дома » Рефераты » ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

20.2. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Աշխատանքի վարձատրության համակարգը Աշխատանքի
վարձատրությունը գործատուների կողմից աշխատողներին նրանց կատարած
աշխատանքի դիմաց դրամական կամ այլ ձևով կատարվող վճարումն է:
Կազմակերպությունների և աշխատողների միջև աշխատանքի
վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ
Աշխատանքային օրենսգրքով, որն ընդունվել է 2004 թ. նոյեմբերի 9-ին և

360 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

գործողության մեջ է դրվել 2005 թ. հուլիսից, և «Աշխատանքի վարձատրության
մասին» ՀՀ օրենքով, որն ընդունված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2001 թ.
սեպտեմբերի 11-ին և հետագայում լրացվել ու փոփոխվել է:
■Աշխատանքի վարձատրության համակարգն աշխատանքի
վարձատրության սկզբունքները, չափը, պւսյմնները, կարգը, պետական
երաշխիքները սահմանոդ իրավական նորմերի ամբողջությունն ‘ է:
Աշխատավարձի համակարգը ներառում է հետևյալ տարրերը
ա) աշխատանքի վարձատրության իրավական հիմքերը,
բ) աշխատանքի վարձատրության նվազագույն չափը,
գ) աշխատանքի վարձատրության կարգը,
դ) աշխատանքի վարձատրության պետական Երաշխիքները,
ե) աշխատողներին ներկայացվող տարիֆաորակավորման պահանջները,
զ) նվազագույն աշխատավարձի նկատմամբ գոտիականության
գործակիցները:
Աշխատանքային հարաբերությունների համար կարգավորման իրավական
հիմք են հանդիսանում պայմանագրերը, որոնք սահմանում Են աշխատանքի
վար՛ձատրության չափը և պայմանները: Վարձու աշխատողների հետ կարող են
կնքվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային
պայմանագրեր:
Կոլեկտիվ պայմանագիրը գրավոր համաձայնություն է, որը կնքվում է
գործատուի և արհմիության, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև
գործատուի և ՀՀ կառավարության միջև: Կոլեկտիվ պայմանագիրը
կարգավորում է աշխատանքային հարաբերությունները աշխատողների և
գործատուի միջև: Կազմակերպությունում կնքված կոլեկտիվ պայմանագիրը
տարածվում к տվյալ կազմակերպության բոլոր աշխատողների վրա: Կոլեկտիվ
պայմանագրերը կարող են բովանդակել աշխատանքի և դրա վարձատրության
պայմանները, աշխատաժամանակը և հանգստի ժամանակը, աշխատողների
թվաքանակի կրճատման կարգը և պայմանները, աշխատանքի անվտանգության
և հիգիենայի պայմանները, կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում
աշխատողների և գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգն ու
ժամկետները և մի շարք այլ պայմաններ:
Անհատական աշխատանքային պայմանագիրը կնքվում է աշխատողի և
գործատուի միջև: Դա համաձայնություն է, ըստ որի աշխատողը պարտավորվում
է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ և որակավորմամբ
աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, պահպանելով
աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում к
աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրան
աշխատավարձ կատարած աշխատանքի դիմաց և ապահովել օրենսդրությամբ և
կոլեկտիվ պայմանագրով նախատեսված աշխատանքային պայմանները:
Անհատական աշխատանքային պայմանագրում պետք Է նշվեն աշխատողի
անունը, ազգանունը և գործատուի անվանումը (կամ անուն ազգանունը, եթե
գործատուն ֆիզիկական անձ է), աշխատանքի վայրը, աշխատանքը սկսելու
ամսաթիվը, պաշտոնը, մասնագիտությունը, աշխատողի և գործատուի
իրավունքները և պարտականությունները, աշխատանքի վարձատրության
պայմաններն ու չափը, աշխատանքի պայմանները, աշխատանքային
պայմանագրի գործողության ժամկետը: Աշխատանքային պայմանագրերը
կաբող են կնքվել անորոշ կամ որոշակի ժամկետով:
Աշխատանքի վարձատրության տարրերն են
ա) տարիֆային աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը),

361 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

րկվող հավելումները և պարգևավճարները,
գ) փոխհատուցումները:
Վճարվող աշխատանքի վարձատրության նվազագույն չափը ապահովվում
է միայն տարիֆային աշխատավարձով (պաշտոնային դրույքաչափով):
Հավելումների, պարգևավճարների, փոխհատուցումների չափերը և
վճարման կարգը սահմանվում է կազմակերպությունների կողմից: Դրանք չեն
ներառվում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի մեջ:
Վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության չափը որոշվում է
ելնելով աշխատանքի վարձատրության նվազագույն չափից, աշխատանքի
շուկայում աշխատուժի նկատմամբ առաջարկի և պահանջարկի
հարաբերակցությունից, կատարված աշխատանքի քանակից և որակից, ինչպես
նաև կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքներից:
Աշխատողի աշխատանքի վարձատրության ամսական չափը (ժամային
դրույքաչափը) չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության
նվազագույն աշխատավարձի չափից (ժամային նվազագույն դրույքաչափից):
Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել օրենքով սահմանված
նվազագույն աշխատավարձից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ:
Աշխատանքի վարձատրության նվազագույն չափը հարկման ենթակա չէ:
Աշխատողի անվանական աշխատավարձի առավելագույն չափը
սահմանվում է կազմակերպության կողմից ելնելով նրա ֆինանսական
հնարավորություններից և սահմանափակման ենթակա չէ:

Կազմակերպությունների անձնակազմի և աշխատաժամանակի օգտագործման օպերատիվ հաշվառումը: Կազմակերպությունների
անձնակազմը կարելի է բաժանել արտադրականի և ոչ արտադրականի,
կախված այն բանից, թե որ բնագավառում է օգտագործվում նրա աշխատանքը:
Արտադրական է համարվում այն անձնակազմը, որը ներգրավված է’
կազմակերպության հիմնական գործունեության մեջ:
Ոչ արտադրական անձնակազմիս են վերաբերվում բնակարանային-
կոմունալ տնտեսության, բուժհիմնարկների, սպորտային, կուլտուրական և նման
այլ ստորաբաժանումների աշխատողները:
Արտադրական անձնակազմը բաժանվում է երկու կատեգորիայի՝ 1)
բանվորներ, 2) ծառայողներ, որոնց թվում առանձնացվում են մասնագետները,
ղեկավար աշխատողները և այլ ծառայողները:
Կազմակերպությունների անձնակազմի հաշվառումը իրականացվում է
կադրերի բաժնի կողմից: Աշխատողների շարժի հաշվառման փաստաթղթեր են
հանդիսանում աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի տեղափոխման,
ազատման, արձակուրդի տրամադրման և այլ հրամաններն ու
կարգադրությունները: Հրամանների բովանդակությունը գրանցվում է
աշխատանքային գրքույկներում: Աշխատանքային գրքույկը աշխատողի
աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական
փաստաթուղթն է, որը վարվում է աշխատողի հիմնական աշխատավայրում:
Կադրերի բաժնում յուրաքանչյուր աշխատողի համար լրացվում է
անձնական քարտ, որտեղ գրանցվում են տեղեկություններ աշխատողի և նրա
գործունեության մասին:

362 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

Յուրաքանչյուր աշխատողին տրվում է տաբելային համար, որը նշվում է ւ
աշխատանքի, աշխատաժամանակի և աշխատավարձի հաշվառման բոլոր !
փաստաթղթերում:
Աշխատանքային կարգապահության ամրապնդման, ինչպես նաև
աշխատավարձի գումարների հաշվարկման համար կարևոր նշանակություն ունի
աշխատաժամանակի օգտագործման հաշվառումը:
Աշխատաժամանակի օգտագործման հաշվառումը կազմակերպվում է
տաբելներում: Տաբելները բացվում են մեկ ամսվա համար ըստ
կազմակերպության ստորւսբւսժանումների: Դրանք կազմվում են մեկ օրինակից
և լրացվում են տաբելավարի կողմից: Տաբելներում ամեն օր պետք է նշվեն
հաճախումները, արտաժամյա, գիշերային աշխատանքները,
բացակայությունները և այլն: Նշումները կարող են կատարվել համատարած
կամ շեղումների գրանցման եղանակով: Վերջին դեպքում տաբելում պետք է
նշվեն միայն շեղումները:
— Տաբելներում գրանցումներ կատարելու նպատակով պետք է
կազմակերպել տաբելային հաշվառում: Պրակտիկայում կիրառվում են
տաբելային հաշվառման տարբեր եղանակներ հսկիչ ժամացույցների և
անձնական քարտերի, տաբելային տախտակների և տաբելային ժետոնների,
անցագրերի, տաբելային տեղեկագրերի միջոցով և այլն:
Ամսվա վերջում տաբելավարը ամփոփում է տաբելներում գրանցված
տվյալները և հանձնում հաշվապահություն, որտեղ դրանց հիման վրա
հաշվարկվում է ժամանակավարձով վարձատրվող աշխատողների
աշխատավարձը: փաԿստաատթաղրթվաավծո րումը և հաաշշխվաատռոաւմնըքի: (մշակմունքի) Գործավարձով վարձատրվող
բանվորներին աշխատավարձի գումարները հաշվարկելու համար անհրաժեշտ է
կազմակերպել կատարված աշխատանքի կամ, այլ կերպ ասած, մշակմունքի
հաշվառում: Մշակմունքի հաշվառման փաստաթղթերը ծառայում են
միաժամանակ դետալների և կիսապատրաստուքների ներարտադրական շարժի
հաշվառման համար:
Մշակմունքի հաշվառման փաստաթղթավորումը կախված է
կազմակերպության կազմսւկերպչսւ-տեխնիկական առանձնահատկություններից:
Բոլոր դեպքերում մշակմունքի հաշվառման փաստաթղթում պետք է նշվի
կատարված աշխատանքի բովանդակությունը, քանակը, որակը, կատարողը,
միավորի վարձաչափը, ծախսված աշխատաժամանակը:
Եզակի և մանր սերիական արտադրություններում մշակմունքի ընդունումը
կատարվում է յուրաքանչյուր գործառնությունից հետո և ձևակերպվում է
կարգագրերով: Տարբերում են միանվագ կարգագրեր, որոնք կազմվում են մեկ
հերթափոխի համար, և կուտակման կարգագրեր, որոնք կազմվում են մի քանի
հերթափոխի կամ ամբողջ հաշվարկային ժամանակաշրջանի համար:
Կարգագրերը կարող են կազմվել մեկ բանվորի համար (անհատական) կամ
բրյշգադի համար:

363 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Սերիական արտադրություններում մշակմունքի հաշվառումը
նպատակահարմար է իրականացնել երթուղային թերթերում: Դրանք դուրս են
գրվում դետալների որոշակի խմբաքանակի համար և ուղեկցում են այն
մշակման ողջ տեխնոլոգիական գործընթացում: Յուրաքանչյուր
գործառնությունում նշվում է մշակման հանձնված և փաստացի մշակված
դետալների քանակը և աշխատանքի կատարողը:
Զանգվածային արտադրություններում հաճախ կատարվում է
աշխատանքի կոլեկտիվ վարձատրություն: Այստեղ տարածված է մշակմունքի
ընդունումը ըստ վերջնական գործառնության կամ վերջնական արտադրանքի:
Մշակմունքի ձևակերպման փաստաթուղթ է հանդիսանում մշակմունքի
հաշվառման տեղեկագիրը: Տեղեկագրի տվյալներով հաշվարկվում է բրիգադին
հասանելիք աշխատավարձի գումարը աշխատանքների ամբողջ ծավալի
համար, որը բաշխվում է կատարողների միջև հաշվի առնելով յուրաքանչյուրի
որակավորումը և աշխատած ժամանակը:
Ազատ ռիթմով աշխատող հոսքային գծերում առանձին
գործառնությունների տևողությունները տարբեր են: Այդ պատճառով
անհրաժեշտ է կազմակերպել յուրաքանչյուր բանվորի մշակմունքի
անհատական հաշվառում: Նման արտադրություններում մշակմունքի
հաշվառումը կազմակերպվում է գույքագրման մեթոդով, որի դեպքում
մշակմունքի որոշման հիմքում ընկած է անավարտ արտադրության
գույքագրումը յուրաքանչյուր հերթափոխի վերջում: Մշակմունքը որոշում են
հաշվարկային ճանապարհով յուրաքանչյուր աշխատատեղում
ժամանակաշրջանի սկզբում անավարտ դետալների քանակին գումարում են
նախորդ գործառնությունից ստացված մշակման ենթակա դետալների քանակը և
հանում ժամանակաշրջանի վերջում մնացած չմշակված դետալների քանակը:
Նշված տվյալները ամեն օր ֆիքսվում Են մշակմունքի հաշվառման հատուկ
տեղեկագրում: Աշխատավարձի գումարների հաշվարկման կարգը:
Աշխատանքի և աշխատաժամանակի հաշվառման սկզբնական փաստաթղթերը
հանձնվում են հաշվապահություն, որտեղ դրանց հիման վրա հաշվարկում են
աշխատավարձի գումարները:
Ինչպես նշվել է, վարձատրության ձևերը, չափերը և այլ պայմանները
որոշվում են աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերով:
Տարբերում են երկու տեսակի աշխատավարձ’ հիմնական և լրացուցիչ:
Հիմնական Է համարվում այն աշխատավարձը, որը տրվում Է աշխատած
ժամանակի համար: Լրացուցիչ աշխատավարձը տրվում Է չաշխատած
ժամանակի համար օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, օրինակ
արձակուրդի, դեռահասների արտոնյալ ժամերի, հասարակական
պարտավորությունների կատարման ժամերի վարձատրությունը:
Աշխատանքի վարձատրությունը կարող Է իրականցվել
ժամանակավարձային կամ գործավարձային ձևերով: Դրանցից
յուրաքանչյուրը ունի իր համակարգերը:

364 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Կազմակերպությունների պրակտիկայում հաճախ առաջանում է
հավելումներ U փոխհատուցումներ վճարելու ւսնհարժեշտությրւն, որոնք
նույնպես համարվում են աշխատանքի վարձատրության տարրեր: ՀՀ
Աշխատանքային օրենսգիրքը և աշխատանքի վարձատրության մասին ՀՀ
օրենքը սահմանում են աշխատանքի վարձատրության կարգը տարբեր
շեղումների դեպքում, մասնավորապես աշխատանքի նորմալ պայմաններից
շեղումների, արտաժամյա և գիշերային, տոն և հանգստյան օրերիս
աշխատանքի, պարապուրդների և այլ դեպքերում: Այսպես, առողջության
համար զճասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատանքի
վարձատրությունը կատարվում է ավելի բարձր տարիֆային դրույքով, քան
նորմալ պայմաններում կատարված աշխատանքի համար, ընդ որում վճարման
չափը որոշվում է կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային
պայմանագրերով:
Արտաժամյա աշխատանքը աշխատանքային օրենսգրքով սահմանված
աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է: Արտաժամյա
աշխատանքը կարող է լինի գործատուի պահանջով կամ կողմերի
համաձայնությամբ: Գործատուն կարող է աշխատողին ներգավել արտաժամյա
աշխատանքների միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու
օրվա ընթացքում չպետք է գերազանցի չորս ժամը, իսկ տարվա ընթացքում’ 120
ժամը: Կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի տևողությունը
հիմնական աշխատաժամանակի հետ իրար հաջորդող երկու օրվա ընթացքում
չի կարող անցնել օրական 12 ժամից (ներառյալ ընդմիջումը): Գիշերային
ժամանակ Է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը: Աշխատանքը համարվում է
գիշերային, եթե աշխատանքային երեք ժամերը համընկնում են գիշերային
ժամանակին:
Գիշերային Ա արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար
սահմանվում Է հավելում ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս:
Կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի
համար վճարվում Է ոչ պակաս քան աշխատողի համար սահմանված ժամային
դրույքաչափը:
Հանգստյան 1ւ տոնական օրերին կատարված աշխատանքը վճարվում Է
ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ
պակաս, երբ աշխատանքը նշված օրերին նախատեսված չէ աշխատանքային
գրաֆիկով: Աշխատողի ցանկությամբ հավելման փոխարեն նրան կարոդ է
տրամադրվել համապատասխան քանակի հանգստյան օրեր, կամ դրանք կարող
են ավելացվել ամենամյա արձակուրդին: Եթե աշխատանքը տոնական և
հանգստյան օրերին նախատեսված Է աշխատանքի ժամանակացույցով, ապա
վճարվում են ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի
չափով:
Աշխատանքի հարկադրված ընդմիջումները, որոնց ընթացքում
աշխատողները գտնվում են աշխատավայրերում, սակայն չեն ապահովվում
աշխատանքով, անվանում են պարապուրդներ: Աշխատողի մեղքով

366 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

առաջացած պարապուրդը չի վարձատրվում: Աշխատողների կողմից%
հայտարարված գործադուլի ժամանակահատվածի համար աշխատավարձ!
կարող է չվճարվել: Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը ենթակա է
վճարման աշխատանքի վարձատրման մասին օրենքով, աշխատանքային
օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Պարապուրդի մեկ ժամի համար վարձատրության նվազագույն ժամային
դրույքաչափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից: Եթե պարապուրդի
ժամանակ աշխատողին չի առաջարկվում իր մասնագիտությանը և
որակավորմանը համապատասխանող աշխատանք, ապա նրան պարապուրդի
յուրաքւսնչուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին
ժամային աշխատավաձի 2/3-ի չափով, որը սակայն չպետք է պակաս լինի
սահմանված նվազագույն ժամային դրույքաչափից: Եթե պարապուրդի
ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես
տեղափոխվում է մեկ այլ աշխատանքի, ապա պարապուրդի յուրաքանչյուր
ժամի համար աշխատողը վարձատրվում է պարապուրդի ամսվան նախորդող
նրա ժամային դրույքաչափով: Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված
ժամանակավոր աշխատանքից, ապա նրան վճարվում է ՀՀ կառավարության
կողմից սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի 30 %-ից ոչ պակաս:
Եթե պարապուրդը առաջացել է անհաղթահարելի ուժերի ազդեցության
պատճառով, ապա այն չի վարձատրվում:
Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսվում է աշխատողներին
հերթական արձակուրդների տրամադրում յուրաքանչյուր տարվա համար:
Առաջին տարվա համար արձակուրդը տրամադրվում է տփալ
կազմակերպությունում 6 ամիս աշխատելուց հետո, իսկ հաջորդ տարիների համար
ցանկացած ժամանակ, կազսմակերպությունում սահմանված հերթականությամբ:
Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման
պայմանագրի բացակայության դեպքում’ կողմերի համաձայնությամբ: Ամենամյա
արձակուրդը տրամադրվում է օրացուցային օրերով, որի մեջ տոնական օրերը
հաշվի չեն առնվում և չեն վճարվում: Նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր
է: Աշխատանքի հատուկ պայմանների դեպքում առանձին կատեգորիայի
աշխատողներին տրամադրվում է երկարացված’ մինչև 35 օր տևողությամբ, իսկ
բացառիկ դեպքերում’ մինչև 48 օր տևողությամբ ամենամյա արձակուրդ:
Արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Եթե գործատուի և աշխատողի միջև
չկա այլ համաձայնություն, արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն
երկու աշխատանքային շաբաթ:
Արձակուրդային աշխատավարձը հաշվարկվում է միջին աշխատավարձից
ելնելով, որի որոշման ժամանակ հաշվի են առնվում աշխատավարձի բոլոր
տեսակները (հավելավճարները, լրավճարները, պարգևավճարները և այլն):
Փոխհատուցումները միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ հաշվի չեն
առնվում:
Արձակուրդային աշխատվարձի հաշվարկման համար նախ որոշում են
$*ջին ամսական աշխատավարձը արձակուրդի ամսվան նախորդող վերջին 12
լրքւվ ամիսների աշխատավարձի գումարներից ելնելով: Հաշվարկում հաշվի չեն

367 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

անաշխատունակության մեջ, հերթական արձակուրդում, հղիության և
ծննդաբերության, երեխային խնամելու համար կամ չվճարվող արձակուրդում:
Եթե 12 ամիսը լրիվ չի ձևավորվում, ապա հաշվարկը կատարում են հնարավոր
լրիվ ամիսների աշխատավարձը այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Եթե
լրիվ ամիսները չեն ձևավորվում, ապա հաշվարկի համար հիմք է ընդունվում
վերջին մեկ լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը: Իսկ եթե աշխատողը
արձակուրդում գտնվելու պատճառով աշխատանքի մեջ չի եղել 12 ամսից ավելի
և վերադարձից հետո մեկ լրիվ ամիս չաշխատած անհրաժեշտություն է առաջացել
հաշվարկել նրա միջին աշխատավարձը, ապա նշված ժամանակահատվածում
վաստակած աշխատավարձը բաժանում են այդ ժամանակահատվածի

օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկում 30,4-ով, եթե
ժամանակահատվածը մեկ շաբաթից ավելի է: Մեկ շաբաթից պակաս լինենու
դեպքում հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ’ աշխատած օրերին
վաստակած աշխատավարձը բաժանում են փաստացի աշխատած օրերի թվի
վրա և բազմապատկում 21-ով’ 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում կամ
25,2-ով’ 6-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում: Այնուհետև որոշում են միջին
օրական աշխատավարձի գումարը, որի համար միջին ամսական աշխատավարձը
բաժանում են միջին ամսական օրացուցային օրերի թվի վրա, որը կազմում է 30,4
օր: Միջին օրական աշխատավարձը բազմապատկելով արձակուրդի օրերի թվով
ստանում են արձակուրդային աշխատավարձի գումարը:
Օրինակ, աշխատողին տրամադրվել է արձակուրդ 28 օրացուցային օր 2007
թ. հունիսի 10-ից: Նրա աշխատավարձի գումարը նախորդ 12 լրիվ ամիսների
ընթացքում կազմել է 540.000 դրամ: Միջին ամսական աշխատավարձը կկազմի’
45.000 դրամ (540.000 : 12): Միջին օրական աշխատավարձը կկազմի 1480,30
դրամ (45.000 30,4): Աշխատողին հաշվարկված արձակուրդային
աշխատավարձի գումարը հավասար է 41.448Տ4 դրամ (1480,30Х 28):
Որոշ դեպքերում առաջանում է միջին ժամային աշխատավարձը
հաշվարկելու անհրաժեշտությունը: 5-օրյա աշխատանքային շաբաթի դեպքում
այն որոշելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանում են 21-ի և մեկ
օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա, իսկ 6-օրյա
աշխատանքային շաբաթի դեպքում միջին ամսական աշխատավարձը բաժանում
են 25,2-ի և մեկ օրվա աշխատանքային ժամերի քանակի արտադրյալի վրա: Աշխատավարձից կատարվող պահումները: Աշխատողների
աշխատավարձից կատարվում են տարբեր պահումներ, որոնց չափով
նվազեցվում Են պարտավորությունները նրանց հանդեպ: Դրանցից են
եկամտահարկի, սոցիալական ապահովագրության վճարի, արհմիության
անդամավճարի, կազմակերպությանը պատճառած նյութական վնասի
հատուցման, բանկից ստացված վարկերի մարման, ապառիկ վաճառված
ապրանքների համար, դատարանի կատարողական փաստաթղթերով
պահումները և այլն: Նշվածներից պարտադիր են համարվում եկամտահարկի և
սոցիալական ապահովագրության վճարների պահումները, որոնք
իրականացվում են «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական

368 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքների դրույթներին
համապատասխան: |
Եկամտահարկի պահումները իրականցվում են «Եկամտահարկի մասին» /-
ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ըստ օրենքի հարկվող եկամուտը որոշելու
համար հաշվարկային ամսում աշխատողին հաշվարկված աշխատավարձի և այլ
վճարումների գումարը, որոնք կազմում են համախառն եկամուտը, պետք է
նվազեցվի սոցիալական ապահովագրության վճարի և անձնական նվազեցման
չափով: Ներկայումս անձնական նվազեցումը կատարվում է 20.000 դրամի
չափով յուրաքանչյուր գործատուի մոտ: Հարկվող եկամտի նկատմամբ
կիրառվում են հետևյալ դրույքաչափերը.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Սոցիալական ապահովագրության վճարների պահումը իրականացվում է
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքով
սահմանված կարգով: Ըստ նշված օրենքի աշխատողները սոցիալական
վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված
եկամուտների 3 % ֊ի չափով, որոնց պահումները կատարում և լիազորված
մարմին են փոխանցում գործատուները:
Օրինակ, աշխատողին հաշվարկվել է աշխատավարձ ընդամենը 45.000
դրամ գումարով: Դրանից պահվող սոցիալական ապահովագրության վճարը
կազմում է 1350 դրամ (45.000 х 3 :100)
Հարկվող եկամուտը կկազմի 23.650 (45.000 — 1.350 — 20.000): Այս
գումարից եկամտահարկը կպահվի 10% դրույքաչափով և կկազմի 2.365 (23.650
X 10:100): Աշխատողին վճարման ենթակա աշխատավարձի գումարը հավասար
է 41.285 դրամ (45.000 — 1.350-2.365):
Եկամտահարկի հաշվարկման կարգը ավելի հանգամանորեն
ներկայացված է սույն գլխի 20.4 պարագրաֆում:
Դատարանի կատարողական փաստաթղթերով, ապառիկ վաճառված
ապրանքների, վարկի մարման, նյութական վնասի հատուցման համար և այլ
պահումները իրականացվում են համապատասխան փաստաթղթերում
(դատարանի կատարողական թերթում, վարկային պայմանագրում, առևտրային
կազմակերպության պարտավորագիր — հանձնարարագրում և այլն) նշված
չափերով:
Աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան
գործատուն իր հանդեպ ունեցած պարտքը մարելու նպատակով աշխատողի
աշխատավարձից կարող է պահել աշխատավարձի հաշվին տրված
կանխավճարը, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով ավել
վճչսրված գումարները, գործուղման կամ առանձին գործողությունների

369 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

չվերադարձված գումարը, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած վնասի
հատուցման գումարը: Ընդ որում աշխատավարձից պահումների և գանձումների
ընդհանուր չափը չի կարոդ գերազանցել աշխատողի մեկ ամսվա
աշխատավարձի 50 % ֊ը: Անձնակազմի հետ աշխատավարձի և կարճաժամկետ այլ հատուցումների գծով պարտավորությանների անաչիտիկ հաշվառումը: Հաշվետու ամսում վճարման ենթակա աշխատավարձի
գումարների որոշման համար աշխատանքի և աշխատավարձի հաշվառման
սկզբնական փաստաթղթերը խմբավորում են ըստ աշխատողների տաբելային
համարների, հաշվարկում և հանրագումարի Են բերում աշխատավարձի
գումարները և կատարում պահումներ: Այս հաշվարկները կատարվում են
հաշվարկավճարային տեղեկագրերում:
Հաշվարկավճարային տեղեկագրերը անձնակազմի հետ հաշվարկների
ձևակերպման հիմնական գրանցամատյաններն են և իրենց մեջ ամփոփում Են
աշխատավարձին վերաբերող բոլոր տվյալները: Դրանք կազմվում են ըստ
առանձին ստորաբաժանումների և աշխատողների կատեգորիաների:
Տեղեկագրում նշվում են առանձին աշխատողների համար հաշվարկված
աշխատավարձի գումարները’ ըստ վճարումների տեսակների, աշխատավարձից
կատարված պահումները և առձեռն վճարման ենթակա գումարները: Նշված
տեղեկագրով էլ կատարվում է աշխատավարձի վճարում աշխատողներին:
Հաշվարկավճարային տեղեկագրի օրինակելի ձևը ներկայացված է էջ 373 -ում:
Հաշվարկավճարային տեղեկագրերով աշխատավարձի վճարումը այնքան
էլ հարմար չէ, և կազմակերպությունների մեծ մասում դրանց փոխարեն կազմում
են առանձին տեղեկագրեր հաշվարկային և վճարային:
Հաշվարկավճարային կամ հաշվարկային տեղեկագրերով իրականացվում
է աշխատողների հետ հաշվարկների վերլուծական հաշվառումը: Նույն
նպատակով կիրառվում են յուրաքանչյուր աշխատողի համար մեկ տարի
ժամկետով բացվող անձնական հաշիվները: Ամիսը վերջանալուց հետո
հաշվարկային տեղեկագրերով հաշվարկված աշխատավարձի և պահումների
գումարները փոխանցվում են անձնական հաշիվների մեջ: Դրանց հիման վրա,
անհրաժեշտության դեպքում, որոշվում է միջին աշխատավարձը, օրինակ,
արձակուրդային աշխատավարձի, ժամանակավոր անաշխատունակության
նպաստի հաշվարկման համար: Անձնակազմի կարճաժամկետ հատուցումների գծով պարտավորությունների հաշվառման կարգը: Աշխատողներին
աշխատավարձի և կարճաժամկետ այլ հատուցումների հաշվապահական
հաշվառման մոտեցումները սահմանվում են ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների
հատուցումներ» ստանդարտով: Ըստ նշված ստանդարտի աշխատակիցների
կարճաժամկետ հատուցումները այն հատուցումներն Են, որոնք ենթակա են
վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո 12 ամսվա ընթացքում, որում
աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայությունը:
Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները ներառում են’

370 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

չվերադարձված գումարը, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած վնասի
հատուցման գումարը: Ընդ որում աշխատավարձից պահումների և գանձումների
ընդհանուր չափը չի կարոդ գերազանցել աշխատողի մեկ ամսվա
աշխատավարձի 50 % -ը: Անձնակազմի հետ աշխատավարձի և կարճաժամկետ այլ հատուցումների գծով պարտավորությունների անալիտիկ հաշվառումը: Հաշվետու ամսում վճարման ենթակա աշխատավարձի
գումարների որոշման համար աշխատանքի և աշխատավարձի հաշվառման
սկզբնական փաստաթղթերը խմբավորում են ըստ աշխատողների տաբելային
համարների, հաշվարկում և հանրագումարի Են բերում աշխատավարձի
գումարները և կատարում պահումներ: Այս հաշվարկները կատարվում Են
հաշվարկավճարային տեղեկագրերում:
Հաշվարկավճարային տեղեկագրերը անձնակազմի հետ հաշվարկների
ձևակերպման հիմնական գրանցամատյաններն են և իրենց մեջ ամփոփում Են
աշխատավարձին վերաբերող բոլոր տվյալները: Դրանք կազմվում Են ըստ
առանձին ստորաբաժանումների և աշխատողների կատեգորիաների:
Տեղեկագրում նշվում են առանձին աշխատողների համար հաշվարկված
աշխատավարձի գումարները’ ըստ վճարումների տեսակների, աշխատավարձից
կատարված պահումները և առձեռն վճարման ենթակա գումարները: Նշված
տեղեկագրով էլ կատարվում է աշխատավարձի վճարում աշխատողներին:
Հաշվարկավճարային տեղեկագրի օրինակելի ձևը ներկայացված է էջ 373 -ում:
Հաշվարկավճարային տեղեկագրերով աշխատավարձի վճարումը այնքան
էլ հարմար չէ, և կազմակերպությունների մեծ մասում դրանց փոխարեն կազմում
են առանձին տեղեկագրեր հաշվարկային և վճարային:
Հաշվարկավճարային կամ հաշվարկային տեղեկագրերով իրականացվում
է աշխատողների հետ հաշվարկների վերլուծական հաշվառումը: Նույն
նպատակով կիրառվում են յուրաքանչյուր աշխատողի համար մեկ տարի
ժամկետով բացվող անձնական հաշիվները: Ամիսը վերջանալուց հետո
հաշվարկային տեղեկագրերով հաշվարկված աշխատավարձի և պահումների
գումարները փոխանցվում են անձնական հաշիվների մեջ: Դրանց հիման վրա,
անհրաժեշտության դեպքում, որոշվում է միջին աշխատավարձը, օրինակ,
արձակուրդային աշխատավարձի, ժամանակավոր անաշխատունակության
նպաստի հաշվարկման համար: Անձնակազմի կարճաժամկետ հատուցումների գծով պարտավորությունների հաշվառման կարգը: Աշխատողներին
աշխատավարձի և կարճաժամկետ այլ հատուցումների հաշվապահական
հաշվառման մոտեցումները սահմանվում են ՀՀՀՀԱ 19 «Աշխատակիցների
հատուցումներ» ստանդարտով: Ըստ նշված ստանդարտի աշխատակիցների
կարճաժամկետ հատուցումները այն հատուցումներն են, որոնք ենթակա են
վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո 12 ամսվա ընթացքում, որում
աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայությունը:
Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները ներառում են’

371 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

աշխատավարձերը, սոցիալական ապահովագրության վճարները, *
կարճաժամկետ փոխհատուցելի բացակայությունները (վճարովի տարեկան ?
արձակուրդները և հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդները), :
շահույթի բաշխումները ե պարգևավճարները, ոչ դրամային հատուցումները
(օրինակ1 բուժսպասարկում, բնակարանով և ավտոմեքենայով ապահովում,

անվճար կամ մասնակի վճարումով ապրանքների կամ ծառայությունների
տրամադրում):
Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների գծով
պարտավորությունները չափվում են առանց զեղչման, քանի որ դրանք
հաշվարկվում և վճարվում են 12 ամիսը չգերազանցող ժամանակաշրջանում:
Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների չզեղչված գումարը,
որոնք ակնկալվում է վճարել նրանց կազմակերպությանը մատուցված
ծառայությունների դիմաց, պետք է ճանաչվի որպես պարտավորություն4 արդեն
վճարված գումարները հանելուց հետո, և միաժամանակ պետք է ճանաչվի
որպես հաշվետու ժամանակաշրջանի ծախս կամ ներառվի մեկ այլ ակտիվի
արժեքի, օրինակ, թողարկված արտադրանքի ինքնարժեքի, կառուցված
հիմնական միջոցների սկզբնական արժեքի մեջ:
Եթե աշխատակիցներին արդեն վճարված գումարը գերազանցում է
հատուցումների չզեղչված գումարը, կազմակերպությունը պետք է ճանաչի այդ
տարբերությունը որպես ակտիվ (դեբիտորական պարտք):
Փոխհատուցելի բացակայությունների ձևով աշխատակիցների
հատուցումների գծով ծախսերը ճանաչելու նպատակով ստանդարտը բաժանում
է դրանք երկու կատեգորիայի կուտակվող և չկուտակվող:
Կուտակվող փախհատուցելի բացակայությունները նրանք են, որոնք
փոխադրվում են հետագա ժամանակաշրջաններ և կարող են օգտագործվել այդ
ժամանակաշրջաններում, Եթե ընթացիկ ժամանակաշրջանի իրավունքները
ամբողջությամբ չեն օգտագործվել (օրինակ տարեկան արձակուրդը):
Կուտակվող փոխհատուցելի բացակայությունների դեպքում
հատուցումների ակնկալվող ծախսումները պետք է ճանաչվեն այն ժամանակ,
երբ աշխատակիցները ծառայություն են մատուցում, որն ավելացնում է իրենց
իրավունքները ապագա փոխհատուցելի բացակայությունների նկատմամբ:
Չկուտակվող փոխհատուցելի բացակայությունները չեն փոխադրվում
հետագա ժամանակաշրջաններ: Դրանց դեպքում ծախսումները ճանաչվում են
այն ժամանակ, երբ բացակայությունները տեղի են ունենում (օրինակ,
հղիության, ծննդաբերության և Երեխայի մինչև որոշակի տարիք հասնելը լրիվ
կամ մասնակի վճարմամբ արձակուրդները)
Շահույթի բաշխումներ կատարելու և պարգևավճարներ վճարելու
պարտականությունն առաջանում է աշխատակցի ծառայությունից, այլ ոչ թե
կազմակերպության սեփականատերերի հետ գործարքներից: Հետևաբար,
կազմակերպությունը շահույթի բաշխումները կամ պարգևավճարների վճարումը
ճանաչում է ոչ թե որպես զուտ շահույթի բաշխում, այլ որպես ծախսում:
Շււփույթի բաշխումները և պարգևավճարները նույնպես դիտվում Են որպես
աշխատողների կարճաժամկետ հատուցումներ: Ընթացիկ պարգևավճարները  

դրանք: Աշխատանքի տարեկան արդյունքների համար հաշվարկվող
պարգևավճարները իրականցվում են հաշվետու տարվա ավարտից հետո, որը
պահանջում է դրանց վճարման պարտավորությունսերը ճանաչել ամբողջ
ժամանակաշրջանում, երբ աշխատողները վաստակում են այդ
պարգևավճարները: Անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով պարտավորությունների սինթետիկ հաշվառումը: Յուրաքանչյուր
ամսվա վերջում հաշվարկված աշխատավարձի գումարները բաշխվում են ըստ
ծախսերի և ծախսումների հաշվառման օբյեկտների: Դրա համար օգտվում են
մշակմունքի և աշխատավարձի հաշվառման փաստաթղթերի տվյալներից: Այս
փաստաթղթերի ձևակերպման ժամանակ նշվում է ծախսերի ծածկագիրը, որը
հնարավորություն է տալիս խմբավորել ամբողջ աշխատավարձը ըստ առանձին
արտադրատեսակաների և ծախսերի այլ ուղղությունների: Աշխատավարձի
բաշխումը ըստ ծախսերի և ծախսումների ուղղությունների կատարվում է
առանձին տեղեկագրում: Դա մի աղյուսակ է, որի ենթակայում նշվում են
դեբետագրվոդ հաշիվները, պատւ[երի, շինվածքների կամ ծախսերի
հոդվածների ծածկագրերը, իսկ ստորոգյալում’ կրեդիտագրվող հաշիվները,
որոնցով հաշվառվում են պարտավորությունները անձնակազմին
կարճաժամկետ հատուցուների գծով: Աշխատավարձի բաշխման տեղեկագրի
պարզեցված ձևը բերված է 20.2 աղյուսակում:

372 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

373 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

377 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

377 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Անձնակազմի հետ աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների
գծով պարտավորությունների սինթետիկ հաշվառման համար նախատեսված է
527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ
կարճաժամկետ հատուցումների գծով» պասիվային հաշիվը: Այս հաշվին կից
կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները 5271 «Կարճաժամկետ
կրեդիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով» 5272
«Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր փոխհատուցելի
բացակայությունների գծով», 5273 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր
պարգևավճարների գծով», 5274 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր
ավանդագրված հատուցումների գծով»:
527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի կրեդիտում
արտացոլվում է աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ
հատուցումների գծով առաջացած կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ
դեբետում այդ պարտքերի մարումը:
Հաշվարկված աշխատավարձի և կարճաժամկետ այլ հատուցումների
գումարով կազմում են հետևյալ հաշվապահական ձևակերպումը’
Դտ 211 «Նյութեր»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ»
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ» և
այլն
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»

374 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

Սոցիալական ապահովագրության մասհանումների հաշվին վճարվող
նպաստների գումարով ձևակերպում են
Դտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Աշխատավարձից կատարվող պահումների (հատկացումների) գումարով
ձևակերպում են
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»
(եկամտահարկի գծով)
Կտ. 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով» (սոցիալական
ապահովագրության վճարների գծով)
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» (կատարողական
թերթիկներով)
Կտ 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» (ապառիկ գնված
ապրանքների, փոխառությունների գծով կազմակերպության
նկատմամբ ունեցած պարտքերի մարման համար)
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» (աշխատակիցների
կողմից կազմակերպությունից ձեռքբերված ապրանքների և
ծառայությունների դիմաց դեբիտորական պարտքերի մարման
համար)
Կտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», (նյութական
վնասի փոխհատուցման համար)
Աշխատավարձը հաշվարկվում է յուրաքանչյուր ամիս և վճարվում է
անմիջապես աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ մինչև հաջորդ
ամսվա 15-ը: Գործատուն կարոդ է ամսական աշխատավարձ վճարել մեկ
անգամից ավելի պարբերականությամբ: Աշխատավարձի վճարումն
իրականացվում է ՀՀ արժույթով’ դրամով: Աշխատողի ցանկությամբ
աշխատավարձը կարող է վճարվել բանկային վկայագրով, չեկերով կամ
աշխատողի կողմից նշված բանկային հաշվին (հասցեին) դրամական
(փոստային) փոխանցումով:
Վճարովի արձակուրդի դեպքում այդ ժամկետի համար աշխատավարձը
վճարվում է արձակուրդի սկզբից առնվազն երեք օր առաջ:
Աշխատավարձի վճարումը ձևակերպում են.
ա) դրամական միջոցներով

375 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
р) բնամթերքով
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Որոշ կազմակերպություններում աշխատողներին կարող են վճարվել
կանխավճարներ աշխատավարձի հաշվին: Դրանց վճարումը ձևակերպում են
այնպես, ինչպես աշխատավարձի վճարումը դրամական միջոցներով:
Աշխատավարձի գծով վերջնահաշվւսրկ կատարելիս նախապես վճարված
կանխավճարը հանվում է:
Աշխատավարձը և կարճաժամկետ այլ հատուցումները վճարվում են
դրամարկղից վճարային տեղեկագրերով: Գործատուն յուրաքանչյուր
աշխատողին աշխատավարձ վճարելիս պետք Է ներկայացնի հաշվարկային
թերթիկ, որտեղ նշվում են աշխատողին հաշվարկված, վճարված և պահված
գումարները: Վճարման ժամկետը լրանալուց հետո վճարային տեղեկագրերը
փակվում են և հանձնվում հաշվապահություն: Այն աշխատողների
ազգանունների դիմաց, ովքեր սահմանված ժամկետում աշխատավարձ չեն
ստացել, դրոշմւսմբ կամ ձեռագիր կատարվում Է նշում «Չի վճարված»:
Տեղեկագրի առաջին էջի վրա նշվում Է փաստացի վճարված և չվճարված
աշխատավարձի գումարները: ժամանակին չվճարված աշխատավարձը
ավանդագրվում է (դեպոնագրվում Է): Դեպոնենտների հետ հաշվարկների
անալիտիկ հաշվառումը կատարվում է առանձին քարտերում: Աշխատավարձի և
կարճաժամկետ այլ հատուցումների չվճարված գումարների ավանդադրումը
ձևակերպում են 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի համապատասխան
երկրորդ կարգի հաշվից 5274 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր
ավանդագրված հատուցումների գծով» երկրորդ կարգի հաշվին գումարները
դուրս գրելու միջոցով:
Ավանդագրված աշխատավարձի վճարումը ձևակերպում են’
Դտ 5274 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր ավանդագրված
հատուցումների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջում 527 «Կրեդիտորական
պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ
հատուցումների գծով» հաշվում առանձին աշխատողների աշխատավարձի գծով

376 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

առաջանում է դեբետային մնացորդ (գերածախս), այն վերաձևակերպվում է
որպես դեբիտորական պարտք
Դտ 2291 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման
գծով»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Այս դեբիտորական պարտքը մարվում է հաջորդ ժամանակաշրջանի
աշխատավարձից պահումների միջոցով
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 2291 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման
գծով»

377 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика