дома » Рефераты » ԵՏ ՄՆԱԼԸ. ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԵՏ ՄՆԱԼԸ. ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 13.1. ԵՏ ՄՆԱԼԸ. ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

ԵՏ ՄՆԱԼԸ.
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ
Մեր ազգային ինքնասիրությանը հասցված ամենամեծ ցնցումն այն
արթնացող ըմբռնումն էր, որ, երբ խոսքը կենսամակարդակի մասին է,
Ամերիկան արդեն թիվ 1 երկիրը չէ: Իսկապես, նյութական բարեկեցության
միջին չափանիշի համաշխարհային սանդղակում մենք տասներորդն ենք,
եթե ճապոնիան շարունակի հասնել մեզ, շուտով տասնմեկերորդը կդառնանք:
Որոշ դեպքերում, ինչպես Սաուդյան Արաբիան կամ Միացյալ Արսյ-
բակսւն էմիրությունները, այս աստիճանակարգումը վիճակագրական հորինվածք
է՝ ստացված իշխողների մի փոքր կլիկի ասւողաբաշխւսկան եկամուտները
եւ բնակչության հոծ զանգվածների ցածր կենսամակարդակի
«սար ու ձոր» տարբերության միջին թվաբանականը հաշվելով: Աակայն
այլ է պարագան արդյունաբերականացված երկրների’ ասենք, Շվեդիայի,
Շվեյցարիայի կամ Դանիայի դեպքում, այլ կլինի նաեւ, եթե ճապոնիան
գերազանցի մեզ: Հիմնական պատճառը (որ այնքան էլ հաճելի չէ մեզ) այն
է, որ արտադրողականությունն Ամերիկայում այսօր ավելի ցածր է, քան
զարգացած մի շարք երկրներում: Մենք պարզապես բնակչության մեկ շնչի
հաշվով ավելի քիչ ենք արտադրում, քան նրանք:
Ինչպե՞ս պատահեց, որ Միացյալ Նահանգները, որ երկար ժամանակ
շարժում էր աշխարհի հիացմունքն ու նախանձը, այսպիսի կացության մեջ
ընկավ: Երկու մոտեցում կա այս հարցին’ դրական եւ բացասական: Դրական
մոտեցմամբ, Ամերիկայի առաջատար դերի կորուստը ավելի լավ կլինի
դիտել որպես ճապոնիայի եւ Եվրոպայի տնտեսական ուժի ու կարողության
երկար ուշացած հաստատում: Երբ ամեն ինչ ասված ու արված է, արտադրողականությունն
արտացոլում է երկրի հմտության, տաղանդի ու բարոյական
ոգու շտեմարանը, ինչպես նաեւ մեքենասարքավորումների քանակն ու

163

ռեսուրսների մատչելիությունը: Եկամուտների համաշխարհային «շքերթն»
այժմ գլխավորող երկրներին իրենց ռեսուրսները, սարքավորումներն ու
«մարդկային կապիտալն» են առաջատար տեղ ապահովել: Շվեդական կամ
գերմանական ճարտարագիտությունը, օրինակ, աշխարհում ոչ մեկին չի
զիջել: ճապոնիայի կրթական համակարգը կարգապահության ու ջանասիրության
հրաշք է: Նույնիսկ իր նավթից օգուտ քաղող Սաուդյան Արաբիան
սոսկ վայելում է հարուստ կոչվելու պահանջը, հարստություն, որ մենք էլ
մի ժամանակ վայելում էինք, երբ Մեսաբի լեռնաշղթան25 կամ Մեծ Տափաստանը26
աստվածատուր առավելություն էին տալիս մեզ (եւ տակավին
տալիս են) մյուսների նկատմամբ:
Այսպիսով, արտադրողականության այս պատմության դրական կողմն
այն է, որ Եվրոպան վերջապես հաղթահարել է ավերիչ երկու աշխարհամարտերի
ցնցումները, եւ որ ճապոնիան վերջապես իր ուրույն ուղին է
գտել: Այնքանով, որ աշխարհն ավելի լավ ու ապահով է դարձել, որպես
հավասարների համայնք, մեզ մնում է միայն ծավտղջունել նրանց վերելքն
ի հարստություն, նույնիսկ եթե դա նշանակում է, որ էժան զբոսաշրջության
ու ամերիկյան անմրցելի գերազանցության դարաշրջանն ընդմիշտ ավարտված
է:
Սակայն արտադրողականության հարցը նաեւ իր բացասական կողմն
ունի: Նորաթուխ հարուստները ոչ միայն իրենց արդար տեղն են գրավել
սւրեւի տակ, այլ ամերիկացիներն են կորցրել իրենց այդ տեղը, որովհետեւ,
մեր արեւմտյան դաշնակիցների հետ համեմատած, մենք արտադրողականության
անկում ենք ապրել: 1978-ից 1985 թթ. Արեւմտյան Գերմանիայում
արտադրողականությունը տարեկան աճում էր 3 տոկոսով, ճապոնիայում’
4 տոկոսով, մինչդեռ Նահանգներում տարեկան աճը չէր գերազանցում 1
տոկոսը: 1985-ին մենք ոչ միայն համեմատաբար պարտվեցինք մեր հիմնական
մրցակիցներին, այլեւ փաստորեն հետադիմեցինք: Այդ տարի արտադրողականությունն
ընկավ 0,2 տոկոսով:

164

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика