ԵՐԵՔ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍԱԳԵՏ
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
Հետադարձ հայացքը տնտեսության պատմությանը մեզ ինչ-որ բան
սովորեցրեց կապիտալիզմի մասին, այն հասարակարզի մասին, որին հիմ-
նականում առնչվում է տնտեսագիտությունը։ Բայց մենք դեռեւս գաղափար
չենք կազմել բուն տնտեսագիտության մասին։ Ինչեւէ, հավանաբար կռահում
եք, որ տնտեսագիտությունը հիմնականում կապիտալիզմի մասին է, որ
ջանում է բացատրել, թե ինչպես մի հասարակություն, որը հյուսված է ոչ
թե ավանդույթով կամ հրամանով, այլ շուկայի միջոցով եւ շարժվում է ոչ
թե իներցիայով, այլ քմահաճ տեխնոլոգիայով, կկարողանա մնալ միասնա-
կան, կկարողանա գործել։
Տնտեսագիտության այս հիմնական նպատակը հասկանալու համար ա–
վելի լավ միջոց չկա, քան երեք խոշորագույն տնտեսագետների՝ Ադամ
Սմիթի, Կառլ Մարքսի եւ Ջոն Քեյնզի գործերին մի հայացք նետելը։ Ավելորդ
է ասել, թե պահպանողականների, արմատականների կամ լիբերալների
արյան ճնշումը ինչ տատանումներ է տալիս այս անունները լսելիս։ Սա
մեկ այլ գրքի քննարկման առարկա է։ Մենք ուզում ենք բացատրել, թե ինչ
տեսան Սմիթը, Մարքսը եւ Քեյնզը, երբ նայեցին կապիտալիզմին, քանի
որ տնտեսագիտության նրանց ընկալումները մինչեւ օրս էլ սահմանում են
այս գիտության հիմունքները բոլորի՝ թե «ձախերի», թե «աջերի» համար։
28