дома » Рефераты » ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ

ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 18. 3. ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

5. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 2):

ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՇՈՒԿԱ
Առաջին շուկան, ուր տարադրամ Է գնվում եւ վաճառվում, այն շուկան
Է, որտեղ ձեռնարկությունների, անհատների կամ պետությունների միջեւ
ընթացիկ գործարքներ են իրականացվում: Այստեղ դոլարի պահանջարկը
ձեւավորվում Է այնպիսի խմբերի կողմից, ինչպիսիք են օտարերկրացիները,
որոնք ցանկանում են ամերիկյան ապրանքներ ու սպասարկություններ
ներմուծել եւ պետք Է դոլար ձեռք բերեն դրա համար: Կամ օտարերկրյա
զբոսաշրջիկները, որոնք ԱՄՆ-ում ճանապարհորդելու համար դոլարի կարիք
ունեն: Կամ օտարերկրյա պետությունները, որոնք ԱՍՆ-ում դեսպանատներ
ել հյուպատոսարաններ պահելու համար դոլար պետք Է գնեն: Կամ արտասահմանյան
(ամերիկյան կամ օտար) ձեռնարկությունները, որոնք ցանկանում
են շահաբաժինները կամ շահույթները Միացյալ Նահանգներ տեղա-
փոխել դոլարով: Բոլոր այս գործարքները պահանջում են, որ մարկ, ֆրանկ
կամ յեն ունեցողներն ամերիկյան դոլար գնեն արտաքին շուկայում:
Եվ, իհարկե, ամերիկացիների համանման խմբեր կան, որոնք արտասահմանյան
շուկաներին ամերիկյան դոլար են մատակարարում’ ճիշտ
հակառակ պատճառներով: Այստեղ արդեն ամերիկացի ներմուծողների ենք
հանդիպում, որոնք ցանկանում են ճապոնական տեսաձայնագրիչներ ներկրել
եւ, յեն ձեռք բերելու նպատակով’ պետք է դոլար առաջարկեն:
Ամերիկյան կամ օտարերկրյա ընկերությունների ենք հանդիպում, որոնք
Միացյալ Նահանգներում վաստակած շահույթները կամ շահաբաժինները
արտահանում են իրենց արտասահմանյան մասնաճյուղերը, ամերիկացիների
կամ օտարերկրացիների, որոնք դոլար են վաճառում’ լիրա կամ դրախմ,
կամ կռոնա գնելու եւ արտասահման’ իրենց ընկերներին, հարազատներին
ուղարկելու նպատակով: Իր հերթին ամերիկյան կառավարությունը, որ
դոլարն օգտագործում Է տարադրամ գնելու’ դիվանագիտական աշխատանքի,
արտասահմանում ռազմական ծախսերի հւսմւպւ:

227

Միասին վերցրած, դոլարի այս աոաջարկը եւ պահանջարկը ստեղծում
են այն, ինչ անվանում ենք մեր ընթացիկ հաշվեկշիռը: Մինչեւ 1971
թվականը, Միացյալ Նահանգները կանոնավոր դրական հաշվեկշիռ ուներ,
այսինքն’ արտասահմանցիներին տարեցտարի ավելի շատ ապրանքներ եւ
սպասարկություններ էինք վաճառում, քան նրանցից գնում Էինք: Այնուհե-
տեւ, սկսած 1970-ականների սկզբից, սկսեցինք անկանոն բացասական
հաշվեկշիռ արձանագրել’ արտասահմանից գնում Էինք ավելի շատ, քան
վաճառում Էինք: Վերջապես, 1983 թ, անկանոն բացասական հաշվեկշիռները
դարձան կանոնավոր եւ զանգվածային, ընդհուպ մինչեւ 1986 թ՜ տարեկան
140 միլիարդ դոլարի բացասական հաշվեկշիռ ունեինք:
Ի՞նչ պատահեց, որ հաշվեկշիռը դրականից փոխվեց բացասականի:
Պատասխանը, մասամբ. ՕՓԵՔ-ի նավթային ճգնաժամն Է, որի արդյունքում
արտասահմանում նավթ գնելու համար ստիպված Էինք ավելի շատ դոլար
արտահանել: 1972 թվականին նավթի մեր վճարահաշիվը 5 միլիարդ դոլար
Էր, 1974 թվականին’ 27 միլիարդ, իսկ 1980-ին աճեց մինչեւ 83 միլիարդ:
Սակայն նավթային ցնցումն առեւտրի հաշվեկշռի անկման միակ պատճառը
չէր: Ինչպես տեսանք, մենք մեր մրցակցական դիրքերի երկարատեւ
աստիճանական անկում ենք ունեցել Արեւմուտքի արդյունաբերապես զարգացած
այլ երկրների նկատմամբ, անկում, որ մեծապես վերագրվում է
ամերիկյան դանդաղաճ արտադրողականությանը: Ի լրումն, բազմաթիվ այլ
իրադարձություններ շրջեցին առեւտրի հաշվեկշիռը ի վնաս Ամերիկայի’
միջազգային գյուղատնտեսական իրավիճակը, ԱՄՆ-ի ու նրա գլխավոր
մրցակիցների գնաճի համապատասխան չափը եւ այլ գործոններ:
Հիմնականում այս պատճառով էլ ներմուծման համար պահանջվող
դոլարի առաջարկը գերազանցեց օտարերկրացիների կողմից ամերիկյան
արտահանման ապրանքների գնմանն անհրաժեշտ դոլարի պահանջարկը:
Երբ որեւէ ապրանքի առաջարկն ավելի է, քան պահանջարկը, գինն ընկնում
է: Դոլարը բացառություն չէր, եւ ընկավ:

228

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика