дома » Рефераты » ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:
ՄԱՍ 2. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԵՎ ՀԱՊԱՂՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Գլուխ 5.1. ՀԱՄԱԽԱՌՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈԻՆՔԸ :

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

ՀԱՄԱԻԱՌՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈԻՆԲԸ
Տնտեսագիտությունը խորհրդավորությամբ շղարշող պատճառներից
մեկն էլ նրա բառապաշարն է: «Խնայողություն», «ներդրում» կամ նման
հանրաճանւսչ, սովորական բառերն այստեղ ոչ միայն փոքր-ինչ այլ իմաստ
ունեն, քան առօրյա խոսքում, այլ նաեւ հանդիպում են խրթին ու ահազդու
տերմիններ, ինչպես’ «մակրոտնտեսագիտություն» կամ «համախառն ազգային
արդյունք»:
Թվում է, լավ կլիներ, եթե կարողանայինք զտել տնտեսագիտությունն
իր ժարգոնից, բայց դա նման կլիներ այն բանին, որ բժշկին խնդրեինք
մեր հիվանդության մասին խոսել պարզունակ լեզվով: Փոխարենը’ ինքներս
պետք է սովորենք որոշակիորեն տնտեսագիտության լեզվով խոսել,
այսինքն’ ծանոթանալ եւ հասկանալ հիմնական որոշ տերմիններ, որոնցով
տնտեսագետները նկարագրում են մեր տնտեսական վիճակը:
Դրանցից մեկն է «մակրոտնտեսագիտություն» արտասովոր բառը: «Մակրո
» հունարեն նշանակում է «մեծ», հետեւաբար, կարելի է ենթադրել, որ
մակրոտնտեսագիտությունը շատ մեծ խնդիրներ է լուծում: Եվ իրոք, ներառյալ
այնպիսի խնդիրներ, ինչպես գնաճը, տնտեսության անկումը,
գործազրկությունը, տնտեսական աճը: Բայց սա դեռ այն չէ, ինչով «մակրո»-ն
տարբերվում է իր եղբորից’ միկրոտնտեսագիտությունից, որին դեռ կհանդիպենք:
Մակրոտնտեսագիտությունն ավելի շուտ հայեցակարգ է, որն ա-
ռավել խորությամբ քննում է տնտեսական համակարգի որոշակի կողմերը:
Ի՞նչ է տնտեսությունը «մակրո» հայեցակետից: Պատկերը գրեթե նույնն
է, ինչ արդեն գիտեինք նախորդ գլուխներից: Տնտեսությունը վերեւից’ ասես
ինքնաթիռից, դիտելով’ տեսնում ենք ձեռնարկություններով, տնային տնտեսություններով,
կառավարական գործակալություններով բնակեցված լայնարձակ
մի բնապատկեր: Հետագայում, երբ «միկրո» հայեցակետից դիտենք,

80

ճիշտ նույն բնապատկերը Կզննենք ավելի շուտ «որդի տեսադաշտից», քան
թռչնի’ բնապատկերի առանձնահատկությունների աչքի զարնող անակնկալ
փոփոխություններով հանդերձ:
Տնտեսությունը վերից’ մակրո դիտակետից դիտելու նպատակն այն է.
ռ՚րպեսզի ավելի պարզ, քան «գետնի վրայից», տեսնել խիստ կարեւոր ու
էական մի գործընթաց’ արտադրության անվերջանալի գործունեություն
ազգային մասշտաբով, հարստության’ երբեք չավարտվող ստեղծում ու
վերստեղծում, որով երկիրը Իամալրում, նորացնում, ընդարձակում է իր
նյութական կյանքը: Կենտրոնական այս հսկա հոսանքը, որից բոլորս էլ
կախված ենք, կոչվում է Իւսմախստն ազգային արդյունք, համառոտ’ ՀԱԱ:
Երբ տնտեսական մեկնաբաններն ասում են, թե ՀԱԱ-ը աճել է կամ նվազել,
նկատի ունեն այն, որ արտադրանքի «գետը» հորդացել կամ ծանծաղել է,
որ մենք արտադրում ենք ավելի շատ կամ ավելի քիչ: Արտադրության այս
տարբերությունների պատճառների ուսումնասիրությունն էլ հենց մակրոտնտեսագիտության
առաջնաԻերթ գործն է:

81

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика