дома » Рефераты » ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 20. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

20.1. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Ֆինանսատնտեսական գործունեության գործընթացում
կազմակերպությունները միմյանց հետ մտնում են հաշվարկային
հարաբերությունների մեջ, որոնք ձևակերպվում են պայմանագրերով:
Հաշվարկները մատակարարների և գնորդների միջև, որպես կանոն,
իրականացնում են անկանխիկ ձևով: Նյութերի, հիմնական միջոցների, այլ
ակտիվների ձեռքբերման և ծառայությունների ստացման ժամանակ առաջանում
են կրեդիտորական պարտքեր գնումների գծով:
Գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվառման կարգը կախված է
հաշվարկների ձևի ընտրությունից: Ներկայումս ոչ կանխիկ հաշվարկները
իրականցվում են հետևյալ ձևերով.
վճարման հանձնարարագրով,
ակրեդիտիվներով,
հաշվարկային չեկերով,
մուրհակներով:
Այս կամ այն ձևով հաշվարկների իրականացման կարգը և
փաստաթղթավորումը ներկայացված է սույն բաժնի 16-րդ գլխում: Հետևաբար,
այստեղ կանգ առնենք գնումների գծով առաջացած կրեդիտորական պարտքերի
սինթետիկ հաշվառման կազմակերպման վրա:
Մատակարարներից ապրանքների կամ ծառայությունների ստացման պահին
առաջանում է կրեդիտորական պարտք: Գնումների գծով կրեդիտորական
պարտքերի սինթետիկ հաշվառման համար նախատեսված է 521
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» պասիվային հաշիվը: Այս հաշվին
կից կարոդ են բացվել երկրորդ կարգի հաշիվներ գնումների առանձին
տեսակների (ակտիվների, ծառայությունների) գծով;
Մատակարարներից ակտիվների ձեռքբերումը կամ ծառայությունների
ստացումը ձևակերպում են’
ակտիվների ձեռք բերման դեպքում
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Դտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 211 «Նյութեր»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ» և այլն
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
ծառայությունների ստացման դեպքում
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն» և այլն
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

358 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Ապրանքների, նյութերի, ծառայությունների արժեքում ներառված

անուղղակի հարկերի գումարով ձևակերպվում է’
Դտ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումնե՜րի գծով»
Ակտիվների ստացման ժամանակ պակասորդների կամ գների
անհամապատասխանության հայտնաբերման դեպքում, մատակարարներին
ներկայացվում են բողոքարկումներ, որոնց գումարով դեբիտորական պարտքերի
առաջացումը ձևակերպում են’
Դտ 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Մատակարարների կրեդիտորական պարտքերի մարման հաշվառումը
կախված է հաշվարկների իրականացման ձևից:
Մատակարարների հանդեպ պարտավորության մարումը կանխիկ դրամով
ձևակերպում են’
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Վճարման հանձնարարագրերով հաշվարկները իրականացնելիս
մատակարարների հանդեպ կրեդիտորական պարտքերի մարումը ձևակերպում
են
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ» V
\
Գնումների գծով կրեդիտորական պարտքերի մարումը ակրեդիտիվներից
կամ հաշվարկային չեկերով ձևակերպում են’
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Մուրհակներով հաշվարկների իրականացման դեպքում գնումների գծով
կրեդիտորական պարտքի մարումը ձևակերպվում է որպես մուրհակի գծով
փոխառության առաջացում’
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
կամ’
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Կրեդիտորական պարտքերի մարումը փոխադարձ պարտավորությունների
հւսշվանցճամբ ձևակերպում են’
/ . Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
к Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

359 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Կազմակերպությունները մատակարարների հետ կնքված պայմանագրերի
պայմաններին համապատասխան կարող են կատարել ձեռքբերվող ակտիվների
նախնական վճարում կամ կանխավճարների վճարում: Այս դեպքում
կազմակերպություններում առաջանում է դեբիտորական պարտք:
Ակտիվների ձեռքբերման համար կատարված կանխավճարների գումարով
կազմում են հետևյալ ձևակերպումը
Դտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռքբերելու
համար»
Դտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցները հաշվառող այլ
հաշիվներ
Հետագայում, մատակարարից նյութեր, ապրանքներ, կամ այլ ակտիվներ
ու ծառայություններ ստանալուց հետո, դրանց պարտքը մարվում է
կանխավճարի հաշվանցմամբ:
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռքբերելու
համար»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Գնումների գծով կրեդիտորական պարտքի մարումը բողոքարկումների
գումարով ձևակերպված դեբիտորական պարտքի հաշվանցմամբ ձևակերպվում
է
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 22Ց «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր»
Գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջումը ձևակերպում են
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից
համարվում է անհուսալի և ենթակա է դուրսգրման’հաշվետու տարում:
Դուրս գրված ժամկետանց կրեդիտորական պարտքերը հաշվառման են
ընդունվում 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված
կրեդիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվում:
Գնումների գծով կրեդիտորական պարտքերի անալիտիկ հաշվառումը
կազմակերպվում է ըստ առանձին կրեդիտորների:

360 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика