дома » Рефераты » ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 14. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

14.1. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ըստ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ՀՀՀՀՍ
2 «Պաշարներ» ստանդարտի պաշարները այն ակտիվներն են, որոնք
ա) պահվում են սովորական (ամենօրյա) գործունեության ընթացքում
վաճառքի համար,

բ) արտադրության ընթացքում են այդպիսի վաճառքի համար,
գ) արտահայտված են նյութերի և արագամաշ առարկաների ձևով
արտադրանքի թողարկման կամ ծառայություններ մատուցելու ընթացքում
օգտագործելու համար:
Պաշարների կազմում ներառվում են
ապրանքները, ներառյալ կազմակերպությունների կողմից գնված և
վերավաճառքի համար պահվող հողը (հողակտորը) և այլ ունեցվածքը,
պատրաստի արտադրանքը, անավարտ արտադրությունը,
նյութերը և օժանդակ միջոցները, որոնք պետք է օգտագործվեն
արտադրության ընթացքում, արագամաշ առարկաները:
Ի տարբերություն ոչ ընթացիկ նյութական ակտիվների, որոնք տեղադրվում
են որոշակի աշխատանքային տեղում և գտնվում են գործողության մեջ, ընթացիկ
ակտիվները մեծամասամբ գտնվում են պահեստներում, պաշարների ձևով’
արտադրության գործընթացի անխափան աշխատանքի ապահովման համար: Այդ
իսկ պատճառով ընթացիկ ակտիվները (աշխատանքի առարկաները), որոնք
գտնվում են պահեստներում, կազմում են կազմակերպության արտադրական
պաշարները: Ընթացիկ նյութական ակտիվները ամբողջությամբ սպառվում են
արտադրական մեկ ցիկլի ընթացքում, իրենց արժեքը լրիվ կերպով փոխանցում են
նորաստեղծ արդյունքին:

Արտադրական պաշարները ըստ արտադրության պրոցեսում օգտագործման
եղանակի և նշանակման դասակարգվում են’ հումք, հիմնական նյութեր, գնովի
կիսապատրաստուքներ, օժ՜անդակ նյութեր, մնացուկներ, տարա, վառելիք,
պահեստամասեր, արագամաշ առարկաներ, համալրող շինվածքներ, դետալներ և
այլն:
Հումք համարվում Է արդյունահանող արդյունաբերության և
գյուղատնտեսության արտադրանքը (հանքաքար, գազ, նավթ, բամբակ, վուշ,
բուրդ, հացահատիկ, ճակնդեղ և այլն):
Հիմնական նյութերին վերաբերում են արդեն մշակման որոշակի փուլեր
անցած հումքը:
Հումքը I- հիմնական նյութերը կազմավորում են արտադրության
գործընթացում ստեղծվող արտադրանքի իրային հիմքը: Օրինակ’ մետաղը
մեքենաների պատրաստման ժամանակ, գործվածքը հագուստի պատրաստման
ժամանակ և այլն:
Գնովի կիսապատրաստուքները (ձուլվածք, հանգույցներ, դետալներ) ձեռք
են բերվում այլ կազմակերպություններից, հաշվառման ժամանակ առանձնացվում
են ինքնուրույն խմբով, քանի որ դրանք կազմում են արտադրական պաշարների
Հգալի մասը: Ըստ որում գնովի կիսապատրաստուքները ենթակա են հետագա

218 ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

մշակման, իսկ համալրող շինվածքները օգտագործվում են պատրաստի
արտադրանքի հավաքման ժամանակ’ առանց որևէ լրացուցիչ մշակման:
Օժանդակ նյութերը, ի տարբերություն հիմնական նյութերի, .շեն
կազմավորում նորաստեղծ արտադրանքի հիմքը: Նրանք կամ միանում են
հիմնական նյութերին դրանց տալով այս կամ այն հատկանիշը (գործվածքի
ներկում), կամ սպառվում են աշխատանքի միջոցների կողմից (բենզինը, յուղը
ավտոմեքենաների կողմից), կամ օգտագործվում են աշխատանքի գործընթացը
նորմալ կազմակերպելու համար (ջեռուցման համար օգտագործվող նյութեր): Ըստ
որում միևնույն նյութերը արտադրության մեկ գործընթացի ժամանակ կարոդ են
հանդես գալ որպես հիմնական, մեկ այլ գործընթացի ժամանակ որպես օժանդակ
նյութեր: Օրինակ, թելը տրիկոտաժի արտադրության մեջ հանդես է գալիս որպես
հիմնական նյութ, իսկ կարի արտադրության մեջ որպես օժանդակ:
Օժանդակ նյութերի կազմի մեջ հաշվի են առնվում նաև արտադրության
թափոնները (թեփ, տաշեղ), ոչ ընթացիկ նյութական ակտիվների (հիմնական
միջոցների) և ընթացիկ նյութական ակտիվների (արագամաշ առարկաների)
լուծարումից ստացված նյութական արժեքները և չշտկվող խոտան արտադրանքից
ստացված մնացուկները:
Տարան նախատեսված է նյութերի և պատրաստի արտադրանքի
փաթեթավորման և պահպանման համար: Տարբերում են գույքային և ոչ գույքային
տարա:
Գույքային տարային են վերագրվում երկար ժամանակ օգտագործվող
առարկաները տակառներ, կոնտեյներներ և այլն ու կախված ծառայության
ժամկետից հաշվառվում են ոչ ընթացիկ նյութական ակտիվների (հիմնական
միջոցների) կամ ընթացիկ նյութական ակտիվների (արագամաշ առարկաների)
կազմի մեջ:
Ոչ գույքային տարան հաշվառվում է արտադրական պաշարների կազմի մեջ,
նախատեսված է պատրաստի արտադրանքի փաթեթավորման համար և իրացվում
է դրա հետ:
Վառելիքը ըստ նշանակման բաժանվում է տեխնոլոգիական, էներգետիկ և
տնտեսական: Տեխնոլոգիական վառելիքը օգտագործվում է մետաղի ձուլման,
նյութերի չորացման համար (դոմնային վառարաններում և ձուլման
արտադրամասերում) : էներգետիկ վառելիքը նախատեսված Է էլեկտրաէներգիա և
շոգի արտադրելու համար: Տնտեսական վառելիքը նախատեսված է շենքերի
ջեռուցման համար:
Պահեստամասերը ունեն խիստ նպատակային նշանակում և նախատեսված
են մեքենաները և սարքավորումները աշխատանքային վիճակում պահելու
նպատակով վերանորոգելու համար:

219 ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

ԳԾԱՊԱՏԿԵՐ 14.1. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Արագամաշ առարկաներին են վերաբերում այն ակտիվները, որոնց
ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարին անկախ դրանց արժեքից:
Այդ ակտիվների թվին են դասվում, օրինակ, պահեստամասերը, սպասարկող
սարքավորումը, գործիքները, հարմարանքները, արտադրական և տնտեսական
գույքը (ճաշարանային սպասքը, սպորտային և տուրիստական գույքը և այլն):
Պաշարների հաշվառման կազմակերպման կարևոր նախադրյալ Է
հանդիսանում դրանց գնահատումը:
Հաշվապահական հաշվառման մեջ և հաշվետվություններում արտադրական
պաշարները արտացոլվում են փաստացի ինքնարժեքով, որի մեջ ընդգրկվում են
դրանց ձեռք բերման ծախսումները:

220 ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

 

Ըստ ՀՀՀՀՍ թիվ 2 «Պաշարներ» ստանդարտի պաշարները պետք է չափվեն
պաշարների ձեռք բերման ինքնարժեքից և իրացման զուտ արժեքիդ
նվազագույնով: Պաշարների ինքնարժեքը պետք է ներառի ձեռք բերման
ծախսումները, արտադրանքի վերամշակման ծախսումները և պաշարները ներկա
գտնվելու վայր հասցնելու ու պատշաճ վիճակի բերելու հետ կապված այլ
ծախսումները:
Պաշարների ձեռք բերման ծախսումները ներառում են ձեռք բերման գինը,
ներկրման տուրքերը, հարկերը և պարտադիր այլ վճարները, որոնք
համապատասխան մարմնի կողմից ենթակա չեն կազմակերպությանը ետ
վերադարձման, կոմիսիոն վճարները, ինչպես նաև տրանսպորտային, բեռնման և
բեռնաթափման ու այլ ծախսումները, որոնք ուղղակիորեն կապված են
պաշարների ձեռք բերման հետ:
Ձեռք բերման ծախսումները որոշելիս առևտրային զեղչերը, գների
իջեցումները և նմանատիպ այլ ճշգրտումները հանվում են:
Պաշարների վերամշակման ծախսումները ներառում են արտադրանքի
վերամշակման հետ կապված ծախսումները, օրինակ արտադրական անձնակազմի
աշխատավարձը: Այն ընդգրկում է նաև պատրաստի արտադրանքի վրա
պարբերաբար բաշխվող հաստատուն և փովտխուն արտադրական վերադիր
ծախսումները, որոնք կատարվում են նյութերը պատրաստի արտադրանք
դարձնելու (վերամշակելու) ընթացքում:
Հաստատուն արտադրական վերադիր ծախսումները արտադրության
այնպիսի անուղղակի ծախսումներն են, որոնք համեմատաբար կայուն են, անկախ
արտադրության ծավալից, օրինակ’ արտադրական շենքերի և սարքավորումների
մաշվածությունը, դրանց շահագործման և պահպանման ծախսումները,
արտադրամասի ղեկավարման և ընդհանուր արտադրական այլ ծախսումները:
Փոփոխուն արտադրական վերադիր ծախսումները արտադրության այնպիսի
անուղղակի ծախսումներ են, որոնք ուղղակիորեն կամ համարյա ուղղակիորեն
փոփոխվում Են արտադրության ծավալին համամասնորեն, օրինակ
արտադրության օժանդակ նյութերի ծախսումները, օժանդակ անձնակազմի
աշխատանքի վարձատրությունը:
Այլ ծախսումներին վերաբերում են լրացուցիչ ծախսումները, որոնք
առաջանում են պաշարների ձեռք բերման, վերամշակման և իրացման ընթացքում:
Դրանք բաժանվում են պաշարների ինքնարժեքի մեջ ներառվող և չներառվող
ծախսումների:
Պաշարների ինքնարժեքի մեջ այլ ծախսումները ներառվում են միայն այն
դեպքում, եթե դրանք կատարվել են պաշարները ներկա գտնվելու վայր հասցնելու
և պատշաճ վիճակի բերելու համար:
Պաշարների ինքնարժեքի մեջ չեն ներառվում հաշվետու
ժամանակաշրջանում կատարված և ծախս ճանաչված
ա) գերնորմատիվային ծախսումները’ կապված նյութերի, աշխատուժի և
այլ ծախսումների անսովոր բարձր մակարդակի հետ,
բ) պահպանման ծախսումները, եթե դրանք անհրաժեշտ են
արտադրության հաջորդ փուլին նախորդող արտադրության ընթացքում
(նախատեսված չէ տեխնոլոգիական գործընթացով),
գ) վարչական վերադիր ծախսումները, որոնք կապված չեն նյութերը
ներկա գտնվելու վայր հասցնելու կամ պատշաճ վիճակի բերելու հետ,
դ) վաճառքի (առևտրային) ծախսումները.

221 ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

Պաշարների ինքնարժեքի չափման մեթոդները, ինչպիսիք են ստանդարտ
ծախսումների մեթոդը կամ մանրածախ մեթոդը, կարոդ են օգտագործվել
նպատակահարմարությունից ելնելով:
ստանդարտ ծախսումների մեթոդով պաշարների չափման դեպքում
ընդունվում է հումքի և նյութերի, աշխատուժի, տնտեսական և արտադրական
հզորությունների օգտագործման նորմատիվային մակարդակը:
Մանրածախ մեթոդը օգտագործվում է մանրածախ առևտրի
կազմակերպություններում մեծ քանակության արագ փոփոխվող միավորներով
պաշարներ գնահատելու համար, որոնք ունեն հավելագնի մոտավորապես նույն
տոկոսը և դրանց նկատմամբ կիրառելի չէ ինքնարժեքի որոշման այլ մեթոդներ:
Պաշարների ինքնարժեքը որոշվում է դրանց վաճառքի գնով հաշվարկված արժեքը
ընդհանուր հավելագնի համապատասխան տոկոսով նվազեցնելու միջոցով:
Տոկոսը որոշելիս պետք է հաշվի առնել վաճառքի մանրածախ գնի
փոփոխությունները: Մանրածախ առևտրում ապրանքատեսակների յուրաքանչյուր
խմբի համար սովորաբար կիրառվում է միջին տոկոս:
Աովորաբար փոխադարձ փոխարկելի չհանդիսացող պաշարների միավորի
ինքնարժեքը պետք է հաշվարկվի կոնկրետ արտադրանքի ինքնարժեքի որոշման
ճամապարհով: Նշանակում է, որ կոնկրետ ծախսումները վերաբերում են
պաշարների նույնականացվող միավորներին: Այս մոտեցումը ընդունելի է այն
միավորների համար, որոնք նախատեսված են հատուկ ծրագրերի համար, անկախ
այն բանից, դրանք գնվել են, թե արտադրվել:
Փոխադարձ փոխարկելի հանդիսացող պաշարների ինքնարժեքը պետք է
որոշվի “Առաջինը մուտք’ առաջինը ելք» ԱՄԱԵ (ՖԻՖՈ), “Վերջինը մուտք, առաջինը
ելք” ՎՄԱԵ (ԼԻՖՈ), կամ միջին կշռված արժեքի բանաձևերով:
ԱՄԱԵ բանաձևը ենթադրում է, որ պաշարների միավորները, որոնք գնվել կամ
արտադրվել են առաջինը, ելքագրվում են առաջինը, և, հետևաբար հաշվետու
ժամանակաշրջանի վերջում մնում են վերջին գնված կամ արտադրված
միավորները:
ՎՄԱԵ բանաձևը ենթադրում է, որ պաշարների միավորները, որոնք գնվել կամ
արտադրվել են վերջինը, ելքագրվում են առաջինը և , հետևաբար միավորները,
որոնք մնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջում, առաջինը գնվածները կամ
արտադրվածներն են:
Միջին կշռված արժեքի բանաձևով միավորի արժեքը որոշվում է հաշվետու
ժամանակաշրջանի սկզբի դրությամբ նույնատիպ միավորների և հաշվետու
ժամանակաշրջանի ընթացքում գնված կամ արտադրված նույնատիպ միավորների
միջին կշռված արժեքով: Միջին կշռված արժեքը կարող է հաշվարկվել
պարբերականության հիմունքով կամ լրացուցիչ ապրանքաքանակների ստացմանը
զուգընթաց, կախված կազմակերպության իրավիճակից:
Պաշարների ինքնարժեքը չի կարող փոխհատուցվել (վերականգնվել), եթե
դրանք մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելի չեն վնասվել են, փչացել են,
հնացել են կամ դրանց վաճառքի գինը նվազել է: Պաշարների ինքնարժեքը չի
կարող փոխհատուցվել (վերականգնվել) նաև այն դեպքում, եթե համալրման
ենթադրվող ծախսումները, կամ այնպիսի ենթադրվող ծախսումներ, որոնք պետք է
կատարվեն վաճառքը կազմակերպելու համար, բարձրացել են: Պաշարների
ինանարժեքի մասնակի դուրս գրումը իրացման զուտ արժեքի մակարդակի
իջեցնելու պրակտիկան համապատասխանում է այն տեսակետին, որ ակտիվները
հաշվեկշռում չպետք է արտացոլվեն ավելի բարձր գումարով, քան ակընկալվում է,
որ պիտի ստացվի նրանց վաճառքից կամ օգտագործումից: Պաշարների
ինքնարժեքը սովորաբար իջեցվում է մինչև իրացման զուտ արժեքի մակարդակը

222 ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

ըստ տեսակների: հրացման զուտ արժեքը սովորական գործունեության ընթացքում
վաճառքի ձևավորվող գինն է, հանած համալրման և վաճառքը կազմակերպելու
համար անհրաժեշտ ծախսումները:
Իրացման զուտ արժեքի հաշվարկը հիմնվում է պաշարների իրացումից
սպասվելիք գումարի հաշվարկի պահին եղած առավել վստահելի փաստի վրա: Այդ
հաշվարկները կատարելիս հաշվի են առնվում գների տատանումները, համալրման
և վաճառքի իրականացման ծախսումների տատանումները:
Իրացման զուտ արժեքի նախնական հաշվարկի ժամանակ ուշադրություն է
դարձվում պաշւսրների նշանակվածությանը: Օրինակ նյութերի այն քանակի
իրացման զուտ արժեքը, որին տնօրինում է կազմակերպությունը վաճառքի և
ծառայությունների գծով որոշակի պարտսւվորություններ կատարելու համար,
հիմնվում է պայմանագրային գնի վրա: Եթե պայմանագրերով վաճառքը փոքր է
առկա նյութերի քանակից, ավելցուկի իրացման զուտ արժեքը հիմնվում է վաճառքի
ընթացիկ գների վրա:
Արտադրության մեջ Օգտագործելու նպատակով պահվող նյութերը և այլ
պաշարները չեն վերագնահատվում ինքնարժեքից ցածր, եթե ակնկալվում է, որ
պատրաստի արտադրանքը, որում դրանք ընդգրկվելու են, վաճառվելու է
ինքնարժեքին հավասար կամ գերազանցող գնով: Սակայն, երբ նյութերի գների
անկումը այնպիսին է, որ պատրաստի արտադրանքի ինքնարժեքը գերազանցելու է
իրացման զուտ արժեքին, նյութերի ինքնարժեքը իջեցվում է մինչև իրացման զուտ
արժեք:
Յուրաքանչյուր հաջորդող ժամանակաշրջանում կատարվում է իրացման
զուտ արժեքի նոր գնահատում: Երբ փոխվում են իրավիճակները, որոնք բերել էին
պաշարների ինքնարժեքի իջեցման, դուրս գրված գումարը վերականգնվում է
այնպես, որ հաշվեկշռային արժեքը հանդիսանա ինքնարժեքից և վերանայված
իրացման զուտ արժեքից նվազագույնը:
Դա տեղի է ունենում, օրինակ, երբ պաշարի միավորը, որը վաճառքի գնի
նվազման պատճառով հաշվառվում է իրացման զուտ արժեքով, դեռևս
պահպանվում է, իսկ վաճառքի գինն ավելացել է:
Երբ պաշարները վաճառվում են, դրանց. հաշվեկշռային արժեքը պետք է
ճանաչվի որպես ծախս այն ժամանակաշրջանում, երբ ճանաչվում է դրանց հետ
կապված հասույթը: Պաշարների ինքնարժեքի’ մինչև իրացման զուտ արժեք
ցանկացած դուրս գրում և բոլոր կորուստները պետք է ճանաչվեն որպես ծախս այն
հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է ինքնարժեքի իջեցումը կամ
կրվել է վնասը: Պաշարների նախկինում դուրս գրված գումարի ցանկացած
վերականգնում, որը առաջանում է իրացման զուտ արժեքի բարձրացումից, պետք է
ճանաչվի որպես եկամուտ այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվում է
բարձրացումը:

223ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика