дома » Рефераты » ՀԱՆՐԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Տնտեսագիտություն բոլորի համար: Գլուխ 15. 4. ՀԱՆՐԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Արտադրանքի որոշ տեսակներ սովորական ապրանքներից եւ ծառայություններից
իրենց բնույթով տարբերվում են նրանով, որ վաճառքի չեն
հանվում: Նախ, երբեք շուկայի համակարգ լեն մտնում, հետեւաբար, զարմանալի
չէ, որ շուկան դրանք չի կարող բաշխել: Այս արտադրանքն
անվանում ենք հանրային ապրանքներ: Քանի որ դյուրին չէ սահմանել այս
տերմինը, փորձենք ցուցադրել այնպիսի հանրային ապրանքների հատկանիշները,
ինչպիսիք են ազգային պաշտպանությունը, օղերետւթաբանական
ծառայությունը կամ փարոսները: Արանք երեք առանձնահատուկ բնութագիր
ունեն:
Առաջին, հանրային ապրանքի սպառումը մի անհատի կողմից չի խոչընդոտում
սպառմանը մեկ այլ անհատի կողմից: Փարոսը տասը նավի
համար նույնքան արդյունավետ է, որքան մեկի: Եղանակի տեսությունը
հարյուր միլիոն հեռուստադիտողի համար նույնքան օգտակար է, որքան
հարյուրի: Ի հակադրություն, մասնավոր ապրանքները չեն կարող նույն
կերպ սպառվել: Սննդամթերքը, հագուստեղենը կամ բուժսպասարկումը,
որոնք օգտագործվում են մեկի կողմից, չեն կարող միաժամանակ սպառվել
մեկ ուրիշի կողմից:
Երկրորդ, ոչ ոք չի կարող զրկվել հանրային ապրանքն օգտագործելուց:
Ես կարող եմ թույլ չտալ ձեզ օգտվել իմ ավտոմեքենայից, բայց ոչ մի
կերպ չեմ կարող մերժել «իմ » ազգային պաշտպանությունից օգտվել:
Վերջինը եւ ամենակարետրը. հանրային ապրանքները կարող են ապահովվել
միայն կոլեկտիվ որոշումներով: Իմ անհատական սպառումը կախված
է իմ անձնւսկան որոշումից’ ծախսել կամ չծախսել իմ եկամուտը: Սակայն

188

չեմ կարող ինձ համար ազգային պաշտպանություն, եղանակի կամ փարո-
♦ սային ծառայություն գնել : Պետք է համաձայնության գանք հանրային
ապրանքը կամ ծառայությունը ոչ միայն գնելու, այլ նաեւ ինչքա՞ն գնելու
շուրջ:
Ոչ բոլոր հանրային ապրանքներն են զուտ հանրային: Ավտոմայրուղիները,
կրթությունը, ղատւսրանները կամ սանիտարական ծառայությունը
նույնքան հանրամատչելի չեն, որքան փարոսը կամ ազգային պաշտպանությունը:
Կրթության, մայրուղիների, աղբահանման ծառայության’ իմ կողմից
սպառվող ծավալն ազղում է այն քանակի վրա, որ մնում է այլոց
օգտագործմանը: Որոշ քաղաքացիների հնարավոր է հեռացնել դպրոցներից
կամ ճանապարհներից: Սակայն այս կոպիտ օրինակներն անգամ ընդգծում
են հանրային ապրանքների երրորդ, հիմնական հատկանիշը’ բոլոր հանրային
ապրանքները պետք է ստեղծվեն ընդհանուր, սովորաբար’ հանրության
քվեարկության համակարգի միջոցով կայացված վճռով:
Իրենց բնույթի պատճառով բոլոր հանրային ապրանքները մի ընդհանուր
բարդություն ունեն: Դրանց ապահովումը չի կարելի վստահել վճիռ կայացնելու
շուկայական մեխանիզմին: Սովորական ապրանքներից օգտվելիս
ամեն ոք կարող է սպառել այնքան, որքան գնում է: Այստեղ շուկան հրաշալի
է գործում: Ի հակադրություն, հանրային ապրանքներից օգտվելիս ոչ ոք
չի կարող գնել այնքան, որքան ցանկանում է, որովհեւոեւ յուրաքանչյուրը
կարոդ է օգտվել ապրանքներից, որոնց համար մեկ ուրիշն է վճարել:
Չպետք է մոռանալ, որ ուրիշներին զուտ հանրային ապրանքներից օգտվելու
իրավունքից զրկելու որեւէ միջոց գոյություն չունի: Հետեւաբար, եթե
փորձեինք շուկան օգտագործել արտադրանքի մակարդակը որոշելու համար,
միեւնույն է, բոլորս էլ ձգտելու էինք ձրի օգտվել հանրային ապրանքներից:
Մի պարզ օրինակ, փարոսային ծառայրւթյունը զուտ հանրային ապրանք
է: Ինչո՞ւ չենք կարող մասնավոր դարձնել: Որովհեւոեւ ոչ մի նավատեր չի
ցանկանա, վճարել այնքան, որքան փարոսային ծառայությունն իրեն անհրաժեշտ
է: Ինչո՞ւ պիտի վճարի: Քանի դեռ ինչ-որ մեկը (օրինակ, պետությունը)
փարոս է կառուցում, նավատերը, առանց որեւէ վճարի, կօգտվի դրա
ծառայություններից:
Այդ դեպքում ինչպե՞ս որոշել հանրային ապրանքների մատակարարման
մակարդակը’ խուսափելով անօգուտ շուկայական մեխանիզմից եւ օգտվելով
վճիռ կայացնելու մեկ այլ միջոցից’ քվեարկությունից: Մենք քվեարկում
ենք հանրային ապրանքների այն ծավալի համար, որը ցանկանում ենք, եւ

189

քանի որ քվեարկությունը տարօրինակ մեխանիզմ է, երբեմն արդյունքում
ունենում ենք այս կամ այն հանրային ապրանքի գեր կամ թեր մատակարարում:
Պատճառն այն է, որ անհնար է քվեարկությունը մաս-մաս անել,
ինչպես սեփական եկամուտը ծախսելիս: Մեր քվեն «Այո» կամ «Ոչ » է:
Արդյունքում, ռազմական ծախսեր’ ինչքան ուզեք, իսկ. ասենք, բանտային
համակարգի բարեփոխում’ չնչին, քանի որ պաշտպանությունը կոնգրեսում
«բարեկամներ ունի», իսկ բանտային համակարգը’ ոչ:
Ինչպե՞ս լուծել խնդիրը: Որոշ տնտեսագետներ առաջարկում են հնարավորին
չափ շատ հանրային ապրանքներ աեղափոխել շուկայական համակարգ’
դրանց հանրային բնույթից ազատվելու համար: Կարող ենք
քաղաքային զբոսայգիների մուտքը վճարովի դարձնել, որպեսզի զբոսայգիների
այնքան ծառայություն ստեղծենք, ինչքան կցանկանայինք գնել: Կարելի
է անցավարձ սահմանել բոլոր ճանապարհների, անգամ փողոցների վրա,
եւ ճանապարհների կառուցումն ու նորոգումը սահմանսւփակել ըստ սպասարկման
մասնավոր պահանջարկի ծավալի: Կարելի է անգամ դատարաններից
օգտվելը սահմանսւփակել, մատչելի դարձնելով միայն նրանց համար,
ովքեր դատավոր եւ երդվյալ ատենակալներ կվարձեն: Կամ կարելի է խնդրել
ոստիկանությանը միջամտել միայն հանուն այն քաղաքացիների, ովքեր
կրում են ոստիկանության ֆոնդին իրենց ներդրումը հաստատող կրծքանշան:
Իսկապես, հանրային ապրանքների նման մասնավորեցումը կբարձրաց-
ներ կամ կիջեցներ դրանց արտադրության ծավալների մակարդակն ըստ
սպառման քանակի, եթե դրանք ուղղակի լքսւսնավոր ապրանք լինեին,
ինչպես ավտոմեքենան կամ կինոյի տոմսը: Կրկնակի պրոբլեմ է: Նախ,
տեխնիկական անթիվ դժվարություններ կան հանրային ապրանքները մասնավոր
դարձնելու գործում: Պատկերացրեք ամեն մի փողոցում անցավարձ
սահմանելու բարդությունները:
Երկրորդ (եւ առավել հիշարժան) գաղափարն ինքնին վիրավորանք է
արդարության մեր պատկերացումներին: Մի պահ պատկերացնենք ազգային
պաշտպանության համակարգը որպես մասնավոր ապրանք: Միայն նրանց
կպաշտպանի, ովքեր կգնեն այդ ծառայությունը: Որքան շատ գնես, այնքան
լավ կպաշտպանվես: ժողովրդավարությանը հավատացող քչերին դուր կգա
տեսնել մեր ազգային պաշտպանությունը հարուստների համար ամրոց
դարձած: Եվ ոչ էլ կհանենք հանրային օգտագործման ոլորտից դպրոցները,
ոստիկանությունը եւ այլն: Ի տարբերություն մասնավոր ապրանքների,
որոնք կարող ենք գնել մեր եկամտի հաշվին, հանրային ապրանքների
օգտագործումը համարվում է մեր անկապտելի իրավունքը:
Հանրային ապրանքները շուկայի «գիրկը» վերադարձնելու արժեքավոր
փաստարկներ ու մեթոդներ կան: Հիմնականն այն բանի գիտակցոււքն է,
որ բոլոր հանրային ապրանքներն անհնար է վերածել մասնավորի, եւ որ
հանրայինի կարգավիճակը պահպանողների արւոադրության ցանկալի մա190

190

կարդակը որոշելու համար շուկայական մեխանիզմները կիրառելի չեն:
Դրանք պետք է իրենց տեղը զիջեն տնտեսական վճիռներ կայացնելու
քաղաքական մեթոդներին:

191

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика