дома » Рефераты » ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Տարեկան վաստակ, (հազար դոլար)

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 17. 5. ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

4. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 1):

Հնարավո՞ր է արդյոք վստահորեն նշել, թե ինչպիսին պետք է լինի
եկամտի արդար բաշխումը: Կարո՞ղ ենք եկամտի այնպիսի բաշխում մատնանշել,
որը մեծամասնության կողմից ընդունվի որպես արդարացի: Հարցն
այնպես է դրվում, կարծես հնարավոր է պատասխանը ստուգել, օրինակ,
հասարակական կարծիքի հարցման միջոցով:
Եթե նման հարցում արվեր, ապա ամերիկացիների մեծ մասը, հավանաբար,
կհամւսձայներ, որ առկա եկամուտն արդար չի բաշխվում: Նրանք
անարդարացի են համարում, որ որոշ մարդիկ այդքան աղքատ են, իսկ
ուրիշներ էլ’ այդքան հարուստ: Ենթադրենք, հարցում է արվել, թե հասարակությունն
արդյո՞ք հավանություն է տալիս եկամուտը բաշխելու այն
ձեւին, ըստ որի ոչ ոք մյուսի նկատմամբ ակնհայտ առավելություն կամ
թերություն չունի: Վերցրել ենք հասուն տղամարդկանց մի խումբ, լրիվ
դրույքով շուրջտարյա աշխատողներ’ վիրաբույժից մինչեւ փողոց մաքրողը:
Ռասայական, սեռային, տարիքային խտրականությունը, անձնական արատների
կամ վատ տնտեսական քաղաքականության արգելքները բոլորի համար
հնարավոր նվազագույնն են կամ առհասարակ գոյություն չունեն:
Դիտարկելով նրանց վաստակը ել ոչ թե եկամուտները’ կարող ենք բացառել
ժառանգած հարստության ազդեցությունը: Արդյո՞ք շատերը հավանություն
չեն տա այսպիսի հավասարությանը:
Քանի որ նման հարցում երբեք չի արվել, ուստի հնարավոր չէ հարցին
պատասխանել: Բայց կարող ենք ուսումնասիրել Եկամտի բաշխման ձեւը’
նման մեկնակետի դեպքում: Արդյունքները ներկայացված են ստորեւ բերվող
աղյուսակում: Հետաքրքրական է, որ եթե կիրառվեր արդարության այս
ստանդարտը, 40 տոկոսով կկրճատեր եկամտի տարբերությունները:

Տարեկան վաստակ, (հազար դոլար)

Տարեկան վաստակ,
(հազար դոլար)

216

Եկամտի բաշխման փոփոխության երրորդ ուղին բարձր եկամուտների
հարկումը եւ ցածրերի լրավճարումն է: Հարկերն ու լրավճարները (նպաստները)
եկամտի վերաբաշխման նպատակով կիրառվում են բոլոր կառավարությունների
կողմից: Հարկային համակարգը քիչ թե շատ համաչափ է,
այսինքն’ հարկման չափը, վերից վար, ըստ եկամտի նույնն է: 20 հազարից
մինչեւ 70 հազար դոլար եկամուտների սահմաններում հարկատուները
պետությանը վճարում են իրենց եկամուտների գրեթե նույն բաժնեմասը:
Երբ դիտարկում ենք ժառանգության հարկերը, որոնք գանձվում են ոչ
թե եկամտից, այլ հարստությունից, ապա դրանք կարծես թե առաջադիմական
բնույթ ունեն, այսինքն’ բարձր եկամուտները համամասնորեն ավելի
շատ են հարկվում, քան ցածրերը: Գույքից գանձվող հարկը 30 տոկոսի է
հասնում: Սակայն գույքային հարկերը այնքան սողանցքեր ունեն, որ
ժառանգության հարկահանները կարողանում են հավաքել տարեկան հարկերի
ընդամենը 0,2 տոկոսը: Ակնհայտ է, որ այս հարկերը չեն կարող
զգալի ազդեցություն ունենալ հարստության բաշխման վրա:
Թեեւ հարկերը եկամտի բաշխման վրա մեծապես չեն ազդում, բայց ահա
նպաստներն ազդում են: Բնակչության ստորին 20 տոկոս ընտանիքների
եկամուտների ավելի քան 60 տոկոսը նպաստներն են: Առանց նպաստների,
ընղհանուր եկամտի նրանց բաժինը ներկայիս բաժնի կեսից քիչ կլինի:
Միեւնույն ժամանակ, նպաստային եկամուտների առկա ծրագրերը լավ
չեն համակարգված: Չքավորների որոշ մասը զգալի նպաստներ է ստանում,
մյուսները’ ոչինչ: Որոշ ծրագրեր նպաստ են ապահովում այնպիսի մարդկանց
համար, որոնք ողջ կյանքի ընթացքում չքավոր լինել չեն կարող:
Ծրագրերը հաճախ տնօրինվում են տեղական մարմինների կողմից, ինչը
հանգեցնում Է, նահանգից նահանգ, նպաստների մակարդակների զգալի
տարբերության: Այս պրոբլեմների հաղթահարման նպատակով երկու կուսակցություններից
Էլ ընտրված նախագահներ Նիքսնը, Ֆորդը եւ Քարթրը
առւսջարկեցին ստեղծել բացասական եկամտահարկ, այն Է’ բավարար
մասհանում չքավոր համարվող ընտանիքներին’ չքավորության նիշից
բարձր կենսամակարդակ ապահովելու համար:
Այստեղ Էլ երկու բարդություն կա: Առաջին, այդ ծրագրերը խիստ
ծախսատար են, երկրորդ, քաղաքական առումով, ժողովրդականություն չեն
վայելում: Փաստորեն, նշանակում Է խնդրել ունեւորներին’ սատարելու
չունեւորներին: Սա գուցեեւ համահունչ Է մեր կիրակնօրյա բարեսրտությանը.
բայց ոչ ամենօրյա բարոյականությանը: Ուստի, մինչեւ օրս Էլ
բացասական եկամտահարկը մնում Է մի գաղափար, որի ժամանակը դեռ
չի եկել:

217

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика