дома » Рефераты » ԲԱՐՁՐ ԵՎ ՑԱԾՐ ԴՈԼԱՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԲԱՐՁՐ ԵՎ ՑԱԾՐ ԴՈԼԱՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 18. 5. ԲԱՐՁՐ ԵՎ ՑԱԾՐ ԴՈԼԱՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

5. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 2):

ԲԱՐՁՐ ԵՎ ՑԱԾՐ ԴՈԼԱՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ
Այժմ քննարկենք տարադրամի հարցը, բայց ոչ թե որպես ամերիկացիներ,
այլ’ տնտեսագետներ: Գոյություն ունի՞ արդյոք դոլարի կամ որեւէ այլ
արժույթի «ստույգ» գին:
Տնտեսագիտական բազմաթիվ հարցերի նման, սա նույնպես քաղաքական
պատասխան ունի, քանզի որեւէ արժույթի փոխարժեքն այս կամ այն կերպ
շոշափում է տարբեր անհատների, խմբերի կամ տարածաշրջանների շահերը:
Ենթադրենք դոլարը էժան է: Ակնհայտորեն, սա շահեկան է բոլոր նրանց
համար, ովքեր ցանկանում են ամերիկյան ապրանք կամ սպասարկություն
գնել տարադրամով: Արտասահմանցիներին թույլ է տալիս մատչելի գներով
ճանապարհորդել Սիացյալ Նահանգներում: Աշխուժացնում է ամերիկյան
արտահանումը: Օտարերկրյա ներդրողների համար ամերիկյան բաժնետոմսերը
կամ գործարաններն ու սարքավորումները դարձնում է հրապուրիչ:
Այս ամենը գործում է ի շահ ամերիկյան արտահանողների, հյուրանոցատերերի,
բաժնետերերի կամ սեփականատերերի, որոնք ցանկանում են որեւէ
բան վաճառել օտարերկրացիներին:

230

—————

Մյուս կողմից, էժան դոլարը խփում է այլ խմբերի շահերին: Արտասահմանում
ճանապարհորդող ամերիկացու համար գներն ահավոր բարձր
են: Ամերիկացի ներմուծողի, նաեւ նրա հաճախորդների համար արտասահմանյան
գինիները, տեսաձայնագրիչները, ավտոմեքենաները, հագուստեղենը
թանկ են: Արտասահմանում ներդրումների հակված ամերիկյան
ընկերությունները տարադրամի բարձր գնի պատճառով հրաժարվում են
իրենց մտադրությունից: Այս ամենը’ ի վնաս ամերիկյան զբոսաշրջիկների,
սպառողների եւ ներդրողների:
Որեւէ հիմք կա՞ նախապատվություն տալու այն խմբերին, որոնք օգուտ
են քաղում էժան դոլարից’ ի հաշիվ թանկ դոլարից շահողների: Մեր
ազգային բարեկեցության տեսանկյունից’ առանձնապես ոչ մի: Ո՞րն է
նախընտրելի, մեկ միլիոն սպառող էժան տեսաձսւյնագրի՞չ գնի, թե հարյուր
հազար պողպատագործ բանվոր ավելի բարձր եկամուտ ունենա: Միանշանակ
պատասխան չկա: Ցանկության հարց է:
Ուրեմն, ինչպե՞ս է երկիրը որոշում իր արժույթի ստույգ փոխարժեքը,
եթե էժան փոխարժեքը ձեռնտու է մի խմբի, իսկ թանկը’ մեկ այլ խմբի:
Երկիրը ձգտում է այնպիսի փոխարժեք սահմանել, որը մոտավորապես
հավասարակշռի իր արժույթի ամբողջ պահանջարկն ու առաջարկը, այնպես,
որ կայուն, «հավասարակշիռ» հարաբերակցություն հաստատվի իր սեփական
արժույթի եւ այլ երկրների տարադրամի միջեւ:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ արժույթն այդպիսի հավասարակշռված
հարաբերակցություն չի ունենում: Գերբարձր փոխարժեքը երկրի համար
ներմուծման խթան է, բայց արտահանման արգելակիչ: Արդյունքում’ գործազրկություն,
եւ ո՞չ միայն արտահանող արտադրության մեջ: Գերգնահատ-
ված արժույթի ամենահայտնի դեպքը, թերեւս, անգլիական արժույթն է
առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Ուինսթըն Չերչիլը’ այն
ժամանակ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը, փորձեց փոխարժեք
սահմանել’ մեկ ֆունտ ստեռլինգի դիմաց հինգ դոլար: Այդ փոխարժեքով
ֆունտ ստեռլինգի պահանջարկը շատ ավելի փոքր էր, քան առաջարկը, եւ
անգլիական արտահանումը գահավիժեց’ իր հետեւից քաշելով տնտեսությունը:
Անգլիան ընկավ խոր ճգնաժամի մեջ, մինչեւ իր փոխարժեքը մեկ
դոլարով իջավ:
Թերգնւււհատված փոխարժեքը նույնպես պրոբլեմների է հանգեցնում:
Հիմա էլ արտասահմանցիների համար դրդապատճառ կա’ գնելու թեր-
գնահատված արժույթի երկրի էժան արտահանումներն ու ակտիվները:
Տարադրամը կհոսի այդ երկրի դրամատները’ բարձրացնելով փողի առաջարկը:
Հենց որ փողի առաջարկը բարձրացավ, գնաճային ճնշումը նույնպես
կմեծանա: Երկիրը կտառապի աճող գներից:
Այսպիսով, գերբարձր եւ գերցածր փոխարժեքի հետ կապված պրոբլեմները
կարելի է ներկայացնել հետեւյալ կերպ.

231

————

Գեր գնահատված (գերբարձր) փոխարժեքը հանգեցնում է գործազրկության:
Թերգնահատված (գերցածր) փոխարժեքը հանգեցնում է գնաճի:
Ուստի դոլարի ստույգ գինը որոշել, նշանակում է որոշել այն փոխարժեքը,
որը մոտավորապես կհավասարակշռի գործարքներ կատարելու եւ
կապիտալի հոսքերի համար անհրաժեշտ տարադրամի մեր ամբողջ առաջարկն
ու պահանջարկը: Եթե դոլարն ընկնում է, նշանակում է, նման
փոխարժեք դեռ չենք գտել: Շուկան իր վճիռը հայանում է’ դոլարն անչափ
բարձր է: Ել գիտենք, որ սա իրոք վճիռ Է, որովհետեւ դոլարի պահանջարկը
մարկի, ֆրանկի եւ այլ ամուր տարադրամի համեմատ միշտ Էլ առաջարկից
ցածր Է:
Ի՞նչ Է տեղի ունենում, երբ դոլարն ընկնում Է: Պարզապես, գերգնւսհատ-
ված արժույթի վտանգից անցնում ենք թերգնահատվածի վտանգին: Այսինքն’
ընկնող դոլարը խթանում Է մեր արտահանումը եւ նպաստում
զբաղվածությանը: Միաժամանակ, ներմուծումը դարձնում Է ավելի թանկ:
Ավա՜՜ղ, գնաճամետ մեր տնտեսության մեջ սա հանգեցնում Է ոչ միայն
սոսկ նվազ ներմուծման, այլ’ գների բարձրացման մի նոր խթանի: Քարյուղի,
նաեւ «Հոնդաների», հեռուստացույցների, սուրճի ու թեյի գները բարձրանում
են ընկնող փոխարժեքի պատճառով:
Ընկնող դոլարի զուտ արդյունքը, հետեւաբար, մասամբ հավասար Է
զբաղվածությանը վերագրվող օգուտից հանած բարձր գնաճի վնասը: Ինչպես
հաճախ տեսնում ենք, մարդկանց մեծ մասը առաջնությունը տալիս Է
գնաճին եւ ոչ թե գործազրկությանը: Մենք ողջունում ենք արտահանման
խթանումը, բայց շեշտը դնում ենք կենսամակարդակի բարձրացման վրա:
Իսկ բարձրացո՞ղ դոլարը: Սա Էլ նշանակում Է, որ արտասահման գնալն
ավելի Էժան Է, բայց արտասահմանում ամերիկյան ապրանքներ վաճառելը’
ավելի դժվար: Այն գերմանական եւ ճապոնական ապրանքները դարձնում
Է ավելի Էժան, հետեւաբար, շատ ամերիկացիների զրկում աշխատանքից:
Այսպիսով, բարձրացող դոլարը, ինչպես եւ ընկնողը, իր վնասներն Է
պարտադրում: Աա Էլ Է օգուտները բաշխում, բայց դարձյալ ի նպաստ
մարդկանց տարբեր խմբերի, տարածաշրջանների, արդյունաբերության ճյուղերի
շահերի: Օգնում Է մեղմել գնաճը (ավելի Էժան ներմուծում), բայց
նպաստում Է գործազրկության աճին (ավելի շատ արտասահմանյան ապրանքներ):
Ուրեմն ի՞նչ, պաշտպանե՞նք դոլարը բարձրացումից: Կարծես
սկսում ենք զգալ խնդրի բարդությունը:

232

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика