дома » Рефераты » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Շուկայի եւ տեխնոլոգիայի խափանարար, տակնուվրա անոդ, հեղափո-
խական բնույթը հող է նախապատրաստում մեկ այլ, վերջին բնորոշ գծերից
մեկի համար, որն ուզում ենք նշել, կապիտալիզմի բերած փոփոխության
քաղաքական հոսանքները, որոնք կապիտալիզմի պատմության նույնպիսի
բաղկացուցիչ մասն են, ինչպես շուկայի ի հայտ գալը կամ տեխնիկայի
փոփոխությանը խոչընդոտող արգելքների վերացումը։
Քաղաքական այս հոսանքներից մեկը ժողովրդավարական կամ պառ-
լամենտական կառույցների առաջացումն էր։ ժողովրդավարական քաղա-
քական կառույցներ կային դեռեւս կապիտալիզմից շատ առաջ, ինչպես ցույց
է տալիս հին Աթենքի կամ Իսլանդիայի միջնադարյան պառլամենտական
համակարգի պատմությունը։ Այնուամենայնիվ, վաճառականական դասի աճը
սերտորեն կապված է եվրոպական ֆեոդալիզմի արտոնությունների եւ
իրավական հաստատությունների դեմ մղվող պայքարին։ Պատմական այն
շարժումը, որն, ի վերջո, վերացրեց նախակապիտալիստական տնտեսակար-
գը, վերացրեց նաեւ դրա քաղաքական կարգը։ Շուկայական համակարգի ի
հայտ գալուն զուգընթաց, դրան աջակցող ավելի բաց եւ ազատական
քաղաքական կարգ հաստատվեց։
Պետք է դիմադրենք գայթակղությանը եւ չհայտարարենք, թե կապիտա-
լիզմը երաշխավորում է կամ անհրաժեշտ նախապայման է քաղաքական
ազատության։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են որոշ կապիտալիս-
տական երկրներ, ինչպես հիտլերյան Գերմանիան, ընկել ամբողջատիրական
բռնատիրության գիրկը։ Տեսել ենք նաեւ, թե ինչպես են կապիտալիստական
այլ երկրներ, օրինակ, Շվեդիան, շարժվել դեպի ուրույն սոցիալիզմ՝ առանց
վնասելու ժողովրդավար ազատությունները։ Ավելին, վաղ կապիտալիզմի
շրջանում քաղաքական ժողովրդավարության կիրառումը խիստ սահմանա-
փակ էր, Ադամ Սմիթը, օրինակ, չնայած բավական բարեկեցիկ կյանքով էր
ապրում, չուներ բավականաչափ հարստություն, որը նրան քվեարկելու
իրավունք տար։
Սակայն ճիշտ է նաեւ, որ կոմունիստական երկրներում, որոնք դիտա-
վորյալ ձգտում են վերացնել շուկայական համակարգը, քաղաքական ազա-
տություններ գոյություն չունեն կամ համարյա գոյություն չունեն։ Սա
ենթադրում է. թեեւ չի ապացուցում, որ կենսական կապ կա մեր պատկե-
րացրած ժողովրդավարական առավելությունների եւ տնտեսական համա-
ձայնության բաց հասարակության միջեւ, լինի դա ձեւականորեն կապիտա-
լիստական, թե ոչ։

——————————————- 24

Քանի որ շուկայական համակարգը հիմնված է տնտեսական ազա-
տության վրա, ապա «սկսած Ադամ Սմիթի ժամանակներից, կապիտալիզմի
հիմնական վփլիսոփայությունը laissez faire–ն է՝ գործն իր ընթացքին թող-
նելը : Տնտեսագիտության հետագա ուսումնասիրության հետ մենք կհետե–
վենք նաեւ այս մտքի՝ շուկան ազատ թողնելու գաղափարի զարգացմանը,
ինչպես նաեւ կուսումնասիրենք, թե ինչ պատահեց այդ համակարգին թե՛
ազատ թողնելու, թե՛ ազատ չթողնելու դեպքում։
Առայժմ դեռ շատ վաղ է այդ վիճաբանությանն անցնել։ Բավական է
ասել, որ եթե կապիտալիզմն իր հետ ուժգին ազդակներ բերեց laissez faire–ի
համար, ապա մեծապես խթանեց նաեւ տնտեսական միջամտությունը :
Կապիտալիզմի վերելքով քաջալերված՝ այդ նույն ժողովրդավարական ա–
զստությունները եւ քաղաքական հավասարությունները դարձան հզոր ու-
ժեր, որոնք ձգտում էին սանձել կամ ւիոխել տնտեսական համակարգի
գործելաձեւը։ Եվ իսկապես, Ադամ Սմիթի ժամանակներում, մի քանի
տարվա ընթացքում, գործերը հանգիստ թողնելու գաղափարն արդեն խախտ-
վեց 1833թ. Անգլիական գործարանային ակտով, որը երեխաների եւ կանանց
աշխատուժի չարաշահումները կանխելու համար ստեղծեց վերահսկիչների
համակարգ։ Մեր ժամանակներում laissez faire–ի անարգել գործունեությունը
ուղղելո– նույն քաղաքական ձգտումը սկիզբ դրեց սոցիալական ապահո-
վության համակարգին, որը սոցիալական հիմք է ապահովում շուկայի
ընդերքում, եւ բնապահպանական օրենսդրությանը, որը սահմանափակում
է շուկայի գործունեությունը որոշակի վայրերում։
Այսպիսով, հենց սկզբից կապիտալիզմը բնութագրվում է laissez faire–ի
եւ միջամտության հակադրությամբ, 13ւտտ62–ք3մտ–ը ներկայացնում է նրա
տնտեսական մղիչ ուժը, իսկ միջամտությունը՝ նրա ժողովրդավարական
քաղաքական միտումը։ Այդ լարվածությունը շարունակվում է մինչեւ օրս
եւ կապիտալիստական համակարգի պատմական նկարագրին խորապես
դաջված պատկերն է։

—————— 25

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика