дома » Рефераты » ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 11. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ներդրումային գույքը (հոդ կամ շինություն, շինության մի մաս կամ հոդ ս
շինություն) պահվում է (սեփականատիրոջ կամ վարձակալի կողմից ֆինանսական
վարձակալության դեպքում) հիմնականում վարձակալական եկամուտ վաստակելու
կամ դրա արժեքի աճի, կամ էլ միաժամանակ այդ երկու նպատակներով: Ներդրու-
մային գույքը նախատեսված չէ արտադրանքի արտադրության, աշխատանքների
կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման կամ
վարչական նպատակներով օգտագործելու և սովորական գործունեության
ընթացքում վաճառքի համար:
Ներդրումային գույքի օրինակներ են.
ա) հողը, որը պահվում է երկար ժամկետի ընթացքում դրա արժեքի աճի
դեպքում վաճառելու նպատակով,
բ) հողը, որը պահվում է տվյալ պահին չորոշված նպատակով ապագայում
օգտագործելու համար: Եթե կազմակերպությունը չի որոշել, որ հողն օգտագործելու
է որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք կամ սովորական
գործունեության ընթացքում կարճաժամկետ վաճառքի համար, ապա այն
դիտարկվում է որպես արժեքի աճի նպատակով պահվող ակտիվ,
գ) շինությունը, որը տրված է գործառնական վարձակալության և
հետագայում ևս կօգտագործվի այդ նպատակով,
դ) ազատ շինությունը, որը պահվում է գործառնական վարձակալության
տալու նպատակով:
Ներդրումային գույքի ճանաչման, չափման և դասակարգման մոտեցումները
տրված են ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտում:
Ներդրումային գույքը պետք է ճանաչվի որպես ակտիվ, երբ հավանական է,
որ այդ ներդրումային գույքի հետ կապված ապագա տնտեսական օգուտները
կհոսեն կազմակերպություն և ներդրումային գույքի արժեքը հնարավոր կլինի
հավաստի չափել:
Ներդրումային գույքը նախապես պետք է չափվի սկզբնական արժեքով:
Գործարքի հետ կապված ծախսումները պետք է ներառվեն սկզբնական չափման
մեջ:
Գնված ներդրումային գույքի սկզբնական արժեքը ներառում է գնման գինը և
ուղղակիորեն վերագրելի ծախսումները: Սեփական ուժերով կառուցվող
ներդրումային գույքի սկզբնական արժեքը իրենից ներկայացնում է դրա կառուցման
վրա կատարված ծախսումների հանրագումարը այն ամսաթվի դրությամբ, երբ
ավարտվում է կառուցումը կամ բարելավումը:
Ներդրումային գույքի հաշվառումը տարվում է 122 «Ներդրումային գույք»
հաշվով: Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում են ձեռք բերված,
կառուցված, ներդրումային գույքի, որպես ներդրումային գույք
վերադասակարգված հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա
կապիտալացված ծախսումները, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը,
իսկ կրեդիտում օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, որպես

170  ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

հիմնական միջոց վերադասակարգված ներդրումային գույքի արժեքը: Այս հաշվի
մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ներդրումային գույքի արժեքը
հաշվետվության ամսաթվի դրությամբ:

Ներդրումային գույքի ձեռքբերման և ճանաչման դեպքում կազմվում են
հետևյալ հաշվապահական ձևակերպումները
ա) կազմակերպությունում կառուցված և շահագործման հանձնված
ներդրումային գույքի սկզբնական արժեքով.
Դտ 122 «Ներդրումային գույք»
Կտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման)
ծախսումներ»
կամ’

Կտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
բ) ձեռքբերված ներդրումային գույքի սկզբնական արժեքով.
Դտ 122 «Ներդրումային գույք»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գ) հիմնադիրներից որպես ներդրում կանոնադրական կապիտալում.
Դտ 122 «Ներդրումային գույք»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
դ) ներդրումային գույքի ձեռքբերման /ստացման/ հետ կապված
ծախսումները (իրավաբանական ծառայությունների դիմաց վճար և այլն)
արտացոլվում են.
Դտ 122 «Ներդրումային գույք»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»:
Ներդրումային գույքի կազմի մեջ, որպես ներդրումային գույք, ներառվում են
վերադասակարգված հիմնական միջոցները:
Որպես ներդրումային գույք վերադասակարգված, վերագնահատված
հիմնական միջոցի գումարով ձևակերպվում է.
Դտ 122 «Ներդրումային գույք»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Հենւագա ծախսումները, որոնք վերաբերում են արդեն ճանաչված
ներդրումային գույքին, պետք է ավելացվեն ներդրումային գույքի հաշվեկշռային
արժեքին, երբ հավանական է, որ ավելի շատ ապագա տնտեսական օգուտներ
կհոսեն դեպի կազմակերպություն, քան ակնկալվում էր առկա ներդրումային գույքի
նորմատիվային ցուցանիշների սկզբնական գնահատումից: Մյուս բոլոր հետագա

171  ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

ծախսումները որպես ծախս պետք է ճանաչվեն այն ժամանակ, երբ դրանք
կատարվել են:
Ներդրումային գույքի հետագա ծախսումների կապիտալացման դեպքում
ձևակերպվում է.
Դտ 122 «Ներդրումային գույք»
Կտ 823 «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա
ծախսումներ»
Կտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»:

172  ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика