дома » Рефераты » ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 17. 4. ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

4. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 1):

Կարո՞ղ ենք փոխել եկամտի բաշխումը: Իհարկե, կարող ենք: Բայց
արդյո՞ք պետք է: Սա ավելի բարդ հարց է: Երբ խոսում ենք եկամտի
բաշխումը միտումնավոր փոփոխելու մասին, նպատակը, սովորաբար, այն
ավելի արդար դարձնելն է: Արդար ասելով, ընդհանուր առմամբ, հասկանում
ենք ավելի հավասար, թեեւ ոչ միշտ: Երբեմն ասում ենք’ անարդար բան
է, որ որոշ խմբերի, օրինակ, ուսուցիչների եկամուտները բարձր չեն, թեպետ,
նրանք արդեն հասարակության միջինից բարձր եկամուտներ են ստանում:
Հետագա շարադրանքում հիմնականում կանդրադառնանք հավասարեցման
սկզբունքով եկամուտների արդար բաշխման ձեւերին: Գլխի վերջում հատուկ
ուշադրություն կդարձնենք այն պրոբլեմներին, որոնք ծագում են հավասարության
սկզբունքով առաջնորդվելիս:
Ենթադրելով, որ ցածր արտադրողականությունը ցածր եկամուտների
հիմնական պատճառներից է (եթե ոչ միակը), պարզ է դառնում, որ եկամտի
բաշխումը փոփոխելու համար լավ կլինի սկսել ամենացածր որակավորում
եւ պատրաստականություն ունեցողների արտադրողականությանը զարկ
տալուց: Ինչպե՞ս: Հիմնականում, կրթություն, ընդհանուր հմտություններ
կամ ուսուցում, մասնագիտական որակավորում տրամադրելով նրանց, ովքեր
դրա կարիքն ունեն:
Հաջորդ աղյուսակը պարզորոշ ցույց է տալիս, որ սերտ կապ կա
կրթության եւ ցկյանս վաստակած եկամտի միջեւ: Սակայն, չպետք է հապճեպ
եզրակացնել, թե կրթությունն այս վաստակների ուղղակի պատճառն է:
Օրինակ, միջնակարգ դպրոց ավարտած սպիտակամորթների 30 տոկոսն իր
կյանքի ընթացքում ավելի շատ է վաստակում, քան քոլեջի միջին շրջանավարտը,
իսկ քոլեջ ավարտածների 20 տոկոսն ավելի քիչ է վաստակում,
քան միջնակարգ դպրոցի միջին շրջանավարտը: Պարզապես, ոչ մի երաշխիք
չկա, որ կրթությունը բոլորի համար փոխհատուցվում է: Բոլոր գործոնները
հաշվի առած, բարձրագույն կրթություն ստանալու արժեքը, աշխատանքային

214

ողջ գործունեության ընթացքում, որպես ներդրում, 7-ից 10 տոկոս շահույթ
է բերում, հազիվ թե մի մեծ բան:

Տղամարդկանց կրթությունը եւ ցկյանս միջին վաստակը

Տղամարդկանց կրթությունը եւ ցկյանս միջին վաստակը

Եկամտի բաշխման փոփոխության բոլորովին այլ ճանապարհ Է շուկայի
պահանջարկին միջամտելը: Ներկայումս լայնորեն տարածված միջամտությունն
օրենքով կամ արհմիությունների կողմից պարտադրված նվազագույն
աշխատավարձի չափի սահմանումն է: Նվազագույն աշխատավարձը երկակի
ազդեցություն ունի’ աշխատանք ունեցողների աշխատավարձը բարձրացնում
Է, բայց այլոց համար կարող Է աշխատանքից զրկվելու պատճառ դաոնալ:
Այս երկու’ շահող եւ տուժող խմբերի չափերը կախված են աշխատուժի
պահանջարկի կառուցվածքից եւ դեպքից դեպք տարբեր են: Օրինակ, բարձր
նվազագույն կամ արհմիությունների պարտադրած աշխատավարձերը կարող
են հանգեցնել հագուստեղենի արտադրության բանվորների գործազրկության,
որովհետեւ գործատուները կարող են գործը փակել ու տեղափոխվել
Հոնքոնգ: Գյուղատնտեսական սեզոնային բանվորների բարձր ւ(ճարները
կստիպեն ագարակատերերին նրանցից հրաժարվել եւ անցնել մեքենայացված
աշխատանքի: Իսկ ահա սանիտարները, հիվանդապահները հազիվ թե
կորցնեն իրենց աշխատանքը, քանի որ անհնար Է հիվանդանոցը տեղա-
փոխել կամ աշխատանքը մեքենայացնել: Այլ կերպ ասած, պարտադրված
բարձր աշխատավարձերի ուղղակի ազդեցությունը փոխվում Է’ կախված
կոնկրետ դեպքից, եւ շատ դժվար Է ընդհանրացում անել:

215

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика