дома » Рефераты » ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 15. 5. ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Շուկայի ձախողման վերջին օրինակը սերտորեն կապվում է հանրային
ապրանքների հատկանիշների հետ: Սա արտադրության արտաքին ազդակները
(ինչպես տնտեսագետներն են անվանում) հաշվի առնելու պրոբլեմն
է, այսինքն’ մասնավոր ապրանքների ու սպասարկությունների արտադրության
ազդեցությունը մարդկանց վրա’ ի տարբերություն նրանց, ովքեր
ուղղակիորեն գնում, վաճառում կամ օգտագործում են դրանք:
Արտաքին ազդակների բնորոշ օրինակ է գործարանի արտանետած
ծուխը: Սա, փաստորեն, բազմաթիվ ընտանիքների (որոնք, հնարավոր է, եւ
չեն օգտագործում տվյալ գործարանի արտադրանքը) հարկադրում է վճարել
առողջապահության եւ մաքրման համար: Կամ վերցնենք օդակայանի մերձակայքի
աղմուկը: Սա էլ մարդկանց թմբկաթաղանթն է վնասում կամ այդ
տեղանքի անշարժ գույքի գինը «գցում»’ մարդկանց, ովքեր գուցեեւ երբեք
որեւէ օգուտ չեն քաղել օդակայանի մոտիկությունից եւ, իհարկե, կարող է
ինքնաթիռ չեն էլ նստել:
Արտաքին ազդակները մեր ուշադրությունը սեւեռում են տնտեսական
համակարգի առավել անւսխորժ, երբեմն վտանգավոր ււյրոբլեմներից մեկին’
շրջակա միջավայրի աղտոտմանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում աղտոտումը տնտեսակւսն տեսակետից,
թափոնների, աղբի, կեղտի, աղմուկի, գերբնակվածության եւ այլ անցանկալի
բաների արտադրություն: Թեեւ ծուխը, սմոգը, երթեւեկության ժխորն ու
խցանումները արտադրանքի մաս չենք համարում, սակայն տնտեսական
կենսագործունեության այս ւիաստերը մարդկանց համար ցանկալի իրերի
արտադրության արգասիքներ են: Ծուխն արտադրական գործընթացի մաս
է, գործընթաց, որ, ի թիվս այլոց, պողպատ ու ցեմենտ է տալիս: Սմոգն
առաջանում է արդյունաբերական էներգիա եւ ջերմություն արտադրելիս,
նսւեւ այլ աղբյուրներից: ճանապարհային երթեւեկությունը փոխադրականի
կողմնակի արգասիք է: Տնտեսագետներն արդի ժարգոնով այս անցանկալի
կողմնակի արգասիքներն անվանում են «վատ * բաներ»’ շեշտելու դրանց
կապը «լավ բաների» հետ :

191

Արտաքին ազդակների հիմնական պատճառը տեխնոլոգիական է: Մենք
պարզապես չգիտենք, թե բազմաթիվ ապրանքներ ինչպես կարելի է մաքուր
արտադրել, այսինքն’ առանց թափոնների եւ վնասակար կողմնակի արգասիքների:
Սակայն կա նաեւ հարցի տնտեսական կողմը: Նույնիսկ երբ
գիտենք մաքուր արտադրելու տեխնոլոգիան, միեւնույն է, արտաքին ազդակները
լինելու են, որովհետեւ աղտոտումը թե’ արտադրության, թե’
սպառման ամենաէժան եղանակն է: Ավելի էժան (եւ ավելի քիչ գլխացավանք)
է դատարկ պահածոյատուփերը դեն նետել, քան գնել, ավելի էժան է
կեղտաջրերը գետը լցնել, քան մաքրել, այսինքն՝ ավելի էժան է անհատի
կամ ձեռնարկության, բայց ոչ հասարակության համար: Գործարանը կարող
է իր կեղտաջուրը գետը լցնել «ձրի», բայց «ծախսը» գետի հոսանքն ի
վար ապրողներն են «քաշելու»:
Վերջապես, որոշ արտաքին ազդակներ ոչ թե «վատ», այլ «լավ բաներ»
են: Նորակառույց վարչական շինությունը կարող է բարձրացնել շրջապատի
սեփականության արժեքը: Սա արդեն դրական արտաքին ազդակ է: Շրջապատի
բնակիչների քաղած օգուտն արդյունք է նոր շինության, որի համար
նրանք ոչինչ չեն վճարել այդ շինության տերերին: Այսպիսի արտաքին
ազդակները որոշ մասնավոր ապրանքներ մասնակիորեն օժտոււէ են հանրային
ապրանքների հատկանիշներով:
Գործարանային ծխնելույզներից մթնոլորտ արտանետվող ծխի սյուների,
ալրաղացներից դեպի լճերն արտահոսող տիղմի, քաղաքները շնչահեղձ
անող ավտոմեքենաների, աղտոտիչներից հիվանդացած մարդկանց տխուր
տեսարանները բնապահպանությամբ առավել մտահոգ մարդկանց դրդում
են կարգավորելու կոչ անել՝ «Արգելել ծխացող ծխնելույզներն ու ծծմբային
ածխի օգտագործումը, արգելել ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն,
արգելել ալրաղացների թափոնները գետը լցնելը կամ ստիպել, որ մաքրեն»:
հնչպիսի՞ն է կարգավորման տնտեսական ազդեցությունը: Վերոնշյալ
օրենքներն ընդունելը, ըստ էության, նշանակում է արտաքին ազդակները
դարձնել ներքին: Այսինքն’ կարգավորումը նպատակ է հետապնդում անհատների
ու ձեռնարկությունների երբեմնի անվճար աղտոտումը դարձնել վը-
ճարովի, թեպետ, ինչպես ասացինք, հասարակության համար դրանք ամե-
նեւին էլ անվճար չեն: Սա նշանակում է, որ անհատներն ու ձեռնարկությունները
պարտավոր են լիովին դադարեցնել աղտոտելը կամ վճարել օրենքով
սահմանված տուգանքներ, ինչպիսին էլ լինեն, կամ ուղիներ գտնել շարունակելու
իրենց գործունեությունը, առանց աղտոտումն ավելացնելու:
Արդյո՞ք կարգավորումը աղտոտումը մեղմելու ճիշտ ուղի է: Ենթադրենք,
թե որեւէ ձեռնարկություն արտադրանք թողարկելիս աղտոտում է շրջակա
միջավայրը: Որոշում է ընդունվում, որով տվյալ ձեռնարկությանը պարտադրվում
է մաքրման կայանքներ’ զտիչներ կամ թափոններ վերամշակող

192

սարքեր տեղադրել: Ւսկ ծախսն ո՞վ է քաշելու: Պատասխանն առաջին
հայացքից ակնհայտ է թվում’ իհարկե, ձեռնարկությունը: Բայց եթե ձեռնարկությունն
այդ ծախքերի հետեւանքով աճող ինքնարժեքը հավելում է
վաճառագներին եւ դրանք բարձրացնում, ապա պատասխանն այլ կլինի:
Տնտեսական պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ծախքերը,
փաստորեն, երեք խմբեր են կրում, այլ ոչ թե սոսկ տվյալ ձեռնարկությունը:
Առաջինը ձեռնարկությունն է, որը կրելու է ծախքերի մի մասը, քանի որ
բարձր գների պայմաններում ավելի քիչ արտադրանք է վաճառելու: Ւսկ
թե որքա՞ն քիչ’ կախված է իր արտադրանքի նկատմամբ պահանջարկի
գնւսզգայնությունից: Սակայն, քանի դեռ պահանջարկը բացարձակապես
գնազգսւյուն չէ, ձեռնարկության արտադրանքի վաճառքն ու եկամուտն
անկասկած կրճատվելու են:
Մյուս երկու խմբերը նույնպես կրում են այդ ծախքերի մի մասը:
էսմբերից մեկը արտադրության գործոններն են’ աշխատուժը եւ ռեսուրսները:
Արտադրանքի կրճատման հետեւանքով ավելի քիչ գործոններ են
օգտագործվում, հետեւաբար, նրանց եկամտի կորուստը մասն Է կազմում
բնապահպան կարգավորումների տնտեսական ծախքերի:
Ել վերջապես’ սպառողը: Գները կբարձրանան, այնպես որ սպառողը
նույնպես ստիպված կլինի կրել կարգավորման ծախքերի «ի ր » բաժինը:
Բոլոր այս ծախքերի փոխհատուցումը բարենորոգ շրջակա միջավայրն
Է, որից այժմ օգտվում են այս երեք խմբերից յուրաքանչյուրը եւ ողջ
հասարակությունը: Համենայն դեպս, որեւէ հիմք չկա կարծելու, թե այս
խմբերից յուրաքանչյուրի համար, առանձին-առանձին կամ միասին վերցրած,
օգուտն ավելին է, քան վնասը: Շահում է հասարակությունը, այլ ոչ
անհատ անձինք, որոնք իրոք ներգրավված են աղտուոող ապրանքի արտադրության
կամ սպւսռման ոլորտներում: Այսպես, ավտոմեքենա արտադրողներին
ավելի «մաքուր» շարժիչներ արտադրել հարկադրող որոշումը
նրանց վրա վաճառքի ծավալի որոշ կրճատում «կնստի», սպառողի վրա’
ավտոմեքենայի գնի բարձրացում, իսկ արտադրության ինքնարժեքի աճի
պատճառով այլեւս չվարձվող տարածքը, աշխատուժն ու կապիտալը եկամտի
կորստի կհանգեցնեն: Որպես հասարակության մաս, երեք խմբերն էլ կշահեն
մաքուր օդից, բայց յուրաքանչյուրն իր կորուստը, թերեւս, ավելի սուր
կզգա, քան ընդհանուր օգուտը:
Օգտակա՞ր է արդյոք նման որոշումը: Որոշումները լավն են, թե վատը,
մեծապես կախված են դրանց հարկադրանքի աստիճանից: Համեմատեք
արագության սահմանափակմանն ի նպաստ եւ արտանետումների դեմ ընդունված
որոշումների արդյունավետությունը: Արագության սահմանափակման
օրենքների կիրառումը բավական դժվար է, իսկ արտանետումների
դեմ օրենքների կիրառումը’ գրեթե անհնար: Մյուս կողմից, շողարձակող

193

թափոնների թաղման որոշումը կիրառելն ավելի դյուրին է, որովհեւոեւ
աղտոտողները քիլ են եւ հեշտ վերահսկելի:
Սա, իր հերթին, մեծապես ծախսատւսր է: Եթե պատրաստ լինեինք
ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի վրա կամ քաղաքի բոլոր խաչմերուկներում
ճանապարհային ոստիկան կարգել, արագության սահմանափակման
կամ արտանետումների օրենքների կիրառումը նույնքան արդյունավետ
կլիներ, ոյւքան շողարձակող թափոնների թաղման դեպքում: Ակըն-
հայտորեն, ծախքերը, ինչպես նաեւ գերոստիկանացման դեմ մարդկանց
մեծամասնության հակազդումը սարսափելի կլինեին:
Աղտոտման դեմ պայքարելու երկրորդ ուղին հարկումն է (հաճախ ասում
Են’ բնապահպանական հարկ): Փաստորեն, կառավարությունը ստեղծում է
թափոններից ազատվելու տեխնոլոգիական գործընթացի գնային համակարգ:
Եթե ձեռնարկությունը կարողանում է մաքրել իր աղտոտիչներն ավելի
էժան, քան վճարելիք հարկն է, կմաքրի եւ հարկից կազատվի: Եթե մաքրելն
ավելի թանկ նստի, քան հարկը (որ ավելի հաճախ է), հարկը կվճարի ու
գլխացավանքից կազատվի: Բնապահպանական հարկը կարծես աղտոտելու
իրավունք է վերապահում, բայց այդպես չէ: Ավելի ճիշտ, թույլ է տալիս
գին վճարելով’ որոշակի քանակությամբ սւղտոտիչներ արտադրել:
Բնապահպանական վճարումների արդյունքում, նախկինում ոչ ծսւխսա-
տար գործունեությունը դարձավ այդպիսին, եւ, տնտեսական ազդեցության
առումով, հարկումը գրեթե նույնն է, ինչ պետական կարգավորումը: Փաստորեն,
պետական կարգավորման տարատեսակ է, մի տարբերությամբ, որ
յուրաքանչյուր արտադրող կարող է ինքը որոշել’ մաքրման կայանքներ
տեղադրել եւ հարկից ազատվե՞լ, թե հարկ վճարել, ինչ չափի էլ լինի:
Ո՞րն է լավ, հարկո՞ւմը, թե կարգավորումը: Հավանաբար, պետք է որոշել
գործնական նկատառումներից ելնելով: Օրինակ, հեղուկ արտանետումների
հարկումը, թերեւս, ավելի գործնական եւ իրագործելի է, քան ծխնելույզներից
ելնող ծխինը: Պետությունը կարող է կեղտաջրերի մաքրման գործարան
տեղակայել, բայց չի կարող օդը մաքրել, որ աղտոտում են այն արտադրողները,
որոնց համար ավելի ձեռնտու է աղտոտման հարկ վճարել, քան
ծխազտիչ սարքավորում տեղադրել: Ավելին, առավել արդյունւսվետ լինելու
համար, աղտոտման հարկը պետք է փոփոխվի’ կախված աղտոտման
աստիճանից, թղթի կամ կենցաղային սպասարկման գործարանները (ատոմակայան,
ջերմաէլեկտրակայան եւ- այլն) ավելի բարձր հարկ պետք է
վճարեն, եթե ավելացնում են թաւիոնների ծավալը կամ ծխի արտանետումները:
Աղտոտումը հարկելու պրոբլեմներից մեկը կապված է հսկիչ սարքեր
տեղակայելու հետ: Դժվար է աղտոտվածության ճշգրիտ չափումներ կատարել
կամ նույն քանակությամբ ծուխ արտանետող, բայց տարբեր վայրերում
տեղակայված երկու գործարանների’ շրջակա միջավայրին հասցրած վնասի
չափի տարբերությունը որոշել:

194

Աղտոամաե դեմ պայքարի երրորդ ուղին աղտոտողներին լրավճարելն
է, որպեսզի դադարեցնեն աղտոտելը: Այս դեպքում կառավարությունը փաստորեն
օրինազանցներին վճարում Է’ իրենց հասցրած վնասը վերացնելու
կամ այլեւս վնաս չպատճառելու նպատակով: Օրինակ, քաղաքային իշխանությունը
կարող է իջեցնել այն ձեռնարկության հարկերը, որը համաձայնում
Է իր ծխնելույզների վրա զտիչներ տեղադրել: Սա, իհարկե,
նշանակում Է վարձատրել ձեռնարկությանը’ աղտոտելը դադարեցնելու համար:
Որոշ դեպքերում լրավճարը աղտոտումից խուսափելու ամենահեշտ ուղին
է: Օրինակ, թերեւս ավելի արդյունավետ կլինի վճարել ընտանիքներին,
որպեսզի դատարկ շշերն ու պահածոյատուփերը վերադարձնեն, քան փորձել
կարգավորել աղբ թափելու սովորությունը կամ հարկել յուրաքանչյուր դեն
նետած պահածոյատուփի կամ շշի համար: Հետեւաբար, լրավճարը երբեմն
կարող Է ցանկալի արդյունքի հասնելու ավելի նպատակահարմար միջոց
լինել, անգամ եթե ինչ-ինչ տեսակետներով ամենացանկալի միջոցը չէ:

195

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика