дома » Рефераты » ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

ԲԱԺԻՆ III ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 23. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՄնԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

23.1. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԳՈՐՏՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Կառավարչական հաշվառման նպատակը տեղեկատվության ներքիճ
օգտագործողներին’ այսինքն կազմակերպության տնտեսական գործունեությունդ
կառավարողներին, անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է, որը հնարավոր
է անհրաժեշտ տվյալների հավաքագրման, մշակման և հաշվետվությունների ձևով
ներկայցնելու միջոցով: Կառավարչական հաշվառումը տեղեկատվություն է տալիս
թողարկվող արտադրանքի, արտադրական պրոցեսների և ներստեղծված ш д
ակտիվների ինքնարժեքի վերաբերյալ, որոնք օգտագործվում են ֆինանսական
հաշվետվություններում դրանք արտացոլելու և կառավարչական որոշումներ
ընդունելու նպատակով:
Ելնելով բիզնեսի վերջնական նպատակի’ շահույթի ապահովման խնդրից,
ավելի շատ կառավարչական հաշվառման ուսումնասիրման օբյեկտ է դառնում
թողարկվող արտադրանքի ինքնարժեքը: Կառավարչական հաշվառումը զբաղվում է
արտադրական ծախսումների հաշվառման և ծախսումների փոփոխության
վերլուծության հարցերով, դրա հետ կապված ֆինանսական արդյունքների’
մասնավորապես ծա խ սումներ — ծա վ ա լ — շա հույթ հարաբերակցության
վերլուծությամբ:
Կառավարչական հաշվառումը զբաղվում է արտադրական ինքնարժեքը
ձևավորող ուղղակի և անուղղակի, հաստատուն և փոփոխուն ծախսումների
հաշվառմամբ, ներկայացնում է ծախսումների հաշվառման համակարգը,
ուսումնասիրում թողարկվող արտադրանքի և մատուցված ծառայությունների
ինքնարժեքի կալկուլյացիայի մեթոդները: Հաշվառման արդյունքում ստացված
տեղեկատվության հիման վրա կայացվում են որոշումներ կազմակերպության
արտադրատնտեսական հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարչական
հաշվառման վերջնական նպատակը կազմակերպության գործունեության
կառավարումը և վերահսկողության հաստատումն Է:
Կառավարչական հաշվառման համակարգի ձևավորումը պայմանավորված է
տվյալ կազմակերպության արտադրակազմակերպչակաճ
առանձնահատկություններով: Ելնելով կառավարող օղակների առջև դրված
խնդիրներից ձևավորվում են կառավարչական հաշվառման հետևյալ
ենթահամակարգերը.
1. արտադրանքի ինքնարժեքի ձևավորման
2. ‘ ծախսումների հաշվառման և կալկուլյացիայի
3. արտադրության ծախսումների փոփոխության հաշվառման
/ 4. շահութաբերության շեմի որոշման
N 5. ծախսումների վերլուծության և ծրագրավորման:

459 ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ 

Առանձնացված բոլոր Ենթահամակարգերը լրացնում են մեկը մյուսին և
ուղղված են բիզնեսի հիմնական նպատակի’ շահույթի ապահովմանը:
Կառավարչական հաշվառման հիմնական ենթահամակարգերից մեկը
թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված
ծառայությունների ինքնարժեքի հաշվարկումն է: Արտադրական ինքնարժեքը
արտացոլում է կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի,
իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների վրա
կատարված ծախսումների (օգտագործվա ծ նյութական, աշխատանքային
ռեսուրսների և դրամական միջոցների) գումարը:
Հաշվապահական հաշվառման ընթացքում պետք է առանձնացնել ծախսերի
հաշվառման գործընթացը ծախսումների հաշվառումից: Կատարված ծախսումների
արդյունքում ձևավորվում է նոր ակտիվ, որի իրացումից կամ օգտագործումից
ստացված հասույթի (եկամտի) հաշվին փոխհատուցվում են այդ ծախսումները:
Հասույթի և արտադրական ինքնարժեքի տարբերությունը համախառն շահույթն է:
Ծախսերը տվյալ ժամանակաշրջանին վերագրվող, համախառն շահույթի հաշվին
փոխհատոցվոդ ծախսատեսակներ են (օգտագործվա ծ ռեսուրսներ), որոնք որպես
ժամանակաշրջանի ծախսեր յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին
վերագրվում են ֆինանսական արդյունքին: Հաշվետու ժամանակաշրջանում
կատարված արտադրական ծախսումների այն մասը, որի արդյունքում ստացվել է
պատրաստի արտադրանքը, վերագրվում է արտադրանքին, իսկ մնացած մասը’
անավարտ արտադրությանը:
Արտադրանքի ինքնարժեքը ձևավորվում է առանձին ծախսումների գումարից:
Ինքնարժեքը ձևավորող ծախսումների ենթախմբերը կոչվում են ինքնարժեքի
տարրեր: Արտադրանքի ինքնարժեքը ձևավորվում է ծախսումների հետևյալ
տարրերից’
1. նյութական ծախսումներ
2. աշխատանքային ծախսումներ
3. հիմնական միջոցների մաշվածության ծախսումներ
4. այլ ծախսումներ:
Ծախսումների տարրը ցույց է տալիս տվյալ արտադրանքի վրա կատարված
այդ ծախսատեսակի ընդհանուր գումարը: Ծախսերի տարրը արտացոլում Է
կազմակերպությունում կատարված տվյալ ծախսատեսակի գումարը’ անկախ
ծախսման նպատակից:
Կառավարչական հաշվառման մեջ ծախսված բոլոր ռեսուրսները ըստ
կառավարման գործընթացում ունեցած ֆունկցիոնալ դերի բաժանվում են հետևյալ
ենթախմբերի.
1. արտադրության ծախսումներ
2. իրացման ծախսեր
3. վարչական ծախսեր:
Վերջին երկու ծախսերը, ըստ ՀՀՀՀԱ 2 «Պաշսւրներ» ստանդարտի,
արտադրական ինքնարժեքում չեն ներառվում, համարվում են հաշվետու
ժամանակաշրջանի ծախսեր, վերագրվում են ֆինանսական արդյունքին և
փոխհատուցվում համախառն շահույթի հաշվին:
Արտադրանքի ինքնարժեքի ձևավորման հաշվառումը պայմանավորված Է
արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններով: Կախված դրանից
առանձնացվում Է’ նյութատար, աշխատատար և ֆոնդատար տնտեսության ճյուղեր:
Այն ճյուղերում, որտեղ թողարկված արտադրանքի ինքնարժեքում, մեծ
տեսակարար կշիռ են կազմում նյութական ծախսումները’ կոչվում են նյութատար,
օրինակ թեթև արդյունաբերությունը, շինարարությունը: Այն ճյուղերը, որտեղ

460 ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ 

գերակշռում են աշխատանքային (աշխատավարձ, սոցապ հատկացումներ)
ծախսումները կոչվում են աշխատատար, օրինակ’ մեքենաշինություն
սարքաշինություն: Ֆոնդատար համարվում են այն ճյուղերը, որտեղ արտադրակպճ
պրոցեսների մեքենայացման և տեխնոլոգիական առանձնահատկություններից
ելնելով, գերակշռում են հիմնական միջոցները (մեքենաներ, սարքավորումներ,
հոսքային գծեր, ռոբոտեխնիկա) և դրա հետ կապված հիմնական միջոցների
մաշվածության ծախսումները: Դրանից ելնելով առանձին
կազմակերպություններում կառավարչական հաշվառման ժամանակ ավելի շասւ
ուշադրություն է դարձվում այն ծախսատեսակներին, որոնց տեսակարար կշիռք
բարձր է:
Կառավարչական հաշվառման շրջանակաները բավականին լայն են, սակայն
սույն ձեռնարկում մենք ներկայացնում ենք միայն արտադրական ծախսումների
հաշվառման և արտադրանքի ինքնարժեքի կալկուլյացիայի հիմնական
մոտեցումները

461 ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Karavarchakan hashvarum. Karavarchakan hashvarman himunqner.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика