дома » Рефераты » ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
ԳԾԱՊԱՏԿԵՐ 23.1. ՓՈՓՈԽՈՒՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

23.2. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Արտադրական ծախսումների տակ հասկանում ենք արտադրանքի
թողարկման կամ ծառայությունների մատուցման համար ծախսված նյութական,
աշխատանքային ռեսուրսները կամ դրամական միջոցները: Արտադրության
կառավարման համար անհրաժեշտ է տեղեկատվություն արտադրության
ծախսումների մասին, որը հավաքվում և հաշվառվում է ըստ ծախսումների
հաշվառման օբյեկտների: օա խ սուճների հա շվառմա ն օբյեկ տ ը թողարկված
արտադրանքը կամ արտադրատեսակների խումբն է, մատուցված ծառայության
տեսակը կամ կատարված աշխատանքը, այլ կերպ ասած այն առարկան, որի
համար առանձնացված հաշվառվում է արտադրական ինքնարժեքը:
Արտադրության ծախսումների հաշվառումը ճիշտ կազմակերպելու և
վերահսկելու համար կարևոր է դրանց գիտսւկանաորեն հիմնավորված
դասակարգումը:
Կառավարչական հաշվառման մեջ, ելնելով հաշվառման նպատակից և
հավաքագրված տեղեկատվության օգտագործման տեղից, ծախսումները
դասակարգվում են ըստ մի շարք հատկանիշների:
• Ըստ արտադրության պրոցեսում ունեցած տնտեսական դերի
ծախսումները լինում են հիմնական U վերա դիր: Հիմնական կոչվում են
արտադրության գործընթացի հետ անմիջականորեն կապված
ծախսումները: Վերադիր կոչվում են արտադրության կազմակերպման,
սպասարկման և կառավարման հետ կապված ծախսումները:
• Ըստ ինքնարժեքի մեջ ներառելու կարգի ծախսումները լինում են
ուղղա կի և ա նուղղա կի: Այն ծախսումները, որոնք սկզբնական
փաստաթղթերի կամ ա յլ հիմնավորող փաստարկների հիման վրա
հնարավոր է վերագրել հաշվառման օբյեկտին, կոչվում են ուղղակի:
Օրինակ տեխնոլոգիական նպատակներով ծախսված հումքը, նյութերը,
վառելիքը, ջուրը, արտադրական բանվորների աշխատավարձը, նրանց
համար գործատուի կողմից հաշվարկված պարտադիր սոցիալական
ապահովագրության հատկացումները և այլն: Անուղղակի կոչվում են այն
ծախսումները, որոնք նախնական տեղեկատվական աղբյուրների,
* (սկզբնական փաստաթղթերի) հիման վրա, հնարավոր չէ անմիջապես
վերագրել հաշվառման օբյեկտին: Օրինակ’ արտադրամասի ղեկավար և

461 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ  

սպասարկող անձնակազմի աշխատավարձը, դրանց համար գործատուի
կողմից հաշվարկված սոցապ հատկացումները, արտադրական
նշանակության հիմնական միջոցների մաշվածությունը, արտադրամասերի
լուսավորման ու ջեռուցման ծախսումները և այլն:
• Ըստ արտադրության ծավալից ունեցած կախվածության
ծախսումները դասակարգվում են փոփոխուն, հաստատուն,
կիսա փովտխ ուն և այլ ծախսումների:
Փոփոխուն են կոչվում այն ծախսումները, որոնք արտադրանքի ծավալի
փոփոխմանը զուգահեռ փոփոխվում են համարյա նույն համամասնությամբ: Դրանք
են գործարար ակտիվության մակարդակից կախված համարյա բոլոր ուղղակի
ծախսումները: Օրինակ արտադրանքի թողարկման նպատակով օգտագործված
հումքի և նյութերի ծախսումները, արտադրական բանվորների աշխատավարձը և
նրանց համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության
հատկացումները: Այդպիսի ծախսումների համար բնութագրական է այն, որ
թողարկվող արտադրանքի ծավալին զուգընթաց տվյալ ծախսի ընդհանուր գումարը
աճում է, սակայն միավորի հաշվով այն մնում է նույնը:
Արտադրության ծավալից կախված ծախսումների փոփոխությունը կարելի է
ներկայացնել այսպես:

ԳԾԱՊԱՏԿԵՐ 23.1. ՓՈՓՈԽՈՒՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 23.1. ՓՈՓՈԽՈՒՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

Հաստատուն ծախսումների ընդհանուր գումարը գործարար ակտիվության
փոփոխության դեպքում գրեթե չի փոխվում, բայց միավորի հաշվով այն
փոփոխվում է’ կախված արտադրանքի ծավալի փոփոխությունից: Հաստատուն
ծախսումների կազմում ներառվում են ընդհանուր արտադրական նշանակության
ծախսումները: Օրինակ արտադրամասային շենքերի մաշվածության գումարը’
անկախ թողարկվող արտադրանքի ծավալից, մնում է միշտ նույնը, սակայն
արտադրանքի ծավալի աճին զուգահեռ միավոր արտադրանքի հաշվով այն
նվազում է: Ծախսումների այս կտրվածքով հաշվառումը նպատակ է հետապնդում
միավոր արտադրանքին բաժին ընկնող հաստատուն ծախսումների կրճատման
հաշվին ավելացնել տվյալ արտադրանքի խմբաքանակից ակնկալվող շահույթի
գումարը: Այն կազմակերպություններում, որտեղ ծախսումները հաշվառվում են

462 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ  

վերոհիշյալ կտրվածքով հիմնական ուշադրությունը դարձվում է փոփոխուՔ
ծախսումների հաշվառմանը և նորմայից շեղումների հաշվառմանը:

ԳԾԱՊԱՏԿԵՐ 23.2. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 23.2. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

Հաստատուն են նաև իրացման ծախսերի մի մասը և վարչական ծա խ սերդ
որոնք արտադրական ինքնարժեքի մեջ չեն ներառվում: Սակայն կսաավարչակա6
հաշվառման տեսանկյունից կարևոր է դրանց որպես հաշվետու ժա մա նա կա շրջա ն
զուտ շահույթի ավելացման գործոնի ուսումնասիրությունը:
Կիսափոփոխուն կոչվում են այն ծախսումները, որոնք միաժամանակ
պարունակում են հաստատուն և փոփոխուն ծախսումների տարրեր: Օրինս$
հեռախոսի վարձը, որի մեջ ամսեկան աբոնենտային վճարը հաստատուն I
սահմանված ժամանակի համար, իսկ դրանից հետո ավել օգտագործվա ծ
ժամաքանակի համար վարձը ավելանում է: Գրաֆիկորեն այն հանդես է գալիււ
աստիճանական աճի տեսքով:

ԳԾԱՊԱՏԿԵՐ 23.3. ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԵՎ ԿԻՍԱՓՈՓՈԽՈՒՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 23.3. ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԵՎ ԿԻՍԱՓՈՓՈԽՈՒՆ ԾԱԽՍՈՒՍՆԵՐԻ
ՎԱՐՔԱԳԻԾԸ

Միջազգային հաշվառման պրակտիկայում տարբերում են ծախսումների
հետևյալ տեսակները’ խառը ծախսումներ, երբ մի հաշվի տակ հավաքվում են մեկից
ավելի ծախսումներ’ այդ թվում ինչպես փոփոխուն, այնպես էլ հաստատուն;
Օրինակ’ արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգումների և
սպասարկման ծախսումները կամ արտադրական սպասարկող անձնակազմի
աշխատավարձը:
Այլընտրանքային ծախսումները, որոնք հաշվառվում են այլ ծախսերի տակ,
հիմնականում կորած կամ զոհաբերած ծախսեր են, երբ սահմանափակ
ռեսուրսների պայմաններում մի տարբերակի ընտրության դեպքում ստիպված
կատարում են այլ ծախս; օրինակ’ ենթադրենք աուդիտորական ֆիրմայում
աուդիտոր խորհրդատուն մեկ ժամի համար ստանում է 1000 դրամ, բայց
շաբաթական չորս ժամ աշխատում է առանց վարձատրության: Հետևաբար
այլընտրանքային ծախսումները կազմում են 4000 դրամ: Սովորաբար այդպիսի
ծախսումները հաշվառման մեջ չեն արտացոլվում:

464 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ  

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Karavarchakan hashvarum. Inqnarjeqi caxsumneri dasakargum.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика