дома » Рефераты » ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԳԾԱՊԱՏԿԵՐ 21.1. ՄԱՀՄԱՆՎԱ5 ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒաՈՒՆԸ

ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 21.  ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

21.1. ՀԵՏԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Հետաշխատանքային հատուցումների հաշվապահական հաշվառման
մոտեցումները սահմանվում են ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ»
ստանդարտով:
Հետաշխատանքային հատուցումները այն հատուցումներն են, որոնք
ենթակա են վճարման աշխատանքային գործունեությունն ավարտելուց հետո:
Հետաշխատանքային հատուցումները ներառում են կենսաթոշակները,
հետաշխատանքային կյանքի ապահովագրությունը և հետաշխատանքային
բժշկական սպասարկումը:
Այն ֆորմալ և ոչ ֆորմալ համաձայնությունները, որոնց համաձայն
կազմակերպությունը տրամադրում է հետաշխատանքային հատուցումներ,
կոչվում են հետաշխատանքային հատուցումների պլաններ:
Հետաշխատանքային հատուցումների պլանները դասակարգվում են երկու
տեսակի’ սահմանված մասհանումների պլաններ և սահմանված հատուցումների
պլաններ:
Ըստ սահմանված մասհանումների պլանի կազմակերպության իրավական
կամ կառուցողական պարտականությունը սահմանվում է այն գումարով, որը նա
համաձայնվել է հատկացնել հիմնադրամին: Կազմակերպությունը ոչ մի
պատասխանատվություն չի կրում կենսաթոշակների մեծության կամ
վճարումների կատարման տևողության համար: Ըստ էության ակտուարային
ռիսկը, որ հատուցումները կլինեն ակնկալվածից քիչ, և ներդրումային ռիսկը, որ
ներդրված ակտիվները բավարար չեն լինի ակնկալվող հատուցումները
ապահովելու համար, ընկնում են աշխատակցի վրա:
Աշխատակցի կողմից ստացվող հետաշխատանքային հատուցումների
գումարը որոշվում է կազմակերպության կողմից վճարված մասհանումների և
աշխատողի կողմից կատարվող մուծումների գումարով, հաշվի առնելով նաև
կենսաթոշակային հիմնադրամին տրամադրված միջոցների ներդրումից
ստացվող հատույցը:
Կազմակերպությունը սահմանված մասհանումների պլանին վճարված
մասհանումը պետք է ճանաչի որպես պարտավորություն և որպես ծախս կամ
ներառի ակտիվների ինքնարժեքի մեջ: Նշված պարտավորությունը ճանաչվում է
առանց զեղչման: Եթե մասհանումները ամբողջությամբ չեն վճարվում հաշվետու
ժամանակաշրջանի ավարտից հետո 12 ամսվա ընթացքում, դրանք պետք է
զեղչվեն: Օգտագործվող զեղչման դրույքը պետք է հիմնված լինի հաշվետու
ամսաթվի դրությամբ բարձրորակ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական
եկամտաբերության վրա: Եթե այդպիսի պարտատոմսերի համար չկա

410 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

զարգացած շուկա, ապա պետք է օգտագործվի պետական պարտատոմսերի
շուկայական եկամտաբերությունը;
Ըստ սահմանված հատուցումների պլանի կազմակերպությունը իր վրա
պարտականություն է վերցնում վճարել համաձայնեցված հատուցումներ
կենսաթոշակային հասակի ներկա և նախկին աշխատակիցներին: Ակտուարային
ռիսկը և ներդրումային ռիսկը, ըստ էության, ընկնում են կազմակերպության վրա:
Եթե ակտուարային կամ ներդրումային փորձի տվյալները ակնկալվածից ավելի
վատ են, ապա կազմակերպության պարտականությունը կարող է աճել:
Կազմակերպության կողմից սահմանված հատուցումների պլանների
.հաշվապահական հաշվառումը ներառում է որոշակի քայլեր, որոնք
ներկայացնենք գծապատկերի տեսքով (տես* գծապատկեր 21.1):
Ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում կատարած
ծառայությունների դիմաց աշխատողների կողմից վաստակած հատուցումները
արժանահավատորեն գնահատելու համար օգտագործվում են ակտուարային
մեթոդներ: Ակտուարային հաշվարկները նպատակահարմար է իրականացնել,
ներգրավելով այդ աշխատանքում մւսսնագետ-ակտուարներին:
Մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների կիրառման ճանապարհով
որոշվում են կենսաթոշակային հիմնադրամին հավանական վճարումները և
հավանական հատուցումները, հաշվի առնելով աշխատողի’ որոշակի տարիքի
հասնելու հավանականությունը:

ԳԾԱՊԱՏԿԵՐ 21.1. ՄԱՀՄԱՆՎԱ5 ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒաՈՒՆԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 21.1. ՄԱՀՄԱՆՎԱ5 ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒաՈՒՆԸ

411 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա
արժեքը ակնկալվող ապագա այն վճարումների ներկա արժեքն է, որոնք
պահանջվում են ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի
ծառայությունից առաջացող պարտականությունը մարելու համար:
Պարտավորության ներկա յլսրժեքի հաշվարկը կատարվում է անուիտետով’
ակտուարային ենթադրությունների համաձայն հետաշխատանքային հատուցում
ստանալու հավանական ժամանակաշրջանի համար:
Ընթացիկ ծառայության արժեքը հատուցումների գծով պարտականության
ներկա արժեքի աճն է, որն առաջանում է ընթացիկ ժամանակաշրջանում
աշխատակցի ծառայությունից:
Պլանի ակտիվները այն ակտիվներն են, որոնք պահվում են հաշվետու
կազմակերպությունից իրավաբանորեն առանձնացված հիմնադրամի կողմից,
որի ակտիվները պետք է օգտագործվեն միայն աշխատակիցների
հատուցումների գծով պարտականությունները մարելու համբար, մատչելի չեն
կազմակերպության կրեդիտորներին և չեն կարոդ վերադարձվել
կազմակերպությանը, կամ կարող են վերադարձվել, եթե հիմնադրամի մնացած
ակտիվները բավարարեն պլանի պարտականությունները մարելու համար:
Սահմանված հատուցումների գծով պարտավորությունը պետք է ճանաչվի
մի գումարով, որը որոշելու համար սահմանված հատուցումների գծով

412 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

պարտականության ներկա արժեքին’ հաշվետու ամսաթվի դրությամբ գումարում ,
են դեռևս չճանաչված ակտուարային շահույթները (հանած ակտուարային i
վնասները), հանում են դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճը և ՚
հաշվետու ամսաթվի դրությամբ պլանի ակտիվների իրական արժեքը, որոնք
ուղղակիորեն նախատեսված են պւսրտավորությունները մարելու համար: Եթե
ստացված գումարը բացասական է, ապա կազմակերպությունը պետք է ճանաչի
առաջացող ակտիվը հետևյալ մեծություններից նվազագույնով
ա) վերը բերված գումարից, և
բ) չճանաչված ակտուարային վնասների և անցյալ արժեքի աճի և պլանից
միջոցների վերադարձումների կամ պլանին ապագա մասհանումների
նվազումների ձևով առկա ցանկացած օգուտների ներկա արժեքի զուտ
հանրագումարից:
Կազմակերպությունը ստորև բերված մեծությունների զուտ
հանրագումարը պետք է ճանաչի որպես ծախս կամ եկամուտ
ա) ընթացիկ ծառայության արժեքի,
բ) տոկոսների արժեքի,
Գ) պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցի,
դ) ակտուարային շահույթների և վնասների,
ե) անցյալ ծառայության արժեքի աճի,
զ) պլանի ցանկացած կրճատման կամ մարման ազդեցության :
Տոկոսների արժեքը սահմանված հատուցումների գծով
պարտականության ներկա արժեքի աճն է ժամանակաշրջանի ընթացքում, որն
առաջանում է հատուցումների վճարման ժամկետը մեկ ժամանակաշրջանով
մոտենալու հետևանքով:
Հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունների
ներկա արժեքը և ընթացիկ ծառայության արժեքը չափելու համար անհարժեշտ
է’
• կիրառել ակտուարային գնահատման մեթոդը,
• վերագրել հատուցումը ծառայության ժամանակաշրջաններին,
• կատարել ակտուարային ենթադրություններ:
Ակտուարային ենթադրությունները կատարվում են հետաշխատանքային
հատուցումներ տրամադրելու վերջնական ծախսումները որոշելու նխատակով:
Դրանք ներառում են ժողովրդագրական և ֆինանսական ենթադրությունները:
ժողովրդագրական ենթադրությունները պահանջում են հաշվի առնել այնպիսի
ցուցւսնիշներ, ինչպիսիք են մահացությունը, անձնակազմի հոսունության,
հաշմանդամության և վաղաժամկետ թոշակի անցնելու ցուցանիշները, պլանի
այն անդամների տոկոսը, որոնք ունեն հատուցումներ ստանալու իրավունք
ունեցող խնամարկյալներ, ինչպես նաև բժշկական ապահովման պլանների
օգտագործման մակարդակը:
Ֆինանսական ենթադրությունները առնչվում են այնպիսի ցուցանիշների
հետ, ինչպիսիք են զեղչման դրույքը, աշխատավարձերի և հատուցումների
ապագա մակարդակները, ապագա բուժսպասարկման ծախսումները, պլանի
ակտիվների ակնկալվող հատույցադրույքը:
Հետաշխատանքային հատուցումների գծով պարտավորությունների
զեղչված արժեքը և պլանի ակտիվների իրական արժեքը կարող է ավելանալ
կամ նվազել ակտուարային ենթադրությունների համեմատ, որի հետևանքով էլ
առաջանում են ակտուարային շահույթները կամ վնասները:
/ Ակտուարային շահույթները կամ վնասները կարող են առաջանալ հետևյալ
պատճառներով

413 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

ա) անձնակազմի հոսունության, վաղաժամկետ թոշակի անցնելու կամ
մահացության, աշխատավարձերի, հատուցումների կամ բուժսպասարկման
ծախսումների ընդունված մակարդակից անսպասելի շեղումների,
բ) անձնակազմի հոսունության, վաղաժամկետ թոշակի անցնելու կամ
մահացության, աշխատավարձերի, հատուցումների կամ բուժսպասարկման
ծախսումների գնահատականներում Փոփոխությունների ազդեցության,
գ) զեղչման դրույքի փոփոխությունների ազդեցության,
դ) պլանի ակտիվների գծով փաստացի հատույցի Ա ակնկալվող հատույցի
միջև տարբերությունների:
Ակտուարային շահույթների կամ վնասների մի մասը պետք է ճանաչվի
որպես եկամուտ կամ ծախս, եթե հաշվետու ժամանակաշրջանի սկզբի
դրությամբ կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթները և
վնասները գերազանցում են հետևյալ մեծություններից առավելագույնը այդ
ամսաթվի դրությամբ հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի
10% -ը և պլանի ակտիվների իրական արժեքի 10%-ը: ճանաչման ենթակա
ակտուարային շահույթների և վնասների մասը իրենից ներկայացնում է վերը
նշված գերազանցումը, որը բաժանվում է պլանում մասնակցող
աշխատակիցների’ մինչև թոշակի անցնելը մնացած ծառայության ակնկալվող
միջին տևողության վրա: Ստանդարտը թույլ է տալիս կիրառել ակտուարային
շահույթների և վնասների ճանաչման այլ սիստեմատիկ մեթոդ:
Անցյալ ծառայության արժեքի աճը իրենից ներկայացնում է նախորդ
ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայությանը վերաբերող
հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի աճը, որը առաջանում
է ընթացիկ ժամանակաշրջանում նոր հետաշխատանքային հատուցումների կամ
աշխատակիցների այլ Երկարաժամկետ հատուցումների ներդրումից կամ
գոյություն ունեցողներում փոփոխություններից: Անցյալ ծառայության արժեքի
աճը պետք է ճանաչվի որպես ծախս գծային հիմունքով’ մինչև հատուցումների
երաշխավորված դառնալը մնացած միջին ժամանակաշրջանի ընթացքում: Եթե
հատուցումները երաշխավորված են հատուցումների պլանը գործողության մեջ
դնելուց կամ դրանում փոփոխություններ կատարելուց անմիջապես հետո, ապա
արժեքի աճը պետք է ճանաչվի անմիջապես:
Սահմանված հատուցումների պլանի կրճատումից կամ մարումից
առաջացող շահույթները կամ վնասները պետք է ճանաչվեն կրճատումը կամ
մարումը իրականացնելու պահին: ՜
Սահմանված հատուցումների պլանների գծով պարտավորության
գումարը որոշելիս պլանի ակտիվների իրական արժեքը հանվում է: Շուկայական
գնի բացակայության դեպքում պլանի ակտիվների իրական արժեքը կարոդ է
գնահատվել ակնկալվող ապագա դրամական հոսքերը զեղչելու միջոցով:
Սահմանված հատուցումների պլանների գծով պարտավորության
սպասվող զեղչված արժեքի և պլանի ակտիվների իրական արժեքի հաշվարկը
որևէ տարվա համար ցույց տանք պայմանական օրինակով: Հաշվարկի համար
օգտագործենք հետևյալ սկզբնական տվյալները:

414 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Օգտվելով նույն տվյալներից (աղյուսակ 21.1), հաշվարկենք պլանի ակտիվների իրական արժեքը:

Օգտվելով նույն տվյալներից (աղյուսակ 21.1), հաշվարկենք պլանի
ակտիվների իրական արժեքը:

415 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

ԱՂՅՈՒՍԱԿ 21.3

ԱՂՅՈՒՍԱԿ 21.3

Հետաշխատանքային հատուցումներից բացի, ստանդարտը սահմանում է
նաև այլ երկարաժամկետ հատուցումների հաշվառման մոտեցումները: Այլ
երկարաժամկետ հատուցումներից են
• երկարաժամկետ փոխհատուցվող բացակայությունները, օրինակ
երկարամյա ծառայության կամ գիտական աշխատանքների համար
’ տրվող արձակուրդը,
• հոբելյանական կամ երկարամյա ծառայության համար այլ
հատուցումները,
• երկարատև անաշխատունակության նպաստները,
• շահույթի բաշխումները և պարգևավճարները, որոնք ենթակա են
վճարման աշխատակիցների կողմից ծառայություն մատուցելու
ժամանակաշրջանի ավարտից տասներկու և ավելի ամիսներ հետո:
Այլ երկարաժամկետ հատուցումների հաշվառման համար ՀՀՀՀՍ 19
«Աշխատակիցների հատուցումներ» ստանդարտը պահանջում է կիրառել
պարզեցված մեթոդ, քանի որ դրանց չափումը ենթակա չէ անորոշության նույն
աստիճանին, ինչ հետաշխատանքային հատուցումներինը: Այս մեթոդի
հիմնական տարբերությունները կայանում Են նրանում, որ ակտուարային
շահույթները և վնասները, ինչպես նաև ամբողջ անցյալ ծառայության արժեքի
աճը ճանաչվում է անմիջապես: Այլ երկարաժամկետ հատուցումների գծով
ճանաչվող գումարը որոշելու համար սահմանված հատուցումների գծով
պարտականության ներկա արժեքից հաշվետու ամսաթվի դրությամբ, հանում են
պլանի ակտիվների իրական արժեքը, որոնցից պետք է ուղղակիորեն մարվեն
պարտականությունները:
Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների գծով
կազմակերպությունը պետք է ճանաչի որպես ծախս կամ եկամուտ հետևյալ
մեծությունների զուտ հանրագումարը
ա) ընթացիկ ծառայության արժեքի,
բ) տոկոսների արժեքի,

416 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

գ) պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցի,
դ) ակտուարային շահույթների և վնասների,
ե) անցյալ ծառայության արժեքի աճի,
զ) պլանի ցանկացած կրճատման կամ մարման ազդեցության:
ՀՀՀՀԱ 19 ստանդարտը սահմանում է նաև ազատման նպաստների և
սեփական կապիտալի գործիքներով հատուցումների հաշվառման
մոտեցումները:
Աշխատակիցների հետաշխատանքային հատուցումների գծով
իրականացվող գործառնությունները հաշվապահական հաշվառման մեջ
արտացոլվում են ստորև ներկայացված ձևակերպումներով:
Սահմանված մասհանումների պլանների գծով մասհանումները
արտացոլվում են ծախսերը կամ ակտիվների ստեղծման հետ կապված
ծախսումները հաշվառող հաշիվների դեբետում կարճաժամկետ
պարտավորությունները հաշվառող հաշվի կրեդիտի թղթակցությամբ: Այդ
նպատակով կարող է օգտագործվել 525 «Կարճաժամկետ կրեդիտորական
պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվին կից
բացված երկրորդ կարգի հաշիվը: Եթե մասհանումները ամբողջությամբ չեն
վճարվելու 12 ամսվա ընթացքում, ապա դրանք պետք է զեղչվեն և հաշվառվեն
ոչ ընթացիկ պարտավորությունների կազմում:
Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականությունների
հաշվառման համար նախատեսված է 426 «Սահմանված հատուցումների
պլանների գծով պարտականության ներկա արժեքը» պասիվային հաշիվը:
Ակտուարային շահույթի և վնասների հաշվառման համար նախատեսված է
427. «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)» ակտիվապասիվային
կարգավորող հաշիվը, անցյալ ծառայության արժեքի աճի հաշվառման համար
428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ»
ակտիվապասիվային կարգավորող հաշիվը, իսկ պլանի ակտիվների
հաշվառման համար 153. «Աահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
ակտիվային հաշիվը:
Ընթացիկ ծառայության արժեքը, այսինքն ընթացիկ ժամանակաշրջանում
աշխատակիցների կողմից ծառայություններ մատուցելու հետևանքով
պարտականության ներկա արժեքի աճը, տոկոսների արժեքը, ամցյալ
ծառայության արժեքի դրական աճը (երաշխավորված հատուցումների գծով)
արտացոլվում է հետևյալ ձևակերպմամբ
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն» և այլն
Կտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով
պարտականության ներկա արժեքը»
Անցյալ ծառայության արժեքի դրական աճը չերաշխավորված
ւնււտուցումների գծով ձևակերպում են

417 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Դտ 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ»
Կտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով
պարտականության ներկա արժեքը»
Անցյալ ծառայության արժեքի բացասական աճը արտացոլվում է հետևյալ
գրանցումով
• երաշխավորված հատուցումների գծով’
Դա 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով
պարտականության ներկա արժեքը»
Կտ 712 «Իրացման ծախսեր»
Կտ 713 «Վարչական ծախսեր»
Կտ 811 «Հիմնական արտադրություն» և այլն
• չերաշխավորված հատուցումների գծով’
Դտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով
պարտականության ներկա արժեքը»
Կտ 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ»
Պարտավորության գծով ակտուարային շահույթը ձևակերպում են
Դտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով
պարտականության ներկա արժեքը»
Կտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»
Ակտուարային վնասները ձևակերպում են’
Դտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»
Կտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով
պարտականության ներկա արժեքը»
Սահմանված հատուցումների պլաններին մասհանումները ձևակերպում են
Դտ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ
հաշիվներ
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշվի
դեբետում արտացոլվում է նաև պլանների ակտիվների գծով ակնկալվող
հատույցը, որը ձևակերպվում է
Դտ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Պլանի ակտիվների գծով ակտուարային շահույթները և վնասները
ձևակերպում են հետևյալ կերպ’

418 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

շահույթի դեպքում’
Դտ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
Կտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»
վնասի դեպքում’
Դտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»
Կտ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
Սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումները
արտացոլվում են հետևյալ ձևսւկերպմամր’
Դտ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով
պարտականության ներկա արժեքը»
Կտ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
Դեռևս չճանաչված ակտուարային շահույթների ճանաչումը ձևակերպում
են
Դտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»
Կտ 712 «Իրացման ծախսեր»
Կտ 713 «Վարչական ծախսեր»
Կտ 811 «Հիմնական արտադրություն» և այլն
Դեռևս չճանաչված ակտուարային վնասների ճանաչումը ձևակերպում են’
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն» և այլն
Կտ 427 «Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս)»
Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի դրական աճի
ճանաչումը ձևակերպում են’
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն» և այլն
Կտ 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ»
իսկ բացասական աճի ճանաչումը
Դտ 428 «Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ»
Կտ 712 «Իրացման ծախսեր»
Կտ 713 «Վարչական ծախսեր»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»և այլն

419 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Ayl partavorutyunneri hashvarum.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика