дома » Рефераты » ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

21.3. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Կազմակերպության պարտավորությունները կարելի է բաժանել երկու
խմբի պարտավորություններ, որոնք կարող են գնահատվել որոշելի
ճշտությամբ, և անորոշ գումարով պարտավորություններ: ճշգրտորեն
գնահատվող պարտավորություններից են, օրինակ, առևտրական
կրեդիտորական պարտքերը, որոնք արտացոլվում են հաշվարկային
փաստաթղթերում: Այս խմբին են դասվում նաև հաշվեգրվող
պարտավորությունները, որոնց գումարը նախապես հայտնի չէ: Դա
ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարելու պարտավորություններ
են, որոնց դիմաց չի վճարվել և որոնք չեն արտացոլվել հաշվարկային
փաստաթղթերում: Սակայն այդ պարտավորությունները հնարավոր Է գնահատել
հաշվետու ամսաթվի դրությամբ, օրինակ արձակուրդային վճարների գծով
հաշվեգրված գումարների կամ կարճաժամկետ վարկերի ու փոխառությունների
տոկոսների գումարների հաշվեգրման միջոցով:
Անորոշ ժամկետով և գումարով պարտավորությունները’ դրաճք
պահուստներն են, որոնց հաշվապահական հաշվառման մոտեցումները
ներկայացվում են ՀՀՀՀԱ 37 «Պահուստներ, պայմանական
պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտում:

424 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Կազմակերպությունները կարող են ստեղծել տարբեր պահուստներ, \
օրինակ, հիմնական միջոցները շահագործումից հանելու, վերանորոգելու, >
երաշխիքային սպասարկման, գործունեության ընդհատման, շրջակա
միջավայրի պահպանության, վերակառուցման հետ կապված ծախսերի գծով:
Ըստ ստանդարտի պարտավորությունը կազմակերպության ներկա
պարտականությունն է որպես անցյալ դեպքերի արդյունք, որի մարումը
ակնկալվում է, որ կհանգեցնի կազմակերպությունից տնտեսական օգուտներ
մարմնավորող միջոցների արտահոսքի:
Պայմանական պարտավորություն է համարվում
ա) հնարավոր պարտականությունը, որպես անցյալ դեպքերի արդյունք,
որի գոյությունը հաստատվելու է միայն մեկ կամ ավելի ապագա անորոշ
դեպքերի տեղի ունենալով կամ չունենալով, որոնք ամբողջովին չեն
վերահսկվում կազմակերպության կողմից, կամ
բ) ներկա պարտականությունը, որպես անցյալ դեպքերի արդյունք, որը
չի ճանաչվում այն պատճառով, որ չի բավարարում ճանաչման չափանիշներին
(հավանական չէ, որ այդ պարտավորությունը մարելու համար կպահանջվի
տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսք և
պարտականության գումարը հնարավոր չէ չափել բավարար
արժանահավատությամբ):
Պահուստները տարբերվում են կրեդիտորական պարտքերից և այլ
հաշվեգրվող պարտավորություններից, քանի որ պահուստների դեպքում կա
մարման համար պահանջվող ապագա ծախսումների ժամկետների կամ
գումարների անորոշություն:
Ընդհանուր առմամբ բոլոր պահուստները պայմանական են, սակայն
ՀՀՀՀՍ 37 ստանդարտում այդ տերմինը կիրառվում Է այն
պարտավորությունների և ակտիվների համար, որոնք չեն ճանաչվում, քանի որ
դրանց գոյությունը հաստատվելու Է ապագա անորոշ դեպքի տեղի ունենալով
կամ չունենալով:
Պահուստը պետք Է ճանաչվի, երբ’
ա) կազմակերպությունն ունի ներկա պարտականություն (իրավական
կամ կառուցողական) որպես անցյալ դեպքերի արդյունք,
բ) հավանական Է, որ այդ պարտականությունը մարելու նպատակով
կպահանջվի տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսք, և
գ) պարտականության գումարը հնարավոր Է արժանահավատորեն
գնահատել:
Անցյալ դեպքը, որը հանգեցնում Է ներկա պարտավորության, կոչվում Է
պարտավորեցնող դեպք: Պարտավորեցնող դեպքը հանգեցնում Է իրավական
կամ կառուցողական պարտականության, որի մարումից խուսափելու
այլընտրանք կազմակերպությունը չունի:
Իրավական Է համարվում այն պարտականությունը, որը բխում Է
պայմանագրից, օրենսդրությունից, կամ օրենքների այլ գործադրումներից:
/ Կառուցողական պարտականությունը առաջանում Է հետևյալ երկու
պայմանների միաժամանակյա առկայության դեպքում

425 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

անցյալի փորձով, հրապարակված քաղաքականությամբ կամ
բավականաչափ որոշակի ընթացիկ հայւոպրարությամբ
կազմակերպությունը ցույց է տվել այլ կողմերին, որ, ստանձնելու է
որոշակի պարտականություններ,
• որպես արդյունք կազմակերպությունը այդ կողմերից մի մասի
շրջանում ստեղծել է հիմնավորված ակնկալիք, որ նա կատարելու է նշված
պարտականությունները:
Որպես պահուստ ճանաչված գումարը պետք է իրենից ներկայացնի
հաշվեկշռի ամսաթվի դրությամբ ներկա պարտականությունը մարելու համար
պահանջվող ծախսումների լավագույն գնահատականը: Դա այն գումարն է, որը
կազմակերպությունը կվճարեր հաշվեկշռի ամսաթվի դրությամբ այդ
պարտականությունը մարելու կամ այդ պահին այն երրորդ կողմին փոխանցելու
համար:
Պահուստի չափման ժամանակ օգտագործվում են հետևյալ
մոտեցումները
• պահուստի լավագույն գնահատականը որոշելու համար պետք է
հաշվի առնվեն ռիսկերը և անորոշությունները, որոնք անխուսափելիորեն
ի հայտ են գալիս բազմաթիվ դեպքերում և պարագաներում,
• եթե ժամանակի մեջ դրամի արժեքի փոփոխության ազդեցությունը
էական է, ապա պահուստի գումարը պետք Է իրենից ներկայացնի այն
ծախսումների ներկա (զեղչված) արժեքը, որոնք ակնկալվում է, որ
կպահանջվեն այդ պարտականությունը մարելու համար: Զեղչման դրույքը
պետք է լինի այն դրույքը, որը արտացոլում է ժամանակի մեջ դրամի և այդ
պարտականությանը հատուկ ռիսկերի ընթացիկ շուկայական
գնահատումները,
• ապագա դեպքերը, որոնք կարող են ազդեցություն թողնել
պարտականությունը մարելու համար պահանջվող գումարի վրա, պետք է
արտացոլված լինեն պահուստում, եթե բավականաչափ անկողմնակալ
վկայություն կա, որ դրանք ի հայտ են գալու, ‘
• ակտիվների ակնկալվող օտարումից շահույթները չպետք է հաշվի
առնվեն պահուստը չափելիս:
Եթե ակնկալվում է, որ որևէ այլ կողմ ամբողջությամբ կամ մասամբ
փոխհատուցելու է պահուստը մարելու համար պահանջվող ծախսումները, ապա
փոխհատուցումը պետք է ճանաչվի միայն այն դեպքում, երբ ըստ էության
որոշակի է, որ կազմակերպության կողմից պարտականությունը մարելու
դեպքում փոխհատուցումը կստացվի: Փոխհատուցումը պետք է դիտվի որպես
առանձին ակտիվ: Փոխհատուցման գծով ճանաչված գումարը չպետք է
գերազանցի պահուստի գումարը:
Պահուստին վերաբերող ծախսը ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում կարող է ներկայացվել զուտ հիմունքով, հանելով
փոխհատուցման գծով ճանաչված գումարը:
Յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ պահուստները պետք է
վերանայվեն և ճշգրտվեն ընթացիկ լավագույն գնահատականը արտացոլելու

426 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

նպատակով: Եթե պարզվում է, որ պարտավորությունը մարելու համար
տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքը հավանական չէ,
ապա պահուստը պետք է հակադարձվի:
Եթե պահուստը ճանաչվել է զեղչված արժեքով, ապա դրա հաշվեկշռային
արժեքը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ավելացվում է: Այդ
ավելացումը ճանաչվում է որպես տոկոսային ծախս:
Պահուստը պետք է օգտագործվի միայն այն ծախսումների դիմաց, որոնց
գծով այդ պահուստը սկզբնապես ճանաչվել էր:
ՀՀՀՀԱ 37 ստանդարտը նկարագրում է պահուստների չափման և
ճանաչման կարգը հետևյալ դեպքերի համար’ ապագա գործառնական
վնասների, անբարենպաստ պայմանագրերի և վերակառուցումների:
Ապագա գործառնական վնասների գծով պահուստներ չպետք է ճանաչվեն,
քանի որ դրանք չեն բավարարում պարտավորության սահմանմանը և
պահուստների ճանաչման ընդհանուր չափանիշներին: Այդ վնասները վկայում
են այն մասին, որ առանձին ակտիվներ կարող են արժեզրկված լինել:
Եթե կազմակերպությունն ունի անբարենպաստ պայմանագիր, ապա այդ
պայմանագրի գծով ներկա պարտականությունը պետք է ճանաչվի և չափվի
որպես պահուստ:

Անբարենպաստ է համարվում այն պայմանագիրը, որով նախատեսված
պարտականությունները կատարելու անխուսափելի ծախսումները
գերազանցում են այդ պայմանագրից ակնկալվող տնտեսական օգուտները:
Կազմակերպության վերակառուցումը ծրագիր է, որը պլանավորվում և
վերահսկվում է նրա ղեկավարության կողմից և էականորեն փոփոխում է
իրականցվող ձեռնարկատիրական գործունեության ոլորտը կամ այն եղանակը,
որով վարվում է այդ գործունեությունը: Վերակառուցման օրինակներ են’
ձեռնարկատիրական գործունեության որևէ ուղղության վաճառքը կամ
դադարեցումը, տվյալ տարածաշրջանում տեղաբաշխված միավորների
փակումը կամ գործունեության տեղափոխումը մի տարածաշրջանից մյուսը,
փոփոխությունները կառավարման համակարգում և այլն: Նշված
փոփոխությունները կարող են առաջացնել որոշակի ծախսումներ և
պարտավորություններ:
Վերակառուցման ծախսումների գծով պահուստ ճանաչվում է միայն այն
ժամանակ, երբ բավարարված Են պահուստի ճանաչման չափանիշները:
Վերակառուցում իրականացնելու կառուցողական պարտականությունն
առաջանում է միայն այն ժամանակ, երբ կազմակերպությունը ունի’
ա) վերակառուցման պաշտոնապես ընդունված մանրամասն պլան,
բ) պլանի իրականացումը սկսելու կամ այդ պլանի հիմնական դրույթների
մասին ներգրավված կողմերին տեղեկացնելու միջոցով նրանց շրջանում
ստեղծել է հիմնավորվոծ ակնկալիք, որ վերակառուցումը կիրականացվի:
Վերակառուցման գծով պահուստը պետք է ներառի միայն ուղղակիորեն
վերակառուցումից առաջացող ծախսումները:

427 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Պայմանական պարտավորությունները չպետք է ճանաչվեն
կազմակերպության կողմից, քանի որ դրանք ամբողջովին չեն վերահսկվում
վերջինիս կողմից և չեն բավարարում ճանաչման չափանիշներին:
Չնայած, որ պայմանական պարտավորությունները չպետք է ճանաչվեն,
դրանք շարունակաբար գնահատվում են: Եթե հավանական է դաոնում, որ
նախկինում որպես պայմանական պարտավորություն դիտվող հոդվածի գծով
կպահանջվի ապագա տնտեսական օգուտների արտահոսք, ապա պահուստ
ճանաչվում է այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, երբ
տեղի է ունեցել հավանականության փոփոխություն:
Պահուստների ճանաչման կարգը ցույց տանք օրինակով:
Կազմակերպությունը իրականացնում է սառնարանների վաճառք’
օգտագործման առաջին երկու տարում երաշխիքային սպասարկման պայմանով:
Կազմակերպությունը պարտավորվում է փոխհատուցել նշված
ժամանակահատվածում հայտնաբերված թերությունների վերացման
ծախսումները: Երաշխիքային վաճառքը պարտավորեցնեդ դեպք է, որը
հանգեցնում է իրավական պարտավորության առաջացման: Քանի որ
կազմակերպությունը պարտավորվել է իր վրա վերցնել թերությունների
վերացման ծախսումները, ապա դա վկայում է տնտեսական օգուտներ
մարմնավորող միջոցների արտահոսքի հավանականության մասին: Ինչպես
տեսնում ենք, առկա են պահուստի ճանաչման չափանիշները: Պահուստի
մեծությունը որոշվում Է պարտավորության մարման համար անհրաժեշտ
գումարի լավագույն գնահատականի հիման վրա: Ըստ հաշվարկների
վաճառված բոլոր ապրանքներում փոքր թերություններ հայտնաբերելու
դեպքում կպահանջվի 800 հազ. դրամի ծախսում, իսկ խոշոր թերությունների
հայտնաբերման դեպքում’ 2.500 հազ. դրամի: Կազմակերպության փորձից
ելնելով, տարվա ընթացքում վաճառված ապրանքների 80%-ը թերություններ չի
ունենա, 15%-ը կունենա փոքր թերություններ, իսկ 5%-ը’ խոշոր թերություններ:
Այս գնահատումների հիման վրա որոշենք պահուստների մեծությունը’
800 հազ. X 15% + 2.500 հազ. х 5% = 245 հազ. դրամ
Այսպիսով, կազմակերպությունը երաշխիքային սպասարկման գծով
պարտավորությունները մարելու համար ճանաչում Է պահուստ 245 հազ. դրամ
գումարով:
Որպես պարտավորություն ճանաչված պահուստները կարելի է բաժանել
ընթացիկի և ոչ ընթացիկիմսւրման (օգտագործման) ժամկետից ելնելով:
Ոչ ընթացիկ պահուստների հաշվառման համար նախատեսված Է 425 «Ոչ
ընթացիկ պահուստներ» պասիվային հաշիվը:
Ոչ ընթացիկ պահուստների ճանաչումը զեղչված արժեքով ձևակերպում են
• երաշխիքային վաճառքի գծով սպասարկման և վերանորոգման
ծախսերի համար
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»

428 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

• հիմնական միջոցների ապատեղակւսյման, քանդման, տեղանքի
վերականգման և նմանատիպ այլ ծախսումների համար
Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման)
ծախսումներ»
Դտ 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
Կտ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»
Ոչ ընթացիկ պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման հետևանքով
առաջացած տոկոսային ծախսերը արտացոլում են հետևյալ ձևակերպմամբ
Դտ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»
Կտ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»
Ընթացիկ պահուստները նախատեսված է օգտագործել կարճատև
ժամանակաշրջանում, հետևաբար ժամանակի մեջ դրամի արժեքի
փոփոխության ազդեցությունը էական չէ: Դրա հետ կապված, որպես
պարտավորություն ճանաչված ընթացիկ պահուստները չափվում են առանց
զեղչման:
Ընթացիկ պահուստների հաշվառման համար նախատեսված է 543
«Ընթացիկ պահուստներ» պասիվային հաշիվը:
Ընթացիկ պահուստների ճանաչումը ձևակերպում են
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 543 «Ընթացիկ պահուստներ»
Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասի տեղափոխումը ձևակերպում
են’
Դտ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»
Կտ 543 «Ընթացիկ պահուստներ» ,
իսկ այդ մասի գծով զեղչման ազդեցության ճշգրտումը ձևակերպում են’
Դտ 729 «Ոչ գործառնական այլ ծախսեր»
Կտ 543 «Ընթացիկ պահուստներ»,
Ընթացիկ պահուստների (ներառյալ ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ
մասի) օգտագործումը արտացոլվում է հետևյալ կերպ’
Դտ 543 «Ընթացիկ պահուստներ» ,
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն» ,
Կտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցների մաշվածություն»
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

429 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 215 «Արտադրանք»
Կտ 216 «Ապրանքներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» Սայլն
Ընթացիկ և ոչ ընթացիկ պահուստների վերլուծական հաշվառումը
կազմակերպվում է ըստ առանձին պահուստների:
Պայմանական պարտավորությունների հաշվառումը կատարվում է 931
«Պայմանական պարտավորություններ» արտահաշվեկշռային հաշվում:

430 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Pahustneri hashvarum.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика