дома » Рефераты » ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

21.2. ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Պետական շնորհների և պետական օգնության հաշվապահական
հաշվառման մոտեցումները ներկայացված են ՀՀՅՀՍ 20 «Պետական շնորհների
հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտում:
Պետական շնորհները և օգնությունը կարող են տրամադրվել տարբեր
ձևերով ակտիվների անհատույց կամ մասնակի հատուցոմով տրամադրման,
արտոնությունների տրամադրման, պարտավորությունների ներման և այլ
ձևերով: Օգնության նպատակը կարող է լինել կազմակերպության խրախուսումը
ձեռնարկելու այնպիսի գործունեություն, որը չէր ձեռնարկվի, եթե օգնությունը
չտրվեր:
Պետական օգնությունը պետության կողմից իրականացվող միջոցառում է,
որի նպատակն է տնտեսական արտոնությունների տրամադրումը յուրահատուկ
կազմակերպությանը կամ որոշակի չափանիշների բավարարող մի շարք
կազմակերպություններին: Պետական օգնությունը կարող է տրամադրվել
տեխնիկական կամ մարքեթինգի անվճար խորհրդատվություն մատուցելու,
երաշխիքներով ապահովելու, զրոյական կամ ցածր տոկոսադրույքներով
փոխառություններ տրամադրելու, պետական գնումների քաղաքականություն
իրականացնելու ձևով և այլն:
Պետական օգնությունը չի ներառում այն արտոնությունները, որոնք
տրվում են միայն անուղղակիորեն առևտրային գործունեության ընդհանուր
պայմաններին նպաստող միջոցառումների ձևով: Այդպիսի միջոցառումներից են,
օրինակ, ընդհանուր տրանսպորտի և կապի, ոռոգման, ջրամատակարարման
ցանցերի կառուցումը և բարելավումը:
Պետական շնորհները պետության կողմից միջոցների փոխանցման ձևով
կազմակերպությանը տրվող օգնությունն է անցյալում կամ ապագայում
կազմակերպության գործառնական գործունեությանը վերաբերող որոշակի
պայմանների դիմաց:
Պետական շնորհները բաժանվում են ակտիվներին վերաբերող շնորհների
և եկամուտներին վերաբերող շնորհների:
Ակտիվներին վերաբերող են համարվում այն շնորհները, որոնց հիմնական
պայմանն այն է, որ շնորհ ստացող կազմակերպությունը պետք է գնի, կառուցի
կամ այլ կերպ ձեռքբերի երկարաժամկետ ակտիվներ: Կարող են դրվել
լրացուցիչ պայմաններ, որոնք սահմանափակում են ակտիվների տեսակները,
դրանց գտնվելու վայրը կամ այն ժամանակաշրջանները, երբ պետք է ձեռք
բերվեն կամ պահվեն ակտիվները:
Պետական այն շնորհները, որոնք չեն վերաբերում ակտիվներին,
դասակարգվում են որպես եկամուտներին վերաբերող շնորհներ:
Պետական շնորհները կարող են տրամադրվել սուբսիդիաների,
սուբվենցիաների, պարգևատրությունների ձևով:
Պետական շնորհները կարող են լինել ինչպես դրամային, այնպես էլ ոչ
դրամային ակտիվներ:

420 ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

Պետական շնորհները, ներառյալ ոչ դրւսմայինը, ճանաչվում և չափվում են i
իրենց իրական արժեքով, եթե կա հիմնավորված երաշխիք, որ;
կազմակերպությունը կատարելու է դրան կից պայմանները և շնորհները
ստացվելու են: Դրամային ակտիվների իրական արժեքը ստացման ենթակա
գումարն է, իսկ եթե զեղչման ազդեցությունը էական է, ապա’ զեղչված արժեքը:
Շնորհ ստանալու ձևը չի ազդում դրա հաշվառման մեթոդի վրա: Անկախ
նրանից շնորհը ստացվել է դրամական միջոցների տեսքով, թե որպես
պետության հանդեպ ունեցած պարտավորության կրճատում, այն հաշվառվում է
նույն ձևով:
Պետական շնորհները պետք է ճանաչվեն որպես եկամուտ սիստեմատիկ
հիմունքով այն ժամանակաշրջաններում, որոնց ընթացքում դրանք
փոխհատուցում են համապատասխան ծախսումները: Ամորտիզացվող (մաշվող)
ակտիվներին վերաբերող շնորհները սովորաբար ճանաչվում են որպես
եկամուտ այն ժամանակաշրջանների ընթացքում և այն համամասնություններով,
ըս£ո որոնց հաշվարկվում է այդ ակտիվների մաշվածությունը:
Չամորտիզացվող ակտիվներին վերաբերող շնորհների ստացումը
նույնպես պայմանավորված է որոշ պարտավորությունների կատարումով և
ճանաչվում է որպես եկամուտ այն ժամանակաշրջաններում, երբ կկատարվեն
տվյալ պարտավորությունների հետ կապված ծախսումները: Օրինակ,
հողամասի ձևով շնորհների ստացումը կարող է պայմանավորված լինել դրա
վրա շենքի կառուցումով և ճանաչվել որպես եկամուտ այդ շենքի օգտակար
ծառայության ընթացքում:
Պետական շնորհը, որը հատկացվում է կազմակերպությանը’ ի հատուցում
արդեն կրած ծախսերի և վնասների, կամ որպես շտապ ֆինանսական
օգնություն, առանց հետագա համապատասխան ծախսումներ կրելու, պետք է
ճանաչվի որպես եկամուտ այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ այն
դառնում է ստացման ենթակա գումար: Ստացված շնորհը այդ դեպքում պետք է
ճանաչվի որպես արտասովոր հոդված, եթե համապատասխանում է ՀՀՀՀՍ 8
«Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և
փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ»
ստանդարտի պահանջներին:
Ակտիվներին վերաբերող շնորհները հաշվապահական հաշվեկշռում պետք
է ներկայացվեն որպես հետաձգված եկամուտ:
Ակտիվներին վերաբերող շնորհներից հետաձգված եկամուտների
հաշվառման համար նախատեսված է 421. «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
պասիվային հաշիվը: Շնորհների ստացումը ձևակերպում են
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ»
Դտ 113 « Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 115 «Հողամասեր»
Դտ 211 «Նութեր»
Դտ 251 «Դրամարկղ» և ակտիվներ հաշվառող այլ հաշիվներ
Կտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

421 ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

Հետաձգված եկամուտների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի
եկամուտներին ձևակերպում են
Դտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
Կտ 628 «Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ»
Երբեմն որոշակի պայմանները չկատարելու դեպքում շնորհները դառնում
են վերադարձման ենթակա: Վերադարձման ենթակա շնորհները հաշվառման մեջ
արտացոլվում Են որպես հաշվառման գնահատումների վերանայում:
Ակտիվներին վերաբերող շնորհների վերադարձումը պետք է արտացոլվի
հետաձգված եկամուտների կրճատման միջոցով վերադարձման ենթակա
գումարի չափով: Երբ հետաձգված եկամտի մեծությունը չի բավարարում շնորհի
վերադարձմանը, ապա չբավարարող մասի չափով այն ճանաչվում է որպես
ծախս:
Ակտիվներին վերաբերող շնորհների վերադարձը արտացոլվում է
հաշիվներում հետևյալ կերպ.
հետաձգված եկամուտների չմարված (դեռևս եկամուտ չճանաչված)
մնացորդի հաշվին
Դտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ»
Կտ 113 « Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Կտ 115 «Հողամասեր»
Կտ 211 «Նութեր»
Կտ 251 «Դրամարկղ» և ակտիվներ հաշվառող այլ հաշիվներ
չմարված մնացորդը գերազանցող մասով’
Դտ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Ակտիվներին վերաբերող շնորհների ստացման և վերադարձման կարգը
ցույց տանք օրինակով:
Կազմակերպությանը տրամադրվել է պետական շնորհ 2 մլն. դրամ
գումարով սարքավորումներ ձեռքբերելու նպատակով: Սարքավորումների
օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի: Երրորդ տարվա վերջում
կառավարությունը պահանջել Է վերադարձնել շնորհը նախատեսված պայմանը
չկատարելու համար: Երեք տարվա ընթացքում հաշվարկվել Է մաշվածություն
1,2 մլն. դրամ գումարով և նույն չափով ճանաչվել Է եկամուտ: Ակտիվներին
վերաբերող շնորհների հաշվում մնացել Է 0,8 մլն դրամի հետաձգված եկամուտ:
Հետևաբար, շնորհի վերադարձման դեպքում 0,8 մլն.դրամի գումարը
արտացոլվում Է որպես հետաձգված եկամտի նվազեցում, իսկ մնացած 1.2 մլն.
դրամի գումարը ճանաչվում Է որպես ծախս:
Շնորհի ստացումը ձևակերպվում է

422 ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 2.000.000
Կտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 2.000.000
Երեք տարվա ընթացքում մաշվածությանը զուգընթաց 1,2 մլն դրամի
չափով ճանաչվել է եկամուտ, որը ձևակերպվել է
Դտ 421 «Ակտիվներիս վերաբերող շնորհներ» 1.200.000
Կտ 628 «Ակտիվներին վերաբերող շնորհներից
եկամուտներ» 1.200.000
Շնորհի վերադարձը ձևակերպվում է
Դտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» 800.000
Կտ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր» 1.200.000
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 2.000.000
Ինչպես նշվել է եկամուտներին վերաբերող շնորհներ են համարվում այն
շնորհները, որոնք չեն վերաբերում ակտիվներին: Սովորաբար դրանք
տրամադրվում են դրամական միջոցների, պաշարների, ծառայությունների
տեսքով:
Եկամուտներին վերաբերող շնորհները ճանաչվում և չափվում են նույն ձևով,
ինչպես ակտիվներիս վերաբերող շնորհները: Եկամուտներին վերաբերող
շնորհները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես
եկամուտ ներկայացվում է կամ առանձին հոդվածով, կամ այլ եկամուտների
կազմում:
Եկամուտներին վերաբերող շնորհների գծով ճանաչված հետաձգված
եկամուտները ներկայացվում են որպես ընթացիկ պարտավորություն: Այդ
շնորհներից եկամուտը ճանաչվում Է գործառնական եկամուտների կազմում:
Եկամուտներին վերաբերող շնորհների վերադարձումը առաջին հերթին
պետք Է կատարվի տվյալ շնորհի հետ կապված չմարված հետաձգված (դեռևս
եկամուտ չճանաչված) կրեդիտային մնացորդի հաշվին: Երբ վերադարձման
ենթակա գումարը գերազանցում Է այդպիսի կրեդիտային մնացորդը, կամ եթե
հետաձգված կրեդիտային մնացորդ չկա, ապա վերադարձումը պետք Է
անմիջապես ճանաչվի որպես ծախս:
Եկամուտներին վերաբերող շնորհների հաշվառման համար նախատեսված Է
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ» պասիվային հաշիվը:
Եկամուտներին վերաբերող շնորհների ստացումը ձևակերպում են
Դտ 211 «Նյութեր»
Դտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ»
Դտ 251 «Դրամարկղ» և այլն
Կտ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»

423 ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Այդ շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին
ձևակերպում Են’
Դտ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Եկամուտներին վերաբերող շնորհների վերադարձումը արտացոլվում է.
• չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին’
Դա 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 216 «Ապրանքներ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» և այլն
• չմարված մնացորդը գերազանցող մասով
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Ակտիվներին և եկամուտներին վերաբերող շնորհների անալիտիկ
հաշվառումը տարվում է ըստ դրանց առաջացման ուղղությունների:

424 ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика