дома » Рефераты » ՖԻՐՄԱՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ»

ՖԻՐՄԱՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ»

Տնտեսագիտություն բոլորի համար: Գլուխ 3.2 ՖԻՐՄԱՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ»

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Մեծ գործարարության աշխարհում դեռ շատ բան կունենանք ուսումնասիրելու
գրքի հաջորդ գլուխներում: Սակայն, օգտակար կլիներ ավարտել
այս նախնական զննումը’ ներկայացնելով խնդիրն ավելի ցայտուն: Ստորեւ
բերվող թվերը քաղվում են մի քանի տարի առաջ արված վիճակագրությունից,
թեեւ մինչ այժմ էլ դրանց դիտողական տպավորությունը թարմ է:
* «Մ ե ծ գործարարություն» պաշտոնական անվանացանկ գոյություն չանի: Մե ն ք
օգտվել ենք «Ֆ ո ր չ ն » ամսագրում բերված վերին 5 0 0 արդյունաբերական ֆիրմաների
ցանկից, ինչպես նաեւ դրամատնային գործի, ապահովագրական, ֆինանսների,
տրանսպորտի, կենցաղային սպասարկումների եւ մանրածախ աոեսո-
րի’ վերին 5 0 ֆիրմաների ցանկից: Մոտավոր հաշվարկներով, 1980-սւկանների
վերջում «Ֆ ո ր չ ն ի » ցուցակի 500-ի մեջ տեղ գբադեցնե|ու համար անհրաժեշտ
էր շուրջ 75 մի|իոն դոլարի գույք կամ 7 5 0 միյիոն դպար հասույթ վաճառքից :

50

Ենթադրենք մոտավորապես 16 միլիոն ֆիրմաները’ սկսած ամենափոքրից,
շարում ենք մի երեւակայական գծի վրա, որն սկսում է Սան Ֆրան-
ցիսկոյում եւ ավարտվում Նյու Յորքում: Այդ դեպքում, մի կիլոմետրի վրա
կհայտնվեին 4 500 ֆիրմաներ կամ յուրաքանչյուր 20 սանտիմետրի վրա’ մի
ֆիրմա: Ենթադրենք, այնուհետեւ, որ յուրաքանչյուր ֆիրմայի համար կանգնեցնում
ենք մեկ դրոշակ: Դրոշակաձողի բարձրությունը նշում է տվյալ
ֆիրմայի իրացրած վաճառքի ծավալը, յուրաքանչյուր 10 000 դոլար արժեքի
վաճառքը արտահայտվում է դրոշակաձողի 30 սանտիմետր բարձրությամբ:
Դրոշակաձողերի այս շարքը շատ տպավորիչ տեսարան է: Սան Ֆրան-
ցիսկոյից մինչեւ Նեւադա նահանգի Ռինո քաղաքի մատույցները այդ 30
սանտիմետրանոց դրոշակաձողերի շարքը գրեթե աննկատելի է: Ռինոյից
դեպի արեւելք դրոշակաձողերի բարձրությունն աճում է մինչեւ Օհայո
նահանգի Քլամբս քաղաքի մատույցները (երկրի մի ծայրից մյուսը հեռավորության
չորս հինգերորդը), եւ այդ հատվածում դրոշները ծածանվում են
3 մետր բարձրության վրա’ արտահայտելով 100 ООО դոլար վաճառքի ծավալ:
Քլամբսից ետ նայելով անցած ճանապարհին’ տեսնում ենք, որ 12 միլիոն
ֆիրմաներից 10 միլիոնն ունեն 100 000 դոլարից պակաս վաճառքի ծավալ:
Բայց Երբ մոտենում ենք վերոնշյալ երեւակայական գծի արեւելյան
վերջնակետին, դրոշակաձողերն անսպասելիորեն վեր են խոյանում: Երկրում
մոտավորապես 300 000 ֆիրմաներ կան, որոնք ունեն 500 000 դոլարից
անցնող վաճառքի ծավալ: Այսպիսի կորպորացիաները զբաղեցնում են 3 0 0 0
կիլոմետր ճանապարհի վերջին 75 կիլոմետրը: 200 ООО ֆիրմաներ կան’ մեկ
միլիոն դոլարից ավելի վաճառքի ծավալով: Դրանք զբաղեցնում են ճանապարհի
վերջին 50 կիլոմետրը’ դրոշակաձողերի առնվազն 30 մետր
բարձրությամբ, այնուհետեւ, 1 ООО ֆիրմաներ’ 50 միլիոն եւ ավելի վաճառքի
ծավալով: Դրանք զբաղեցնում են վերջին քառորդ կիլոմետրը դեպի Նյու
Յորք ընկած ճանապարհին, ուր դրոշները հասնում են մինչեւ ամպերը’ 1 500
մետր բարձրության:
Բայց սա դեռեւս բարձրակետը չէ:
Անմիջապես Նյու Յորքի դարպասների մոտ, երեւակայական գծի վերջին
կիլոմետրի վերջին 30 մետրի վրա տեսնում ենք 100 ամենախոշոր արդյունաբերական
ֆիրմաները: Դրանց վաճառքի ծավալը կազմում է առնվազն
1,5 միլիարդ դոլար, եւ հետեւաբար դրանց դրոշակները ծածանվում են մի
քանի կիլոմետր բարձրության վրա’ ամպերից էլ վեր: ճանապարհի վերջին
3 մետրի վրա են ամենախոշոր տասն ընկերությունները: Դրանց իրացրած
վաճառքի ծավալը կազմում է մոտավորապես 10 միլիարդ դոլար եւ ավելի,
հետեւաբար դրանց դրոշակները ծածանվում են 300 կիլոմետր բարձրության
վրա, բառացիորեն վերնոլորտում (ստրատոսֆերա):
Ինչպես ասացինք, այս թվերը հիմնվում են վերջին մի քանի տարիների

51

իրողությունների վրա: Այսօր դրոշակները կունենային երկու անգամ ավելի
բարձրություն. Սան Ֆրանցիսկոյից մինչեւ Ռինո’ գետնից 60 սանտիմետր
բարձր ել գրեթե 650 կիլոմետր’ Նյու Յորքում:

52

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика