дома » Рефераты » ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ

23.3. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված
ծառայությունների ինքնարժեքը կառավարչական հաշվառման հաշիվներով
արտացոլման համակարգը կոչվում է ա րտ ա դրությա ն ծա խսումների
հա շվա ռմա ն ընդհանուր մոդել: Ինքնարժեքը ձևավորվում է ուղղակի և
անուղղակի արտադրության ծախսումների հաշվառման միջոցով: Հաշվային
պլանով նախատեսված են 8-րդ դասի’ 811 «Հիմնական արտադրություն», 812
«Օժանդակ արտադրություն», 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
հաշիվները: Վերոհիշյալ հաշիվներից յուրաքանչյուրին կից երկրորդ կարգի
հաշիվների օգնությամբ կուտակվում են արտադրանքի ինքնարժեքը ձևավորող
համապատասխան ծախսումները:
Ուղղակի արտադրական ծախսումները միանգամից վերագրվում են
ինքնարժեքի հաշվառման օբյեկտին, իսկ անուղղակի ծախսումները’ թողարկվող
արտադրանքի ինքնարժեքի մեջ ներառվում են ըստ կալկուլյացիայի օբյեկտների
բաշխվելուց հետո: Կալկուլյացիոն հաշիվների օգնությամբ արտադրության
ծախսումների հաշվառման գործընթացը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ:
Յուրաքանչյուր կալկուլացիոն օբյեկտի համար անալիտիկ հաշվառման մեջ
բացվում է առանձին կալկուլացիոն հաշիվ:
Ըստ արտադրության ծախսումների հաշվառման ընդհանուր գծապատկերի
արտադրության ծախսումների հաշվառման գործընթացը կազմակերպվում է
հետևյալ քայլերի զուգորդմամբ.
• Կալկուլյացիայի օբյեկտին է վերագրվում հաշվետու
ժամանակաշրջանի սկզբի անավարտ արտադրության մնացորդը.
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Կտ 214 «Անավարտ արտադրություն»
• Ըստ կալկուլյացիայի օբյեկտների հաշվառվում են հիմնական և
օժանդակ արտադրության ծախսումները:

464 ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ 

Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն» г
Կտ 211 «Նյութեր»
Կտ 527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի էւ
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» և այլն:
• Հավաքվում և ըստ կալկուլյացիայի օբյեկտների բաշխվում են
անուղղակի արտադրական ծախսումները:
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 812 « Օժանդակ արտադրություն » և այլն:
• Կալկուլյացիայի օբյեկտներին են վերագրվում բաշխված
անուղղակի արտադրական ծախսումները:
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Կտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
• Կալկուլյացիայի օբյեկտին են վերագրվում օժանդակ
արտադրության ուղղակի ծախսումները: Օժանդակ արտադրության կողմից
մատուցված ծառայությունների մի մասը ուղղակիորեն կամ անուղակիորեն
ներառվում Է թողարկվող արտադրանքի ինքնարժեքում: Օժանդակ
արտադրության ծախսումների հաշվառման մեխանիզմը նման Է հիմնական
արտադրությանը: Օժանդակ արտադրության ծախսումների այն մասը, որն
ուղղակիորեն վերագրվում Է կալկուլյացիայի օբյեկտին, ձևակերպվում Է.
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»
• Հաշվետու ժամանակաշրջանի ծախսումները նվազեցվում են
արտադրությունից հետ վերադարձված արտադրական թափոնների
ինքնարժեքով
Դտ 211 «Նյութեր»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
А
• Հաշվետու ժամանակաշրջանի ծախսումները նվազեցվում Են
արտադրությունում հայտնաբերված անուղղելի խոտանի և
գերնորմատիվային ծախսումների դուրսգրումից գոյացած կորուստների
գումարով.

465   ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ 

Դտ 714 « Գործառնական այլ ծախսեր»
Կտ 811 « Հիմնական արտադրություն »:
• Հաշվետու ժամանակաշրջանի ծախսումները նվազեցվում են
անավարտ արտադրության վերջնական մնացորդին վերագրված
ծախսումների գումարով.
Դտ 2 14 «Անավարտ արտադրություն»
Կտ 811 «Հիմնական արտադրություն »
• Վերը նշված նվազեցումներց հետո 811 «Հիմնական
արտադրություն» կամ 812 « Օժանդակ արտադրություն» հաշիվների
դեբետում կուտակված գումարը թողարկված արտադրանքի
(աշխատանքների և ծառայությունների) փաստացի արտադրական
ինքնարժեքն է: Այդ գումարով ձևակերպվում է.
Դտ 215 «Արտադրանք»
Դտ 711 «հրա ցվա ծ արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեք»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
Կտ 8 12 « Օժանդակ արտադրություն »:
Կառավարչական հաշվառման հաշվների փոխադարձ կապը և
ինքնարժեքի ձևավորման մեխանիզմը ներկայացված է թիվ 23.4
գծապատկերում:

466 ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Karavarchakan hashvarum. Artadruthyan caxseri hashvarum.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика