Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 11.3. ԻՆՉՊԵՍ է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ ՓՈՂ ՍՏԵՂԾՈՒՄ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
1. (Ելակետ) Կենտրոնական դրամատան խորհրդի բաց շուկայի հանձնախումբը
հրահանգ է տալիս Նյու Յորքի մասնաճյուղ-ղրամատսւնը’ պետական
արժեթղթեր գնելու վերաբերյալ:
2. Նյու Յորքի Համերկրային մասնաճյուղ-դրամատունը վճարագիր է
դուրս գրում Սալոմոն Բրադրզից 100 միլիոն դոլար գանձատան դրամանիշ
գնելու համար:
2սւ. Սալոմոն Բրադրզը 100 միլիոն դոլարից ավելի կանխիկ գումար Եւ
նույնքան քիչ գանձատան դրամանիշեր ունի:
3. Սալոմոն Բրադրզը 100 միլիոն դոլարի ավանդ Է դնում «Սիթիբան-
կում»:
4. « Սիթիբանկը» 15 միլիոն դոլարի ավանդ Է վերադարձնում կենա
րոնական դրամատանը, որպես պաշարի պահանջ, եւ 85 միլիոն դոլար
3
պարտք ւոսղիս «Յու-Էս Սթիլին» :
4ա.«3ու-էս Սթիլը» 85 միլիոն դոլարով ավելի կանխիկ դրամ ունի,
բայց պարտք է « Սիթիբանկին»:
5. «Յու-ես Սթիլը» 8 5 միլիոն դոլարի ավանդ է դնում Փիթսբրգի Ազգային
դրամատանը:
141
6. Փիթսբրգի Ազգային դրամատունը 13 միլիոն դոլար է դնում
կենտրոնական դրամատանը’ պաշարային հաշվին. իսկ մնացած 72
միլիոնն օգտագործում Բոսթնի դրամատնից դրամանիշեր գնելու համար:
6սւ. Բոսթնի դրամատունը 72 միլիոն դոլարով ավելի կանխիկ գումար
ունի, բայց պարտք է Փիթսբրգի Ազգային դրամատանը:
7. (վերջնագիծ) Գործընթացը շարունակվում է մինչեւ կենտրոնական
դրամատան 100 միլիոն դոլարի սկզբնական վճարագիրը (15 տոկոս
պաշարի պահանջով), ավելի քան 600 միլիոն դոլար է ավելացնում դրամատան
ընդհանուր ավանդներին ամբողջ երկրում:
Սասան այդ վճարագիրը ուղղակի հղում է իր հաշվին: Առեւտրսւկանի
դրամատան պաշարն աճում է, թեպետ մյուս առեւտրսւյին դրամատների
պաշարներն էլ չեն նվազում: Հետեւապես, համակարգն ունենում է պարտքեր
տրամադրելու եւ ներդրումներ անելու ավելի լայն հնարավորություններ,
քա ն ‘ մինչ այդ: Այսպիսով, պետական պարտատոմսեր գ ն ե լո վ ‘
կենտրոնական դրամատունը, փաստ որ են, ավանդներ է ունենում իր սւն-
դամների հաշիվներում, դրանով իսկ տալիս է նրանց իր ստեղծած հավելյալ
պաշարները (տե՞ս շրջանակը): Ահա սա է, որ անվանում ենք’ «պարտքը
վաղի վերածել»:
Ընդհակառակն, եթե դրամական իշխանությո ւնները որոշում են. որ
անդամ-դրսւմատների պաշարները շատ մեծ են, սկսում են արժեթղթեր’
մասնաճյուղ- դրամատների ակտիվների մասը կսւզւքող ԱՍՆ-ի գանձատան
դրամանիշեր վաճառել: Հակառակ գործընթացն է կատարվում: Արժեթղթերի
առեւտրականները կամ պարտատուքսերի այլ գնորդներ արժեթղթեր ձեռք
բերելու նպատակով իրենց առեւտրսւյին դրամատներից դուրս գրված սե-
փական վճարագրերը հղում են կենտրոնական դրամատուն: Այս անգամ
կենտրոնական դրաւէատունը հավաքում է իր անդամ-դրամատների վճարագրերը
եւ, իր հաշվին գրանցելով, կրճատում դրանց պաշարները: Քանի
որ այս վճարագրերը ոչ ւէի կերպ չեն կարող ձեռք բերվել որեւէ մեկ սւյլ
սւռեւտրային դրամատան կողմից, այսպիսով, պաշարները համ՛ակարգում
նվազում են: Այլ կերպ ասած, արժեթղթեր վաճառելով’ կենտրոնական
դրսսքատան ղեկավարությունը նվազեցնոււէ է իր անդամ-դրամատների’
կենտրոնական դրամատանն ունեցած հաշիվները, հետեւսւբար նաեւ’
պաշարները:
Այսպիսով, կենտրոնական դրամատունը դրամամատակարարման ծավալի
ավելացման կամ նվազեցման երեք տարբերակ ունի, ավելացնել կամ
նվազեցնել դրամատան պաշարը, բարձրացնել կամ իջեցնել զեղչատոկոսը,
գնել կամ վաճառել պետական արժեթղթեր:
Որքանո՞վ են արդյունավետ այս մեթոդները: Կենտրոնական դրա մա-
142
տունը կարո՞ղ է դրամամւստակարարոււքը ճշգրիտ համապատասխանեցնել
երկրի դրամական կարիքներին: Տնտեսագիտական բազմաթիվ այլ խնդիրների
նման, պատասխանն այստեղ էլ հստակ չէ: Կասկածից վեր է, որ
ԱՄՆ-ի կենտրոնական դրամատունը կամ այլ երկրների կենտրոնական
դրամատները կարող են փոփոխել դրամամատակարսւրման ծավալները: Այլ
հարց է, թե կարո՞ղ են ճշգրիտ կամ իրենց ուզած ձ ետվ անել:
Կենտրոնական դրամատունն իր գործունեության ընթացքում, հիմնականում,
երկու պրոբլեմի է բախվում.
1. Կենտրոնական դրամատունը կարող է չիմանալ’ ինչ անել: Աա,
անշուշտ, չի նշանակում վիճարկել այդ մարմնի կառավարիչների տնտեսագիտական
հմտությունը կամ համակարգի ամենաառաջնակարգ աշխտ-
տակսւզմի մտավոր ներուժը: Պատճառն ավելի շուտ վերջին մեկ-երկու
տասնամյակներում Արեւմուտքի բազմաթիվ երկրների տնտեսությունը բնութագրող
միաժամանակյա լճացման եւ գնաճի անբարենպաստ վիճակն է:
Համընթաց լճացման եւ գնաճի պայմաններում գները կարող են աճել
արդյունաբերության շատ ճյուղերոււք, չնայած բարձր գործազրկության
առկայությանը: Սա դաժան երկընտրանքի առջեւ է կանգնեցնում դրամական
իշխանություններին: Եթե որոշում են, որ տնտեսության լճացումն ավելի
լուրջ է, քան գնաճը, ապա ավելացնում են դրամի մատակարարումը, սակայն
արդյո ւնքը կարող է լինել կենսագնի կտրուկ բարձրացում եւ զբաղվածության
ոչ մի էական բարելավում: Մյուս կողմից, եթե կենտրոնական
դրամատանն առավելապես գնաճն է անհանգստացնում, քան տնտեսության
լճացումը, ապա կրճատում է առկա պաշարները: Սա, թերեւս, հանգեցնի
գործազրկության կտրուկ աճի, հատկապես այն բնագավառներում, որոնք
մեծապես կախված են դրամատնային ֆինանսավորումից (օրինակ, բնակարանաշինությունը),
սակայն առանց բարելավելու գնազգայուն գնորդների
վիճակը:
Այս երկընտրանքի մասին դեռ կխոսենք հաջորդ գլուխներում: Սակայն
դժվար չէ տեսնել, որ այն ցանկացած կենտրոնական դրամատան լքի ահավոր
պրոբլեմի առջեւ է կանգնեցնում: Հակագնաճային թե հակալճացման իէւչ
գործելակերպ էլ ընտրի, միեւնույն է, իրականացումը երկսւրատեւ ու ցավագին
է լինելու: Վտանգն այն է, որ կենտրոնական դրամատնե՜րի ղեկավարներն
անվճռականություն կ|)րսետրեն’ սկզբում վւողը «կսեղւէեն», ապա
«կթու լացնեն» , հետո նորից կսեղմեն, նորից կթուլացնեն: Զարմանալի չէ,
որ տնտեսությունն արագ չի արձագանքում Նման բուժմանը:
2. Կենտրոնական դրամատան գործունեությունը կարող է արդյունավետ
չլինել: Եթե նույնիսկ հստակ իմանա էլ, թե ինչ է ցանկանում անել, միշտ
չէ, որ կարողանում է իր նպատակներն իրագործել: Մի պարզ համեմատություն.
լարով որեւէ բան քաշելը հեշտ է, հրելը’ դժվար: Փողը «ս ե ղ մ ե լը »
143
հեշտ է, պարզապես հարկավոր է տարբեր ճանապարհներով կրճատել
ւսնդամ-դրամատների պաշարները: Սակայն դրամամատակարարման ծավալի
ավելացումը նույնքան դյուրին չէ, որքան կրճատումը: Կենտրոնական դրամատունը
կարող է իջեցնել պաշարի հարաբերությունը կամ դրամացնել
պարտքերը (պետական արժեթղթեր գնել բաց դրամաշուկայում)’ նոր պսւ-
շարներ ներմղելով դրամատնային համակարգ, բայց չի կարող դրամատներին
ստիպել փոխառություններ տալ, եթե չեն ցանկանում:
Բնականոն պայմաններում դրամատները կցանկանային փոխառություններ
տալ, բայց տագնապալի ժամանակներում, ինչպիսին Մեծ ճգնաժամն
էր, թերեւս գերադասեն չօգտագործված պաշարները կուտակել, քան վտանգի
ենթարկվել’ փոխառությունների շուկա մտնելով: Նման պարագաներում
կենտրոնական դրամատունը ոչ մի կերպ չի կարող դրամատների պաշարները
հասարակությանը փոխանցել:
Բացի այդ, կենտրոնական դրամատան խնդիրը բարդանում է, որովհե-
տեւ դրամամատակարարման ծավալի ավելացումները կամ կրճատումները
միշտ չէ, որ օգտագործվում են ապրանքների եւ ծառայո ւթյունների համար
կատարվող ծախսերը ֆինանսավորելու կամ կրճատելու նպատակով: Կարող
է օգտագործվել նաեւ բնակչության առձեռն կանխիկ դրամի քանակը’ դրամի
իրացվելիությունը ավելացնելու կամ նվազեցնելու համար: Ենթադրենք,
օր ինակ, թե կենտրոնական դրամատան պաշտոնատարները գնաճի
սաստկացում են կանխատեսում եւ, դրամատների կողմից փոխառություններ
տրամադրելը դժվարացնելու նպատակով, որոշում են «փողի պտուտակները
ձգել» : Այդ դեպքում, փոխառությո ւնները, հետեւաբար նաեւ ծախսերը կնվազեն,
իսկ որպես հետեւանք’ շուկայում ավելի փոքր ճնշում կլինի գների
վրա: Բայց եթե հասարակության ակնկալիքներն ապագայի հանդեպ նույնն
են, ինչ կենտրոնական դրամատան ակնկալիքները, ապա անհատները
թերեւս որոշեն ծախսել իրենց փողը, քանի դեռ «արժեք ունի»: Այս դեպքում
կենտրոնական դրամատան զսպիչ քայլերը կարող են խափանվել հասարակության
սպառողական սովորույթների աճի պատճառով:
Նույն անհաջողությունը կարող է խոչընդոտել կենտրոնական դրամատան
արդյո ւնավետությանը, եթե մոտալուտ տնտեսական հապաղումի պատճառով
այն որոշում է ավելացնել դրամամատակարարումը, եւ խրախուսել
փոխառությունները: Դարձյալ, եթե հասարակությունը վստահ չէ ապագայի
հանդեպ, ապա ընտանիքներն ու գործարարները թերեւս որոշեն կրճատել
ծախսերը եւ պինդ պահեն կանխիկ ւիողը: Փողի ողջ քանակությունը, որը
կենտրոնական դրամատունը ստեղծում է նոր ծախսերը ֆինանսավորելու
համար, պարզապես, կարող է ավարտվել իրացվելիության ավելի բարձր
պահանջարկի բավարարումով:
144