дома » Рефераты » ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

13.8. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.


Ֆինանսական ակտիվի կամ դրա մի մասի ապաճանաչման համար
կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) Ֆինանսական ակտիվը կամ դրա մի մասը պետք է դուրս գրվի այն
դեպքում, երբ կազմակերպությունը կորցնում է վերահսկողությունը ֆինանսական
ակտիվը կազմող պայմանագրային իրավունքների նկատմամբ:
Կազմակերպությունը կորցնում է այդ վերահսկողությունը, եթե իրացնում է
պայմանագրով սահմանված օգուտների նկատմամբ իրավունքները, այդ
իրավունքները ուժի մեջ լինելու ժամկետը լրանում է, կամ կազմակերպությունը
հրաժարվում է այդ իրավունքից:
բ) Կազմակերպության կողմից ֆինանսական ակտիվի նկատմամբ ունեցած
վերահսկողությունը կորցնելը կախված է ինչպես տվյալ կազմակերպության,
այնպես էլ ստացողի դիրքից: Եթե փոխանցողը չի կորցնում վերահսկողությունը
փոխանցված ֆինանսական ակտիվի նկատմամբ, ապա ակտիվը չի
ապաճանաչվում: Օրինակ, երբ փոխանցողն իրավունք ունի հետ գնել փոխանցված
ակտիվը, բացի այն դեպքերից, երբ այդ ակտիվը հեշտությամբ կարելի է ձեռք բերել
շուկայում, և հետգնման գինն իրենից ներկայացնում է հետգնման պահի դրությամբ
իրական արժեքը:
գ) Ապաճանաչման ժամանակ այլ կողմին փոխանցված ակտիվի
հաշվեկշռային արժեքի և հետևյալ երկու մեծությունների’ ստացված կամ ստացման
ենթակա մուտքերի ու սեփական կապիտալում ճանաչված ակտիվի իրական
արժեքն արտացոլելու համար նախկինում կատարված ճշգրտումների
հանրագումարի տարբերությունը պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվությունում:
դ) Եթե կազմակերպությունը փոխանցում է ֆինանսական ակտիվի մի մասը,
ապա հաշվեկշռային արժեքը պետք է բաշխվի պահպանված և վաճառված մասերի
միջև’ հիմք ունենալով վաճառքի ամսաթվի դրությամբ դրանց հարաբերական
իրական արժեքները: Շահույթը կամ վնասը պետք է ճանաչվի ֆինանսական

212 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

արդյունքների մասին հաշվետվությունում հիմք ընդունելով վաճառված մասի գծով
մուտքերը:
Վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքով
ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ հաշվառող հաշիվներ:
Օրինակ, կազմակերպությունը վաճառել է 2005թ. գնված վաճառքի համար
մատչելի պարտքային արժեթղթեր, որոնց ձեռքբերման գինը եղել Է 580.000 դրամ,
և որոնք համաձայն հաշվային քաղաքականության հաշվառվել են իրական
արժեքով: 2006թ. իրական արժեքով վերաչափումից արժեքը աճել Է 50.000
դրամով: 2007թ. գնահատված արժեզրկումից կորուստը կազմել է 30.000 դրամ:
Վաճառքի ամսաթվի դրությամբ կազմվում են հետևյալ հաշվապահական
ձևակերպումները.
Օտարված ակտիվի հաշվեկշռային արժեքը հավասար Է 580.000+50.000-
30.000=600.000
Դտ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում 30.000
(անհավաքագրելիություն)»
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական 30.000
ակտիվներ»
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) 600.000
ծախսեր»
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական 600.000
ակտիվներ»
Միաժամանակ դուրս Է գրվում ֆինանսական արդյունքի հաշվին իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթի գումարը.
Դտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների 50.000
իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ
և վնասներ»
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների 50.000
վերաչափումից և արժեզրկման հակադարձումից
եկամուտներ»

213 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика