Home » Англо-русский и русско-английский словарь » ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

10.6. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.


Ոչ նյութական ակտիվների շարքում առանձնացվում է ձեռնարկատիրական
միավորման արդյունքում ձևավորվող գուդվիլը: Այն, առաջանալով
կազմակերպությունների միավորման արդյունքում, հաշվառվում է որպես
ձեռքբերում և իրենից ներկայացնում է ձեռքբերման հետ կապված ծախսումների ու
ճանաչված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքի
տարբերություն:
Գուդվիլի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են
ՀՀՀՀ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտում:
Ըստ ստանդարտի’ գուդվիլը պետք է համարվի ակտիվ այն դեպքում, երբ դրանից
ակնկալվող գալիք տնտեսական օգուտները կհոսեն դեպի ձեռնարկություն:

165  ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Ձեռնարկատիրական գործունեության միավորման ընթացքում առաջացող
գուդվիլի հաշվառման համար նախատեսված է 134.«Գուդվիլ» ակտիվային հաշիվը,
որի դեբետում արտացոլվում է գուդվիլի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում
դուրս գրված գուդվիլի արժեքը:
Ձեռնարկատիրական միավորման արդյունքում ձևավորվող գուդվիլը երևում է
156. «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշվով, որի դեբետում
արտացոլվում են ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության պարտավո-
րությունները իրական արժեքով, ձեռքբերումից առաջացած բացասական գուդվիլը,
ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության դիմաց վճարվելիք
գումարները; Այդ հաշվի կրեդիտում ցույց են տրվում ձեռք բերված
ձեռնարկատիրական գործունեության ակտիվները իրական արժեքով,
ձեռքբերումից առաջացած դրական գուդվիլը: Ձեռնարկատիրական
գործունեության միավորման արդյունքում ձևավորվող գուդվիլը հաշվելուց հետո
156. «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը փակվում է:
Ելնելով վերոհիշյալից ձեռնարկատիրական գործունեության միավորման
արդյունքում ձեռք բերված ակտիվների իրական արժեքով ձևակերպվում է.
Դտ Ակտիվները հաշվառող հաշիվներ
Կտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:
Ձեռք բերվող ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունների
իրական արժեքով ձևակերպվում է.
Դտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
Կտ Պարտավորությունները հաշվառող հաշիվներ:
Ձեռք բերողի կողմից վճարված (վճարվելիք) դրամական միջոցների
գումարով ձևակերպվում է.
Դտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
Կտ Դրամական միջոցներ հաշվառող հաշիվներ:
Ձեռք բերումից առաջացող դրական գուդվիլի գումարով ձևակերպվում է
Դտ 134 «Գուդվիլ»
Կտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:
Ձեռք բերումից առաջացող բացասական գուդվիլի գումարով ձևակերպվում է.
Դտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:
Կտ 423 «Բացասական գուդվիլ»:
Օրինակ: Ենթադրենք ձեռնարկատիրական միավորում ստեղծելու
նպատակով «Ա» կազմակերպությունը ձեռք է բերում «Բ» կազմակերպության
բաժնետոմսերը վճարելով 500.000.000 դրամ:
«Բ» կազմակերպության ակտիվները իրական արժեքով գնահատվում են
900.000.000 դրամ, այդ թվում.
— դեբիտորական պարտքեր’ վաճառքի գծով 245.000.000 դրամ,
իսկ պարտավորությունները գնահատվում են 700.000.000 դրամ, այդ թվում.
հիմնական միջոցներ’
ոչ նյութական ակտիվներ‘
նյութեր’
250.000.000 դրամ,
260.000.000 դրամ,
145.000.000 դրամ,

166  ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

— երկարաժամկետ վարկեր’ 310.000.000 դրամ,
֊ առևտրային կրեդիտորական պարտքեր’ 159.000.000 դրամ,
— պարտքը բյուջեին’ 568.000 դրամ,
— պարտքը սոցապին’ 268.000 դրամ,
— պարտքը աշխատավարձի գծով’ 230.164.000 դրամ:
Ձեռնարկատիրական միավորման արդյունքում կկազմվեն հետևյալ
հաշվապահական ձևակերպումները.
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական 250.000.000
միջոցներ»
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ» 260.000,000
Դտ 211 «Նյութեր» 145.000.000
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով 245.000.000
Կտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»: 900.000.000
Միաժամանակ ձեռքբերված պարտավորությունների գումարով ձևակերպվում
է.
Դտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»: 700.000.000
Կտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով 310.000.000
վճարվելիք համախառն գումարներ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» 159.000.000
Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» 568.000
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտա- 268.000
դիր սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և 230.164.000
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով»
Դտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»: 500.000.000
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 500.000.000
Դտ 134 «Գուդվիլ» 300.000.000
Կտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»: 300.000.000
Սկզբնական ճանաչումից հետո գուդվիլը կարող է ճշգրտվել գնման
հատուցման գումարում կամ էլ ձեռք բերված ակտիվների ու
պարտավորությունների իրական արժեքներում տեղի ունեցող հետագա
փոփոխությունների ճանաչման արդյունքում: Գուդվիլի հետագա ճշգրտումները
պետք է կատարվեն միայն մինչ ձեռքբերումից հետո առաջին տարեկան հաշվետու
ժամանակաշրջանի ավարտը:
Կապիտալացված գուդվիլը ամորտիզացվում է սահմանված օգտակար
ծառայության ժամկետում, որի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել
հետևյալ գործոնները.
ա) ձեռնարկատիրական գործունեության կանխատեսելի տևողությունը,
բնարտադրանքի հնացման, պահանջարկի փոփոխության ու տնտեսական
այլ գործոնների ազդեցությունը,
/ գ) առանձին առանցքային աշխատողի կամ աշխատողների խմբերի
սպասվող ծառայության տևողությունը,

167  ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

դ) մրցակիցների կամ հնարավոր մրցակիցների սպասվելիք
գործողությունները,
ե) իրավական, կանոնակարգիչ կամ պայմանագրային պայմանները, որոնք
ազդում են օգտակար ծառայության տևողության վրա:
Գուդվիլը կապիտալացվում ու ենթարկվում է ամորտիզացիայի: Գուդվիլը
պետք է ամորտիզացվի իր օգտակար ծառայության ընթացքում պարբերական
հիմունքով: Սովորաբար գուդվիլի օգտակար ծառայության ժամկետը չի
գերազանցում 20 տարին:
Ամորտիզացիան հաշվարկելիս պետք է կիրառել գծային մեթոդը, եթե տվյալ
հանգամանքներում գոյություն չունի ամորտիզացիայի մեկ այլ ճշգրիտ մեթոդ:
Գուդվիլի ամորտիզացիայի հաշվառման համար նախատեսված է 135. «Գուդվիլի
ամորտիզացիա» պւսսիվային կարգավորող հաշիվը, որի կրեդիտում արտացոլվում
են գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրված գումարը, իսկ դեբետում գուդվիլի’
կուտակված ամորտիզացիայի գումարների դուրսգրումը:
Հաշվարկված գուդվիլի ամորտիզացիայի գումարով ձևակերպվում է,
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Կտ 135 «Գուդվիլի ամորտիզացիա»
Մեր օրինակում, եթե «Ա» կազմակերպության հաշվապահական հաշվառման
քաղաքականության մեց սահմանված է, որ գուդվիլի ամորտիզացման ժամկետը 5
տարի է, իսկ հաշվարկը պետք է կատարվի գծային հավասարաչափ մեթոդով, ապա
յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարը կկազմի 6
մլն դրամ: Հաշվարկված ամորտիզացիայի գումարով ձևակերպվում է.
Դտ 713 «Վարչական ծախսեր» 6.000.000
Կտ 135 «Գուդվիլի ամորտիզացիա» 6.000.000
Հինգերորդ տարվա վերջին ամբողջությամբ ամորտիզացված գուդվիլի
արժեքը դուրս է գրվում հաշվեկշռից: Ձևակերպվում է.
Դտ 135 «Գուդվիլի ամորտիզացիա» 3.000.000
Կտ 134 «Գուդվիլ» 3.000.000
Հաշվապահական ստանդարտների միջազգային կոմիտեի կողմից 2005թ.
ընդունված ՀՀՄԱ 38 «Ոչ նյութական ակտիվներ» նոր մբագրությամբ ստանդարտում
ոչ նյութական ակտիվները բաժանում են որոշակի և անորոշ օգտակար
ծառայության ժամկետով խմբերի: Որոշակի օգտակար ծառայության ժամկետ
ունեցող ոչ նյութական ակտիվները ամորտիզացվում են և հաշվեկշռում դրանք
արտացոլվում են հաշվեկշռային արժեքով, այսինքն ամորտիզացիան հանած:
Անորոշ օգտակար ծառայության ժամկետ ունեցող ոչ նյութական ակտիվները չեն
ամորտիզացվում: Դրանց համար յուրաքանչյուր տարի անցկացվում է արժեզրկման
տեստավորում ըստ ՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում» ստանդարտի
պահանջների: Հետևաբար, այն դրույթը, որ ոչ նյութական ակտիվների օգտակար
ծառայության ժամկետը չի կարող գերազանցել 20 տարին, հանվել է: Գուդվիլի

168  ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ձևավորման և հետագա հաշվառման նորացված կարգը ներկայացված է 2004թ,
ընդունված ֆինանսական հաշվետվությունների ներկայացման թիվ 3 «Բիզնեսի
միավորում» միջազգային ստանդարտում: Ըստ այդ ստանդարտի դրական
գուդվիլը կազմակերպություն ներհոսող ապագա տնտեսական օգուտներն են,
որոնք հնարավոր չէ առանձնացնել ձեռք բերված ակտիվների համախմբից: Այն
դեպքում, երբ ձեռք բերված որոշելի զուտ ակտիվների արժեքը գերազանցում է
ֆիրմայի ձեռք բերման գինը և առաջանում է բացասական գուդվիլ, ապա
ձևավորված բացասական գուդվիլը ամբողջությամբ ճանաչվում է եկամուտ այն
ժամանակաշրջանում, որի ընթացքում տեղի է ունեցել բիզնեսի միավորումը:

169  ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԲԻԶՆԵՍԻ) ՄԻԱՎՈՐՄԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎՈՂ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика