дома » Рефераты » ԴՈԼԱՐԻ ԳԻՆԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԴՈԼԱՐԻ ԳԻՆԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 18. 2. ԴՈԼԱՐԻ ԳԻՆԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

5. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 2):

ԴՈԼԱՐԻ ԳԻՆԸ
Այս եւ հաջորդ գլուխներում որոշ գաղափար կկազմենք կյանքի այս
նոր իրողությունների շուրջ: Ամենահարմարը դոլարի «քմահաճույքներից»

224

————

սկսելն է: Սակայն հարց է ծագում, ո՞ր դոլարի պրոբլեմները քննարկել,
բարձրի՞, որ 1980-ականների սկզբին Գերմանիայում կամ Ֆրանսիայում
լրատվության միջոցների մշտական հյուրն էր, թե ցածրի, որ բոլորը
հոլովում էին 1986-87 թվականներին, բայց արդեն’ Սիացյալ Նահանգներում:
Ձանձրալի բան կլինի խնդրի երկու կողմը քննարկելով’ ետ ու առաջ անել,
ինչպես թենիս խաղալիս: Ուստի հիմնականում մեր ուշադրությունը կսե-
ւեռենք ցածր դոլարի հատկանիշներին ու հետեւանքներին, որ վերջերս մեր
ամենամեծ հոգսն է: Սակայն, ինչպես կտեսնենք, ամենեւին էլ դժվար չէ
«հայելու մեջ նայել» ու նաեւ բարձր դոլարի հարուցած պրոբլեմները տեսնել,
եւ ժամանակ առ ժամանակ հիշել, որ հարցը երկու կողմ ունի: Սեկը
ըմբռնելու դեպքում դժվար չի լինի հասկանալ մյուսը:
Սկսենք’ անդրադառնալով 1985 թվականին անմիջապես նախորդող
շրջանին, երբ լրատվության միջոցներն ազդարարում էին դոլարի բարձրանալը:
Երբեմն ասում էին’ յենը, մարկը կամ ֆունտ ստեռլինգն ավելի են
իջել: Իմաստը նույնն էր, բայց ի՞նչ էր:
Երբ միջազգային դրամական շուկաներում դոլարը բարձր է. չի նշանակում,
թե դոլարով կարելի է ամերիկյան ավելի շատ ապրանքներ գնել:
Սա շատ կարեւոր է եւ չպետք է մոռանալ: Ներքին շուկայում մեր դոլարն
իր գնողունակությամբ «բարձր» է այնքանով, որքանով ներքին գներն
ընկնում են եւ «ցածր» (կամ ընկնող) է, երբ մոլեգնում է գնաճը: Սակայն
դոլարի գնողունակությունը ներքին շուկայում ուղղակի կապ չունի արտաքին
շուկայում դոլարի գնողունակության հետ:
Երբ խոսում ենք միջազգային ֆինանսների ոլորտում բարձր դոլարի
մասին, նկատի ունենք մի հանգամանք’ մեկ դոլարը կարող է գնել շատ
գերմանական մսւրկ, շվեդական կռոնա, ֆրանսիական ֆրանկ, ինչ ասես:
հ հետեւանս, դոլարով արտասահմանյան ապրանքներ կամ սպասարկություններ
գնելը դառնում է ավելի էժան: Եվ ճիշտ հակառակը, եթե դոլարը
ցածր է միջազգային շուկայում, նշանակում է այն ավելի քիչ տարադրամ
կարող է գնել, եւ արտասահմանյան ապրանքները թանկանում են:
Ենթադրենք, օրինակ, որ դուք ֆրանսիական գինի եք նախընտրում:
Արտադրողն այն վաճառում է ֆրանկով, տարադրամ, որով ֆրանսիացի
արդյունաբերողներն առուվաճառք են կատարում: Ենթադրենք նաեւ, որ
գինին վաճառում են շիշը 20 ֆրանկով: Որքա՞ն կարժենա 20 ֆրանկանոց
գինին Ամերիկայում: Պատասխանը կախված է դոլարի եւ ֆրանկի փոխարժեքից,
այսինքն’ ֆրանկի գնից: Այդ գինն իմանալու համար բավական է
գնալ դրամատուն, որը բոլոր տեսակի տարադրամների հիմնական մատակարարն
է, եւ հարցնել փոխանակման դրույքը: 80-ականների սկզբին
մեկ դոլարին մինչեւ տասը ֆրանկ էին -տալիս: Այդ օրերին մեկ շիշ
ֆրանսիական գինու համար կվճարեինք երկու դոլար (20 ֆրանկ : 10 =
2)’ փոխադրական, ապահովագրման եւ մյուս ծախքերը չհաշված:

225

Սակայն 1986 թվականին դոլարն «ընկավ»: Սա նշանակում է, որ
տարադրսւմի շուկայում դոլարն էժանացել էր, որ նույնն է, թե ֆրանկը
դոլարի նկատմամբ թանկացել էր: Փաստորեն, այլեւս չէինք կարող մեկ
դոլարը փոխանակել 10 ֆրանկով, այլ ընդամենը’ հինգ: Ենթադրենք,
ֆրանսիական գինու գինը չէր փոխվել, այսինքն ինչպես նախկինում, արժեր
20 ֆրանկ: Փոխանակման դրույքի անկման պատճառով գինին կրկնակի
թանկացավ, քանի որ այդ 20 ֆրանկը գնելու համար արդեն հարկավոր էր
վճարել 4 եւ ոչ թե 2 դոլար:
Ընկնող դոլարը, հետեւապես, բարձրացնում է արտասահմանյան ապրանքների
գները’ ամերիկյան փողով արտահայտված, եւ ընդհակառակը,
բարձրացող դոլարը կամ բարձր փոխանակման դրույքը, ինչպես պատահեց
1984 թվականին կամ 1985-ին, էժանացնում է արտասահմանյան ապրանքները:
Ենթադրենք, այդ օրերին ծրագրել էինք Գերմանիա ճանապարհորդել:
Հետաքրքրվում ենք Գերմանիայում հյուրանոցների, ուտելիքի եւ այլնի
գներով, եւ մեզ տեղեկացնում են, որ, ասենք, օրը 300 մարկով կարելի է
ապահով կյանք վարել: «Ամերիկյան փողով ինչքա՞ն է անում», հարցնում
ենք: Պատասխանը, իհարկե, կախված է փոխանակման դրույքից: Ենթադրենք,
երեք մարկ’ մեկ դոլարի դիմաց: Ուրեմն, 300 մարկը կլինի 100
դոլարի համարժեքը: Բայց, եթե պատահի, որ դոլարը սկսի բարձրանալ,
հաճելի անակնկալ կապրենք: Հնարավոր է, որ մեր’ Գերմանիա մեկնելու
պահին հասած լինի չորս մարկի: Գերմանիայում ճանապարհորդելը տակավին
օրական 300 մարկ արժե, բայց այժմ այն կարող ենք գնել 75 դոլարով:
Ինչեւէ, հարկ է հիշել, որ միջազգային տնտեսությունը միշտ պետք է
օվկիանոսի զույգ ափերից դիտել: Երբ դոլարը բարձրանում է, արտասահմանյան
ապրանքներն ու սպասարկությունները մեզ համար դառնում
են ավելի էժան, իսկ գերմանացու համար’ ճիշտ հակառակը: Գերմանացի
զբոսաշրջիկը, Ամերիկա գալով, տեղեկանում է, որ իր ծախսերը կազմում
են օրը հարյուր դոլար: Իր դրամատանը հարցնում է. «Սարկով ինչքա՞ն
է»: Եվ նորից պատասխանը կախված է փոխանակման դրույքից: Եթե մեկ
դոլարը գնվում է երեք մարկով, ակնհայտորեն, գերմանացի զբոսաշրջիկի
համար ավելի էժան է, քան, եթե գնվեր չորս մարկով: Նկատենք, որ սա
ամերիկացի զբոսաշրջիկի կացության ճիշտ հակառակ պատկերն է:
Սիջազգային տնտեսագիտությունը մեր գիտակցության մեջ մխրճվեց
1980-ակւսնների կեսին, երբ ընկնող դոլարը հայտնվեց թերթերի առաջին
էջերում, համենայն դեպս’ ամերիկյան թերթերի (Գերմանիայում խոսում էին
մարկի բարձրանալու մասին, ճապոնիսւյում’ յենի): Արդեն գիտենք’ սա
նշանակում է, որ տարադրամի շուկայում դոլարի գինն ընկնում է, բայց,
հավանաբար, ոչ թե բոլոր տարադրամների, այլ նրանց նկատմամբ, որոնցով
հիմնականում առեւտուր ենք անում:

226

Ինչո՞ւ դոլարը 80-ականների սկզբին բարձր էր, կեսին’ ցածր: Ինչպես
ցանկացած գնի փովւոխման դեպքում, առաջին գործը առաջարկ-պահսւնջարկ
հարաբերությունը պարզելն Է: Իսկ դա պահանջում՛ Է ուսումնասիրել դոլարի
եւ աարադրամների շուկայի բնույթը:
Սկզբի համար, լավ կլինի բոլոր գործարքների ձեւերը, որոնցով դոլարը
հարաբերվում Է աարադրամներին, մտովի խմբավորել երկու հիմնական
շուկաներում: Մեկն ընթացիկ գործարքների տարադրսւմի շուկան Է, մյուսը’
կապիտալ գործարքների: Հետագա բացատրությունը ոչ մի բարդություն չի
ներկայացնի, եթե հիշեք այս երկու շուկաների մասին:

227

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика