Home » Рефераты » Ի՞ՆՉ է ՊԱՏԱՀԵԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈԻԹՅԱՆԸ

Ի՞ՆՉ է ՊԱՏԱՀԵԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈԻԹՅԱՆԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 13.2. Ի՞ՆՉ է ՊԱՏԱՀԵԼ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈԻԹՅԱՆԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Ի՞նչ է թաքնված «ետ մնալու» երեւույթի հետեւում: Վերջին տարիների վերելքներն ու վայրէջքները ենթադրում են, որ մի կարճատել ու մեկ այլ’ երկսւրատեւ գործընթաց է սկսվել: Կարճատելը (որ առանձնապես վտան­ գավոր չէ) սկսվում է, որովհետեւ նյութապես շոշավւելի արտադրողակա­ նությունը’ միջին աշխատողի արտադրած մեքենաների քանակը, պողպատի տոննաները կամ տոննա/կիլոմետր բեռները, աճում կամ նվազում է կախված այն բանից’ թե բո՞ւմ ենք ապրում, թե հապաղում: Հապաղումների ժամա­

164

նակ, թեեւ ձեռնարկատերերն ստիպված են լինում իրենց աշխատուժի մի մասին ազատել, հմուտ մասնագետներին ջանում են պահել, նույնիսկ եթե նրանց լրիվ զբաղվածությունը չի ապահովվում,, որովհետեւ գիտեն, որ երբ ժամանակը գա, շատ դժվար կլինի բանիմաց հաշվապահ, հմուտ վաճառող կամ տաղանդավոր նախագծող վարձել: Նվազող արտադրանքը, այսպիսով, բաշխվում է աշխատուժի միջեւ, որը փոքր-ինչ ավելի է, քան կարող էր լինել, եւ սրա անխուսափելի արդյունքը յուրաքանչյուր աշխատողի հաշվով միջին արտադրանքի նվազումն է: Նաեւ սա է պատճառը, որ արտադրության թափ առնելուն պես, արտադրողականությունն արագ «ոտքի է կանգնում», քանի որ արտադրանքը կարելի է ավելացնել’ առանց մեկ այլ հաշվապահ, վաճառող կամ նախագծող վարձելու: Հետեւաբար, վերելքների ժամանակ արտադրողականության տվյալները գոհացնող են: Կարճաժամկետ այս գործընթացի պատճառներն զգուշացնում Են, որ արտադրողականության գահավեժ անկման մասին լրագրային խորագրերին պետք չէ չափազանց լուրջ արձագանքել: Բայց դրանք չեն բացատրում Ամերիկայի արտադրողականության շարունակ, տարեցտարի վատթարացու­ մը: Օրինակ, 1985 թ. արտադրողականության անկումը տեղի ունեցավ տնտեսական աճի տարում: Ավելի հիմնարար ինչ-որ բան է կատարվում: Առաջին երեւույթը. որին պետք է սեւեռենք մեր ուշադրությունը, այն փոփոխությունն է, որ կատարվում է Ամերիկայի արտադրող ուժերի տեղա­ բաշխման մեջ: Եթե համեմատենք 1980-ականները 1950-ականների կամ մեկ դար առաջվա հետ, կտեսնենք, որ աշխատուժն ու կապիտալը գյուղատնտե­ սությունից անընդհատ հոսում են նախ արդյունաբերության, ապա’ սպա­ սարկման ոլորտ: Պատկերավոր ասած’ 1900 թ. բնորոշ աշխատավորը ագարակային աշխատողն էր, 1940 թ.’ գործարանի բանվորը, 1980 թ.’ գրասենյակային ծառայողը: Տնտեսագիտության լեզվով ասած’ սրա ար­ դյունքն է եղել ամերիկյան արտադրողականության աճն անցյալում, երբ արդյունաբերությունն աճում էր, եւ անկումը վերջին տարիներին, երբ սպասարկությունների ոլորտը ուռճանում է: Աշխատողների շուրջ 65 տոկոսն այսօր ընդգրկված է սպասարկման որեւէ բնագավառում, իրավաբանական 27 ֆիրմա լինի, «է յչ ընդ Ար Բլոք» կամ տեղական հիվանդանոց: Սա, առայժմ, ամենաբարձր տոկոսն է, քան որեւէ այլ արդյունաբերական երկրռւմ: Իհարկե, «սպասարկություններ» բառը ձեռնարկությունների եւ զբաղ­ մունքների շատ լայն շրջանակ է ընդգրկում: Տեխնիկական բնորոշումը ներառում է որոշ ձեռնարկություններ, որտեղ արտադրողականությունը շատ բարձր է: Նաեւ ընդգրկում է այն բնագավառը, ուր արտադրողականությունը սովորաբար արտադրության մակարդակի 50 տոկոսն է կազմում: Շատ կարեւոր է, որ սպասարկությունների ընդարձակ բնագավառում խիստ ցածր արտադրողականություն ունեցող որոշ հատվածներ նաեւ այն հատվածներն

165

են, ուր զբաղվածությունը վերջին տասնամյակներում աննախադեպ աճել է: Սրանց թվում առանձնանում են անձնական ծառայությունները, ինչպես իրավաբաններն ու հաշվապահները, կրթությունը, առողջապահությունն ու հիվանդանոցները: Վերջին երկու բնագավառում արտադրողականությունը մեկ աշխատողի հաշվով բավական ցածր է, իսկ աճը շատ ավելի դանդաղ է, քան տնտեսության որեւէ այլ ճյուղում: Իսկապես, այն 200 000-անոց անձնակազմը, որ վերջին տասնամյակում ավելացրել ենք մեր պահակային ծառայությանը, զուտ բացասաբար է ազդել արտադրողականության վրա, որովհետեւ սոսկ ծախսերն է ավելացրել’ արտադրանքին որեւէ նպաստ չբերելով: Սա չի նշանակում, որ անվտանգությւսն պահապանները կամ ոստիկա­ նությունը պետք չեն, կամ հիվանդատներն անտեղի վատնում է: Ընդ­ հակառակն, ոստիկանների ու պահապանների կարիք միշտ էլ կա, եւ գաղտնիք չէ, որ հիվանդանոցային խնամքի հարմարանքներն անբավարար են: Ավաղ, սա միայն նշանակում է, որ ստիպված ենք լինելու հաշտվել ավելի ցածր արտադրողականության հետ հանուն այնպիսի մի հասա­ րակության, որը ե’ւ հաճույքներ է ապահովում, ե’ւ անվտանգություն, ե’ւ լավ կառավարում: Ինչեւէ, սա մեր արտադրողականության անկման պատ­ ճառներից մեկն է: Երկրորդ պատճառն այն է, որ մի շարք կարեւոր արտադրություններ արտադրողականության առանձնահատուկ բարդությունների են բախվել: Մեկը հանքարդյունաբերությունն է, որտեղ անկումն առանձնակի ընդգծված է: Այստեղ «մ ե ղ ք ը » երկու տարբեր գործոնների վրա կարելի է բարդել: Նավթւսրդյունաբերության պարագայում (որը նույնպես մտնում է հան­ քարդյունաբերության մեջ) խնդիրը բնությունն է: Այս հարցում Ամերիկան հայտնվել է երկրաբանական սպառման վիճակում, հին նավթահորերից ավելի քիչ նավթ է ստացվում, իսկ նորերը պետք է ավելի խորը փորվեն եւ ավելի ծախսատար են: Այս պրոբլեմը թերեւս սաստկանա, նույնիսկ եթե սովորենք նավթ ստանալ թերթաքարից կամ հին ժայռային գոյացումներից: Հանքարդյունաբերության պրոբլեմիդ երկրորդ մասը բաժին է ընկնում ածխարդյունաբերությանը: Այստեղ բարդությունը ոչ թե երկրաբանական, այլ հասարակական բնույթի է: խստացված անվտանգությունն ու շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներն ավելի ու ավելի մեծ ծախքեր են պարտադրում ածխարդյունահանմանը՝ հատկապես շերտաձեւ արդյու­ նահանման պատճառած վնասը հատուցելու համար: Այս միջոցառումներն ավելանում են յուրաքանչյուր տոննա ածխի արտադրության համար անհրա­ ժեշտ աշխատանքի քանակին եւ, ի հետեւանս, իջեցնում մեր արտադրո­ ղականությունը: Նույնը’ պղնձի արդյունահանման պարագայում: Ինչպես պահակային անձնակազմի եւ հիվանդատների դեպքում, կարող ենք բնա­

166

պահպանական բարձր պահանջներ սահմւսնել, բայց պետք է հաշտվել այն մտքի հետ, որ տուժելու ենք յուրաքանչյուր աշխատողի թողարկած արտադ­ րանքի առումով: Հանքարդյունաբերությունը միակը չէ, որ «սայթաքել» է: Արտադրողակա­ նությունը տուժել է նաեւ կենցաղսպասարկման ոլորտում, մասամբ էներ­ գիայի շատ բարձր ծախքերի պատճառով: Ավելի հետաքրքրական է (քանի որ իսկապես չգիտենք, թե ինչու է արտադրողականությունն ընկել) շինա­ րարության հարցը: Տվյալները ստույգ նշում Են, որ այս լայնընդգրկուն բնագավառում հաստատուն անկում է դիտվում յուրաքանչյուր աշխատողի թողարկած արտադրանքի քանակում: Ինչո՞ւ: Թերեւս մենք այդքան շատ տիպարային բնակելի զանգվածներ չենք կառուցում: Թերեւս ատոմային էներգիայի հետ կապված կարեւոր շատ կառույցների ծրւսգրեր կասեցվել են: Թերեւս շինարարությունն ավելի բարդ գործ է, քան նախկինում էր: Թերեւս չկա աշխատանքի նախկին էթիկան: Բանն այն է, որ պատասխանը չգիտենք: Միայն գիտենք, որ շինարարության մեջ արտադրողականությունը նվազել է, եւ դա իր հերթին իջեցնում է համազգային միջին մակարդակը:

167

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика