дома » Рефераты » ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ 1983 ԹՎԱԿԱՆԻՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ

Տնտեսագիտություն բոլորի համար: Գլուխ 3.1-2 ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Մենք գրեթե պաարասա ենք սկսել ժամանակակից տնտեսագիտություն
սովորել: Մտահոգիչն այն է, որ լենք կարող դա անել, առանց տնտեսության
մասին ինչ-ինչ բաներ իմանալու: Իսկ ի՞նչ է տնտեսությունը: Երբ թերթում
ենք «Թայմի » կամ «Նյուգուիքի» տնտեսական բաժինը կամ ձեռքներս որեւէ
գործարար ամսագիր ենք առնում, աչքի է դարնում հազար ու մի բան.
արժեթղթերի բորսայի վերուվարումներ, հաղորդագրություններ ընկերությունների
հաջողությունների ու անհաջողությունների մասին, հաշվետվություններ’
տարադրամի շուկայի անհասկանալի տատանումների մասին,
սյունակներ’ կազմված գործարարության գիտակ այրերի կողմից, հոդվածներ’
գործազրկության կամ գնաճի մասին:
Սրա ո՞ր մասն է գործին .վերաբերում: Ինչպե՞ս պետք է ճանապարհ
հարթենք լրագրային բառակույտի միջով դեպի այդ «տնտեսություն» կոչվածը:

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ

Հարկավ, գիտենք որտեղից սկսել: Գործարար ձեռնարկությունը մասնավոր
սեփականության եւ շուկայական հարաբերությունների տնտեսական
համակարգի սիրտն է: Սկսենք, ուրեմն, գործարար աշխարհի մասին ակնարկով:
Ստորեւ բերվող աղյուսակից անմիջապես պարզ է դառնում մի բան’
գոյություն ունի, առնվազը, երկու գործարար աշխարհ: Դրանցից մեկը’
գլխավորապես սեփականատիրությո ւնները (մեկ անձի սեփականությունը
հանդիսացող ձեռնարկությո ւն) եւ բաժնետիրությունները, շատ փոքր գործարար
աշխարհն է, որի տարեկան ամբողջ եկամուտը չի գերազանցում 100 000

47

դոլարը: Իհարկե, կան նաեւ մանր կորպորացիաներ, ինչպես նաեւ որոշ
շատ խոշոր սեփականատիրությո ւններ ել բաժնետիրություններ: Բայց հիմնականն
այստեղ փոքրությունն է: Այստեղ է գտնվում ձեռնարկությունների
հիմնական զանգվածը, որոնք լցնում են հեռախոսագրքի «դեղին էջերը» ,
երկրի ագարակների գերակշռող մեծամասնությունը, խաղալիքների անհամար
խանութները, ռեստորանները, ավտոպանսիոնատները, կինոսրահները,
քիմիական մաքրման կետերը, դեղատները, մանրածախ խանութները, կարճ
ասած’ Երկրի բոլոր գործարար ձեռնարկությունների շուրջ 90 տոկոսը:

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ 1983 ԹՎԱԿԱՆԻՆ

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ 1983 ԹՎԱԿԱՆԻՆ

Այս եւ հետագայում բերվող գրեթե բոլոր տվյալները քաղված են
«Միացյալ Նահանգների վիճակագրական ամփոփագրից»’ « S t a t is t ic a l
Abstract o f the United S ta te s » , Dept, o f Commerce, Washington, D.C., 1987:
Փոքր գործարարությունը գործարար աշխարհի’ մեզ առավել ծանոթ
մասն է: Մենք հասկանում ենք ինչպես է կառավարվում երկաթեղենի խանութը,
մինչդեռ, միայն աղոտ պատկերացում ունենք «Ջենրլ Մոթրզ»4 -ի աշխատանքի
մասին: Սակայն փոքր գործարար աշխարհն արժանի է ուշադրության
հետեւյալ երկու պատճառներով: Առաջին, փոքր գործարարությունը
երկրի աշխատուժի զգալի հատվածին’ մեկ երրորդին աշխատանք տվողն
է: Երկրորդ, քանի որ փոքր գործարարության սեփականատիրական տեսակետը
ուղղակիորեն արտահայտում է ընտանիքների (տնային տնտեսություններ)
շուրջ 20 տոկոսի սոցիալ-տնտեսական վիճակը, ուստի, փոքր
գործարարությունը ձեւավորում է միջին դասի կարծիքը: Միեւնույն ժամանակ,
մենք ակնարկեցինք գործարարության մեկ այլ’ երկրի գլխավորապես
կորպորացիաները ներառող աշխարհ: Համեմատենք կորպորացիաների եւ

48

սեփականատիրությունների ու բաժնետիրությունների իրացրած վաճառքի
միջին ծավալները, հարաբերությունը սեփականատիրությունների դեպքում
գերազանցում է 50-ը 1-ի դիմաց, իսկ բաժնետիրությունների դեպքում’ 10-ը
1-ի դիմաց: Սակայն նույնիսկ այս թվերը չեն բացահայտում հսկա ձեռնարկության
եւ փոքր ֆիրմայի միջել եղած վիթխարի տարբերությունը:
Կորպորացիաների աշխարհում դրանց 85 տոկոսի տարեկան եկամուտը չի
գերազանցում 1 միլիոն դոլարը, սակայն 15 տոկոսը, որի տարեկան
եկամուտը անցնում է 1 միլիոնի սահմանագիծը, ստանում է բոլոր կորպորացիաների
ընդհանուր եկամտի 85 տոկոսը:
Ի հակադրություն փոքր ձեռնարկությունների հսկայական բազմության
աշխարհի, կա նաեւ մեծ ձեռնարկությունների անհամեմատ փոքր բազմության
աշխարհ:
Բայց որքա՞ն է մեծ այդ աշխարհը: Ենթադրենք, թե մեծ գործարար
ձեռնարկություն ենք համարում 250 միլիոն դոլար արժողության գույք
ունեցող ցանկացած ձեռնարկություն: Այդպիսիք Ամերիկայում երեք հազարից
ավելի են: Դրանց կեսից ավելին ֆինանսների, գլխավորապես ապահովագրության
եւ դրամատնային գործի մեջ է: Շուրջ մեկ հինգերորդը
զբաղված է արտադրության մեջ, մնացածը^ տրանսպորտի, առեւտրի, կենցաղային
սպասարկման եւ կապի ոլորտներում: Չափերի մասշտաբը պատկերացնելու
համար պարզապես նշենք, որ 1985 թվականին երկրի «ամենահա-
րուստ» ձեռնարկությունը «Սիթի ք ո րփն »5 էր’ իր 174 միլիարդ դոլար
արժողությամբ:
Ամենախոշոր արդյունաբերական ֆիրման « է ք ս ն ն » 6 էր’ 69 միլիարդից
ավելի գույքով եւ 87 միլիարդի վաճառքով: Այս Երկու ֆիրմաները միասին,
հավանաբար, տնօրինում են այնքան հարստություն (գույք), որքան երկրի ,
բոլոր 10 միլիոն սեփականատիրությունները:
Մեծ ձեռնարկություններ կան տնտեսության բոլոր բնագավառներում,
սակայն դրանց հիմնական տեղը արդյունաբերական հատվածն է, այնտեղ,
ուր իշխող դեր ունի արտադրությունը (ցույց է տրված ստորեւ):

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ. 1985թ.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ. 1985թ.

50

Այս թվերը մեկ անգամ եւս ցույց են տալիս գործարար աշխարհի
բաժսւնվածությունը երկու մասի: Վերին 500 ֆիրմաներին (ընդհանուր
թվաքանակի մեկ տոկոսի տասներորդ մասից էլ քիչ) պատկանում է ամբողջ
վաճառքի շուրջ 70 տոկոսը: Իսկապես, եթե վերցնենք միայն 100 ամենախոշորները,
ապա տեսնում ենք, որ նրանք են ամբողջ արդյունաբերական
հատվածի իրացրած վաճառքի գրեթե կեսի աղբյուրը:
Մեծ գործարարությունն ակնհայտորեն իշխում է շուկայի բազմաթիվ
բնագավառներում, եւ 17-րդ գլխում մեր ուշադրությունը կկենտրոնացնենք
այդ հանգամանքից բխող պրոբլեմների վրա: Այստեղ, սակայն, մենք դեռ
փաստեր որոնող արշավախումբ ենք սոսկ: Արդյո՞ք մեծ գործարարությունը
նաեւ աշխատուժի մեծ վարձող է: Դա կախված է բնագավառից: Արտադրական
ձեռնարկություններում վերին 500 ֆիրմաները վարձում են արտադրության
ոլորտում զբաղված աշխատուժի շուրջ 75 տոկոսը: Մանրածախ
առեւտրի ոլորտում վերին 50 ընկերությունները վարձում են աշխատողների
ընդհանուր թվաքանակի շուրջ 20 տոկոսը: Ընդհանուր առմամբ, երկրի
աշխատուժի շուրջ մեկ երրորդը վարձվում է ֆիրմայի կողմից, որը եւ
կանվանենք մեծ գործարարություն : Այլ կերպ ասած, արտադրության,
տրանսպորտի, կենցաղսպասարկման, ֆինանսների եւ մանրածախ առեւտրի
ոլորտներում գործող 800 առաջատար ֆիրմաներ վարձում են մոտավորապես
այնքան աշխատող, որքան մնացած 15 միլիոնից փոքր-ինչ ավելի
սեփականատիրությո ւններ, բաժնետիրություններ եւ համեմատաբար փոքր
կորպորացիաներ միասին վերցրած:

51

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика