дома » Рефераты » ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ
ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ (%)

ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 4.4. ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Մենք քննարկեցինք անձնական եկամտի հիմնական ուղղությունները:
Անցնենք ձեռնարկություններին: Այստեղ անմիջապես աչքի է զարնում մի
փոփոխություն, անկախ, փոքր ձեռնարկությունների (իրենք իրենց աշխատանքով
ապահովող բանվորներով)’ որպես ձեռնարկության հիմնական
տեսակի, շեշտակի անկումն է:
1900 թ. կային շուրջ 8 միլիոն անկախ ձեռնարկություններ, ներառյալ
5,7 միլիոն ագարակները. 1980-ականների կեսին, ինչպես տեսանք նախորդ
գլխում, սեփականատիրությունների թիվն աճեց մինչեւ 12 միլիոն, ներառյալ
2,2 միլիոն ագարակները: Միաժամանակ, աշխատուժն ավելի քան եռապատկվեց:
Այ սպիս ով, աշխատող բնակչության տոկոսային հարաբերությամբ,
սեփական գործն ունեցողների քանակը 1900 թվականի 30 տոկոսից այսօր
իջել է մինչեւ 10 տոկոս:
Սեփական գործն ունեցող աշխատողների նվազմանը զուգընթաց աճել
է հսկա ֆիրմաների թիվը: 1900թ. հսկա կորպորացիաները նոր էին սկսում
ասպարեզ իջնել: 1901թ. ֆինանսիստ Ջ.Փ. Մորգանը8 հիմնեց մեկ միլիարդ
դոլար ունեցող առաջին ընկերությունը, երբ բազմաթիվ մանր ձեռնարկություններից
ստեղծեց «Յու-էս Սթիլ»9 պողպատաձուլական կորպորացիան:
Այդ տարում մեկ միլիոն դոլարից ավելի գնահատվող բոլոր կորպորացիաների
ընդհանուր արժեքը կազմում էր 5 միլիարդ դոլար, մինչեւ 1904թ.
կազմեց 20 միլիարդ դոլար, 1985թ. արդեն շուրջ 10 տրիլիոն դոլար էր:
Զարմանալի չէ, որ վերջին ութսուն տարիների ընթացքում հիմնական
միտումը եղել է խոշոր ձեռնարկության ի հայտ գալը: Ավելի հետաքրքիր
է այն հարցը, թե արդյո՞ք խոշոր ձեռնարկությունը շարունակում է աճել:
Այս հարցին պատասխանելը դժվար է, քանի որ նախ պետք է պարզել, թե
ինչ ենք հասկանում աճ ասելով:
Իհարկե, ամենամեծ ընկերությունների դիրքը կորպորացիաների թվում
աճում է, համենայն դեպս վերջերս’ մինչեւ վաղ 1970-ականները, ինչպես
ցույց է տալիս մեր հաջորդ աղյուսակը: Մարքսը ճիշտ էր նաեւ այս միտումը
կանխագուշակելիս:

68

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ (%)

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ (%)

Տեսնում ենք, որ 1980-ւսկաններին 100 ամենախոշոր ընկերությունների
բաժինը նրանց ընդհանուր հարստության մեջ նույնքան մեծ էր, որքան
1948թ. 200 ամենախոշոր ընկերությունների բաժինը: Սակայն հարստության
աճող կենտրոնացումը ամենահզոր ընկերությունների ձեռքում նույնը չէ,
ինչ մենաշնորհացման աճը, ինչպես սովորաբար բնորոշում ենք: Մենաշնոր-
հացումը վերաբերում է տվյալ բնագավառի շուկայում ընկերության ունեցած
բաժնին, ինչպես «Ջենրլ Մոթրզի» բաժինը ընդհանուր ավտոմոբիլաշինության
մեջ: Տնտեսության մեջ շուկաների գերակշռության պայմաններում
հսկա ֆիրմաների բաժինը նկատելի աճ չի ունեցել, հաճախ նույնիսկ նվազել
է, թեեւ նրանց ընդհանուր հարստությունը հաստատունորեն կենտրոնանում
է իրենց իսկ ձեռքում:
Կարո՞ղ ենք արդյոք բացատրել ձեռնարկությունների հարստության
կենտրոնացման այս հարատեւ միտումը, ինչպես ՀԱԱ-ի աճի միտումը
բացատրեցինք: Ընդհանուր առմամբ, տնտեսագետները նշում են հսկա
ձեռնարկությունների առաջացման երեք հիմնական պատճառ: Առաջին պատճառն
այն է, որ տեխնոլոգիայի առաջընթացը հնարավոր դարձրեց ապրանքների
ու սպասարկությունների զանգվածային արտադրությունը’ նվազող
ծախսերով: Ձեռնարկությունների մեծության աճը հիմնականում տեխնոլոգիայի
արդյունք է: Մեծ ձեռնարկությունների ծնունդն անհնար էր պատկերացնել
առանց շոգեշարժիչի, խառատային հաստոցի կամ երկաթուղու:
Սակայն տեխնոլոգիան չսահմանափակվեց միայն խոշորածավալ արտադրությունը
հնարավոր դարձնելով, այլեւ առաջացրեց տնտեսական մի
ուժ, որն անվանում ենք ծավալարդյունք’ խնայողություն արտադրության
ծավալի մեծացումից: Այսինքն, տեխնոլոգիան ոչ միայն ընդարձակեց, այլ
նաեւ էժանացրեց արտադրությունը: Արտադրանքի աճի հետ նվազեց յուրաքանչյուր
միավոր արտադրանքի ինքնարժեքը: Այս գործընթացի փայլուն
օրինակ է հարահոսի վրա հավաքվող մեքենաների ինքնարժեքի հսկայական
կրճատումը’ ի համեմատություն առանձին-առանձին հավաքվող մեքենաների
ինքնարժեքի (տե’ս 72 էջի շրջանակը):
Ծավալարդյունքը հզոր ազդակներ ստեղծեց չափերի հետագա մեծացման
համար: Այն ֆիրման, որը նախաձեռնում էր զանգվածային արտադրության
տեխնոլոգիայի ներդրումը, սովորաբար վաճառքի մեջ առավելություն էր
հաստատում իր մրցակիցների նկատմամբ՝ մեծանալով ու հետեւաբար
ավելի մեծացնելով այդ առավելությունը: Ինքնարժեքն իջեցնող այս առա-

69

վելությունները շատ կարեւոր պատճառներ էին մի շարք արտադրություններում
հսկա ձեռնարկությունների առաջացման համար: Նմանապես,
այսպիսի տեխնոլոգիաների բացակայությամբ է բացատրվում այն փաստը,
որ մի շարք ճյուղերում հսկա կորպորացիաներ չառաջացան:
Երկրորդ, ձեռնարկությունների կենտրոնացումը նսւեւ արդյունք է կորպորացիաների
միաձուլման: Սկսած այն օրվանից, երբ 2. Փ. Մորգանը հիմնեց
«Յու-էս Սթիլը», միաձուլումները դարձան կորպորացիաների աճի հիմնական
աղբյուրը: XIX դարի վերջին երեւաց միաձուլումների առաջին մեծ
ալիքը, որից առաջացան առաջին հսկա ընկերությունները, ներառյալ «Յու-
էս Սթիլը»: 1890 թ. ձեռնարկությունների մեծ մասը մրցունակ էր, եւ ոչ
մի ընկերություն որեւէ ճյուղում չէր գերիշխում: Սինչեւ 1904 թ., մեկ կամ
երկու հսկա ֆիրմաներ առաջացան, սովորաբար միաձուլման միջոցով,
որոնք 78 տարբեր ճյուղերում վերահսկում էին արտադրության գրեթե կեսը:
Դարձյալ, 1951-1960 թթ. ընթացքում ամենախոշոր 1000 կորպորացիաների
մեկ հինգերորդն անհետացավ, սակայն ոչ այն պատճառով, որ
ձախողեցին, այլ որովհետեւ այլ կորպորացիաներ գնեցին դրանք: Ընդհանուր
առմամբ, 1950 թ. մինչեւ 1970 թ. ձեռնարկությունների կենտրոնացման
աճի 40 տոկոսը միաձուլման արդյունք էր, մնացած մասը’ ներքին աճի:
Վերջապես, կենտրոնացումն արագացվում է գործարարության ցիկլով:
ճգնաժամերն ու անկումները սնանկացրին բազմաթիվ փոքր ֆիրմաներ եւ
հնարավորություն տվեցին ավելի խոշոր, ֆինանսապես ավելի հուսալի
ֆիրմաներին գնել դրանք շատ էժան գներով’ Մարքսի կանխատեսության
մեկ այլ հաստատում: Երբ արտադրություններին վտանգ է սպառնում,
թույլերը ջրասույզ են լինում, իսկ ուժեղները դուրս են գալիս ավելի
հզորացած: Օրինակ, ժամանակին նշանավոր երեք ամերիկյան ավտոմոբիլ
արտադրողները’ «Ստուդեբեքերը», «Փաքարդը» եւ «Քայզր Մոթրզը», չկարողացան
դիմադրել 1950-ականների ու 1960-ականների անկումներին եւ
օտարերկրյա մրցակիցների ճնշումներին: 1980 թ, «Քրայսլրը»10 սնանկացման
եզրին էր:
Արդյո՞ք մարել է մեծության միտումը: Դեռ մի քանի տարի առաջ թվում
էր, թե այո: Բայց 1980-ականների կեսին ականատես եղանք միաձուլման
մի այլ խոշոր ալիքի, իրականում, պատմության մեջ վերջին այսպիսի խոշոր
ալիքին: 1984 թ. տեղի ունեցան շուրջ 3 000 խոշոր միաձուլումներ’ 124
միլիարդ դոլար ընդհանուր գումարով: 1985 թ. այդ ընդհանուր գումարը
ավելի մեծ էր: Այդ տարի տեղի ունեցան առնվազն հինգ միաձուլումներ,
որոնցից յուրաքանչյուրն ավելի մեծ էր, քան այս գործընթացին նախորդող
տասնամյակի ընթացքում կատարված միաձուլումների ընդհանուր արժեքը:
Մի քանի օրինակ. «Ջենրլ Իլեքթրիքը»11 6,3 միլիարդ դոլարով գնեց
«Ար-Սի-էյ»-ը,12 «Ֆիլիփ Մորիսը»13 5,8 միլիարդ դոլարով գնեց «Ջենրլ

70

Ֆուդզը» , իսկ «Ջենրլ Մոթրզը» 5,1 միլիարդ դոլարով գնեց «Հյուզ
էըրքրաֆթը»15: Այս միտումը շարունակվեց 1986-ին, թեեւ վերջնական
տվյալներ դեռ չկան:
Ակնհայտ է, որ միավորման այս անսահման աշխուժությունը կփ ւխի
կորպորացիաների ընդհանուր պատկե՜ւը: Սակայն նույնքան ակնհայտ չէ
այն ձեւը, որով դա կարվի: Սրա կողմնակիցները պնդում են, որ նոր,
ավելի խոշոր ընկերություններն ավելի ունակ կլինեն դիմադրել միջազգային
մրցակցությանը եւ մնալ համաշխարհային իրենց շուկաներում: Իսկ հակառակորդներն
ասում են, որ սա կորպորացիաները կծանրաբեռնի ծախսերով,
քանի որ միաձուլումների մեծ մասը ֆինանսավորվում էր նոր
պարտատոմսերի թողարկման միջոցով, որոնց շահատոկոսները պետք է
վճարվեն, նույնիսկ եթե աշխարհն էլ վերանա: Բանն էլ հենց այն է. որ
առայժմ ոչ ոք չի կարող կանխագուշակել այս հանկարծակի դրամատիկ
փոփոխության արդյունքը:
Ինչպես մեծ կորպորացիաներում, արհմիություններում եւս նկատվում է
նույն միտումը: Սրանց պատմությունները շատ կողմերով զուգահեռ Են:
Վերջին 75 տարիներին որեւէ արհմիության պատկանող աշխատուժի քանակը
3,2 տոկոսից աճել է 22,6-ի: Այսպիսով, XX դարում խոշոր ձեռնարկությունների
հետ ի հայտ են եկել նաեւ խոշոր արհմիություններ:
Սակայն, ինչպես ցույց է տալիս հետեւյալ աղյուսակը, վերջին տարիներին
միավորված ոչ-գյուղատնտեսական աշխատողների տոկոսը իրականում նվազել
է:

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԺԸ

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԺԸ

Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօր բոլոր միությունները կրճատվում
են: Վերջին երկու տասնամյակները մեծ աշխուժացում բերեցին ծառայողների’
ուսուցիչների, «սպիտակ օձիքավորների»16 արհմիություններում, մունիցիպալ
ծառայողների’ ոստիկանների, հրշեջների, տրանսպորտի աշխատողների
արհմիություններում, տարբեր մասնագիտություններ միավորող
կազմակերպություններում, ինչպես օրինակ, հզոր «Թիմսթըրզ Յունիընը»17:
Անկումը տեղի է ունենում, երբ անկում են ապրում տվյալ արտադրությունները,
օրինակ’ երկաթուղայինների կամ հագուստի առեւտրի աշխատողների
շրջանում, կամ որտեղ միջազգային մրցակցությունը կրճատել է ամերիկյան
արտադրությունը, ինչպես օրինակ’ ավտոմեքենաների կամ պողպատի արտադրության
մեջ: Ի լրումն, վաղ 1980-ականների տնտեսական անկումը եւ

71

Ոեյգնի վարչակազմի ընդհանուր առմւսմբ հակաարհմիութենւսկան քաղաքականությունը
միասին զգալիորեն թուլացրին արհմիությունների սակարկելու
կարողությունները: Արհմիությունների ուժի դեմ բողոքի օրերը
կարծես անցան, համենայն դեպս’ տեսանելի ապագայում:

72

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика