմիրով: Դրանից հետո իր կնոջ’
Ջենիի (եւ Ջենիի ընտանեկան ա դախն ի’ Լեն խ են ի հետ, որը նրանց հետ
ապրեց ամբողջ կյանքը առանց վարձատրության) հետ սկսեց ապրել որպես
քաղաքական վտարանդի Փարիզում, Բրյոաելում ել, վերջապես, Լոնդոնում:
Այնտեղ. 1848 թ. էնգելսի հետ նա հրատարակեց այն պամֆլետը, որը
դառնալու էր նրա ամենահայտնի, սակայն, իհարկե, ոչ ամենակարեւոր
աշխատությունը’ «Կոմունիստական մանիֆեստը»:

—————————————————— 36

Մ ա ր ք ս ն ի ր մ ն ա ց յա լ կ յա ն ք ն ա պ ր ե ց Լո ն դ ո ն ո ւմ , ս ա ր սա փ ե լի ա ղ ք ա տ
ո ւթ յա ն մ ե ջ , ո ր ը մ ե ծ մ ա ս ա մ բ ս ե փ ա կ ա ն ֆ ի ն ա ն ս ն ե ր ը տ ն օր ի ն ե լո ւ ի ր
ա ն կ ա ր ո ղ ո ւթ յա ն հ ե տ ե ւա ն ք ն էր: Ն րա կ յա ն ք ն ա ն ց ա վ Բ ր ի տ ա ն ա կ ա ն թ ա ն գ
ա ր ա ն ի ը ն թ ե ր ց ա ս ր ա հ ո ւմ , ո ր տ ե ղ հ ս կ ա յա կ ա ն ա շ խ ա տ ա ն ք ի շ ն ո ր հ ի վ
ս տ ե ղ ծ վ ո ւմ էր ն ր ա մեծ, ա ն ա վ ա ր տ գ ո ր ծ ը ՛ « Կ ա պ իտ ա լը» : Ոչ մ ի տ ն տ ե ս ա գ ե տ
երբեւէ ա յն ք ա ն շա տ եւ խ ո ր ը չի կա րդա ց ել, ո ր ք ա ն Մ ա ր քս ը : Ն ույնիսկ
ն ա խ ք ա ն « Կ ա պ իտ ա լը» սկսելը, Մ ա ր քս ը գ ր ե ց մ ի ե ռ ա հ ա տ ո ր մ ե կ ն ա բ ա ն
ո ւթ յո ւն գ ո յո ւթ յո ւն ո ւն ե ց ո ղ բ ո լո ր տ ն տ ե ս ա գ ե տ ն ե ր ի վ ե րա բ ե ր յա լ, ո ր ը հ ր ա տ
ա ր ա կ վ ե ց « Հա վ ելյա լ ա ր ժ ե ք ի տ ե ս ո ւթ յո ւն » վ ե ր ն ա գ ր ո վ , եւ ե ր ե ս ո ւն յո թ
տ ե տ ր լց ր ե ց ա յն թ ե մ ա ն ե ր ո վ , ո ր ո ն ք ը ն դ գ ր կ վ ե լո ւ էին « Կ ա պ ի տ ա լո ւմ»:
«Grundrisse» (Հ ի մ ո ւն ք ն ե ր ) խ ո ր ա գ ր վ ա ծ ա յս գ ր ա ռ ո ւմ ն ե ր ը լույս տ ե ս ա ն
մ ի ա յն 1953 թ : Բ ո ւն « Կ ա պ իտ ա լը» գ ր վ ե լ է վ ե ր ջ ի ց . ն ա խ // եւ /// հ ա տ ո ր ն ե ր ը ‘
դ ե ռ ե ւս ա ն մ շա կ ձեւով, ա յնուհետ եւ I հա տ որը, ո ր ն ա յդ վ ի թ խ ա ր ի ա շխ ա տ ութ
յա ն ՛ Մ ա ր քս ի կ ե ն դ ա ն ո ւթ յա ն օ ր ո ք ‘ 1867թ. հ ր ա տ ա ր ա կ վ ա ծ մ ի ա կ մ ա ս ն էր:
Մ ա ր քս ն , ա ն կա ս կ ա ծ , հ ա ն ճ ա ր էր, մ ի մա րդ, ո ր ը փ ո խ ե ց հ ա ս ա ր ա կ ո ւթ յա ն
մ ա ս ի ն մ տ ա ծ ո ղ ո ւթ յա ն բ ո լո ր կ ո ղ մ ե ր ը * պ ա տ մա կ ա ն , ս ո ց ի ո լո գ իա կ ա ն , ի ն չպ ե ս
նա ե ւ տ ն տ ե ս ա կ ա ն , ն ո ւյն քա ն վ ճ ռ ա կ ա ն ո ր ե ն , ո ր ք ա ն Պ լա տ ոնը փ ո խ ե ց փ իլի
ս ո փ ա յա կ ա ն մ ի տ ք ը կ ա մ Ֆ ր ո յդը’ հ ո գ ե բ ա ն ա կ ա ն ը : Շ ա տ ք ի չ տ ն տ ե ս ա գ ե տ ն
ե ր ե ն ա յս օ ր ճ ա ն ա պ ա ր հ հ ա ր թ ո ւմ Մ ա ր ք ս ի հ ս կա յա ծա վ ա լ ա շ խ ա տ ո ւթ յո ւն ն
ե ր ի մ ի ջ ո վ , ս ա կ ա յն մ ե զ ն ի ց շա տ ե ր ն ինչ-որ ձ ե ւո վ կ ր ո ւմ ե ն ն ր ա ա զ դ ե ց
ո ւթ յո ւն ը , ն ո ւյն ի ս կ ե թ ե ա ն տ ե ղ յա կ ե ն դ ր ա ն : Մ ա ր ք ս ի ն ե ն ք պ ա ր տ ա կ ա ն
ա յն հ ի մ ն ա ր ա ր գ ա ղ ա փ ա ր ի հա մա ր , որ կ ա պ ի տ ա լի զ մ ը զ ա ր գ ա ց ո ղ հա ս ա ր
ա կ ա ր գ է, ո ր ը ս ե ր վ ե լ է յո ւր ա հ ա տ ո ւկ պ ա տ մ ա կ ա ն ա ն ց յա լի ց եւ դ ա ն դ ա ղ
ու ա ն կ ա ն ո ն շ ա ր ժ վ ո ւմ է դ ե պ ի ա ղ ոտ ն շ մ ա ր վ ո ղ , մ ի ա ն գ ա մ ա յն տ ա ր բ ե ր
հ ա ս ա ր ա կ ա ր գ :
Ս ա մ ի գ ա ղ ա փ ա ր է, ո ր ը ն դ ո ւն վ ե լ է բ ա զ մ ա թ ի վ ս ո ց ի ո լո գ ն ե ր ի կ ո ղ մ ի ց ,
ո ր ո ն ք հ ա վ ա ն ո ւթ յո ւն ե ն տ ա լի ս կ ա մ մ ե ր ժ ո ւմ ե ն ս ո ց իա լի զ մ ը , եւ ո ր ո ն ք,
ը ն դ հ ա ն ո ւր ա ռ մ ա մ բ , մ ո լի « հ ա կ ա մ ա ր քս ի ս տ ն ե ր » ե ն :
Ավելին, Սմիթը հավատում էր, որ առեւտրային հասարակությունը կհան-
գեցնի անհատական շահերի խնդրի ներդաշնակ, երկուստեք ընդունելի
լուծման հասարակական այնպիսի միջավայրում, որը կլինի հավերժական
կամ գոնե երկարատեւ: Մարքսը դասակարգային պայքարի արդյունքը համարում
էր լարվածությունը եւ անտագոնիզմը, իսկ կապիտալիստական
հասարակական միջավայրը’ ոչ մշտատեւ: Աշխատավարձի եւ շահույթի
հակամարտությամբ արտահայտված դասակարգային պայքարն ինքնին,ըստ
Մարքսի, կլիներ հենց այն հիմնական ուժը, որը կփոխեր կապիտալիզմը
եւ ի վերջո կոչնչացներ:

————————————————- 37

Մարքսի աշխատություններում մեծ տեղ է տրված հեղափոխական հեռանկարներին
եւ նպատակներին: Բայց Մարքս-տնտեսագետը մեզ հետսւ-
քըրքրում է,այլ պատ&ադով. Մարքսը նաեւ տեսավ, որ շուկան հզոր ուժ է
կապիտալ եւ հարստություն կուտակելու համար: Հակամարտությամբ լեցուն
իր տեսակետից նա այդ գործընթացը մեկնաբանում է (հիմնականում «Կապիտալի
» II հատորում) Սմիթից բոլորովին տարբեր ձեւով: Ինչպես արդեն
տեսանք, աճի գործընթացի Սմիթի ըմբռնումը շեշտում էր դրա ինքնակւսր-
գավորվող բնույթը, անընդհատ, անարգել ընթացքը: Մարքսի ըմբռնումը
դրա հակառակ բեւեռն է: Նրա կարծիքով, աճի գործընթացը լի է որոգայթներով,
ուր ամեն անկյունում դարան են մտել ճգնւսժւսմերն ու խափանումները:
Մարքսը սկսում է կուտակման ընթացքի մասին տեսակետով, որը շատ
նման է գործարար մարդու տեսակետին: Խնդիրն այն է, թե ինչպես
կապիտալի մի որոշակի գումար’ դրամատանն ի պահ տրված կամ որեւէ
գործում ներդրված, շահույթ բերի: Ինչպես Մարքսն է ասում, ինչպե՞ս է
М-ը (որոշակի մի գումար) դառնում М’, ավելի մեծ գումար: Մարքսի
պատասխանը սկսվում է նրանից, որ կապիտալիստներն իրենց դրամն
օգտագործում են ապրանքներ եւ աշխատուժ գնելու համար: Սրանով նրանք
ապահովում են արտադրության գործընթացը՝ ձեռք բերելով անհրաժեշտ
հումք կամ կիսաֆաբրիկատ նյութեր եւ վարձելով աշխատուժի աշխատանքային
ունակությունները: Այստեղ ճգնաժամի հնարավոր պատճառն այն է,
որ հումք եւ աշխատուժ գնելիս կապիտալիստը կարող է գնի հարցում
սխալվել: Եթե դա պատահի’ ասենք, աշխատուժը շատ թանկ լինի, М-ը
կմնա իր տեղում, եւ կուտակում այդպես էլ չի կատարվի:
Բայց ենթադրենք, թե կուտակման առաջին փուլը հարթ է ընթանում:
Այժմ դրամական կապիտալը վերածվել է վարձու աշխատուժի եւ ֆիզիկական
ապրանքների պաշարի: Սրանք հաջորդ փուլում միավորվելու են աշխատանքի
պրոցեսում, այսինքն, իրական աշխատանքը պետք է ծախսվի հումքի
նյութերի վրա, եւ՜ հումքը կամ կիսաֆաբրիկատներն անցնեն արտադրության
հաջորդ փուլ:
Հենց այստեղ’ գործարանում է Մարքսը տեսնում շահույթի ծնունդը:
Նրա կարծիքով, շահույթի հիմքում գտնվում է այն, որ կապիտալիստն ի
վիճակի է աշխատուժի’ բանվորի կատարած աշխատանքի համար վճարել
ավելի քիչ, քան արտադրանքին բանվորին տված իրական արժեքն է:
Այսպիսով, շահույթը’ М-ի եւ М’-ի միջել եղած տարբերությունը, հիմնականում
չվճարված աշխատանքի մեջ է: Հավելյալ արժեքի՝ որպես շահույթի
աղբյուրի այս տեսությունը շատ կարեոր է կապիտալիզմի մարքսյան վերլուծության
մեջ, սակայն մեր նպատակը դա չէ: Մենք միայն ուզում ենք
նշել, որ աշխատանքի պրոցեսը մի այլ ասպարեզ է, որտեղ կուտակումը

—————————— 38

կարող է խզվել: Գործադուլի դեպքում, կամ երբ արտադրությունը խոչընդոտի
է հանդիպում, դրամական կապիտալը (М), որ ներդրված է ապրանքների
եւ աշխատանքի մեջ, չի շարժվի դեպի իր նպատակը’ դրամական
կապիտալի ավելի խոշոր գումարը (М’):
Սակայն մեկ անգամ եւս ենթադրենք, որ ամեն ինչ լավ է ընթանում,
եւ բանվորները պողպատի թիթեղը, ռետինե անվադողերն ու կտորի թոփերը
վերածում են ավտոմեքենայի: Ավտոմեքենան դեռեւս դրամ չէ: Այն պետք
է վաճառել, եւ ահա այստեղ է, որ ծագում են շուկայի ծանոթ պրոբլեմները՝
հասարակության ճաշակի սխալ կանխագուշակումները, առաջարկի եւ պահանջարկի
անհամապատասխանությունները, տնտեսական անկումները, ո-
րոնք իջեցնում են ժողովրդի գնողունակությունը:
Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապրանքները կվաճառվեն, եւ կվաճառվեն
М’-ով, որ ավելի մեծ է, քան М-ը: Այս դեպքում կուտակման շրջապտույտն
ավարտված է, եւ կապիտալիստն այժմ կունենա նոր գումար՝ М’, որը նա
կուզենա մեկ այլ շրջապտույտի մեջ դնել՝ М» շահելու հույսով: Սակայն ի
տարբերություն Ադամ Սմիթի սահուն աճի մոդելի, տեսնում ենք, որ
կուտակման Մարքսի գաղափարը լի է անսպասելի որոգայթներով ու վտանգներով:
ճգնաժամը հնարավոր է ցակացած փուլում: Իսկապես, այն բարդ
տեսության մեջ, որը Մարքսը բացահայտում է «Կապիտալում», համակարգին
ներհատուկ միտումը ճգնաժամ առաջացնելն է, այլ ոչ ճգնաժամից խուսւս-
փելը:
Չխորանանք կապիտալիզմի մարքսյան տեսության մեջ, միայն նշենք,
որ դրա առանցքը մի բարդ վերլուծություն է, թե ինչ կերպ է հավելյալ
արժեքը (չվճարվող աշխատանքը, որը/ շահույթի աղբյուրն է) կորզվում
մեքենայացման միջոցով: Մարքսի վերլուծության մասին բազմաթիվ գրքեր
կան :
Մարքսը մեզ հետաքրքրում է որպես կապիտալիզմի անկայունությունը
շեշտած առաջին տեսաբանը: Ադամ Սմիթը հղացավ այն գաղափարը, որ
աճը կապիտալիզմին հատուկ բնութագիր է, իսկ Մարքսին պարտական Ենք
այն գաղափարով, որ այդ աճը տատանվող ու անկայուն է եւ նման չէ
Սմիթի նկարագրած կիբեռնետիկական, երաշխավորված գործընթացին:
Մարքսը պարզաբանում է, որ կապիտալի կուտակումը պետք է հաղթահարի
շուկայական համակարգին ներհատուկ անկայունությունը եւ աշխատանքի
ու կապիտալի’ միմյանց հակադիր պահանջների լարվածությունը: Հարստության
կուտակումը միշտ եղել է գործարարության նպատակը, սակայն դրան
հասնելը երբեմն նրա ուժերից վեր է:
* Չնայած անհամեստ երեււսլու ռիսկին, օգտ ակար ներածություն է R.L. Heilbroner,«Marxism: For and Against» գիրըը (New York, Norton, 1980):

———————————————————————- 39

«Կապիտալում» Մարքսը նշում է, որ անկայունությունն անընդհատ
աճում է մինչեւ համակարգի վերջնական փլուզում: Նրա պատճառաբանությունը
ներառում է համակարգի համար երկու այլ, շատ կարեւոր
կանխատեսումներ: Առաջին, ձեռնարկությունների չափերն անընդհատ կաճեն
որպես տնտեսությունը քայքայող, կրկնվող ճգնսւժամերի հետեւանք:
Յուրաքանչյուր ճգնաժամի հետ փոքր ձեռնարկությունները սնանկանում
են, իսկ նրանց գույքը գնում են ճգնաժամին դիմացած ձեռնարկությունները:
Հակումը դեպի մեծ ձեռնարկություն, հետեւաբւսր, կապիտալիզմի անբաժանելի
մասն է:
Երկրորդ. Մարքսը ենթադրում է դասակարգային պայքարի սրում՛ որպես
աշխատուժի «պրոլետարացման» արդյունք: Ավելի ու ավելի մեծ թվով մանր
գործարարներ ու անկախ արհեստավորներ դուրս կմղվեն ճգնաժամերով
ուղեկցվող աճի ընթացքում: Հասարակական կառույցն, այսպիսով, կկրճատվի
եւ կունենա երկու դասակարգ’ կապիտալիստ մագնատների մի փոքր
խումբ եւ պրոլետարացված (այսինքն’ սեփականազուրկ), դառնացած բանվորների
մի հսկայական զանգված:
Ի վերջո, այս իրադրությունը կառավարելն անհնար է դառնում: Մարքսի
խոսքերով’ «Կապիտալիստ մագնատների թվի անընդհատ նվազման հետ,
որոնք զավթում եւ մենատիրում են վերափոխման այս գործընթացի բոլոր
առավելությունները, աճում է աղքատության, հարստահարման, ստրկության,
անկման ու շահագործման զանգվածը: Աակայն միաժամանակ աճում է նաեւ
աշխատավոր դասակարգի զայրույթը, դասակարգ, որի թիվը մշտապես
աճում է, որին կրթում, միավորում ել կազմակերպում է հենց կապիտալիստական
արտադրության մեխանիզմը: Կապիտալի մենաշնորհը կապանք է
դառնում արտադրության ձեւի համար, որը բարգավաճել է դրան զուգընթաց
եւ դրա մեջ: Արտադրության միջոցների կենտրոնացումը եւ աշխատանքի
սոցիալականացումը հասնում են մի կետի, ուր նրանք անհամատեղելի են
դառնում իրենց կապիտալիստական կաղապարին: Կաղապարը պայթում է:
Հնչում է կապիտալիստական մասնավոր սեփականության մահազանգը:
* Սեփականազրկողները սեփականազրկվում են» :
Մարքսի ստեղծած տնտեսական բանավեճի մեծ մասը կենտրոնանում է
հետեւյալ հարցերի վրա. արդյո՞ք կապիտալիզմն ի վերջո կքանդի ինքն
իրեն, արդյո՞ք ներքին լարվածությունները, «հակասությունները», ինչպես
Մարքսն է անվանում, ի վերջո այնքան կշատանան, որ կապիտալիզմի
շուկայական մեխանիզմը չի կարողանա դրանք ղեկավարել:
Այս հարցերին միանշանակ պատասխաններ չկան: Մարքսի քննադատ-
———————————————————— 40

ները մոլեռանդորեն պնդում Են, որ կապիտալիզմը չի փլուզվԵլ, որ աշխատավոր
դասակարգը ավելի չի աղքատացել, եւ որ Մարքսի կանխագուշակումներից
շատերը, ինչպես օրինակ այն, որ շահույթը նվազելու միտում
ունի, չեն հաստատվել:
Մարքսի պաշտպանները հակառակն են պնդում: Նրանք նշում են, որ
1930-ականներին կապիտալիզմն իսկապես գրեթե փլուզվեց: Նրանք նշում
են, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ընկան «պրոլետարական» վիճակի
մեջ’ ավելի շատ կապիտալիստական ձեռնարկության համար աշխատելով,
քան իրենց: 1800 թ., օրինակ, ամերիկացիների 80 տոկոսը իրենք էին
իրենց աշխատանքի տերը, այսօր’ միայն 10 տոկոսը: Նրանք շեշտում են,
որ ձեռնարկությունների չափերը մշտապես աճել են, եւ Մարքսը ճիշտ էր
կանխագուշակել, որ կապիտալիստական համակարգը կծավալվի’ ներխուժելով
ոչ-կապիտալիստական Ասիա, Հարավային Ամերիկա Ե լ Աֆրիկա:
Չենք կարծում, թե Մարքսի ներդրումը հասարակական վերլուծության
մեջ նույնքան նշանակալից է: Իհարկե, նա մի շարք խորաթափանց համոզմունքներ
է հայտնել, նույնքան ակնհայտ է, որ մի շարք սխալ կանխատեսումներ
է արել կապիտալիզմի վերաբերյալ: Շատ տնտեսագետներ չեն
ընդունում Մարքսի այն «ախտորոշումը» , թե դասակարգային պայքարը
կապիտալիստական եւ նախակապիտալիստական հասարակությունների փոփոխման
շարժիչ մեծ ուժն է կամ դեպի սոցիալիզմ միտումի նրա կանխատեսումը:
Բայց այն, ինչը Մարքսի հեղինակության հիմնաքարն է, բոլորովին
այլ է: Դա նրա այն տեսակետն է, որ կապիտալիզմը լարվածության մեջ
գտնվող համակարգ է, եւ, որպես լարվածության հետեւանք, այն շարունակ
զարգանում է: Շատ քչերը կժխտեն այս տեսակետի հիմնավորվածությունը:
Մարքսի մասին ավելի շատ բան կարելի է ասել, քան այն մի քանի
տնտեսագիտական մտքերը, որոնք ուրվագծվեցին այստեղ: Իսկապես, Մարքսին
առաջին հերթին պետք է գնահատել ոչ թե որպես տնտեսագետ, այլ
որպես քննադատական սոցիալական մտքի նոր տեսակի ռահվիրա, հատկանշական
է, որ «Կապիտալի» ենթավերնագիրն է «Քաղաքատնտեսության
քննադատություն»:
Աշխարհի խոշոր մտածողների համաստեղությունում, որին Մարքսն
անկասկած պատկանում է, նրա տեղը ավելի շուտ պատմաբանների շարքում
է, քան’ տնտեսագետների: Նրա արձանը տեղ պիտի ունենա մտածողության
տարբեր ուղղությունների’ սոցիոլոգիական վերլուծության, փիլիսոփայության
եւ, իհարկե, տնտեսագիտության կենտրոնում:
Մարքսի անանց ներդրումը նրա խորաթափանցությունն էր մեր հասարակական
համակարգի արւոահայտչաձեւերի ել այդ համակարգի մասին մեր
պատկերացումների մեջ, խորքային էությանը հասնելու նրա աշխատանքը:
Մարքսի աշխատանքի այս ամենախորաթափանց կողմը ստորեւ չենք քըն-

—————————————————————— 41

նարկելու, բայց միշտ հիշելու ենք, քանի որ դա է Մարքսի մտւսծողության
նկատմամբ շարունակվող հետաքրքրության պատճառը: Հ; V
Եվ վերջապես, ինչ կապ կա Մարքսի ել ներկայիս կոմունիզմի միջեւ:
Դա մարքսիզմի քաղաքականության, այլ ոչ թե տնտեսագիտության մասին
առանձին գրքի նյութ է: Մարքսն ինքը ջերմեռանդ ժողովրդավար էր, բայց
շատ անհանդուրժող մարդ էր: Եվ որ ավելի կարեւոր է, նրա գադավւարների
համակարգը եւս անհանդուրժող է ել հետեւաբար քաջալերել է անհանդուրժողականությունը
հեղափոխական կուսակցություններում, որոնք իրենց գաղափարախոսության
հիմք էին ընդունել նրա մտքերը: Մարքսը մահացել է
դեռեւս մինչեւ ժամանակակից կոմունիզմի ի հայտ գալը: Մենք չենք կարող
իմանալ, թե նա ինչպես գլուխ կհաներ դրանից, հավանաբար սարսափեր
կոմունիզմի ծայրահեղություններից, բայց դրա ապագայի հանդեպ կմնար
ակնկալիքներով լի:

42

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика