дома » Рефераты » ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

13.9. ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ընթացիկ համարվում են մինչև մեկ տարի իրացվելիության ժամկետ ունեցող
ֆինանսական ակտիվները:
Ընթացիկ ներդրումների ճանաչման, չափման,
ներկայացման, դասակարգման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 1

213 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

«Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում», ՀՀՀՀԱ 17
«Վարձակալություն», ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ, բացահայտումը և
ներկայացումը» և ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ, ճանաչումը և չափումը»
ստանդարտներում: Ընթացիկ ֆինանսական ներդրումների հաշվառման
մոտեցումները նման են ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվառմանը:
Ընթացիկ ֆինանսական ներդրումների շարքում ընդգրկված են առևտրական
նպատակով պահվող ֆինանսական ակտիվները, վաճառքի համար մատչելի
ֆինանսական ակտիվները, մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ
ներդրումները, տրամադրված կարճաժամկետ փոխառությունները, ինչպես նաև
երկարաժամկետ ֆինանսական ներդրումների կարճաժամկետ մասերը:
Ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության ու շարժի վերաբերյալ
տեղեկատվությունը ստացվում է 231 «Առևտրական նպատակներով պահվող
ֆինանսական ակտիվներ», 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ
ֆինանսական ակտիվներ», 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ
ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 235 «Տրամադրված
կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
առաջին կարգի ակտիվային հաշիվներից, որոնց դեբետում արտացոլվում է ձեռք
բերված (ստացված) ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով
վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում օտարված կամ մարված ակտիվների
արժեքը:
Ձեռքբերված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերման արժեքով
ձևակերպվում է.
Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Դտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Ակտիվների ձեռքբերման հետ կապված միջնորդավճարների և այլ ծախսերի
գումարով ձևակերպվում են.
Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Դտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Մասնակիցների կողմից տրամադրված ակտիվների գումարով ձևակերպվում

214 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Դտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
Այլ ակտիվների հետ փոխանակման միջոցով ձեռքբերված ակտիվների
գումարով ձևակերպվում է.
Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Դտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 611 «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից
հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»
Կտ 622 «Ընթացիկ Ֆինանսական ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»
Կարճաժամկետ փոխառությունների տրամադրման դեպքում ձևակերպվում է.
Դտ 235 «Տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով
ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Իրական արժեքով վերաչափումից փոխվում է առևտրական նպատակներով
պահվող ֆինանսական ակտիվների և վաճառքի համար մատչելի ֆինանսական
ակտիվների արժեքը: Արժեքի աճի դեպքում ձևակերպվում է.
Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկման հակադարձումից եկամուտներ»
կամ’
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»
‘ *■՛
Իսկ արժեքի նվագման դեպքում՝

215 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից ծախսեր»
Կտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Կտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
կամ
Դտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչավտւմից չիրացված շահույթներ և վնասներ»
Կտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով
վերաչափումից չիրացված վնասներ’ ֆինանսական արդյունքներիս վերագրումը
ձևակերպում են’
Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից ծախսեր»
Կտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով
վերաչափումից չիրացված շահույթների ֆինանսական արդյունքներին վերագրումը
ձևակերպում են’
Դտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկման հակադարձումից եկամուտներ»
ժամկետային ներդրումները կատարվում են պայմանագրերում նշված
տոկոսային եկամտի ստացման պայմանով: Չվաստակած ֆինանսական եկամտի
գումարով ձևակերպվում է.
Դտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Դտ 235 «Տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք
համախառն մուտքեր»
Կտ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
Չվաստակած եկամտի հաշվեգրումը եկամուտներին ձևակերպվում է.
Դտ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
Կտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
Ընթացիկ ֆինանսական ակտիվները նույնպես ենթարկվում են արժեզրկման և
անհավաքագրելիության ռիսկի: Արժեզրկումից առաջացած կորուստների գումարով
ձևակերպվում է.
Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից ծախսեր»
Կտ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքա-
գրելիություն)»

216 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Առևտրական նպատակով պահվող ֆինանսական ակտիվների վաճառքի
դեպքում դուրսգրումը կատարվում է հաշվեկշռային արժեքով: Ձևակերպվում է.
Դտ 722 Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների)
ծախսեր»
Կտ 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ»
Կտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների մարման
դեպքում ձևակերպվում է
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
վերադասակարգումը այլ ֆինանսական ակտիվների ձևակերպվում է.
Դտ 231 «Առևտրական նպատակներով պահվող պահվող ֆինանսական
ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների
գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Տրամադրված կարճաժամկետ փոխառությունները մարելիս ձևակերպվում է.
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 235 «Տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով
ստացվելիք համախառն մուտքեր»
Տրամադրված փոխառությունների դիմաց ստացված մուրհակները
(փոխառության պահանջի իրավունքը) զիջելիս ձևակերպվում Է.
Դտ 722 Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների)
ծախսեր»
Կտ 235 «Տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով
ստացվելիք համախառն մուտքեր»

217 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика