дома » Рефераты » ՈՉ ՆՅՈՒԹ ԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՈՉ ՆՅՈՒԹ ԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

10.5. ՈՉ ՆՅՈՒԹ ԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ոչ նյութական ակտիվը պետք է հանվի հաշվապահական հաշվեկշռից
(ապաճանաչվի) օտարման պահին, երբ դրա օգտագործումից այլևս չեն
ակնկալվում ապագա տնտեսական օգուտներ: Շրջանառությունից հանված ոչ
նյութական ակտիվի օտարման ֆինանսական հետևանքը (շահույթը կամ վնասը)
պետք է որոշվի որպես օտարումից զուտ հասույթի և ակտիվի հաշվեկշռային
արժեքի տարբերություն: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում
դա պետք է ճանաչվի որպես եկամուտ կամ ծախս:
Ոչ նյութական ակտիվների օտարումը տեղի է ունենում վաճառելիս, որպես
շնորհ ստացված ոչ նյութական ակտիվները հետ վերադարձնելիս, օգտակար
ծառայության ժամկետը լրանալու դեպքում’ դուրս գրելիս և այլ դեպքերում:
Օգտակար ծառայության ժամկետը լրանալուց հետո ամորտիզացված ոչ
նյութական ակտիվները դուրս են գրվում հաշվեկշռից: Ձևակերպվում է.
Դտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
Կտ 131 «Ոչ նյութւսկան ակտիվներ»:
Մինչև ծառայության ժամկետի ավարտը դուրսգրված ոչ նյութական
ակտիվների հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»:
Վաճառված ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքով
ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների)
ծախսեր»
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»:
Որպես շնորհ ստացված նյութական ակտիվները հետ վերադարձնելիս
ձևակերպվում է.
Դտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»:
Ընդհատվող գործառնության դեպքում վաճառված ոչ նյութական ակտիվների
հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների
վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների
ծախսեր»
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»:

164 ՈՉ ՆՅՈՒԹ ԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված
ամորտիզացիան դուրս գրելիս ձևակերպվում է.
Դտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»:
Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված
արժեզրկման գումարը դուրս գրելիս ձևակերպվում է.
Դտ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»:
Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստների հաշվառման
հիմնական մոտեցումները նույնն են, ինչ որ հիմնական միջոցներինը:
Ոչ նյութական ակտիվների օտարման հաշվառումը ներկայացնենք հետևյալ
օրինակով.
2007թ. դեկտեմբերին կազմակերպությունը վաճառել է 2004թ. ձեռք բերված
համակարգչային ծրագիր 250.000 դրամ վաճառքի գնով, որի սկզբնական արժեքը
եղել է 320.000 դրամ, կուտակված ամորտիզացիան’ 100.000 դրամ, իսկ
արժեզրկումից կորուստները կազմել են 70000 դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին վաճառված համակարգչային
ծրագրերի համար կազմվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

Դտ 1323 .«Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա»      100.00
Դտ 1361 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»                   70.000
Դտ 7212 «Ոչ նյութական ակտիվների վաճառքների ծախսեր»  150.000
Կտ 1313 «Համակարգչային ծրագրեր»                                          320.000
Վաճառքից ստացված հասույթի գումարով ձևակերպվում է.
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»                                                         250.000
Կտ 6212 «Ոչ նյութական ակտիվների վաճառքից եկամուտ»   250.000

165 ՈՉ ՆՅՈՒԹ ԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика