дома » Рефераты » ՏԱՐԱԴՐԱՄ ԵՎ ԱՆԿԱԽՈԻԹՅՈԻՆ

ՏԱՐԱԴՐԱՄ ԵՎ ԱՆԿԱԽՈԻԹՅՈԻՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 18. 7. ՏԱՐԱԴՐԱՄ ԵՎ ԱՆԿԱԽՈԻԹՅՈԻՆ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

5. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 2):

ՏԱՐԱԴՐԱՄ ԵՎ ԱՆԿԱԻՈԻՌՅՈԻՆ
Գոյություն ունեն դոլարի’ մեր երկրի բարեկեցությանը սպսւռնացող
աստիճանի անկումը եւ վերելքը կանխարգելելու այլ ուղիներ եւս: Հիմնական
ուղին կենտրոնական դրամատնային համակարգի միջոցների օգտագործումն
է’ տարադրամ գնելու կամ վաճառելու նպատակով: Համակարգը կարող է
դա անել, քանի որ տարադրամի պաշարներ է պահում, ինչպես որ այլ
երկրների կենտրոնական դրամատները դոլարի պաշար ունեն: Ուստի ԱՄՆ-ի
կենտրոնական դրամատունը կարող է մուտք գործել շուկա, որպես մասնավոր
առեւտրական, եւ պահպանել դոլարի գինը, գնելով այն յենի, մարկի
կամ որեւէ այլ տարադրամի իր առկա ավանդներով: Եվ, իհարկե, միշտ
կարող է դոլար վաճառել, որը անսահմանափակ քանակություն ունի: Բոլոր
երկրների բոլոր կենտրոնական դրամատները մշտապես գնում եւ վաճառում
են տարադրամ’ այս ձեւով բարձրացնելով կամ իջեցնելով իրենց արժույթի
գները: Սա կոչվում է միջամտելի տատանում, որովհետեւ ոչ թե զուտ
շուկայական ուժերի «ողորմածությամբ» է որոշվում, այլ թեթեւակի շտկվում
է դրամական իշխանությունների միտումնավոր գործողություններով:
Միջամտելի տատանման հետ կապված բարդությունը բնավ չի նշանակում,
թե կենտրոնական բանկերն անազնիվ հնարքներ են բանեցնում,
այլ այն, որ որեւէ արժույթի փոխարժեքը կայունացնելու ջանքերը Ենթակա
են անարդյունավետ լինելու: Իսկ դա այդպես է, քանզի իսկապես միջազգային
(թերեւս, ճիշտ կլինի ասել’ վերազգային) արժույթի ծավալը վիթխարի
չափերի է հասել եւ ողողել աշխարհը’ հաշվի չնստելով որեւէ կենտրոնական
դրամատան ցանկությունների հետ: Միջազգային տարադրամը կոչվում է
եվրոդոլար (երբեմն’ եվրոմարկ, եվրոյեն եւ այլ «եվրոդրամանիշ»): Եվրո-
դոլարը դոլարային ավանդ է ամերիկյան կամ որեւէ այլ դրամատան’
Միացյալ Նահանգներից դուրս: Ոչ ոք ստույգ չգիտի եվրոդոլարի ընդհանուր
քանակությունը, սակայն, պաշտոնական ել մասնավոր գնահատումների
համաձայն, այն կազմում է շուրջ մեկ տրիլիոն:
Այս դոլարները հուսալիորեն դուրս են որեւէ պետական դրամական
իշխանության հսկողությունից ոչ թե այն պատճառով, որ ԱՄՆ-ի կենտրոնական
դրամատունը չէր կարող իր իշխանությունը գործադրել ամերիկյան
դրամատների նկատմամբ, որտեղ էլ դրանք գտնվելիս լինեն, այլ միջազգային
ֆինանսական եւ քաղաքական «նավաբեկության» մտավախությունից: Իր
իշխանությունը չի գործադրել եւ ոչ մի այլ երկրի կենտրոնական դրամատուն:
Ի հեճուկս բոլոր նպատակների ու ցանկությունների, եվրոարժույթը
լրիվ առանձին ոլորտ է, որն ազգային տարազ է «հագնում», երբ օգտագործվում
է փոխառություններ տրամադրելիս, մնացած ժամանակ ապրում

236

————

է իր մասնավոր կյանքով’ մի երկրում, ուր դրամատան վերահսկիչների
մուտքն արգելված է:
Վերազգային տարադրամի վիթխարի շտեմարանի առկայությունը մեծապես
դժվարացնում է ցանկացած դրամական իշխանության կամ միջազգային
ֆինանսական համագործակցության եւ կամ վերահսկման համակարգի
գործը: Ներկայումս հարաճուն հետաքրքրություն կա (բռնկված նախ
գերբարձր, ապա գերցածր ամերիկյան դոլարի կրած դժվարություններով)
ազատ տատանվող փոխարժեքից անցնել կամ շարժվել դեպի այնպիսի մի
համակարգի ստեղծման, որը միջազգային համաձայնության միջոցով կհիմնի
«կայուն» փոխարժեք կամ այդ փոխարժեքի գործողության գոտիներ:
Կայուն փոխարժեքն այն ձեւն էր, որով միջազգային ֆինանսական քաղաքականությունը
տարվում էր առաջին համաշխարհային պատերազմին
հաջորդող երկու տասնամյակների ընթացքում, ել չնայած ուներ իր պրոբլեմները,
այդուհանդերձ վտանգավոր անկայունության չհանգեցրեց, ինչպես
արժեթղթային ներդրումների վերջին թռիչքներն արեցին: Ցավն այն է, որ
կայուն փոխարժեքի կամ դրա գործողության գոտու ոչ մի իրավակարգ չի
կարող դիմակայել փողի զանգվածային հոսքի խորտակիչ ճնշմանը: Եւ
հետո’ ոչ մի երկիր չի համարձակվել ասելու, որ վերազգային տարադրամն
ու ազգային ինքնիշխանությունը չեն գոյակցում, որի արդյունքում մեկը
կամ մյուսը կարող է վերանալ:
Այսպիսով, դոլարի աղոտ հեռանկարը ավելի անորոշ է դառնում միջազգային
վճարումների ընդհանուր համակարգում կարգուկանոն մտցնելու մինչ
օրս մեր անկարողությամբ: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում փոխանակված
տարադրամի ծավալը գնահատվում է 150 միլիարդ դոլար, մինչդեռ
աշխարհի բոլոր կենտրոնական դրամատների բոլոր պաշարները չեն բավականացնի
տարադրամի’ նույնիսկ մեկ շաբաթվա բնականոն առուծախին:
«Միացյալ Նահանգների ներսում գործող դրամատների, խնայողությունների
եւ փոխառությունների յուրաքանչյուր դոլարի դիմաց,- գրում է պրոֆեսոր
Հերըլդ Վախթելը, — արտերկրի դրամատներում պահվում է 50 սենթ, որը
*
դուրս է մնում կարգավորման Երաշխիքներից» : Ավելացրեք հիմնականում
անվճարելի շուրջ 900 միլիարդ դոլար միջազգային պարտքը, որից 800
միլիարդը բաժին է ընկնում երրորդ աշխարհի դժբախտ երկրներին, մնացածը’
Խորհրդային Միությանը եւ նրա արբանյակներին, ել կտեսնեք, որ
դոլարի գնորոշման պրոբլեմը, որքան էլ կարեւոր, չնչին է գոյատեւման
համար’ մեկը մյուսի արտադրությունից կախված, սակայն մեկը մյուսի
արժույթն ընդունելու համար միջոցներ չունեցող երկրների միջեւ հուսալի
մի կառույց հիմնելու պրոբլեմի համեմատությամբ:

237

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика