Home » Рефераты » Ի՛ՆՉ ԿԱՐԵԼԻ է ԱՆԵԼ

Ի՛ՆՉ ԿԱՐԵԼԻ է ԱՆԵԼ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 18. 6. Ի՛ՆՉ ԿԱՐԵԼԻ է ԱՆԵԼ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

5. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 2):

Ի՛ՆՁ ԿԱՐԵԼԻ է ԱՆԵԼ
Արդյո՞ք պսւշտպանել ընկնող դոլարը, թե մտահոգվել աճող դոլարով,
այս հարցին դեռ կանդրադառնանք: Նախ անհրաժեշտ է հասկանալ, թե
ինչպես կարելի է փոփոխել որեւէ արժույթի վտխարժեքը: Եվ նորից սկսենք
արժույթի անկման դեպքից, քանի որ այն միշտ ավելի տագնապահարույց
Է թվում, քան բարձրանալը: Երբ դոլարն ընկնում է, ասում ենք’ թույլ է,
Երբ բարձրանում է, ասում ենք’ ուժեղ է:
Ինչպե՞ս վարվել թույլ դոլարի հետ:
Մի միջոց ինքնին պարզ է. կանխել ներմուծման հոսքի աճը: Ապրանքային
վճարումների հաշվեկշիռը հօգուտ մեզ շրջող ցանկացած միջոցառում,
անկասկած, կփոխի առաջարկ-պահանջարկ իրավիճակը եւ կնպաստի դոլարի
աճին:
Արդյո՞ք սա հուսալի քաղաքականություն է: Զարմանալի չի լինի, եթե
ասենք, որ պատասխանը ոչ թե սոսկ տնտեսական է, այլ քաղաքական:
Որպես ապացույց, ներմուծվող ապրանքների որոշ տեսակներ կան, որոնց
ներմուծումը ցանկալի կլիներ կրճատել ոչ միայն դոլարը պաշտպանելու,
այլ նաեւ երկիրը հզորացնելու նպատակով: Օրինակ, ներկրվող նավթը
կարող ենք փոխարինել էներգիայի սեփական (արեգակնային կամ ածխի)
աղբյուրներով, կամ եթե կարողանանաք կրճատել ներկրվող նավթի քանակն
ի հաշիվ խնայողության, Միացյալ. Նահանգները ռազմավարական
անկախության հույժ անհրաժեշտ լծակներ կշահի, ինչպես նաեւ կօգնենք
դոլարին:
Բայց եթե էժան կոշկեղենի, կտորեղենի կամ պողպատի ներմուծումն
ենք կրճատում, պարզապես սատարում ենք մեր անարդյունավետ ձեռնարկություններին
եւ պատժում ամերիկյան քաղաքացիներին ու գործարար
մարդկանց’ զրկելով նրանց էժան կոշիկ, կտորեղեն կամ պողպատ գնելու
իրավունքից: Եթե դրան էլ գումարենք ներմուծվող ապրանքների վրա
սահւքտնվող բարձր սակագները, առհասարակ ապրանք չի մտնի Միացյալ
Նահանգներ: Արդյո՞ք շահեկան կլինի Ամերիկայի համար:
Մյուս կողմից, ներմուծումը նշանակում է աշխատատեղերի կրճատում:
Նույնիսկ եթե փոխհատուցենք վտանգված արդյունաբերությունների աշխատողներին
կամ օգնենք այլ աշխատանք գտնելու, կամ վերապատրաստենք
նրանց, միեւնույն է, այդ անցումը ոչ բոլորին կհաջողվի, մի մասը կմնա
գործազուրկ: Մրցակցության համար (դրսից լինի, թե երկրի ներսում)
մարդկայնորեն բարձր «գին» է վճարվում, սա չպետք է աչքաթող անել:
Արժե՞ պողպատ կամ ավտոմեքենա արտադրող հարյուր հազար բանվորի
փողոց շպրտել, ինչ է թե պողպատը կամ ավտոմեքենան էժան լինի:
Շատ տնտեսագետներ ասում են, որ վերջին հաշվով, տնտեսությանը

233

————

էժան արտասահմանյան ապրանքների բերած օգուտը, գումարած մեր սեփական
միջոցներն ու աշխատուժն անարդյունավետ ձեռնարկություններից
օտարելու օգուտը գերակշռում են գործազրկության վնասին: Հետաքրքիր
է’ արդյո՞ք նույն եզրակացությանը կհանգեին, եթե արտասահմանից ավելի
էժան տնտեսագետներ ներմուծեինք, իսկ մեր տնաբույս տնտեսագետներին
առաջարկեինք իրենց ապրուստը հոգալու այլ ճանապարհ գտնել: Սակայն
եթե անգամ հանրահայտ ճշմարտությամբ էլ առաջնորդվենք, կտեսնենք, որ
գոյություն ունի ներմուծումը սահմանափակելու միջոցով դոլարը պաշտպւս-
նելու գործի «մասնակիցների» շահերի իրական բախում: Դա, իհարկե,
խնդրի քաղաքական «աղն» է, քաղաքական կողմը’ ո՞վ է շահելու եւ ո՞վ
է կորցնելու: Հարց, որ պիտի սպառիչ պատասխան ստանա, նախքան խնդրի
տնտեսագիտական կողմին անցնելը:
Իսկ եթե օգնե՞նք արտահանմանը: Շատ երկրներ փորձել են օգնել,
տարբեր կերպ լրավճարելով իրենց արդյունաբերողներին, որպեսզի կարողանան
արտասահմանում ավելի ցածր գներով վաճառել իրենց արտադրանքը:
Սենք նույնպես արտահանվող որոշ ապրանքներ լրավճարել ենք’ մեր
առեւտրական նավատորմիղն ապահովագրելով, արտասահմանյան երկրնե-
րին ամերիկյան զենք վաճառելու հատուկ գործարքներ իրականացնելով,
նրանց սատարելու քաղաքականությամբ, որը թույլ է տվել գյուղատնտեսական
մեծաքանակ արտադրանք վաճառել դրսում:
Ինչպես ներմուծման դեպքում, այստեղ նույնպես հնարավոր չէ միանը-
շանակ պատասխան տալ արտահանմանն օժանդակելու միջոցով դոլարը
պաշտպանելու նպատակահարմարության հարցին: Օրինակ, ձեռնտու պայմաններով
8 միլիարդ դոլարի զենք վաճառելը կամ 1 միլիարդ դոլարի
սննդամթերք արտահանելը թույլ զարգացած երկրներ, գուցեեւ, բխում է մեր
ազգային շահերից, սակայն նման գործելակերպը պետք է գնահատել ըստ
բարոյական արժանիքների: Այն փաստը, որ օգնում է պաշտպանել դոլարը,
դեռեւս չափանիշ չէ ել չի կարող լինել:
Արտահանմանը սատարելու կամ ներմուծմանը խոչընդոտելու քաղաքականությունը
ազդում է մեր ընթացիկ հաշվին վճարումների հաշվեկշռի
վրա: Բայց կա նաեւ կապիտալ ներդրումների տարադրամի շուկան: Կարո՞ղ
ենք դոլարը պաշտպանել կամ օժանդակել’ այդ շուկայի գործունեությանը
միջամտելով:
Եթե հիշում եք, կապիտալի շուկայում գործարքների երկու հիմնական
տեսակ կար’ ուղղակի ներդրում (գործարան, սարքավորում եւ այլ ֆիզիկական
գույքի ձեռքբերում արտասահմանում) եւ արժեթղթային ներդրում
(բաժնետոմսեր, պարտատոմսեր, այլ արժեթղթեր գնելը կամ պարզապես
փող դնելը դրամատնային հաշիվներում): Դոլարը պաշտպանելու ուղիներից
մեկը, պարզապես, ամերիկյան ընկերություններին արտասահմանում գույք

234

——————

ձեռք բերելն արգելող օրենք ընդունելն է, իսկ հակառակ ուղին’ արտասահմանյան
ընկերություններին Ամերիկայում գործարաններ գնել կամ կառուցելն
արգելելը:
Ուղղակի կոչեր են հնչում’ «Դո՞ւրս օտարերկրացիներին», կոչ, որ նույն
արձագանքն է գտնում ե’ւ ճապոնացիների շրջանում, որոնք չեն ուզում
տեսնել ԱՄՆ-ի համակարգչային ընկերություններն իրենց մոտ, ե’ւ ամերիկացիների
շրջանում, որոնք բողոքում են ճապոնական արդյունաբերողների
ներկայության դեմ: Երկու դեպքում էլ տնտեսագետները շրջահայացության
կոչ են անում: Օտարերկրյա ներդրումները նոր աշխատատեղեր
են ստեղծում երկրի ներսում, հանգամանք, որն անչափ կարեւոր է եւ պետք
է հաշվի առնվի թույլ տալ-չտալու որոշում կայացնելիս, նաեւ շահույթներ
են բերում, որոնք վերադառնում են այդ երկրները: Սա նույնպես պետք է
հաշվի առնել ամերիկյան ընկերություններին արտասահմանում գործարաններ
կառուցելը թույլատրելու հետեւանքները գնահատելիս: Այսպիսի փաստարկներ
է ամփոփում ընդհանուր տնտեսական համաձայնությունը, ըստ
որի միջազգային ներդրումների բավականաչափ ազատ հոսքը արտադրողականության
բարձրացման եւ տնտեսական աճի խթանման, թերեւս, լավագույն
ուղին է, անգամ, եթե մի երկիրը մյուսի հաշվին կարճատել
առավելություն շահի:
Ուշադրություն դարձրեք՝ բավականաչափ ազատ: Միջազգային տնտեսական
«խաղասեղանին» են դրվում ոչ միայն սոսկ շահույթ եւ զբաղվածություն,
այլ նաեւ ռազմավարական եւ երկրի հզորության նկատառումներ:
Քաղաքականությունը հաճախ իր գերակայությունն է հաստատում
տնտեսության նկատմամբ, երբ հարցը վերաբերում է ներդրումներին, հատկապես
այն դեպքում, երբ ներդրվող կապիտալը զարգացած երկրներից
հոսում է թույլ զարգացած երկրներ: Մա քաղաքական եւ տնտեսական վերին
աստիճանի բարդ խնդիր է, որի վերաբերյալ դժվար է հապճեպ եւ միանշանակ
ընդհանրացումներ անել: Ուստի, ինչպես եւ միջազգային առեւտրի
պարագայում, մենք հակված ենք այն դիրքորոշմանը, որ անհրաժեշտ է
ամեն կերպ պաշտպանել շուկայից բխող «հրմշտոցը», միաժամանակ պատրաստակամ
լինել միջամտելու ընդդեմ շուկայի (կամ գոնե մեղմելու դրա
հարվածները), երբ այդ թելադրվում է սոցիալ-քաղաքական լուրջ նկատառումներով:
Մա հեռու է ճշգրիտ բանաձեւ լինելուց, սակայն այս ոչ կատարյալ
աշխարհում լավագույնն է, որին կարոդ ենք հանգել, որպես քաղաքականության
ընդհանուր ուղեցույցի:

235

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика