дома » Рефераты » ԻՆՉԻՑ է ԿԱԶՄՎԱԾ ՀԱԱ-Ը
ՀԱԱ (միլիարդ դոլար)

ԻՆՉԻՑ է ԿԱԶՄՎԱԾ ՀԱԱ-Ը

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 5.2. ԻՆՉԻՑ է ԿԱԶՄՎԱԾ ՀԱԱ-Ը:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Սկսենք տարանջատել հարցը’ գետն ավելի մոտիկից դիտելով: Մի բան
անմիջապես պարզ է. արտադրանքի հոսանքը բխում է արտադրության
գործոնների համագործակցությունից’ երկրի ընտանիքներից հավաքված
աշխատուժի ջանքերից, ձեռնարկությունների սեփականած հողն ու կապիտալը
շահագործելուց’ կառավարության սահմանած օրենքներով ու կանոններով:
Թռիչքի բարձրությունից հստակորեն երեւում է տասնյակ միլիոնավոր
ագարակներից ու գործարաններից, գրասենյակներից ու գործակալություններից
սկիզբ առնող արտադրության Իոսքը: Այս աղբյուրներից է
ձեւավորվում ազգային արտադրանքի գետը:
Բարձրից նայելով’ սկզբում թվում է, թե գետը կազմված է արտադրանքների
անդասակարգելի հավաքածուից: Հարյուր հազարավոր, գուցե եւ
միլիոնավոր տեսակի ապրանքներ ու ծառայություններ կան արտադրության
հոսանքում, ամենաբազմազան (որքան կարելի է երեւակայել) տեսակի սնըն-
դամթերք, հագուստ, մեքենասարքավորումներ, հազար ու մի բան: Երկրորդ
Իայացքից, սակայն, տեսնում ենք, որ այս վիթխարի ու խայտաբղետ
արտադրանքը կարելի է բաժանել երկու հիմնական տեսակի ապրանքների:
Մեկը բաղկացած է այնպիսի ապրանքներից ու սպասարկություններից,
որոնք մարդիկ գնում են անձնական օգտագործման համար’ ավտոմեքենաներ,
վարսահարդարանք, ակնեղեն, միս: Արտադրության գետի այս ճյուղը
կոչում ենք սպառում, իսկ դրա մեջ գտնվող տարբեր ապրանքներն ու
սպասարկությունները’ սպառման ապրանքներ:

81

Արտադրության պրոցեսի սպառողական ճյուղը քաջածանոթ է մեզ:
Սակայն մեր «մակրո» դիտակետից կրկին նայելով’ տեսնում ենք, որ կան
ապրանքներ ու սպասարկություններ, որոնք սպառողի սեփականը լինելով’
երբեք չեն սպառվում-վերջանում: Այս հոսանքը ներառում Է այնպիսի
արտադրանքներ, ինչպիսիք են մեքենաները, ճանապարհները, վարչական
շենքերը, կամուրջները, Էլ չենք խոսում ավելի փոքր առարկաների, ինչպես,
օրինակ’ գրասենյակային կաԻույքի ու գրամեքենաների մասին: Այս ապրանքները
նույնպես մեր Իամախառն ազգային արդյունքի մի մասն են,
բայց սպառման ապրանք չեն: Դրանց հատուկ անուն ենք տալիս’ ներդրման
ապրանքներ կամ հիմնական միջոցներ, եւ շուտով կտեսնենք, որ դրանք
Էական դեր են խաղում մեր տնտեսական բարեկեցությունը որոշելիս:
«Մակրո» պատկերը նաեւ հնարավորություն Է ընձեռում տեսնել մի շատ
զարմանալի բան արտադրանքի երկու ճյուղերի վերաբերյալ, հոսանքներից
յուրաքանչյուրը տնտեսության որեւէ մասի հենարանն է: Սպառման ապրանքների
հոսքը ակնհայտորեն գնում է’ վերականգնելու աշխատուժն ու
երկրի ընտանիքների բարեկեցությունը: Առանց դրա կյանքը կվերանար մի
քանի շաբաթից: Արտադրանքի ներդրման հոսքը նույնպես վերականգնիչ
դեր ունի: Ներդրման արտադրանքը համալրում եւ նորացնում է երկրի
հիմնական հարստությունը, որի սեփականատերը, գլխավորապես, ֆիրմաներն
են, ավելի նվազ չափով’ պետությունը:
Ներդրման արտադրանքի հոսքն ավարտվում է ամբարտակների ու
ճանապարհների ցանցի, հոսքագծերի ու պահեստարանների, հաստոցների
ու մամլիչների, գյուղատնտեսական գործիքների ու բնակելի շենքերի վե-
րանորոգմամբ եւ ընդարձակմամբ: Եթե արտադրանքի այս հոսքը ցամաքեր,
կործանումն այնքան շուտ չէր վրա հասնի, որքան սպառման արտադրանքի
անհետացման դեպքում, սակայն մեր արտադրողական ուժը շուտով կմարեր,
եւ աստիճանաբար կնահանջեինք դեպի թերզարգացած, իսկ ապա’ նախնադարյան
հասարակարգ:
ՀԱԱ-ն. այսպիսով, բաղկացած է արտադրանքի երկու հիմնական տեսակներից’
սպառման ապրանքներից եւ ներդրման ապրանքներից: 1985
թվականին 4 տրիլիոն դոլար կազմած համախառն ազգային արդյունքն,
օրինակ, ոչ այլ ինչ է, քան արտադրանքի այս երկու հիմնական տեսակների
վաճառքի ընդհանուր գումարը: Հեշտության համար արտադրանքի գետը
համեմատենք հսկա հանրախանութում վաճառվող ապրանքների’ դրամարկղներով
անցնելու հետ: Հաշվիչը զնգացնում է ամեն մի ապրանքի
վաճառքի կտրոնը: Մի տարվա զնգացրած կտրոնները արձանագրվում են
ժապավենի վրա: Դա էլ հենց այդ տարվա ՀԱԱ-ն է: Անհրաժեշտ է մի քանի
բան եւս նշել ՀԱԱ-ի մասին: Դրամարկղների միջով արտադրանքի հոսքը
բաղկացած է ինչպես պետական (հանրային), այնպես էլ մասնավոր ապրանք

82

ներից ու սպասարկություններից: Վերցնենք, օրինակ, սպառման Իոսքը:
Սպառման ւսպրւսնքներն ու սպասարկությունները, ինչպես բառն է նշում,
այն ապրանքներն են, որոնք մինչեւ վերջ օգտագործում- սպառում ենք’
սովորաբար բավական կարճ ժամանակամիջոցում: Սպառման ապրանքներից
շատերն անհատ անձինք գնում են իրենց անձնական օգտագործման
համար, օրինակ’ սնունդ կամ հագուստ, կամ սպասարկություններ, ասենք’
կինոյի մուտքի տոմս կամ իրավաբանական խորհրդատվություն: Սպառման
որոշ ապրանքներ էլ գնվում են տեղական, նահանգային կամ համերկրային
կառավարությունների կողմից: Ուսուցիչների կամ Իրշեջների ծառայությունները,
օրինակ, նման են իրավաբանների կամ նավթահորերի հրշեջների
մասնագիտական ծառայություններին, բայց սրանք մասն են հանրային, ոչ
մասնավոր, սպառման: Սա ճշմարիտ է. եթե նույնիսկ մենք, ի վերջո,
օգտվում ենք ուսուցչի կամ հրշեջի աշխատանքից: Նրանց ծառայությունների
դիմաց վճարողը պետությունն Է:
Նույն բաժանումը մասնավորի եւ պետականի, կարելի Է տեսնել նաեւ
ներդրման ապրանքների պարագային: Ներդրման ապրանքներն, ընդհանրապես,
հարատեւ են եւ փոխարինվում են մաշվելուց հետո, օրինակ,
գործարանը: Նույնը’ ճանապարհի կամ ամբարտակի, կամ քաղաքային
աղբակեզ վառարանի դեպքում: Սրանք նույնպես ներդրման ապրանքներ
են, բայց’ հանրային, այլ ոչ մասնավոր:
Պետք է հիշել, որ ՀԱԱ-ի մեջ կառավարության կողմից գնված ներդրման
մաս կա, քանզի, ինչպես կտեսնենք, ներդրումը շատ կարեւոր դեր Է խաղում
արտադրողականության մեր մակարդակը որոշելիս: Շատերը պետական
հատվածի մեջ ներառում են միայն սպառման ապրանքները, այլ ոչ ներդըր-
ման ապրանքները, որոնք նպաստում են հետագա արտադրանքին: Սա
բավական թյուր կարծիք Է:
Պետական արտադրանքի մասին խոսելիս անհրաժեշտ Է նշել եւս մեկ
բան. գոյություն ունի կառավարական, Իիմնականում Իամերկրային ծախսերի
մի զգալի ու շատ կարեւոր հոսք’ փոխանցիկ վճարումները («փոխԻա-
տուցումները»): Վճարումների այս հոսքը, ինչպես գիտենք, գլխավորապես
«ապահովության ցանցին» են առնչվում (սոցիալական ապահովության
վճարումներ, գործազրկության նպաստ, օգնություն հաշմանդամներին ու
կարիքավորներին, գումարած’ տարբեր տեսակի լրավճարներ): Համերկրային
փոխանցիկ վճարումները 1985 թ. կազմել են շուրջ 385 միլիարդ դոլար,
ՀԱԱ-ի գրեթե 10 տոկոսը:
Ընդսմին, ՀԱԱ-ը կառուցելիս փոխանցիկ վճարումները դրա մեջ չենք
մտցնում, քանզի սրանք սոցիալական նպաստներ են, իսկ նպաստառուները
օգտակար որեւէ ծառայություն չեն կատարում: Տարբերությունը հետեւյալն
է. մեր տունը մաքրողին դրամ ենք փոխանցում մեզ համար կատարած

83

աշխատանքի դիմաց: Ինչպես նաեւ, երբ եկամտահարկ ենք մուծում դպրոցների
կամ հրշեջ ծառայության, կամ նույնիսկ բանակի համար, նույնպես
վճարում ենք անհատների, որոնք ծառայություն են կատարում մեր փոխարեն:
Բայց մուծվող եկամտահարկի այն մասը, որ օգտագործվում է եկամուտ
ապահովելու համար այն անձանց, ովքեր չեն կարողանում աշխատանք
գտնել կամ տկար են իրենց ապահովելու համար, կամ հասել են պաշտոնաթողության
տարիքի, վարձատրություն չէ աշխատանքի դիմաց: Դա զուտ
փոխանցիկ վճարում է’ սահմանված սոցիալական պատասխանատվության
մի ձեւ, որ հատուկ է բոլոր զարգացած երկրներին: Սա, փաստորեն,
մասնավոր բարեգործության հասարակական համարժեքն է: Բայց քանի որ
փոխանցիկ վճարման դիմաց (օրինակ, սոցիալական ապահովության վճարագրի’
չեք) արտադրություն տեղի չի ունենում, դրանք, պարզապես,
ՀԱԱ-ի մեջ չենք ընդգրկում: Նմանապես եւ բորսայական ծախսերը կամ
արժեթղթերի ու պարտատուԽերի առուվաճառքը, կամ օգնությունն աղետի
դեպքում: Սրանք բոլորն էլ ծախսի մեծ ու էական հոսք են, բայց արտադրություն
չեն’ որպես ՀԱԱ գնահատվելու համար:
Իրականում, ՀԱԱ-ը հաշվարկելիս, առեւտրի նախարարության վիճակագիրները
պատկերացնում են արտադրանքի գետը ոչ թե մեկ, այլ չորս
հաշվիչով անցնելիս: Մեկը զնգացնում է անձնական սպառման ծախսերի
ընդհանուր գումարը’ բոլորն էլ արված առանձին ընտանիքների կողմից:
Երկրորդ հաշվիչը ի մի է բերում երկրում մասնավոր տնային ներդրման
արտադրանքը (հիմնականում’ արտադրության միջոցներ, սարքավորում, նոր
տներ ընտանիքների համար): Երրորդ հաշվիչը հետեւում է պետական
ամբողջ արտադրանքին՛՛ թե’ սպառման, թե’ ներդրման: Իրականում պետական
արտադրանքը սպառման եւ ներդրման հոսանքների չբաժանելու
որեւէ պատճառ չկա, ինչպես անում ենք մասնավոր արտադրանքի դեպքում,
ինչը կօգներ մեզ ավելի լավ հասկանալ կառավարության տեղը տնտեսության
մեջ, եթե այդ բաժանումը անեինք: Բայց չենք անում, եւ դպրոցականների
ճաշի ու մետրոյի նոր ուղեգծի ծախսերը, այսպիսով, ներկայացվում
են միասին, պետական արտադրանքի մեկ ցուցանիշով:
Վերջապես, կա նաեւ չորրորդ հաշվիչը, որը ցույց է տալիս արտասահմանում
վաճառված ամերիկյան ամբողջ արտադրանքը, եւ որից հանում
ենք ԱՄՆ-ում գնված օտարերկրյա ամբողջ արտադրանքը: Եթե արտասահմանում
վաճառում ենք ավելի շատ, քան գնում ենք, ուրեմն առկա է դրական
«արտահանման հաշվեկշիռ»՝ որպես ՀԱԱ-ի մաս: Եթե, ինչպես վերջին
տարիներս, արտասահմանից գնում ենք ավելի շատ, քան այնտեղ վաճառում
ենք, արտահանման հաշվեկշիռը բացասական է (դեպի արտասահման հորդող
գնողունակության զուտ հոսք):
ՀԱԱ-ի ցուցանիշը, այսպիսով, մեր ազգային արտադրանքի չորս առան

———

84

ձին թվերի (ներառյալ’ հարյուրավոր մանրակրկիտ զեկույցներ ու հաշվարկներ)
գումարն է: 1985թ.. օրինակ, այդ չորս թվերը հետեւյալն էին.

ՀԱԱ (միլիարդ դոլար)

ՀԱԱ (միլիարդ դոլար)

Մի վերջին հարց եւս: ՀԱԱ-ը հանրագումարի բերելիս կառավարության
վիճակագիրները դրա մեջ մտնող ամեն մի վաճառված ապրանքի արժեքը
չեն արձանագրում: Եթե այդպես անեին, ապա ստիպված կլինեին ի մի
բերել ալրաղացին վաճառված մեկ կիլոգրամ ցորենի արժեքը, ջրաղացպանին
վաճառված հացահատիկի, հացթուխին վաճառված ալյուրի,
հանրախանութին վաճառված հացամթերքի եւ, վերջապես, սպառողին վաճառված
հացի արժեքը: Սա շատ ավելի մեծ թիվ կլիներ, քան վերջնական
մեկ հացի արժեքը, ընդսմին, մեկ հացի արժեքը պարզ կերպով ընդգրկում
է հացթուխին, ջրաղացպանին, ալրաղացին ու ագարակատիրոջը նախապես
կատարված վճարումները:
Հերթականության այս գծին հետեւելով’ վիճակագիրները սոսկ Իետեւում
են վերջնական ապրանքներին, այլ ոչ թե միջանկյալներին: Ինչպես եւ
պատկերացնում էինք, հաշվիչ դրամարկղներից յուրաքանչյուրն ի մի է
բերում այս վերջնական ապրանքների’ սպառման, ներդրման, պետական եւ
զուտ արտաԻանման, մեկ տեսակ:

85

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика