дома » Рефераты » ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ

20.3. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ, պարտադիր սոցիալական
ապահովագրության վճարների մասին օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքը
ընդունվել է 1997 թ. դեկտեմբերին և հետագայում լրացվել ու փոփոխվել է:
Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության
պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից
պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:
Ապահովադիրները իրավաբանական և ֆիզիկական անձիք են, որոնք
կատարում Են սոցիալական վճարումներ ՀՀ կառավարության լիազորված
մարմնին: Ներկայումս այդպիսի մարմին է համարվում Հայաստանի
Հանրապետության կառավարությանն առընթեր Հարկային պետական
ծառայությունը:
Սոցիալական վճարումներ են կատարում’
ա) գործատուները,
բ) վարձու աշխատողները,
գ) անհատ ձեռներեցները:
Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող
միջոցները և դրան հավասարեցված Եկամուտները,
բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու
դրան հավասարեցված եկամուտները,
գ) անհատ ձեռներեցների տարեկան համախառն Եկամուտները, որոնք
նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված
Ե1չպմտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի գումարով
առէսնց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

377 ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ 

Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների (ԱՎՈՒՄ) ե դրանց
հավասարեցված եկամուտների թվին են դասվում4
ա) հիմնական և լրացուցիչ աշխատավարձը բոլոր տեսակի հավելումներով,
բ) դրամական պարգևները’ անկախ վճարման պարբերականությունից և
ֆինանսավորման աղբյուրներից,
գ) համատեղության կարգով և աշխատողի պարտավորությունների մեջ
չմտնող աշխատանքների համար տրվող վարձատրությունը,
դ) ուսումնական հաստատություններում և դասընթացներում սովորելու,
վարժական հավաքներին մասնակցելու ընթացքում պահպանվող
ւմշխատավարձերը,
ե) ամենամյա լրացուցիչ արձակուրդի համար տրվող վարձատրությունը,
զ) բնաիրայաին ձևով ստացված եկամուտները,
է) պարապուրդի ժամանակի համար տրվող վարձատրությունը,
ը) հեղինակային վարձատրությունը,
թ) գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործումից
ստացված եկամուտը,

ժ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր
պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը:
Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:
Սոցիալական ապահաովագրության վճարի հաշվարկման ժամանակ
բնամթերային ձևով ստացված եկամուտները հաշվի են առնվում պետական
կարգավորող, իսկ դրանց բացակայության դեպքում’ ազատ շուկայական
գներով: Արտարժույթով ստացվող եկամուտները պետք Է վերահաշվարկվեն
դրամով դրանց ստացման օրը ՀՀ ԿԲ-ի սահմանված արժութային փոխարժեքին
համապատասխան:
Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական
վճարումները կատարում են հետևյալ չափերով

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ

Նշված չափերով սոցիալական ապահովագրության վճարներ հաշվարկում
Է յուրաքանչյուր գործատու’ առանց հաշվի առնելու այլ գործատուի կողմից
աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարները:
Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում
աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3% -ի չափով: Այդ

378 ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ 

վճարումների պահումները կատարում և ՀՀ պարտադիր սոցիալական
ապահովագրության բյուջե են փոխանցում գործատուները:
Սոցիալական ապահովագրության վճարումների հաշվարկը
պարզաբանենք օրինակով: Ենթադրենք, աշխատողին հունվար ամսում
հաշվարկվել է աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 120.000
դրամ գումարով: Վարձու աշխատողի հաշվին կատարվող վճարի գումարը
կկազմի 3.600 դրամ (120.000 х 3 : 100): Գործատուի հաշվին կատարվող վճարը
կկազմի 20.000 դրամ (19.000+20.000 X 5 : 100):
Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցապ վճարներ,
, դրանց հաշվին աշխատողներին հաշվարկում և վճարում Են նպաստներ, որից
հետո դրանց տարբերությունը փոխանցում են պարտադիր սոցիալական
ապահովագրության բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ընդ որում հաշվարկվում
և հաշվի են առնվում փաստացի վճարված ապահովագրական նպաստների
գումարները, բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված
սոցիալական վճարների գումարը: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները բավարար չեն, ապա
գործատուն ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը
փոխհատուցում է լիազոր մարմինը’ գործատուի կողմից պարտադիր
սոցիալական ապահովագրության վճարների վերաբերյալ եռամսյակային
հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված
համապատասխան տեղեկանքի հիման վրա: Փոխհատուցումը կատարվում է
հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց
հետո’ մեկամսյա ժամկետում:
Գործատուները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդող
ամսվա 20-ը լիազորված մարմին են ներկայացնում հաշվետվություններ:
Սոցիալական վճարների գծով պարտավորությունների հաշվապահական
հաշվառման մոտեցումները սահմանված են ՀՀՀՀԱ 19 «Աշխատակիցների
հատուցումներ» ստանդարտով: Ըստ նշված ստանդարտի սոցիալական
ապահովագրության վճարները վերաբերում են կարճաժամկետ
հատուցումներին, որոնց գծով պարտականությունները չափվում են առանց
զեղչման:
Սոցիալական ապահովագրության վճարների գծով կարճաժամկետ
պարտավորությունների հաշվառման համար նախատեսված է 525
«Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական
ապահովագրության գծով» պասիվային հաշիվը: Այս հաշվին կից կարող Են
բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները’ 5251 «Կարճաժամկետ
կրեդիտորական պարտքեր վճարված աշխատավարձի դիմաց հաշվեգրված,
պարտադիր սոցիալական ապահովագրության գծով», 5252 «Կարճաժամկետ
կրեդիտորական պարտքեր հաշվարկված, բայց չվճարված .աշխատավարձի
դիմաց հաշվեգրված պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»:
Կազմակերպությունները սոցիալական ապահովագրության վճարների
գծով առաջացած պարտավորությունը պետք է ձևակերպեն որպես ծախս կամ
նճթյւսռեն մեկ այլ ակտիվի ինքնարժեքի մեջ: Այդ նպատակով հաշվարկված

379 ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ 

սոցիալական վճարների գումարները բաշխվում են ըստ ծախսերի ու
ծախսումների ուղղությունների, հիմք ընդունելով աշխատավարձի հաշվառման
սկզբնական փաստաթղթերի տվյալները: Բաշխման հաշվարկը կարող է
կատարվել առանձին տեղեկագրում կամ աշխաւոավարձի բաշխման
տեղեկագրում:
Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների
գումարով ձևակերպում են
Դտ 211 «Նյութեր»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ»
Դտ 543 «Ընթացիկ պահուստներ»
Դտ 712 «հրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Դտ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» և
այլն
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Վարձու աշխատողների աշխատավարձից սոցիալական վճարների
պահումները ձևակերպում են
Դտ 527 Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կազմակերպությունները պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների հաշվին «ժամանակավոր անաշխատունակության դեպքերից
պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով (ընդւնված
24.10.2005 թ.) սահմանված կարգով և չափերով հաշվարկում և վճարում են
իրենց վարձու աշխատողներին ապահովագրական նպաստներ’ հիվանդության,
պրոթեզավորման, առողջարանային բուժման, հղիության և ծննդաբերության,
ընտանիքի անդամի հիվանդության պատճառներով առաջացած ժամանակավոր
անաշխատունակության դեպքերում:
ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական
նպաստները հաշվարկվում են բուժհիմնարկների կողմից տրված
ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հիման վրա, որոնց կից
ներկայացվում են ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերը,

380 ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ 

ընտանիքի հիվանդ անդամի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
առողջարանային ուղեզրի լուսապատճենը:
Նպաստները հաշվարկվում են ելնելով ժամանակավոր

անաշխատունակությունը սկսելու ամսվան նախորդող երեք ամիսների միջին
ամսական վաստակից: Միջինի հաշվարկման ժամանակ վաստակի մեջ մտցվում
Են աշխատանքի վարձատրության բոլոր այն տեսակները, որոնց նկատմամբ
հաշվարկվել ու կատարվել են սոցիալական ապահովագրության վճարներ: Եթե
աշխատողը այդ 3 ամիսներին լրիվ է աշխատել, ապա այդ ամիսների վաստակը
(բացառությամբ պարգևատրումների և աշխատանքի վարձատրությանն
ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարների) բաժանում են Յփ: Իսկ եթե
նշված երեք ամիսներին աշխատողը լրիվ չի աշխատել, ապա միջին ամսական
վաստակը որոշելու համար այդ երեք ամիսների փաստացի աշխատած օրերի
վաստակի ընդհանուր գումարը բաժանվում է աշխատած և հաշվառումից
չհանվող ժամանակաշրջանի օրացուցային օրերի ընդհանուր թվի վրա և
ստացված միջին օրական վաստակը բազմապատկվում միջին ամսական
օրացուցային օրերի թվով 30,4: Չաշխատած օրերը հաշվառումից չեն հանվում,
եթե դրանք հետևանք չեն հարգելի պատճառների, և այդ օրերի համար
աշխատավարձ չի հաշվարկվել: Նշված կարգով հաշվարկված միջին
աշխատավարձին ավելացնում Են նաև նույն ժամանակահատվածում
հաշվարկված պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված
միջոցներից տրվող միանվագ գումարները’ 1/12-ի չափով: Եթե աշխատողը վերը
նշված ժամկետում ոչ մի եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական
աշխատավարձ ընդունվում է օրենքով սահմանված նվազագույն
աշխատավարձի 13-ապատիկը:
Նպաստների հաշվարկման համար միջին ամսական աշխատավարձը
վերցվում է 100%, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում
սահմանված նվազագույն աշխատավարձի հաշվարկային մեծության 100-
ապատիկ չափը, իսկ այդ չափը գերազանցելու դեպքում գերազանցող գումարի
30%-ը;
Ելնելով միջին ամսական հաշվարկային աշխատավարձից և աշխատողի
ընդհանուր աշխատանքային ստաժի տևողությունից, որոշում են ամսական
նպաստի չափը: Ամսական նպաստը հաշվարկվում է միջին ամսական
հաշվարկային աշխատավարձի 100% -ի չափով այն աշխատողներին, ովքեր
ունեն 8 և ավելի տարվա ընդհանուր ստաժ և 80 %-ի չափով այն
աշխատողներին, որոնց ստաժը 8 տարուց պակաս է: Աշխատանքային խեղման
կամ մասնագիտական հիվանդության, ինչպես նաև ծանր պայմաններում
աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստները տրվում
են 100 %-ի չափով, անկախ աշխատանքային ստաժից: Ընդ որում,
մասնագիտական հիվանդության և արտադրական խեղման հետևանքով
հաշվարկված նպաստը վճարվում է կազմակերպության միջոցների հաշվին:
Հղիության և ծննդաբերության դեպքում ժամանակավոր անաշխատունակության
նպաստը հաշվարկվում է 100% -ի չափով’անկախ գումարի չափից և ստաժի
տևհքությունից:

381 ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ  

Ամսական նպաստը հաշվարկելուց հետո որոշում են նպաստի օրական
գումարը, որի համար ամսական նպաստի գումարը բաժանում են միջին
ամսական օրացուցային օրերի թվի’ 30,4-ի վրա:
Նպաստի ընդհւսնուր գումարը որոշվում է օրական նպաստը
բազմապատկելով այն օրացուցային օրերի թվով, որոնք տվյալ ամսում, ըստ
ժամանակավոր անաշխատունակության թերթիկի, բաց են թողնվել
անաշխատունակության հետևանքով:
Օրինակ, աշխատողը հունվար ամսում 5 օր բացակայել է հիվանդության
պատճառով, որի համար նա ներկայացրել է ժամանակավոր
անաշխատունակության թերթիկ: Նախորդ 3 ամիսների վաստակի ընդհանուր
գումարը կազմել X 170.000 դրամ: Աշխատողը այդ 3 ամիսների ընթացքում 2 օր
բացակայել է անհարգելի պատճառով, ուստի այդ 2 օրը հաշվառումից չի
հանվում: Հետևաբար, միջինի հաշվարկման ժամանակ հաշվի ենք առնում լրիվ 3
ամիսները: Միջին ամսական աշխատավարձը կկազմի 56.667 դրամ (170.000 :
3): Քանի որ ստացված գումարը չի գերազանցում սահմանված հաշվարկային
նվազագույն աշխատավարձի 100-ապւսւոիկը, ապա այն հաշվարկում վերցնում
ենք ամբողջությամբ: Աշխատողի ընդհանուր աշխատանքային ստաժը 15 տարի
է, հետևաբար ամսական նպաստը հաշվարկվում է հաշվարկային միջին
ամսական աշխատավարձի 100% -ի չափով: Օրական նպաստը հավասար է
1864 դրամ (56.667 : 30.4): ժամանակավոր անաշխատունակության նպաստի
գումարը 5 օրվա համար կկազմի 9.320 դրամ (1.864 х 5):
Ապահովագրական նպաստները հաշվարկում, նշանակում և վճարվում են
փաստաթղթերը ներկայացնելուց հետո’ մինչև առաջիկա աշխատավարձը
վճարելու օրը:
Աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր
անաշխատունակության և այլ սոցիալական նպաստների գումարով ձևակերպում
են’
Դտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Մոցիալական ապահովագրության գծով կրեդիտորական պարտքերի
մարումը ձևակերպում են
Դտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում 525 «Կարճաժամկետ
կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության
գծով» հաշվում առաջացած գերածախսը վերաձևակերպվում է որպես
դեբիտորական պարտք

382 ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ 

Դտ 227 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Պարտադիր սոցիալական վճարների մասին ՀՀ օրենքով սահմանվում է նաև
ավել վճարված սոցիալական վճարների գումարների վերադարձման կարգը:
Ապահովագրի համաձայնությամբ այդ գումարները կարող են հաշվանցվել
առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվել նրան4 դիմելու
օրվանից 30 օրվա ընթացքում:
Սոցիալական ապահովագրության վճարների գծով կրեդիտորական
պարտքի մարումը 227 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով» հաշվում հաշվառված գերածախսի
հաշվին ձևակերպում են
Դտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 227 Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Սոցիալական ապահովագրության մարմինների կողմից դեբիտորական
պարտքի մարումը ձևակերպում են
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 227 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»

383 ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՈՈՒՄԸ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика